«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 60018099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 մարտի 2018 թ. ք. Երևան |
N 90-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 11-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների կասեցման և դադարեցման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների կասեցման և դադարեցման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով.
«5.1 Թույլտվության գործողությունը կասեցված է համարվում այդ մասին Հանձնաժողովի որոշումը Թույլտվություն ունեցող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել կամ Թույլտվությունը կասեցնելու մասին որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:».
2) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 12-րդ և 20-րդ կետերը.
3) Կարգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Թույլտվության գործողությունը համարվում է դադարեցված՝ Հանձնաժողովի որոշումը Թույլտվություն ունեցող անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքի, կամ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ չի նշել Թույլտվության դադարեցման ավելի ուշ ժամկետ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`Ռ. Նազարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|