Գլխավոր տեղեկություն
Համար
N 319-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.381
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 319-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 915-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Թբիլիսյան 3/11 հասցեում գտնվող «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 666.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք), ինչպես նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 3400 քառ. մետր հողատարածքն հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ Լաուրա Պետրոսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0206920, տրված` 04.04.1998 թ., 011-ի կողմից)։

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 13-ին գնահատված գույքի արժեքը` 43243 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 43243 հազ. դրամ,

գ. որ գնորդը պարտավոր է իրեն օտարվող հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. 3 տարվա ընթացքում կատարել 45 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 244416 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

(1-ին կետը լրաց. 23.07.09 N 851-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2003 թվականի մարտի 27-ի N 504-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 915-Ն որոշման 3.4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) մասնավորեցումից հետո 5 տարվա ընթացքում կատարել 130 մլն դրամի չափով ներդրում»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2009, N 851-Ն 13.08.2009, N 319-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան