Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (22.03.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 144-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության համայնքների հողերի միավորման հայեցակարգը լրամշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը լրամշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հողերի միավորման հայեցակարգը:

(2-րդ կետը փոփ. 21.03.11 N 203-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 24
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 փետրվարի 24-ի N 144-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

    

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Մ. Քամալյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության քաղաքաշինության, կադաստրի և
տնտեսության արտադրական ոլորտի այլ ճյուղերի ընթացիկ ծախսերի ֆինանսական
ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման
վարչության պետ

   

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ

   

Ա. Բարսեղյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության
և կատարելագործման վարչության իրավական
ակտերի վերլուծության բաժնի պետ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի
  ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2011, N 203-Ա 22.03.2011, N 144-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան