«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 սեպտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
25 սեպտեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 1057-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 745-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի ու 71-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 01-Ն հրամանի հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
» |
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու ու գործողության մեջ դնելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 689-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 745-Ն հրամանի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3. Վերականգնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 7-ի «Փոստային վճարման պետական նշանների նմուշները հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 689-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 1-ին ենթակետի գործողությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |