Գլխավոր տեղեկություն
Համար
N 779
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.15/30(128)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 779

քաղ. Երևան

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների ամսական դրամական բավարարման չափերից:

Կենսաթոշակների ամսական չափերի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը հաշվի է առնվում 100 տոկոսի չափով:

(1-ին կետը խմբ. 25.06.04 N 922-Ն, փոփ. 24.02.05 N 175-Ն)

2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելումները:

3. Սահմանել, որ նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման համար ամսական դրամական բավարարման մեջ 2003 թվականի հունվարի 1-ից հիմք են ընդունվում զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների համապատասխան պաշտոնների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափերը:

(3-րդ կետը խմբ. 30.01.03 N 69-Ն)

4. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար համապատասխան պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելումները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`

2-5 տարվա`

5-10 տարվա`

10-15 տարվա`

15-20 տարվա`

20-25 տարվա`

25 տարվանից ավելի`

5 տոկոսի,
10 տոկոսի,
15 տոկոսի,
20 տոկոսի,
25 տոկոսի,
30 տոկոսի չափով:

5. Զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:

6. Մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2001 թվականի հունվարի 1-ից:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել համապատասխան միջոցներ` վերահաշվարկված կենսաթոշակները վճարելու համար:

71. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` մինչև 1999 թվականի հունվարի 1-ը նշանակված` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան և վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 2006 թվականի հունվարի 1-ից:

(71 -ին կետը լրաց. 22.09.05 N 1554-Ն)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 759 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 21-ի N 20 որոշման խմբագրությամբ`) բացառությամբ 8-րդ կետի, և 2000 թվականի մարտի 13-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման ժամկետների մասին» N 115 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2005, N 1554-Ն 13.10.2005, N 779
24.02.2005, N 175-Ն 26.03.2005, N 779
25.06.2004, N 922-Ն 01.07.2004, N 779
30.01.2003, N 69-Ն 27.02.2003, N 779
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան