«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
25 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
| 9 հունվարի 2007 թ. | N 5-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ կետով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1.1 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 1-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգումը»` համաձայն հավելված N 2-ի,
3) «Պարտավորությունների դասակարգումը»` համաձայն հավելված N 3-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգումը»` համաձայն հավելված N 4-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 5-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 6-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգումը»` համաձայն հավելված N 7-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգումը»` համաձայն հավելված N 8-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 9-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգումը»` համաձայն հավելված N 10-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգումը»` համաձայն հավելված N 11-ի:
1.2 Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները`
1) «Ոչ ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 12-ի,
2) «Ֆինանսական ակտիվների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 13-ի,
3) «Պարտավորությունների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 14-ի,
4) «Սեփական կապիտալի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 15-ի,
5) «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 16-ի,
6) «Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 17-ի,
7) «Հիմնական գումարի մարման և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 18-ի,
8) «Ընթացիկ եկամուտների դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 19-ի,
9) «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 20-ի,
10) «Փոխառու միջոցներից և ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 21-ի,
11) «Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման կիրառման ցուցումները»` համաձայն հավելված N 22-ի,
1.3 Բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգումը` համաձայն հավելված N 23-ի,
1.4 Բյուջետային ծախսերի տարածքային դասակարգումը` համաձայն հավելված N 24-ի:
2. Սահմանել, որ`
սույն հրամանը ուժի մեջ է մտնում.
ա) Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու պահից,
բ) Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` 2008 թվականի հունվարի 1-ից:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները հաստատելու մասին» N 873-Ն հրամանը:
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումների կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 877-Ն հրամանը:
գ) Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կազմման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի պետական բյուջեի կազմման գործընթացը սկսելու պահից:
դ) Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների կատարման մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանը` 2008 թվականի հունվարի 1-ից:
| Նախարար | Վ. Խաչատրյան | 
| ՀԱՎԵԼՎԱԾ N 1 | 
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 2 | 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
 ՀԱՎԵԼՎԱԾ N 3
 
 
 
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2007 թվականի հունվարի 9-ի
N 5-Ն հրամանի
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 4 | 
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 5 | 
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 6 | 
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 7 | 
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 8 | 
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 9 | 
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 10 | 
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 11 | 
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 12 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 000000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 13 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ԴԱՍ 100000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 14 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԴԱՍ 200000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 15 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ (ԴԱՍ 300000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 16 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 400000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 17 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 500000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 18 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (ԴԱՍ 600000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 19 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԴԱՍ 700000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 20 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՈՉ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 800000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 21 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (ԴԱՍ 900000)
| ՀԱՎԵԼՎԱԾ N 22 | 
Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ Մ Ա Ն Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ
| ՀԱՎԵԼՎԱԾ N 23 | 
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ հանրապետության վարչատարածքային միավորների՝ մարզերի և համայնքների: Սույն դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են 11 հիմնական հատվածների՝ Հայաստանի Հանրապետության մարզային բաժանմանը համապատասխան:
Դասակարգման հատվածներն իրենց հերթին բաժանված են ենթահատվածների, ընդ որում յուրաքանչյուր ենթահատվածը իրենից ներկայացնում է առանձին մի համայնք:
Իր հերթին յուրաքանչյուր ենթահատվածը բաղկացած է գլուխներից, որոնցում համայնքները խմբավորվում են ըստ իրենց պատկանելությանը քաղաքային, թաղային կամ գյուղական համայնքների թվին:
| ՀԱՎԵԼՎԱԾ N 24 | 
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը (այսուհետև՝ գերատեսչական դասակարգում)` դա բյուջետային ծախսերի խմբավորումն է՝ ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքի: Գերատեսչական դասակարգմամբ բյուջետային ծախսերը բաժանված են երեք հիմնական հատվածների.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ.
2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ.
3. Այլ մարմիններ:
Իր հերթին «Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, պետական կառավարման և տարածքային կառավարման և դատական իշխանության մարմիններ» հատվածը բաղկացած է հետևյալ ենթահատվածներից.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության և գործադիր իշխանության մարմիններ,
բ) Հայաստանի Հանրապետության դատական համակարգ,
գ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն,
դ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ,
ե) Հայաստանի Հանրապետության գերատեսչություններ,
զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմիններ:
«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ» հատվածը բաժանված է 11 ենթահատվածներից, որոնցում տեղական ինքնակառավարման մարմինները խմբավորված են ըստ նրանց պատկանելության համապատասխան մարզին (Երևան քաղաքին):
«Այլ մարմիններ» հատվածում արտահայտվում են այն մարմինները, որոնք տեղ չեն գտել վերը նշված երկու հատվածներում:
Գերատեսչական դասակարգման ենթահատվածները իրենց հերթին բաժանված են գլուխների, որոնցում խմբավորվում են համապատասխան ենթահատվածներին վերաբերող մարմինները:
 
                