ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2013 թվականի N 904-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱԼԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` սահմանելով 18400000 դրամ, որը կազմում է 1840 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|