Գլխավոր տեղեկություն
Համար
N 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.02.2000-08.05.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2000 թվականի N 61
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Ձորագետի, Սուրենավանի, Ալավերդու, Մասիսի, Արմավիրի, Գագարինի, Գյումրիի, Արթիկի, Վանաձորի, Արմավիրի ռեզերվային, Բաղրամյանի, Եղվարդի, Իջևանի նավթի բազաները, գլխամասային ձեռնարկության «Հասմիկ» պանսիոնատը (Կոտայքի մարզ, ք. Քարաշամբ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

1.2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված` Ձորագետի, Սուրենավանի, Ալավերդու, Մասիսի, Արմավիրի, Գագարինի, Գյումրիի, Արթիկի, Վանաձորի, Արմավիրի ռեզերվային, Բաղրամյանի, Եղվարդի, Իջևանի նավթի բազաների և «Հասմիկ» պանսիոնատի գույքի ներդրմամբ ստեղծել համապատասխանաբար «Ձորագետի նավթամթերք», «Սուրենավանի նավթամթերք», «Ալավերդու նավթամթերք», «Մասիսի նավթամթերք», «Արմավիրի նավթամթերք», «Գագարինի նավթամթերք», «Գյումրիի նավթամթերք», «Արթիկի նավթամթերք», «Վանաձորի նավթամթերք», «Արմավիրի ռեզերվային նավթամթերք», «Բաղրամյանի նավթամթերք», «Եղվարդի նավթամթերք», «Իջևանի նավթամթերք», «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերությունները:

1.3. Սույն որոշման 1.2-րդ կետում նշված վերակազմակերպվող ընկերությունների հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

1.4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում ապահովել 1.2-րդ կետում նշված վերակազմակերպված ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը:

1.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Այրումի նավթի բազայի խճուղային ճանապարհը (գ. Այրում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում անհատույց օտարել Այրումի գյուղական համայնքին:

(Ընկերության կազմում թողնել «Հայնավթամթերք» գլխամասը, գլխամասի անավարտ շինարարությունը, Երևանի, Արտաշատի, Էջմիածնի, Այրումի, Մեղրու նավթի բազաները):

1.6. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 849642 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

1.7. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 808260 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 808260 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.8. Ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

1.9. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 533452 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 533452 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.10. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 14321 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10187 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3173 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 507 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 513 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` (-59) հազ. դրամ (գերավճար):

1.11. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.14. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն պահուստի և մոբիլիզացիոն առաջադրանքների նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 19421 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 19110 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 19110 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 19110 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 19110 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 311 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Ձորագետի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 27 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 151 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 133 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ձորագետի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Միջանցիկ երկաթգիծը» (Սուրենավան-Արարատ 5926 գծ. մ, Արարատի մարզ, գ. Սուրենավան) և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 633804 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 632987 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 632987 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 417771 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 417771 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.6. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2069 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 330 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1103 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 217 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 419 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

3.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.10. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն պահուստի և մոբիլիզացիոն առաջադրանքների նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 14342 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ալավերդու նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 13837 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13837 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 13837 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13837 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 505 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Ալավերդու նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 414 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 30 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 39 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Ալավերդու նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ալավերդու նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) հաշվեկշռային մեթոդով գնահատված N 3 ավտոլցավորման կայանը (քաղ. Երևան, Իսակովի 13) և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հաշվեկշռային մեթոդով գնահատված N 1 ավտոլցավորման կայանը (քաղ. Երևան, Մյասնիկյան 22) և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել կոլեկտիվին: Վաճառքի գինը սահմանել 25535 հազ. դրամ.

գ) հաշվեկշռային մեթոդով գնահատված N 20 ավտոլցավորման կայանը (քաղ. Վաղարշապատ) և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին` «Քանաքեռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վաճառքի գինը սահմանել 20901 հազ. դրամ:

5.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 1223651 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 1222327 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 1222327 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

5.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 806736 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 806736 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.6. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 913 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 323 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 321 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 269 հազ. դրամ:

5.7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.10. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն պահուստի և մոբիլիզացիոն առաջադրանքների նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Մասիսի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

6.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 756935 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արմավիրի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 751438 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 751438 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 751438 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 751438 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 6991 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Արմավիրի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 524 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3791 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 2219 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 457 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արմավիրի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արմավիրի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել երկաթգիծը` «Ծաղկունք» կայարանում, երկաթգծի ճյուղը` փակուղուց դուրս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

7.2. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նավթի բազայի ճանապարհը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում անհատույց օտարել Գագարինի գյուղական համայնքին:

7.3. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 239117 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

7.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 235970 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 235970 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. Ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

7.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 155740 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 155740 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.7. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2874 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2083 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 277 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 120 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 394 հազ. դրամ:

7.8. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

7.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.11. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո պահպանվում են մոբիլիզացիոն պահուստի և մոբիլիզացիոն առաջադրանքների նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

8.1. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) 15 տնակը (Շիրակի մարզի տարբեր շրջաններում տեղաբաշխված), «Մուտքի ավտոճանապարհը» (Ղարիբջանյան գյուղ գնացող խճուղուց մինչև բազայի մուտքը)` Գյումրիի քաղաքային համայնքին անհատույց օտարելու համար.

բ) «Մուտքի երկաթգիծը» և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

8.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 526897 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գյումրիի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 526217 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 526217 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 526217 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 526217 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 1690 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 953 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 429 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 308 հազ. դրամ:

8.6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Գյումրիի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 130295 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արթիկի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 128699 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 128699 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 128699 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 128699 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2189 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 585 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1377 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 227 հազ. դրամ:

9.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արթիկի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

9.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արթիկի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Վանաձորի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել երկու ավտոճանապարհը (քաղ. Վանաձոր) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում անհատույց օտարել Վանաձորի քաղաքային համայնքին:

10.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 93736 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Վանաձորի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Վանաձորի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

10.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 91613 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 91613 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 91613 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 91613 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2123 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Վանաձորի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 243 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1418 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 462 հազ. դրամ:

10.6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Վանաձորի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վանաձորի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 45812 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

11.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 42670 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42670 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 42670 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42670 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 3142 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1320 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1441 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 107 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 274 հազ. դրամ:

11.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

11.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը «Արմավիրի ռեզերվային նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

11.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 71448 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Բաղրամյանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

12.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 70554 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 70554 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է` 70554 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 70554 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 893 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Բաղրամյանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 111 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 336 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 295 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 151 հազ. դրամ:

12.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Բաղրամյանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

12.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Բաղրամյանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

12.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 348465 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Եղվարդի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 347361 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 347361 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 347361 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 347361 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 1104 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1104 հազ. դրամ:

13.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Եղվարդի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

13.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Եղվարդի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

13.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 758634 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Իջևանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

14.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 758634 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 758634 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 758634 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 758634 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 946 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 666 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 280 հազ. դրամ:

14.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել «Իջևանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

14.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Իջևանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

14.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 300819 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության:

15.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 299493 հազ. դրամ, որը համապատասխանում է 299493 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 299493 հազ. դրամ, որը համապատասխանում է 299493 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

15.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 74873 հազ. դրամ, որը հանդիսանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսը:

15.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 1326 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 44 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1234 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 46 հազ. դրամ:

15.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

15.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

15.8. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

15.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

15.10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի կայացումից հետո 10-օրյա ժամկետում փախստականների վերաբնակեցման հիմնախնդրի լուծման համար ապահովել հատուկ հաշվի բացումը:

15.11. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած փախստականների տասն ընտանիքից յուրաքանչյուրի հաշվով պետք է բացված հատուկ հաշվին փոխանցի 1200 հազ. դրամ` ընդամենը 12000 հազ. դրամ:

15.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մրցույթի հաղթողի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո երկու ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների զբաղեցրած տարածքների ազատումը:

15.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.1. «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 103351 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը (վարձակալած շենքի նվազագույն գնահատված մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 12 ուղղիչ գործակիցը):

16.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

16.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան