Գլխավոր տեղեկություն
Համար
N 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2000 թվականի N 30
քաղ. Երևան

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃ» 2 KR ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրին համապատասխան Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված 300000000 իեն գումարի չափով 1999-2000 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք ամոնիակային պարարտանյութի, փոքր հզորության տրակտորների և գյուղատնտեսական գործիքների, ինչպես նաև հացահատիկահավաք կոմբայնների ու պահեստամասերի ներմուծումը և հանրապետության տարածքում դրանց մատակարարումը որակել որպես մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագիր:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հետագա օգտագործման կարգի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան