ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 222-Ա
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`
1. 2010 թվականի ապրիլի 6-8-ը Ժնևում կայանալիք` Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերլուծության (վերաքննության) ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակության բանակցային գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ապրիլի 1-ի N 222-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ը ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Կարայան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Վ. Միրումյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ |
Վ. Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ |
Գ. Քոչարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|