«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1800-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 5-րդ և 8-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հանրապետական գործադիր մարմինների 2007 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 1 հավելվածում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության ծրագրի կատարման մասին։
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում սույն որոշման N 2 հավելվածում ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
(Հավելվածը փոփ. 11.01.07 N 31-Ն, 15.02.07 N 159-Ն, 01.03.07 N 213-Ն, 01.03.07 N 214-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(Հավելվածը փոփ. 11.01.07 N 31-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |