ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հուլիս 2024 թ. |
N 4091-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ԵՐԵՎԱՆ» ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանը`
1) 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001750 լիցենզիայի գործողությունը` հիվանդանոցային` մանկական գինեկոլոգիական և մանկական պրակտոլոգիական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
2) 2014 թվականի հունիսի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001960 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական և օրթոպեդիկ ստոմատոլոգիական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը,
3) 2019 թվականի հունիսի 21-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002560 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` կոսմետոլոգիական և հիվանդանոցային` թունաբանական տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
4) 2020 թվականի սեպտեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002762 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` սեռախտաբանական (սեքսապաթոլոգիական), դիետաբանական (դիետոլոգիական) և հոգեթերապևտիկ տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
5) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003098 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` թոքաբանական, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական վիրաբուժական, մանկական վնասվածքաբանական, հերիատրիական և հոմեոպաթիկ տեսակների մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |