ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 նոյեմբերի 2018 թ. |
թիվ 73-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 48-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Տողի Ցուցանիշներ Չափի Հաշվետու ամիս Ա Բ Գ 1 1. Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը հեկտար 2. Արտադրվել է՝ հացահատիկ և հատիկաընդեղեն ցենտներ 3. կարտոֆիլ -‘’- 4. բանջարանոցային մշակաբույսեր -‘’- 5. բոստանային մշակաբույսեր -‘’- 6. պտուղ և հատապտուղ -‘’- 7. խաղող -‘’- 8. սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) -‘’- 9. ծաղիկ հատ 10. կերի արմատապտուղներ ցենտներ 11. այլ մշակաբույսեր (նշել) -‘’- 12. -‘’- 13. -‘’- 14. Կուտակվել է՝ բազմամյա խոտ (ցանովի և բնական) -‘’- 15. միամյա խոտ -‘’- 16. ծղոտ -‘’- 17. Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ -‘’- 18. Ցանվել է աշնանացան, ընդամենը հեկտար 19. որից՝ հացահատիկային մշակաբույսեր հեկտար 20. կերային մշակաբույսեր հեկտար 21. այլ մշակաբույսեր (նշել) հեկտար 22. հեկտար
N
միավոր
Ղեկավար` |
_________________________ | _________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
_________________________ | _________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ»
ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:
7. Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:
8. Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:
9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):
10. «Կուտակվել է» բաժնում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:
11. Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների հանրագումարը:
13. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը):
14. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:
15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:
16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Բաժնի մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ ցանված տվյալ աշնանացան մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: