Գլխավոր տեղեկություն
Համար
N 1394-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.10/71(661) Հոդ.1296
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2008 թվականի N 1394-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 356-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բնական գազի սպառողների օգտին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարվող սուբսիդիաների վերջնաժամկետը սահմանվել է 2008 թվականի ապրիլի 30-ը, և որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքներով կազմված 2008 թվականի հուլիսի 4-ի N 193-Ա ակտով ճշտվել է 2006 թվականի ապրիլի 10-ից մինչև 2008 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում հաշվարկված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիաների ընդհանուր գումարը` 76.509.676.834 դրամ, որի դիմաց, որպես կանխավճար, 30,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք 11.166.500.000 դրամը վճարվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին և չվճարված սուբսիդիայի մնացորդը կազմում է 65.343.176.834 դրամ, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրի համաձայն սուբսիդիաների տրամադրման վերջնաժամկետի` 2008 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` ԱՄՆ-ի դոլարի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով համարժեք է 212.969.092 ԱՄՆ-ի դոլարի (մեկ ԱՄՆ-ի դոլարը` 306,82 դրամ)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4.3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) գինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով` 2006 թվականի ընթացքում 30,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (որը փաստացի վճարման պահով կազմել է 11.166.500.000 դրամ), 2008 թվականի ընթացքում` 218,8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ».

2) որոշման 4.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Գնորդի կողմից ստացվող պայմանագրի գնի վճարումները հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային բանկային հաշվին, որից`

ա) ընդամենը 242.969.092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վճարել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որպես բնական գազի սպառողներին գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում` սույն որոշման 1-ին կետում նշված չափերով, որից` 2006 թվականի ընթացքում` 30,0 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (փաստացի վճարման օրվա դրությամբ կազմել է 11.166.500.000 դրամ), 2008 թվականի ընթացքում` 212.969.092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

բ) ընդամենը 5.830.908 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառում է կադաստրային արժեքը) 2008 թվականի ընթացքում վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որից` կադաստրային արժեքը 373.553.856 դրամ:

Սույն կետում նշված վճարումները կատարվում են համապատասխան գումարների մուտքագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան