Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2010 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետում «հոսքերը» բառը փոխարինել «հոսքերը (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների)» բառերով, իսկ «1999 թվականից սկսած» բառերը հանել.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «բաժանմունքի» բառը փոխարինել «ստորաբաժանման» բառով, որոշման 3-րդ կետում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով, իսկ նույն կարգի 7-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` «ֆինանսների նախարարություն» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների արտաբյուջետային միջոցների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) նախահաշիվները և գնումների անվանացանկը նշված մարմինների ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նախահաշիվների ցուցանիշներն օրենքով սահմանված կարգով ներառվում են տվյալ տարվա պետական բյուջեում: Հաստատված նախաշիվներով սահմանված հատկացումների ցուցանիշների միջև ներքին հոդվածային վերաբաշխումները և գնումների անվանացանկում փոփոխություններն իրականացվում են բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան