ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2007 թվականի N 950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակում կատարել հետևյալ լրացումները`
1) «XXV. ՏՐԱՆՍՊՈՐՏ» բաժնի վերջում «2300200գ-18007 գ) էլեկտրագնացքների մեքենավարներ, մեքենավարի օգնականներ» բառերից հետո լրացնել «, մեքենավար‑հրահանգիչներ» բառերով.
2) «XXIX. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐՈՎ, ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԵՎ ԲԵՐԻԼԻՈՒՄՈՎ» բաժնի 3-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«23305000 | 3.1. Աշխատանքներ արագացուցիչ կայանքներում, նեյտրոնների գեներատորներում` վայրկյանում 109 նեյտրոն և ավելի նեյտրոնային ելքով»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|