ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «16» մայիսի 1995 թ. Հ.Ն.-1164-1
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1. Օրենքի 18 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելիս հանրաքվեի կենտրոնական, շրջանային, քաղաքային և տեղամասային հանձնաժողովների լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք գործում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
2. Օրենքի 28 հոդվածի առաջին մասում «7-ից մինչև 23-ը» բառերը փոխարինել «8-ից մինչև 20-ը» բառերով:
3. Օրենքի 31 հոդվածի իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրաքվեի դրված հարցի մասին որոշումը համարվում է ընդունված, եթե «ԱՅՈ» են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|