«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2007 թվականի N 188-Ն
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի (PRSC3) նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի (N 055131) շրջանակում Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ և 29-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 19.1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները` համաձայն N 1 հավելվածի.
բ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները` համաձայն N 2 հավելվածի.
գ) 2007-2011 թվականների կտրվածքով` ըստ ջրօգտագործողների ընկերությունների կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմաները)` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հայեցակարգային հիմնադրույթների հիման վրա 2007 թվականին փորձնական ձևով ապահովել 3, 4 ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության դրամաշնորհային ծրագրերի իրականացումը.
բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված ջրօգտագործողների ընկերությունների, անհրաժեշտության դեպքում` կախված բնակլիմայական պայմաններից և փաստացի գործունեության արդյունքներից, անհրաժեշտության դեպքում մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբսիդավորման չափաքանակների մինչև 10 տոկոս վերաբաշխումների վերաբերյալ.
գ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գործընթացի արդյունքում, կախված արդյունքից, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2008 թվականին մնացած ջրօգտագործողների ընկերությունների համար ֆինանսավորման դրամաշնորհային ծրագրերի կիրառման նպատակով.
դ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրօգտագործողների ընկերություններին 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած շահութահարկի մասով ապառքների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով արտոնություններ տալու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2006 թվականին Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում գործել են 53 ջրօգտագործողների ընկերություններ, որոնք միավորել են շուրջ 200 հազար ջրօգտագործողների` սպասարկելով 130 հազար հեկտար ոռոգելի հողատարածք: Մեկ ջրօգտագործողին միջին հաշվով բաժին է ընկնում 0.7 հեկտար` ինչը համադրվելով հողատարածքների մասնատվածության հետ (մեկ ջրօգտագործողի հաշվով` միջինը 3, 4 հողակտոր), սահմանափակում է ջրօգտագործողների հնարավորությունները և դժվարացնում ջրօգտագործողների ընկերություններում վարչարարությունը: 2005 թվականին հավաքագրման մակարդակը ջրօգտագործողների ընկերություններում միջինը կազմել է 63.3 տոկոս, իսկ հավաքագրված եկամուտները ծածկել են փաստացի հաշվեգրված ծախսերի 37.6 տոկոսը: Միևնույն ժամանակ, իրավիճակը 2004 թվականի համեմատ բարելավվել է` մասամբ պայմանավորված համակարգում մասնակցային կառավարման մոտեցումների աստիճանական ներդրմամբ:
Համակարգի հետագա զարգացման և ջրօգտագործողների ընկերությունների` որպես կենսունակ հաստատությունների կայացման հարցում միջնաժամկետ հեռանկարում մեծ դեր է վերագրվում պետական օժանդակությանը, որի անմիջական դրսևորումներից է պետական ֆինանսական աջակցությունը: Ոռոգման համակարգին պետական ֆինանսական աջակցության շրջանակների հստակեցումը և տրամադրման մեխանիզմների բարեփոխումն էլ ավելի է կարևորվում աղքատության հաղթահարման միջոցառումների համատեքստում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոռոգման ջրի կանոնավոր հասանելիությունը զգալիորեն նվազեցնում է աղքատության ռիսկը գյուղական բնակավայրերում:
Ներկայումս ոռոգման համակարգին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցությունը` սուբսիդիան, ըստ էության, տրամադրվում է ավանդական ծախսային մեթոդով: Նման մոտեցման կիրառությունը շատ դեպքերում խոչընդոտում է ջրօգտագործողների ընկերություններում արդյունավետության բարձրացման խթանների արմատավորմանը և չի կարող երաշխավորել առանցքային արդյունքային ցուցանիշների ապահովում: Մյուս կողմից, մեծանում են ինչպես ջրօգտագործողների ընկերությունների, այնպես էլ պետական կառավարման մարմինների կողմից ջրօգտագործողների ընկերությունների ծախսային քաղաքականության մեկնաբանության հայեցողականության աստիճանն ու երկակիության դրսևորումները: Ընդհանուր դեպքում, նման երևույթների հավանականությունն ավելի մեծ է այնպիսի իրավիճակներում, երբ ծախսային քաղաքականությունը վարվում է առանց նորմատիվային ծրագրման:
Վերը նշված իրավիճակների մեղմման նպատակով անհրաժեշտ է աստիճանական անցում կատարել ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) ներկայումս կիրառվող ծախսային ավանդական մեթոդին այլընտրանքային` ըստ արդյունքների դրամաշնորհային օժանդակության տրամադրման մոտեցմանը: Այդ գործընթացը նախատեսում է ջրօգտագործողների ընկերություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցության տրամադրում` առաջնորդվելով ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերով:
2. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնական նպատակներն են` ջրօգտագործողներին աջակցությունն ու մասնակցային կառավարման ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի աստիճանական ավելացումը, ոռոգման ջրի կորուստների կրճատումը, ինչպես նաև պետական ծախսերի կանխատեսելիության ու բաշխման արդյունավետության աճը:
3. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքներն են` օբյեկտիվությունը, արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը:
4. ԸՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ արդյունքների դրամաշնորհային օժանդակության տրամադրման մոտեցման հիմնական առավելություններն են`
կանխատեսելիության և որոշակիության ավելացումը,
5 տարվա կտրվածքով ոլորտին հատկացվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի հստակեցումը,
ջրօգտագործողների ընկերությունների առավել արդյունավետ գործունեության խթանների տրամադրումը,
ջրօգտագործողների ընկերությունների բյուջետային կարգապահության մեծացումը,
ջրօգտագործողների ընկերությունների կողմից արդյունքային ցուցանիշների ապահովման հավանականության ավելացումը:
5. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5.1. Հիմնական դրույթները
Առաջիկա տարիներին ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք պետական ֆինանսական աջակցության դրամաշնորհային պայմանագրերի շրջանակներում:
Պայմանագրերով ամրագրվելու են հիմնական այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունը կարող է հավակնել դրամաշնորհի տեսքով պետական ֆինանսական աջակցության:
Դրամաշնորհները հատկացվելու են մեկ ամբողջական գումարով` առանց առանձին ծախսային հոդվածների բաշխման: Պայմանագրերով տրամադրվելիք օժանդակության չափերի որոշման հիմքում ընկած առանձին ծախսային հոդվածների գծով ենթադրությունները չեն սահմանափակելու ջրօգտագործողների ընկերությունների կողմից ծախսային քաղաքականության սահմանման և ծախսերի բյուջետավորման գործընթացը:
Պայմանագրերի գործողության ժամանակահատվածում պայմանագրերով սահմանված աջակցության չափերը (առնվազն առաջին 3 տարվա կտրվածքով) ենթակա չեն վերանայման: Մասնավորապես, պայմանագրային ժամանակահատվածում ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետությունը չի հանդիսանալու պայմանագրերով ամրագրվելիք դրամաշնորհային աջակցության չափերի փոփոխության պատճառ:
Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության ծավալների գնահատականների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամաշնորհների տեսքով ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ամբողջական փաթեթը, որը հիմք է հանդիսանալու պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և տարեկան բյուջեների շրջանակներում համապատասխան ծախսային ծրագրերի ձևավորման ժամանակ:
5.2.
Ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերի ժամկետները
Ջրօգտագործողների ընկերությունների հետ դրամաշնորհային պայմանագրերը կնքվելու են 5 տարի ժամկետով, որտեղ ամրագրվելու են պայմանագրի առաջին երեք տարվա ընթացքում ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք դրամաշնորհների չափերը (տարեկան կտրվածքով), ինչպես նաև հաջորդ 2 տարվա ընթացքում դրամաշնորհների կողմնորոշիչ չափաքանակները:
5.3. | Ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվելիք դրամաշնորհային պայմանագրերի կողմերը |
Դրամաշնորհային պայմանագրի կողմերն են ոռոգման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը (Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ջրօգտագործողների ընկերությունը:
5.4. | Ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրման նախապայմանները |
Դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման նախապայման է հանդիսանալու սահմանված որոշակի պահանջներին` ջրօգտագործողների ընկերությունների բավարարումը: Մասնավորապես, հստակ պահանջներ են դրվելու հետևյալ ցուցանիշների ապահովման առմամբ`
ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահման,
ոռոգելի հողատարածքների նվազագույն չափ,
կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահման:
5.4.1. Ոռոգման ջրի դիմաց վճարի (իրացման սակագնի) առավելագույն սահման
Ջրօգտագործողների ընկերություններին տրամադրվելիք շնորհների չափերը 2007-2011 թվականներին ընկած ժամանակահատվածում ըստ տարիների հաշվարկվելու են` հիմք ընդունելով ոռոգման ջրի դիմաց վճարների (իրացման սակագների) առավելագույն մակարդակի վերաբերյալ հետևյալ ենթադրությունները`
չ/մ | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |
Ոռոգման ջրի դիմաց վճար (իրացման սակագին)` առավելագույն սահման, առանց ԱԱՀ-ի |
դրամ/ խոր. մետր |
6.67 | 7.50 | 7.50 | 9.17 | 9.17 |
Ոռոգման ջրի դիմաց վճար (իրացման սակագին)` առավելագույն սահման, ներառյալ ԱԱՀ-ն |
դրամ/ խոր. մետր |
8.00 | 9.00 | 9.00 | 11.00 | 11.00 |
Ընդհանուր դեպքում, եթե ջրօգտագործողների ընկերությունում ոռոգման ջրի ինքնարժեքն ավելի բարձր է, քան սահմանված առավելագույն սակագինը և ջրօգտագործողների ընկերությունը սահմանում է ավելի բարձր սակագին, քան առավելագույն սահմանն է, ապա ջրօգտագործողների ընկերությունը չի կարող հավակնել պետական ֆինանսական աջակցության:
5.4.2. Ոռոգելի հողատարածքի նվազագույն չափ
Դրամաշնորհային պայմանագրով ջրօգտագործողների ընկերությունը պետք է պարտավորվի կանոնավոր կերպով ապահովել պայմանագրով ամրագրվելիք հողատարածքների նվազագույն չափի ոռոգումը, հակառակ դեպքում` հնարավոր է պայմանագրով ամրագրված դրամաշնորհների չափերի նվազման ուղղությամբ վերանայում` ընդհուպ մինչև ջրօգտագործողների ընկերությանը պետական ֆինանսական աջակցությունից զրկելը:
5.4.3. Կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահման
Դրամաշնորհային պայմանագրով ջրօգտագործողների ընկերությունները պետք է պարտավորվեն սահմանափակել տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի կուտակումը, որոնց մակարդակը չի կարող գերազանցել պայմանագրով հստակ ամրագրվող չափից:
5.5. Պայմանագրերի վերանայումը
Պայմանագրերով ամրագրված դրամաշնորհների չափերը ենթակա են ճշգրտման, մասնավորապես հետևյալ իրավիճակներում`
հանրապետությունում գնաճի միջին տարեկան 6 տոկոս մակարդակը գերազանցելու պարագայում` 6 տոկոսը գերազանցող մասի և պայմանագրով ամրագրված դրամաշնորհի գումարի արտադրյալի չափով,
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխության դեպքում` նախորդ տարվա գնովի ջրի ծավալների և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների հավելաճի արտադրյալի չափով,
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության դեպքում` ջրօգտագործողների ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների հավելաճի արտադրյալի չափով:
5.6. | Ոռոգման ջրի կորուստների մակարդակների գնահատականը և դրանց կիրառությունը |
Ոռոգման ջրի կորուստների մակարդակների շահարկումը կարող է նախադեպ դառնալ պայմանագրերով ամրագրվելիք դրամաշնորհների հաճախակի վերանայումների: Նման իրավիճակները բացառելու նպատակով սույն որոշմամբ հաստատվում են ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը)` ըստ ջրօգտագործողների ընկերությունների, որոնք հիմք են հանդիսանալու ինչպես ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության հաշվարկների, այնպես էլ ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում:
6. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Նախատեսվող բարեփոխումների արդյունքում ակնկալվում են ապահովել հետևյալ արդյունքները`
|
*Հաշվի են առնված նաև նախորդ տարիներին կուտակված դեբիտորական պարտքերի մարման գծով մուտքերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր
2007-2011 ԹԹ. ԿՏՐՎԱԾՔՈՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՎՈՂ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Ջրօգտագործողների ընկերության անվանումը |
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
1. |
«Ազատ» ՋՕԸ | 159,857 | 138,300 | 129,700 | 89,200 | 79,100 |
2. |
«Ակնալիճ» ՋՕԸ | 148,699 | 138,500 | 137,800 | 113,200 | 110,500 |
3. |
«Ամբերդ» ՋՕԸ | 1,729 | 500 | 0 | 0 | 0 |
4. |
«Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ | 55,626 | 51,300 | 50,400 | 40,800 | 39,400 |
5. |
«Աշտարակ» ՋՕԸ | 9,299 | 0 | 0 | 0 | 0 |
6. |
«Ապարան-Արագած» ՋՕԸ | 12,107 | 11,100 | 11,100 | 8,800 | 8,600 |
7. |
«Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ | 22,755 | 20,300 | 19,600 | 14,500 | 13,800 |
8. |
«Արագած-ոռոգում» ՋՕԸ | 26,033 | 23,900 | 23,200 | 18,900 | 18,100 |
9. |
«Արարատ» ՋՕԸ | 446,298 | 460,900 | 458,700 | 381,500 | 372,900 |
10. |
«Արաքս» ՋՕԸ | 269,258 | 235,800 | 229,900 | 157,900 | 148,600 |
11. |
«Արմավիր» ՋՕԸ | 291,595 | 254,100 | 246,400 | 162,600 | 151,200 |
12. |
«Արտաշատ» ՋՕԸ | 347,507 | 312,300 | 306,700 | 235,200 | 225,500 |
13. |
«Բերդ» ՋՕԸ | 9,313 | 8,000 | 7,800 | 4,900 | 4,600 |
14. |
«Բռնակոթ» ՋՕԸ | 8,672 | 7,700 | 7,400 | 5,100 | 4,800 |
15. |
«Գավառ» ՋՕԸ | 57,572 | 55,000 | 55,200 | 49,000 | 48,500 |
16. |
«Գետիկ» ՋՕԸ | 29,218 | 27,400 | 27,400 | 22,600 | 22,200 |
17. |
«Եղեգնաձոր» ՋՕԸ | 82,826 | 76,800 | 75,900 | 54,100 | 52,300 |
18. |
«Եղվարդ» ՋՕԸ | 27,068 | 14,700 | 10,000 | 0 | 0 |
19. |
«Երևան» ՋՕԸ | 117,725 | 107,800 | 106,600 | 82,300 | 79,600 |
20. |
«Թալին» ՋՕԸ | 381.340 | 385,400 | 373,400 | 307,800 | 290,800 |
21. |
«Իջևան» ՋՕԸ | 23,021 | 20,400 | 19,900 | 15,200 | 14,400 |
22. |
«Լոռու ջրանցք» ՋՕԸ | 74,575 | 69,700 | 68,300 | 59,900 | 57,700 |
23. |
«Խնձորուտ» ՋՕԸ | 6,626 | 5,800 | 5,700 | 4,200 | 4,000 |
24. |
«Խոյ» ՋՕԸ | 525,863 | 487,300 | 485,100 | 409,200 | 400,000 |
25. |
«Կապան» ՋՕԸ | 6,409 | 5,400 | 5,100 | 2,900 | 2,600 |
26. |
«Կոտայք» ՋՕԸ | 69,906 | 56,500 | 51,700 | 25,500 | 20,300 |
27. |
«Հրազդան-ջուր» ՋՕԸ | 20,481 | 16,500 | 15,100 | 7,400 | 5,900 |
28. |
«Ձորեր» ՋՕԸ | 2,479 | 1,500 | 1,200 | 0 | 0 |
29. |
«Մասիս» ՋՕԸ | 38,463 | 22,300 | 16,700 | 0 | 0 |
30. |
«Մարտունի» ՋՕԸ | 135,080 | 132,400 | 133,900 | 125,500 | 125,100 |
31. |
«Մերձափնյա» ՋՕԸ | 17,744 | 0 | 0 | 0 | 0 |
32. |
«Մեղրի» ՋՕԸ | 121,060 | 120,500 | 122,500 | 119,100 | 119,400 |
33. |
«Մխչյան» ՋՕԸ | 293,722 | 275,100 | 274,900 | 237,900 | 233,900 |
34. |
«Մուշ» ՋՕԸ | 6,931 | 5,200 | 4,800 | 1,600 | 1,100 |
35. |
«Մուսալեռ» ՋՕԸ | 191,995 | 175,300 | 169,600 | 138,300 | 130,300 |
36. |
«Նաիրի» ՋՕԸ | 47,876 | 41,400 | 38,900 | 26,200 | 23,400 |
37. |
«Նոյեմբերյան» ՋՕԸ | 157,614 | 148,900 | 145,800 | 131,800 | 126,800 |
38. |
«Շամիրամ» ՋՕԸ | 72,456 | 48,700 | 40,200 | 2,300 | 0 |
39. |
«Շենիկ» ՋՕԸ | 62,098 | 23,200 | 7,000 | 0 | 0 |
40. |
«Շիրոռոգում» ՋՕԸ | 53,996 | 49,300 | 49,100 | 37,600 | 36,900 |
41. |
«Որոտան» ՋՕԸ | 26,410 | 22.500 | 21.200 | 13,600 | 12.200 |
42. |
«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ | 131,435 | 125,400 | 124,300 | 108,300 | 105,400 |
43. |
«Սև ջուր - Ախթամար» ՋՕԸ | 115,878 | 102,600 | 100,400 | 71,100 | 67,600 |
44. |
«Վաղարշապատ» ՋՕԸ | 279,826 | 261,100 | 258,800 | 215,900 | 209,800 |
45. |
«Վայք» ՋՕԸ | 20,858 | 18,700 | 18,400 | 12,800 | 12,200 |
46. |
«Վարդենիս» ՋՕԸ | 44,630 | 42,300 | 42,000 | 37,400 | 36,600 |
47. |
«Վեդի» ՋՕԸ | 316,324 | 324,800 | 321,100 | 255,000 | 246,800 |
48. |
«Տոլորս» ՋՕԸ | 15,715 | 12.200 | 11,500 | 5,100 | 4,600 |
49. |
«Փարպի» ՋՕԸ | 13,628 | 3,200 | 0 | 0 | 0 |
50. |
«Քասախ» ՋՕԸ | 15,413 | 4,300 | 500 | 0 | 0 |
51. | «Քարակերտ» ՋՕԸ | 6,991 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 5,420,000 | 4,952,300 | 4,830,900 | 3,812,200 | 3,667,500 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
2007-2011 ԹԹ. ԿՏՐՎԱԾՔՈՎ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ
(տոկոս` ջրառի նկատմամբ) |
NN ը/կ |
Ջրօգտագործողների ընկերության անվանումը | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
1. | «Ազատ» ՋՕԸ | 48.3% | 46.2% | 44.1% | 42.1% | 40.0% |
2. | «Ակնալիճ» ՋՕԸ | 43.9% | 43.9% | 43.9% | 43.9% | 43.9% |
3. | «Ամբերդ» ՋՕԸ | 43.6% | 43.6% | 43.6% | 43.6% | 43.6% |
4. | «Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ | 50.5% | 47.2% | 43.8% | 40.5% | 37.2% |
5. | «Աշտարակ» ՋՕԸ | 48.3% | 44.8% | 41.2% | 37.7% | 34.1% |
6. | «Ապարան-Արագած» ՋՕԸ | 38.5% | 38.5% | 38.5% | 38.5% | 38.5% |
7. | «Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ | 55.9% | 50.1% | 44.3% | 38.5% | 32.8% |
8. | «Արագած-ոռոգում» ՋՕԸ | 49.9% | 45.2% | 40.5% | 35.7% | 31.0% |
9. | «Արարատ» ՋՕԸ | 37.7% | 37.7% | 37.7% | 37.7% | 37.7% |
10. | «Արաքս» ՋՕԸ | 46.4% | 46.4% | 46.4% | 46.4% | 46.4% |
11. | «Արմավիր» ՋՕԸ | 45.1% | 45.1% | 45.1% | 45.1% | 45.1% |
12. | «Արտաշատ» ՋՕԸ | 43.1% | 43.1% | 43.1% | 43.1% | 43.1% |
13. | «Բերդ» ՋՕԸ | 30.0% | 29.6% | 29.2% | 28.8% | 28.4% |
14. | «Բռնակոթ» ՋՕԸ | 32.2% | 32.2% | 32.2% | 32.2% | 32.2% |
15. | «Գավառ» ՋՕԸ | 31.5% | 31.5% | 31.4% | 31.3% | 31.2% |
16. | «Գետիկ» ՋՕԸ | 39.9% | 39.9% | 39.9% | 39.9% | 39.9% |
17. | «Եղեգնաձոր» ՋՕԸ | 40.1% | 39.6% | 39.0% | 38.4% | 37.8% |
18. | «Եղվարդ» ՋՕԸ | 43.7% | 41.4% | 39.2% | 36.9% | 34.7% |
19. | «Երևան» ՋՕԸ | 41.3% | 41.3% | 41.3% | 41.3% | 41.3% |
20. | «Թալին» ՋՕԸ | 43.0% | 41.1% | 39.3% | 37.4% | 35.6% |
21. | «Իջևան» ՋՕԸ | 30.0% | 29.0% | 28.0% | 27.0% | 26.0% |
22. | «Լոռու ջրանցք» ՋՕԸ | 40.0% | 37.6% | 35.3% | 32.9% | 30.6% |
23. | «Խնձորուտ» ՋՕԸ | 31.4% | 31.4% | 31.4% | 31.4% | 31.4% |
24. | «Խոյ» ՋՕԸ | 47.5% | 47.5% | 47.5% | 47.5% | 47.5% |
25. | «Կապան» ՋՕԸ | 30.0% | 29.2% | 28.4% | 27.7% | 26.9% |
26. | «Կոտայք» ՋՕԸ | 47.0% | 44.0% | 41.0% | 38.0% | 35.0% |
27. | «Հրազդան-ջուր» ՋՕԸ | 44.0% | 40.4% | 36.8% | 33.2% | 29.6% |
28. | «Ձորեր» ՋՕԸ | 31.8% | 31.5% | 31.1% | 30.8% | 30.4% |
29. | «Մասիս» ՋՕԸ | 41.7% | 41.7% | 41.7% | 41.7% | 41.7% |
30. | «Մարտունի» ՋՕԸ | 47.5% | 47.5% | 47.5% | 47.5% | 47.5% |
31. | «Մերձափնյա» ՋՕԸ | 44.6% | 44.6% | 44.6% | 44.6% | 44.6% |
32. | «Մեղրի» ՋՕԸ | 46.1% | 46.1% | 46.1% | 46.1% | 46.1% |
33. | «Մխչյան» ՋՕԸ | 46.5% | 46.5% | 46.5% | 46.5% | 46.5% |
34. | «Մուշ» ՋՕԸ | 44.3% | 44.3% | 44.3% | 44.3% | 44.3% |
35. | «Մուսալեռ» ՋՕԸ | 46.0% | 44.5% | 42.9% | 41.4% | 39.8% |
36. | «Նաիրի» ՋՕԸ | 40.0% | 36.6% | 33.2% | 29.9% | 26.5% |
37. | «Նոյեմբերյան» ՋՕԸ | 40.2% | 38.0% | 35.8% | 33.6% | 31.4% |
38. | «Շամիրամ» ՋՕԸ | 42.5% | 39.7% | 36.9% | 34.1% | 31.3% |
39. | «Շենիկ» ՋՕԸ | 40.0% | 39.1% | 38.3% | 37.4% | 36.6% |
40. | «Շիրոռոգում» ՋՕԸ | 40.7% | 40.7% | 40.7% | 40.7% | 40.7% |
41. | «Որոտան» ՋՕԸ | 49.0% | 44.1% | 39.2% | 34.2% | 29.3% |
42. | «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ | 31.5% | 30.5% | 29.5% | 28.5% | 27.5% |
43. | «Սև ջուր - Ախթամար» ՋՕԸ | 45.8% | 45.8% | 45.8% | 45.8% | 45.8% |
44. | «Վաղարշապատ» ՋՕԸ | 42.1% | 41.8% | 41.5% | 41.2% | 40.9% |
45. | «Վայք» ՋՕԸ | 29.3% | 29.3% | 29.3% | 29.3% | 29.3% |
46. | «Վարդենիս» ՋՕԸ | 51.0% | 49.2% | 47.4% | 45.7% | 43.9% |
47. | «Վեդի» ՋՕԸ | 45.8% | 45.8% | 45.8% | 45.8% | 45.8% |
48. | «Տոլորս» ՋՕԸ | 31.1% | 31.1% | 31.1% | 31.1% | 31.1% |
49. | «Փարպի» ՋՕԸ | 41.1% | 41.1% | 41.1% | 41.1% | 41.1% |
50. | «Քասախ» ՋՕԸ | 37.0% | 37.0% | 37.0% | 37.0% | 37.0% |
51. | «Քարակերտ» ՋՕԸ | 46.3% | 43.9% | 41.4% | 39.0% | 36.6% |
Ընդամենը | 43.7% | 42.9% | 42.1% | 41.4% | 40.8% |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |