«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60602389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 դեկտեմբերի 2002 թ. |
N 25/3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԵՂԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 11-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը (Հավելված 1):
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիր՝ սույն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն, որին կից կարող են ներկայացնել նաև անհրաժեշտ պարզաբանումներ և բացատրություններ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հանրապետության Նախագահի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ընդունումը և 3 օրվա ընթացքում տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ստուգման գործընթացը կազմակերպելու համար:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ներկայացված հայտարարագրերի ստուգված և ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
5. Քննարկման արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և Հանրապետության Նախագահի թեկնածուների հայտարարագրերը հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Ա. Սահրադյան |
Ներկայացվում է |
Հավելված
Հատատված է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/3-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցված
___________ -ի նախընտրական հիմնադրամի |
___________________________________ |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(թեկնածուի կամ իր լիազոր ներկայացուցչի հաշվեհամարը) |
ՄՈՒՏՔԵՐ |
ԾԱԽՍԵՐ |
||||||||
Հ/Հ |
Մուծումներ կատարողների |
Ամիս |
Վճարման |
Գումարը |
Հ/Հ |
Ծախսերի անվանումը (տեսակը և ուղղվածությունը) |
Ամիս |
Վճարման |
Գումարը |
Ընդամենը մուծումներ |
Ընդամենը ծախսեր |
||||||||
Մնացորդը առ |
_____________________________ (թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն) ______________ (ստորագրությունը) ______________________________________________ (թեկնածուի լիազոր ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանուն) ______________ (ստորագրությունը)