ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հունիսի 2001 թվականի, ՀՕ-199) 6-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բ Ա Ժ Ի Ն 6
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
1. Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում են տարեկան ծրագրում, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի կազմում։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|