ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2011 թվականի N 735-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 1-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 483-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 2-րդ կետում «երկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով.
2) որոշման հավելվածը «Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերից հետո լրացնել «Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|