ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1388-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔԻՑ «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ, 481-րդ, 60-րդ և 73-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 378-Ն որոշմամբ սահմանված դրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգի 46.2-րդ կետի «է» ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսային կետի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքից «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել 278,0 քառ. մետր մակերեսով հողամաս՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 02.03.17 N 208-Ա)
2. Առաջարկել «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատումն իրականացնելիս նախատեսել տրանսպորտային միջոցների կանգառ, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների` դեպի խանութ և խանութից դեպի անցման կետ ելքի ուղղորդման գծանշումները (տարանջատումը):
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.03.2017, N 208-Ա | 04.03.2017, N 1388-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|