«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2009 թ. |
թիվ 278-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և 8-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Կանոնակարգ 3/01-ը լրացնել 16.1 կետով.
«16.1 Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխությամբ և եթե ֆիրմային անվանման փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցման ժամկետը սույն կանոնակարգի 49-րդ կետի համաձայն կասեցվել է:»:
2) Կանոնակարգ 3/01-ի 24-րդ կետի 2-րդ ենթակետի «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «հայտը՝ համաձայն հավելված 2է-ի, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը» բառերով:
3) Կանոնակարգ 3/01-ի 29-րդ կետը «համաձայն հավելված 7ա-ի» բառերից հետո լրացնել «ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2ը-ի» բառերով:
4) Կանոնակարգ 3/01-ը 46-րդ կետից հետո լրացնել 46.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«46.1 Ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխությունը գրանցելու համար բացի սույն կանոնակարգի 45-րդ կետում նշված փաստաթղթերից (ինչպես ապահովագրական ընկերության, այնպես էլ նրա տարածքային ստորաբաժանումների համար (առկայության դեպքում)) Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև.
1) ֆիրմային անվանման գրանցման հայտ՝ համաձայն հավելված 2Է-ի,
2) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով պահանջվող փաստաթղթերը,
3) լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
4) ապահովագրական ընկերության գրանցման, տարածքային ստորաբաժանումների գրանցման վերաձևակերպված վկայականների համար պետական տուրքի վճարման անդորրագրերը:»:
5) Կանոնակարգ 3/01-ի 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«49. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով։»:
6) Կանոնակարգ 3/01-ը լրացնել գլուխ 15.1-ով` հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 15.1
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
49.1. Սույն կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Կենտրոնական բանկ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից որոշում է կայացվում ապահովագրական ընկերությունը գրանցելու և լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:
49.2. Ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխությունը համարվում է գրանցված, եթե Կենտրոնական բանկի կողմից գրանցվում է ապահովագրական ընկերության կանոնադրության փոփոխությունը:
49.3. Ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցումից հետո 7-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը ընկերությանն է հանձնում ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման գրանցման վկայականը՝ համաձայն հավելված 2ը-ի, ապահովագրական ընկերության գրանցման վերաձևակերպված վկայականը, մասնաճյուղի (ներկայացուցչության) գրանցման վերաձևակերպված վկայականը (առկայության դեպքում) և վերաձևակերպված լիցենզիան: Ընդ որում, վերաձևակերպված վկայականները և լիցենզիան տրամադրվում են ապահովագրական ընկերությանը՝ նշված փաստաթղթերի հին տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում:
49.4. Ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման գրանցումը մերժվում է օրենքով սահմանված հիմքերով:
49.5. Ֆիրմային անվանման գրանցման վկայականի կորստի կամ ոչնչացման դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է Կենտրոնական բանկ դիմում ներկայացնել վկայականի կրկնօրինակը ստանալու համար` կցելով վկայականի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
49.6. Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած վկայականի կրկնօրինակը ապահովագրական ընկերությանը տալիս է ապահովագրական ընկերության համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
49.7. Սույն կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետով և 46.1-րդ կետով սահմանված դեպքերում ֆիրմային անվանման գրանցման հայտը ստանալուց հետո Կենտրոնական բանկը «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այդ հայտի սքան արված տարբերակը, ինչպես նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ համապատասխան համաձայնության կամ թույլտվության սքան արված տարբերակը (առկայության դեպքում) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնում է մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին՝ ներկայացված ֆիրմային անվանման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Որպես հայտը ներկայացնելու պահուստային եղանակ կարող է oգտագործվել էլեկտրոնային կրիչը:»:
7) Կանոնակարգ 3/01-ը լրացնել Հավելված 2է-ով՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
8) Կանոնակարգ 3/01-ը լրացնել Հավելված 2ը-ով՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
9) Կանոնակարգ 3/01-ում «գործունեության մասին տեղեկանքը» և «գործունեության վերաբերյալ տեղեկանք» բառերից հետո լրացնել «(միջնորդագրի տեսքով)» բառերը:
10) Կանոնակարգ 3/01-ի 34-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «մասնաճյուղի» բառը և «պատճենը» բառից հետո լրացնել «ինչպես նաև դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը» բառերը:
11) Կանոնակարգ 3/01-ի 164-րդ կետի «բ» պարբերությանը հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8-2.10, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերում սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունը ապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական բրոքերին հայտնի դառնալուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ավարտը: Սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) և սույն կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը ապահովագրական ընկերության կամ ապահովագրական բրոքերի կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը (տեղեկանքը) ներկայացվում է էքսել (excel) ֆորմատով:»:
12) Կանոնակարգ 3/01-ի 172-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները:»:
13) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ի 3-րդ կետի 3.1 ենթակետը «պահառուի աշխատակից» բառերից հետո լրացնել «պատասխանատու ակտուար» բառերով:
14) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Նշանակալից մասնակցություն և փոխկապակցվածություն | ||||||||||||||||||||||||||||
6.1 Նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հադիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||
6.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն ֆինանսական կազմակերպությունները, ինչպես նաև ոչ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաշվետու թողարկող ընկերությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից մասնակցություն
| ||||||||||||||||||||||||||||
6.3 Նշեք Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվետու թողարկող ընկերություններում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները (եթե այդպիսիք կան)
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. սեպտեմբերի 28 |
Հավելված 1
«Հավելված 2է
«Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը,
ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում
օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը,
ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական
ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները,
ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների
ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին,
ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական
համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական
համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության
ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների
մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի հավելվածի
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Կենտրոնական բանկի նախագահ
……………………………-ին
Հարգելի --------------------
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես կազմակերպության ֆիրմային անվանում գրանցել հետևյալ անվանումը.
_______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը (եթե այդպիսին կա))
_______________________________________________________
(գրանցման ներկայացված ֆիրմային անվանման բացատրությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ)
Ֆիրմային անվանման գրանցման պատճառ է հանդիսացել (ընդգծել համապատասխան տողը).
● հիմնադրում
● վերակազմակերպում
o միացում
o վերակազմավորում (կազմակերպաիրավական ձևի փոփոխություն)
● անվանափոխություն
Համաձայն «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք ֆիրմային անվանման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առդիր` --- էջ:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և հայտի մերժմանը:
Հայտը ներկայացնող անձ`
________________________________________________________
(Գրանցվող ապահովագրական ընկերության հիմնադիրներին ներկայացնող իրավասու անձի անունը, ազգանունը,
հեռախոսը, բնակության (հաշվառման) վայրը, ստորագրությունը կամ ապահովագրական ընկերության անվանումը,
գտնվելու վայրը, ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
___ ____________ 20__ թ.»
Հավելված 2
«Հավելված 2ը
«Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը,
ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում
օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը,
ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական
ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները,
ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների
ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին,
ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական
համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական
համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության
ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների
մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի հավելվածի
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Ք. ԵՐԵՎԱՆ |
Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի ………… ---- թվականի թիվ --- որոշմամբ
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---
Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է --------------------------------------------------- (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը) --------------------------------------------------------------------ապահովագրական ընկերությանը
առ այն, որ ապահովագրական ընկերության ֆիրմային անվանումը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
Գրանցման համարը _ ___ _________
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _____
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ ____
…… ……………...… 20 ... թ. Կ.Տ. |