Գլխավոր տեղեկություն
Համար
N 1096-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.22/56(1069) Հոդ.927
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հոկտեմբերի 2014 թվականի N 1096-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային և միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դեսպանատներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:».

2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,

բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,

գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,

դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,

ե. դեսպանատներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,

զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:

Սույն կետով նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


 2014 թ. հոկտեմբերի 13

 Երևան