ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1306-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության «Սանիտաս» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք) (գույքի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Օրբելու 41)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1306-Ն որոշման |
Ց Ա Ն Կ N 1
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ` «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Անվանումը Թողարկ. տարին Վիճակը Գույքի (միավորի) գնահատված արժեքը Ընդհանուր արժեքը (դրամ) Գույքի (միավորի) մեկնարկային գինը (դրամ) 1. Ռեֆրեկտոմետր 1 1983 թ. անբավարար 11000 11000 11000 2. Ռեֆրեկտոմետր 1 1983 թ. անբավարար 4000 4000 4000 3. Թորման ապարատ 1 1983 թ. անբավարար 4500 4500 4500 4. Շտանգլազ հավաքածու 1 1983 թ. անբավարար 18000 18000 18000 5. Պահարաններ` պահեստային 4 1983 թ. անբավարար 6500 26000 6500 6. Պահարաններ 4 1983 թ. անբավարար 4000 16000 4000 7. Հանդերձապա-հարան 1 1983 թ. անբավարար 4500 4500 4500 8. Պահարան 1 1983 թ. անբավարար 4000 4000 4000 9. Բազմոց 1 1983թ. անբավարար 2500 2500 2500 10. Պահարան 1 1983 թ. անբավարար 3000 3000 3000 11. Պահարան վերևի 1 1983 թ. անբավարար 3000 3000 3000 Ընդամենը 17 96500
Քանակը
(դրամ)
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը կազմում է 10200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Ց Ա Ն Կ N 2
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ` «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Գույքի (միավորի) գնահատված արժեքը (դրամ) |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
Գույքի (միավորի) մեկնարկային գինը (դրամ) |
1. |
Սեղան մեկտումբանի |
1 |
220 |
220 |
220 |
2. |
Սեղան լաբորատորային |
1 |
230 |
230 |
230 |
3. |
Ինֆուզորային սարք |
1 |
50 |
50 |
50 |
4. |
Սեղան |
1 |
100 |
100 |
100 |
5. |
Աստիճան |
1 |
110 |
110 |
110 |
6. |
Մետաղական կառնիզներ |
3 |
13.3 |
40 |
13.3 |
7. |
Դոզավորման սարք |
1 |
20 |
20 |
20 |
8. |
Աթոռներ` կիսաչոր |
2 |
45 |
90 |
45 |
9. |
Հեռախոս |
2 |
115 |
230 |
115 |
10. |
Էլ. սալօջախ |
1 |
140 |
140 |
140 |
11. |
Հեռախոս |
1 |
30 |
30 |
30 |
12. |
Կշեռք` դեղատնային |
1 |
300 |
300 |
300 |
|
Ընդամենը |
16 |
|
1560 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |