ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Երևան քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ կատարել հետևյալ վերապահումները՝
«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի դրույթը, 4-րդ հոդվածի 1-ին կետի՝ բոլոր թեկնածուներին կամ թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու վերաբերյալ դրույթները կիրառել՝ նշված դրույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան հնարավորություններ նախատեսված լինելու դեպքում:»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
18 դեկտեմբերի 2007 թվականի, քաղ. Երևան |