ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
02 մարտի 2023 թ. |
N 14-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչի դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 8-րդ կետով սահմանված ժամանակացույցերի:»:
2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Համակարգում Հաստատությունը սույն կարգի 10-րդ կետում նշված դասագրքերի ցանկից բոլոր առարկաների համար յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, ընտրում է մանկավարժական խորհրդի կողմից հաստատված տարրական դասարանների և սույն կարգի 4-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված դասագրքերը:»:
3) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Համապատասխան լիազորված մարմինները Հաստատության հետ համագործակցելով՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և վերահաստատում են իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների կողմից ԿՏԱԿ-ի Համակարգում մուտքագրված դասագրքերի հայտերը:
11.2. Համապատասխան լիազորված մարմինների կողմից Հաստատության հայտը վերահաստատվելուց հետո Հաստատությունն այլևս հնարավորություն չի ունենա իր ներկայացրած հայտում իրականացնել փոփոխություն:»:
4) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
5) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հիմնվելով Հաստատության կողմից մուտքագրված պահեստային դասագրքերի թվի, Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված տարրական դասարանների, ազգային փոքրամասնության լեզվով, այլ օտար լեզվով խորացված և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների, ինչպես նաև համապատասխան դասարաններում դասավանդող ուսուցիչների քանակի վրա՝ Համակարգի կողմից ինքնաշխատ կերպով ձևավորվում է դասագրքերի պահանջարկը: «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի քանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում Հաստատության վերջին երեք տարիների սովորողների թվի թվաբանական միջինը, եթե այն գերազանցում է նախորդ տարվա սովորողների թվաքանակը, իսկ չգերազանցելու դեպքում՝ հիմք ընդունել նախորդ տարվա սովորողների թվաքանակը: Բացառություն են կազմում այն Հաստատությունները, որտեղ՝
1) տարրական հանրակրթական ծրագիր է իրականացվում ոչ ավելի, քան 2 տարի,
2) նախորդ երկու տարում տեղի է ունեցել տարրական հանրակրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիայով տրված տեղերի էական (առնվազն 20%) փոփոխություն:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2023 թվական: