«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2006 թվականի N 824-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2006 թվականի որոշ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 17 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՁԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների համար նախատեսված բարեփոխումների և հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ծրագրերի վերաբերյալ համապատասխան կատարողական տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
հարկային վարչարարության բարելավումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
2. |
Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) գումարների փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չքննարկված և չբավարարված հայտերի և հարկային ապառքների կրճատման գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
ԱԱՀ-ի փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի են առնվում գերավճարները) նվազեցումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թ. |
3. |
Ապրանքների զննման ընտրողականության ավտոմատ համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը` ըստ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի |
մաքսային հսկողության գործառույթի կատարելագործումը և մաքսային ծառայությունների որակի բարելավումը |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2006 թ. |
4. |
Government Financial Statistic *(GFS)-ի դասակարգմանն ու հաշվային պլանին 2008 թվականի ՀՀ պետական բյուջեի լիարժեք համապատասխանության ապահովման առաջընթացի վերաբերյալ համառոտ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
նոր ինտեգրացված հաշվային պլանի և հաշվապահական հաշվառման նորմերի ներդրումը` հանրային հատվածի համար |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
5. |
Փորձնական նախարարություններում ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունների ներկայացման և ՀՀ պետական բյուջեի կատարման գործելակերպերի ծրագրային բյուջետավորման պահանջների համապատասխանության վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ պետական բյուջեի կառավարման համակարգի և ֆինանսական հաշվետվությունների կատարելագործումը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
6. |
Աշխատակազմի կատարողականի գնահատման համակարգ ներդնելու մասին ռազմավարության մշակումը |
արժանիքների վրա հիմնված հիմնական աշխատավարձի և պարգևատրումների համակարգի կատարելագործումը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2006 թ. |
7. |
Ներքին աուդիտի գործառույթների ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների իրականացումը և կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի կատարելագործումը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
8. |
Նախարարություններում Internatonal Public Sector Accounting Standards** (IPSAS)-ի դրամարկղային հիմունքներով հաշվապահական հաշվառման նորմերի ներդրման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. | |
9. |
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) սահմանումը հստակեցնելու, ՊՈԱԿ-ների համապատասխան հաշվետվական կառուցվածքը սահմանելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ Ազգային ժողով և ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատ համախմբված եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մշակումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՊՈԱԿ-ների նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
10. |
Պետական ոչ առևտրային կազմակերպություններում (ՊՈԱԿ-ներում) պատշաճ վերահսկողական համակարգերի վերաբերյալ մեթոդական ուղեցույցների հաստատումը և դրանց կիրառման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. | |
11. |
«Օդային տրանսպորտի ոլորտում առանձին ուղղություններով փոխադրումների ազատականացմանն ուղղված բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
քաղաքացիական ավիացիայի բնագավառում առանձին ուղղություններով փոխադրումների ազատականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2006 թ. |
12. |
«Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրականացումը (երկաթուղու նկատմամբ առևտրային մոտեցում, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովում և օժանդակում մասնավոր հատվածի մասնակցությանը) |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2006 թ. |
13. |
Ջրային ոլորտի ընկերությունների ծառայությունների որակի վերաբերյալ տվյալների հաշվետվության ձևերի և գրանցման մատյանների հաստատումը |
հանրային ծառայությունների մատուցման կարգավորման արդյունավետության բարձրացումը`
ա) ջրային տնտեսության բնագավառ
բ) էլեկտրաէներգիայի մատուցման բնագավառ |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀՀ արդարադատության նախարարություն |
2006 թ. |
14. |
Ջրային ոլորտի ընկերությունների ծառայությունների որակի վերաբերյալ տվյալների հրապարակումը |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2006 թ. | |
15. |
Հոսանքազրկումների հաճախականության և տևողության համար ծառայության որակի բազիսային ցուցանիշների և որակի նվազագույն ցուցանիշների սահմանումը |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀՀ արդարադատության նախարարություն |
2006 թ. | |
16. |
Էլեկտրոնային հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման քաղաքականության և գործողությունների ժամանակային պլանի մշակումը, որը կնպաստի գործող առևտրային պայմանագրերի շրջանակներում առավելագույն մրցակցության ապահովմանը և, հետևաբար, նաև գործող պայմանագրերի ավարտին |
էլեկտրոնային հաղորդակցության քաղաքականության բարեփոխումների իրականացումը և համապատասխանեցում` միջազգային լավագույն փորձին (հնարավոր առավելագույն մրցակցության թույլտվությամբ) |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀՀ արդարադատության նախարարություն |
2006 թ. |
17. |
Ապահովագրված գործարքների պայմանների բարելավման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
գրավով ու այլ միջոցներով ապահովված վարկերին առնչվող իրավական հարաբերությունների բարելավումը` վարկառուների շահերի պաշտպանությունը |
ՀՀ կենտրոնական բանկ |
2006 թ. |
18. |
Միավորված վերահսկողության ռեժիմի իրականացման առաջընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
կոնսոլիդացված վերահսկողության ներդրումը |
ՀՀ կենտրոնական բանկ |
2006 թ. |
19. |
Ապահովագրական ընկերությունների համար նվազագույն կապիտալի պահանջը 350 մլն դրամի հասցնելը և համապատասխան ակտուարային (ապահովագրական) համակարգ ստեղծելը: Դրանց իրականացման վերաբերյալ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
ապահովագրության բնագավառի բարեփոխումների իրականացումը |
ՀՀ կենտրոնական բանկ |
2006 թ. |
20. |
Հանրակրթության համակարգի արդյունավետության հետագա բարձրացման՝ ներառյալ՝ |
դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացումը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2006 թ. |
21. |
Բարձրագույն կրթության բարեփոխումների և կրեդիտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացումը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2006 թ. |
22. |
«Երեխաների վաղ կրթության ինստիտուցիոնալ ծառայությունների նորմերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
երեխաների վաղ կրթության ռազմավարության կատարելագործումը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2006 թ. |
23. |
Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ծրագրավորված ընթացքի ապահովման և արդյունավետության ցուցանիշների` ներառյալ մահճակալների հարաբերակցության և բժիշկների թվի հարաբերակցության ծրագրային ցուցանիշների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ապահովումը |
ՀՀ առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՓԲԸ |
2006 թ. |
24. |
«Պետական ֆինանսավորման ենթակա առողջապահական ծառայությունների և առողջության կամավոր ապահովագրման կարգավորման շրջանակները սահմանելու մասին» քաղաքականություն մշակելը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
որոշակի առողջական ռիսկերը և (կամ) բնակչության խմբերը ծածկելու համար մասնավոր ապահովագրության ներդրումը |
ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թ. |
25. |
«Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և |
ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի մշակումը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2006 թ. |
26. |
«Ապօրինի հատումների և անտառանյութի՝ անտառից դուրս բերման մոնիթորինգի չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
անտառային ոլորտի բարեփոխումների ապահովումը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006 թ. |
27. |
Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների, հետազոտության և կրթության ծրագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունները ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և ուսուցողական ծրագրերի իրականացումը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2006 թ. |
28. |
«Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» և «Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
«Սերմերի մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովումը սերմերի վկայագրման գործընթացների կանոնակարգումը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006 թ. |
29. |
Հայաստանի՝ ԱՀԿ-ին անդամակցության շրջանակներում ստորագրված «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը մշակելը և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը: Օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման հստակ ժամկետների սահմանումը |
սննդամթերքի անվտան-գության վերաբերյալ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006 թ. |
30. |
Գյուղական ենթակառուցվածքների մասով գործողությունների ծրագրի իրականացումը, որը կապահովի`
ա) համայնքների դասակարգումն ըստ հստակ սահմանված չափանիշների
բ) համընդհանուր մատչելիության հասկացության սահմանումը և համապատասխան ֆինանսավորման մեխանիզմի մշակումը
գ) սեփականության և գործառնական պատասխանատվության սահմանումը
դ) պարզեցված նորմերի և նոր տեխնոլոգիաների ներդրումը |
գյուղական ենթակառուցվածքների զարգացումը |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2006 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006 թ. | |||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2006 թ. | |||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2006 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
* Government Financial Statistic (GFS)-Կառավարության ֆինանսական վիճակագրություն
** Internatonal Public Sector Accounting Standards (IPSAS)-Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ)
(Հավելվածը լրաց. 20.07.06 N 1028-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |