ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2015 թվականի N 18-Ա
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2015 թվականի հունվարի 16-18-ը գործուղել Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի հինգերորդ նիստին մասնակցելու համար։
2. Հայկ Հարությունյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Աբու Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Աբու Դաբի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|