Գլխավոր տեղեկություն
Համար
N 1370-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.2010-06.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2010 թվականի N 1370-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1322, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 390 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N 1322 որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 68-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1055-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետում «60 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «55 քառ. մետր մակերեսով» բառերով:

3. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից հետ վերցնել Երևանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքից 1005 քառ. մետր (առաջին հարկից 340 քառ. մետր և 4-րդ հարկից 665 քառ. մետր) ընդհանուր մակերեսով ու 1163294 դրամ սկզբնական արժեքով (այսուհետ` գույք) տարածքը և ամրացնել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 7-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տարածք հատկացնելու մասին» N 390 որոշման 1-ին կետում «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը» և «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 3
Երևան