«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 փետրվարի 2009 թ. |
թիվ 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համահայկական բանկի գրանցման մասին» կանոնակարգ 01/01-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. մարտի 4 ք. Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի փետրվարի 27-ի թիվ 41-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 01/01
Հ Ա Մ Ա Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Ս Ի Ն
Գ լ ու խ 1
Ընդհանուր դրույթներ ԵՎ սահմանումներ
Սույն կանոնակարգը սահմանում է Համահայկական բանկի` որպես իրավաբանական անձի, գրանցման հետ կապված հարաբերությունները:
Գ լ ու խ 2
Համահայկական բանկի գրանցումը
1. Համահայկական բանկի գրանցման համար հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձինք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ գրանցելու և լիցենզավորելու մասին դիմում համաձայն հավելված 1-ի,
2) Համահայկական բանկի կանոնադրությունը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված. ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 2-ի,
3) Համահայկական բանկ հիմնադրելու մաuին հիմնադիր ժողովի արձանագրությունը` uտորագրված բոլոր հիմնադիրների կողմից, իսկ մեկ անձի կողմից Համահայկական բանկի հիմնադրման դեպքում` հիմնադրի գրավոր որոշումը,
4) Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ունեցող անձանց համար հայտարարագիր «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին՝ համաձայն հավելված 3-1 կամ 3-2-ի։
2. Եթե Համահայկական բանկի հիմնադիրներից են Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա նրանք չեն ներկայացնում սույն կանոնակարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:
3. Դիմումը ստանալուց հետո իննսունօրյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է Համահայկական բանկը, եթե այն ներկայացրել է սույն Կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև եթե Կենտրոնական բանկում բացված կապիտալի համալրման համապատասխան կուտակային հաշվում առկա են առնվազն հինգ միլիարդ դրամի չափով միջոցներ։
4. Համահայկական բանկի գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին,
3) Համահայկական բանկը չի համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին:
5. Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստեր ու տեղեկություններ պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ երկարաձգել սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված Համահայկական բանկի գրանցման ժամկետը:
6. Համահայկական բանկի գրանցման մասին Կենտրոնական բանկի կողմից որոշում ընդունելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը հիմնադիրներին տալիս է Համահայկական բանկի գրանցման վկայական՝ համաձայն հավելված 4-ի:
Հավելված 1
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
պարոն ___________
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի պարոն__________
Ես (մենք)` ___________ գործելով որպես «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցիչ (ներ) _____________
համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք Համահայկական բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը _______ էջ):
Ես (մենք) հավաստիացնում եմ (ենք), որ մանրակրկիտ դիտարկել եմ (ենք) սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ (ենք), որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում եմ (ենք), որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Խնդրում եմ (ենք) գրանցել Համահայկական բանկը որպես իրավաբանական անձ:
Համահայկական բանկը` որպես իրավաբանական անձ գրանցելուց հետո պարտավորվում եմ (ենք) ներկայացնել օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև միջոցներ ձեռք առնել բավարարելու բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ պահանջները:
Համահայկական բանկի հիմնադիրների կողմից լիազորված անձ (անձինք)՝
Ստորագրություն |
Անուն, ազգանուն |
Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
______________ |
___ ___________2009 թ.
Հավելված 2
Համարակալված, կնքված և կարված է
Իվ լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ՝
վերահսկող՝
|
Հավելված 3-1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հավելված 3-2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տնօրենի անունը, ազգանունը ______________________
Կ. Տ. |
Հավելված 4
ՀՀ զինանշան |
Գրանցված է | |
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2009 թ. փետրվարի 27-ի թիվ 41-Ն որոշմամբ | ||
|
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --- | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ |
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Համահայկական բանկի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է | |
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
«Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությանը | |
_______________________ | ||
(բանկի գտնվելու վայրը) | ||
Գրանցման համարը _____________________ | ||
|
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________ | |
Ք. ԵՐԵՎԱՆ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ____ | |
__ _____200 թ. | ||
|