Գլխավոր տեղեկություն
Համար
N 1274-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1045
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1274-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները  և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մեջ մտնում են նաև ոստիկանության զորքերը, ոստիկանության կազմում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ոստիկանության կազմակերպություններ) և հիմնարկները:».

բ) կանոնադրության 8-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) ճանապարհային ոստիկանության ղեկավարում, ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում, ճանապարհային երթևեկության կանոնների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման, ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանելու նկատմամբ հսկողության իրականացում, տրանսպորտային միջոցների ուղեկցում, ճանապարհային երթևեկության կարգավորում, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցում, ճանապարհային երթևեկության կարգավորում, ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների ու դրանց կցորդների պետական հաշվառման կազմակերպում և իրականացում, ճանապարհապարեկային ծառայության իրականացում, վարորդների տեսական ու գործնական գիտելիքների ստուգում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականների, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականների տրամադրում».

գ) կանոնադրության 15-րդ կետի`

«ժը» ենթակետը «վարչությունների» բառից հետո լրացնել «, հիմնարկների» բառով.

«իը» ենթակետը «տեղակալներին» բառից հետո լրացնել «, հիմնարկների պետերին» բառերով:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան