Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2014 թվականի N 501-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 12-ի «Պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 403-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «2014 թվականի մայիսի 11-16-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 11-15-ը» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Պատվիրակության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Կարինե Մինասյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Տիգրան Հարությունյանինը, Սուրեն Կարայանինը, Արա Պետրոսյանինը, Գագիկ Քոչարյանինը, Լիլի Մաքսուդյանինը, Քրիստինե Պողոսյանինը, Կարինե Շահբազյանինը և Օվսաննա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Լևոն Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցների հաշվին:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 30-ի N 501-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մայիսի 12-ի N 403-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Մինասյան

  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար, 2014 թ. մայիսի 12-15-ը)

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-15-ը)

   

Ս. Կարայան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 11-15-ը)

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Ա. Պետրոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Լ. Ամիրջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Օ. Ստեփանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ (2014 թ. մայիսի 11-14-ը)

   

Ք. Պողոսյան

- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)

   

Կ. Շահբազյան

- ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ, 2014 թ. մայիսի 12-14-ը)»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան