Գլխավոր տեղեկություն
Համար
N 1796-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2002-24.11.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1796-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության, Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության, Բերդի սոցիալական ծառայության տարածքային գործակալության և Դիլիջանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։

3. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 14
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

 II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև՝ քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:

6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ:

14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Իջևան, Սահմանադրության հրապարակ:

 III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.

ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Մարզպետն ունի խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները:

22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:

23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև՝ մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) մարզպետարանում կազմակերպում է քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:

28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։

30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:

 VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ


1. Վարչություններ

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն

Քաղաքաշինության վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն

 II. Առանձնացված ստորաբաժանումներ

Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

Բերդի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն 

Դիլիջանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1796-Ն որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

NN
ը/կ

Գույքի  անվանումը

Քանակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

4

1.

Մարզային ավտոմոբիլային ճանապարհ

1

125619000

2.

Երևան - Իջևան - Այգեհովիտ  ճանապարհի 124  կմ  հատվածում գտնվող  հանգստյան գոտի՝ լճերով

1

150000

3.

Ավտոտնակ

1

23100

4.

Վարչական շենք  N  1

1

6340000

5.

Վարչական շենք  N  2

1

10597000

6.

Հեռախոսային ներքին ցանց

2

388000

7.

Պատճենահանող սարք

1

120000

8.

Համակարգիչ

1

648000

9.

Ծայրամաս. հանգույց

1

55556

10.

Ռոյալ

1

88115

11.

Ավտոմեքենա  «ԳԱԶ-31029»

1

4400000

12.

Ավտոմեքենա  «Նիվա» «ՎԱԶ 2121»

1

1578500

13.

Գրասեղան

2

59444

14.

Ղեկավարի սեղան

13

360360

15.

Գորգ

1

12370

16.

Գորգ

1

10602

17.

Գորգ

1

3187

18.

Գորգ

2

3824

19.

Գորգ

3

8439

20.

Գորգ

1

3670

21.

Ուղեգորգ

 

2789

22.

Ուղեգորգ

 

2891

23.

Ուղեգորգ

6

5892

24.

Հեռուստացույց «Ֆոտոն-246»

1

6468

25.

Ուժեղացուցիչ «ՈՒՊ-2»

1

14080

26.

Գրամեքենա

2

45054

27.

Օդափոխիչ

2

30630

28.

Սառնարան «Օրսկ»

1

12310

29.

Գրասեղան՝ 1 գրապահոցով

8

4000

30.

Գրասեղան՝ 1 գրապահոցով

2

626

31.

Գրասեղան՝  1 գրապահոցով

1

419

32.

Գրասեղան՝ 1  գրապահոցով

1

315

33.

Գրասեղան՝  1 գրապահոցով

1

125

34.

Գրասեղան՝  1 գրապահոցով

7

3059

35.

Գրասեղան՝  1 գրապահոցով

8

34920

36.

Բազմոց

2

9086

37.

Զգեստապահարան

1

4543

38.

Կահույք

3

53013

39.

Գրասեղան՝  2  գրապահոցով

3

10395

40.

Գրասեղան՝  2 գրապահոցով

2

15092

41.

Գրասեղան՝  2 գրապահոցով

2

14630

42.

Գրասեղան՝  2 գրապահոցով

3

16632

43.

Գրասեղան՝  2 գրապահոցով

11

51458

44.

Կախիչ

1

2922

45.

Կախիչ

10

14280

46.

Կախիչ

5

710

47.

Մետաղյա պահարան

1

1987

48.

Մետաղյա  պահարան

2

8848

49.

Մետաղյա  պահարան

5

1695

50.

Մետաղյա  պահարան

6

1386

51.

Մետաղյա  պահարան

3

405

52.

Մետաղյա  պահարան

3

1479

53.

Մետաղյա  պահարան

4

3724

54.

Մետաղյա  պահարան

2

384

55.

Կախիչ՝  վարագույրի

1

346

56.

Կախիչ՝  վարագույրի

1

8000

57.

Կախիչ՝  վարագույրի

12

180

58.

Կախիչ՝  վարագույրի

44

1980

59.

Ռադիոընդունիչ

7

1106

60.

Ռադիոընդունիչ

8

2336

61.

Հեռախոսի ապարատ

15

151875

62.

Հեռախոսի  ապարատ

7

71904

63.

Հեռախոսի   ապարատ

3

12201

64.

Հեռախոսի  ապարատ  «ՎԵՖ-ՏԱ-Դ»

24

240000

65.

Հեռախոսի  ապարատ  (ներքին  ցանցի)

45

247500

66.

Հեռախոսի  ապարատ  (ներքին  ցանցի)

1

12000

67.

Աթոռ՝  կիսափափուկ

18

144000

68.

Աթոռ՝  կիսափափուկ

4

24000

69.

Աթոռ՝  կիսափափուկ

113

24408

70.

Աթոռ՝  կիսափափուկ

95

11020

71.

Գրապահարան

4

13860

72.

Գրապահարան

6

3000

73.

Գրապահարան

2

7700

74.

Գրապահարան

7

2261

75.

Գրապահարան

6

4158

76.

Գրապահարան

4

3016

77.

Բազկաթոռ

10

3640

78.

Պահարան

4

1048

79.

Աղբաման

7

105

80.

Դիմային սեղան

10

2460

81.

Հեռախոսի  սեղան

3

2310

82.

Լսարանային  սեղան

8

3496

83.

Թատերական  աթոռ

300

40271

84.

Սեղան՝  փոքր

2

1540

85.

Մեքենագրական  սեղան

2

508

86.

Հեռուստացույցի տակդիր

2

312

87.

Փափուկ  աթոռ

38

15960

88.

Հատակափայլիչ

1

127

89.

Աթոռ

8

3080

90.

Աթոռ

12

1272

91.

Գրասեղան

3

809

92.

Ընդունելությունների տան շենք  (գյուղ Այգեհովիտ)

1

25097723

93.

Սառնարան «Զիլ  Մոսկվա»

1

8540

94.

      ընդամենը

 

8540

95.

Բարձ՝ փետուրից

6

2285

96.

Բարձի երես

10

852

97.

Ծածկոց՝ բրդյա

3

5754

98.

Սրբիչ՝ բաղնիքի

3

593

99.

Վերմակի  սպիտակեղեն

6

2742

100.

Ներքնակ

2

930

101.

Սավան

4

692

102.

Վարագույր (2.50)

5

9088

103.

Վարագույր (4.40)

3

9597

104.

Վարագույր (1.90)

2

2762

105.

Վարագույր (թավշյա, 5.25)

6

19248

106.

Վարագույր (թավշյա, 2.60)

9

14299

107.

Ծածկոց

1

2038

108.

Սփռոց՝  սեղանի

2

823

109.

Սրբիչ 

6

353

110.

Կահույք՝  ննջասենյակի  

1

734332

111.

Կահույք՝  ճաշասենյակի «Ռենեսանս»

1

637063

112.

Կահույք՝  խոհանոցի  «Շիրակ»

1

79190

113.

Կահույք՝  միջանցքի  «Ֆլորա»

1

146879

114.

Բյուրեղապակյա  ջահ

1

95785

115.

Բյուրեղապակյա  ջահ «ՆՍՖ-84-1»

2

20675

116.

Բյուրեղապակյա  ջահ  84-6

2

16977

117.

Ջահ 230

2

10837

118.

Ծաղկաման՝  բյուրեղապակյա

1

3636

119.

Պահարան՝  2  գրապահոցով

2

25756

120.

Փոշեկուլ   «Ուրալեց»

1

154

121.

Հատակափայլիչ

1

469.7

122.

Հատակադիր ջահ (Տորշեր)

1

77

123.

Սեղան՝  խոհանոցի

2

154

124.

Պահարան՝  պատի

1

77

125.

Աթոռ՝  խոհանոցի

3

231

126.

Լուսամփոփ  ՆԲԲ- 84.2.40

1

169.4

127.

Լուսամփոփ 01.100

1

77

128.

Հեռախոսի  ապարատ

2

246.4

129.

Վարագույրի  կախիչ

9

693

130.

Բաղնիքի  լրակազմ

2

292.6

131.

Մոխրաման

1

77

132.

Բաժակ՝  թեյի

23

1771

133.

Մկրատ՝  ծառի

1

77

134.

Բաժակակալ  

12

924

135.

Հեռուստացույցի   տակդիր

1

169.4

136.

Լուսամփոփ  ՆԲԲ.05.06

2

154

137.

Սրբիչ՝  երեսի

6

462

138.

Աղբարկղ 

3

231

139.

Կաթսա

1

77

140.

Թաս՝  էմալե

2

154

141.

Թաս՝  էմալե

2

154

142.

Սեղան՝  1  գրապահոցով

1

207.90

143.

Լուսամփոփ  ՆԲԲ . 84.82.40

6

1293.60

144.

Աստիճան

1

77

145.

Կախիչ՝  հագուստի

4

308

146.

Ջրաման

2

154

147.

Աղբարկղ՝ ալյումինե

2

154

148.

Լրագրասեղան

1

77

149.

Կաթսա՝ ալյումինե

1

77

150.

Կաթսա՝ ալյումինե

1

77

151.

Սփռոց՝  սեղանի

2

154

152.

Սփռոց

2

154

153.

Մահճակալ

1

308

154.

Խոզանակ՝  շորի

3

231

155.

Թեյնիկ

1

77

156.

Թավա՝  ալյումինե

1

77

157.

Անձեռոցիկ՝  կտորից

24

1848

158.

Մոխրաման

2

154

159.

Աղբարկղ

2

154

160.

Բազկաթոռ

1

292.60

161.

Սեղան՝  կլոր  (1   ոտքով)

2

277.20

162.

Դիմային սեղան

1

161.70

163.

Էլ. սալիկ  «ԷՄՄ»

1

385

164.

Ստվոլ

1

77

165.

Իջևանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

3207500

166.

Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

1862000

167.

Բերդի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

1921800

168.

Դիլիջանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

 

2412100

 

          Ընդամենը

 

188280679


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան