Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2020-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.11.01/26(662) Հոդ.252
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2019 թ.

N 44-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը,

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

1) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարանում վարվող փաստաթղթերի Ձևերը` համաձայն Հավելված 2-ի:

(1-ին կետը խմբ. 21.02.20 N 08-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ա. Թորոսյան

  Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի

(գլխագիրը խմբ. 21.02.20 N 08-Ն)

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

(վերնագիրը խմբ. 21.02.20 N 08-Ն)  

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ընդունարանը, որպես բժշկական հաստատության բուժ-ախտորոշիչ բաժանմունք ունի կարևորագույն դեր պացիենտների ընդունման, հոսպիտալացման և հետագա բուժման կազմակերպման հարցերում:

2. Ընդունարանի անձնակազմի մասնագիտական մակարդակով, աշխատանքների կազմակերպման օպերատիվությամբ և գործողությունների հաջորդականության հստակությամբ է պայմանավորված պացիենտների հետագա բուժման հաջողությունները, որը առավել նկատելի է անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջվող իրավիճակներում:

3. Սույն գործելակարգում կիրառվող հասկացություններն են.

1) Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ընդունարան՝ (այսուհետ` Ընդունարան) հիվանդանոցի կառուցվածքային ստորաբաժանում, որտեղ բժիշկը կամ նրա բացակայության դեպքում բուժքույրն ընդունում, հաշվառում և կազմակերպում է պացիենտի հետագա բուժման ընթացքը: Ընդունարանը կազմված է երկու բաժիններից` ընդհանուր բաժին և անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի):

2) Ընդունարանի ընդհանուր բաժին՝ Ընդունարանի բաժին է, որտեղ իրականացվում է կազմակերպություն դիմած, շտապ բժշկական օգնության ծառայության կամ այլ տրանսպորտային միջոցով բերված պացիենտի նախնական զննումը, ընդունումը, հաշվառումը և ուղղորդումը բժշկական կազմակերպության համապատասխան ծառայություն:

3) Անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի)՝ Ընդունարանի բաժին է, որտեղ պացիենտն ուղղորդվում է ընդունարանի ընդհանուր բաժնից՝ մինչև 24 ժամ տևողությամբ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով:

4) Էլեկտրոնային ընդունարան՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ենթաբաժին, որի միջոցով իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպություն) կողմից էլեկտրոնային ուղեգրի ընդունումը և պացիենտների էլեկտրոնային հերթագրումը:

4. Ընդունարանի աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

5. Ընդունարանի, ներառյալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնի (Էմերջենսի) աշխատանքները կազմակերպում է Ընդունարանի վարիչը, օրվա հերթապահ բուժանձնակազմի` բժշկի, բուժքրոջ, կրտսեր բուժաշխատողի, սանիտարի միջոցով։ Ընդունարանի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև բժշկական կազմակերպության բուժ-ախտորոշիչ բաժանմունքների բժշկական անձնակազմը:

6. Աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին Ընդունարանի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է Ընդունարանի կամ բժշկական կազմակերպության պատասխանատու (ավագ) հերթապահ բժշկի կողմից:

7. Ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացնել ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման Հավելված 1-ի 96.2. բաժնի պահանջներին բավարարող և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության լիցենզիա ունեցող պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունը՝ 18 տարեկանից բարձր ամբողջ բնակչության համար:

8. Պացիենտները Ընդունարան են ընդունվում հետևյալ ճանապարհով.

1) պլանային (այդ թվում՝ ուղեգրմամբ),

2) այլ բժշկական կազմակերպություններից` սահմանված կարգի համաձայն,

3) շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով,

4) ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ:

9. Շտապ բժշկական օգնության ծառայության կողմից բերված պացիենտներին Ընդունարանում, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում ցուցաբերվում է առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն: Այնուհետև, եթե բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա, գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ի համապատասխան հատվածում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ և նշում տվյալ բժշկական կազմակերպություն պացիենտին չընդունելու հիմքերը: Գրանցում է կատարվում նաև սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:

10. Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացման որոշում կայացնելու դեպքում Ընդունարանի բժիշկը կամ հերթապահ պատասխանատու բժիշկը (ընդունող բժիշկը) ստորագրում է «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում` նշելով պացիենտի բժշկական կազմակերպություն ընդունման ժամը: Ստորագրման պահից շտապ բժշկական օգնության կանչը համարվում է ավարտված, և պացիենտն անցնում է բժշկական կազմակերպության հսկողության ներքո:

11. Անգիտակից վիճակում գտնվող, հրազենային վիրավորումներով, դանակահարությունների կասկածներով, վնասվածքներով, կոտրվածքներով, այրվածքներով, ցրտահարություններով, բռնության հետքերով, թունավորումներով (ալկոհոլային, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով), ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած պացիենտների բժշկական կենտրոն դիմելու (բերելու), ինչպես նաև բժշկական հաստատություն դիակի տեղափոխման դեպքերի վերաբերյալ Ընդունարանի հերթապահ բուժանձնակազմի կողմից սահմանված կարգով տեղեկացվում է ոստիկանության տարածքային բաժին:

12. Արտակարգ իրավիճակների, ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հանրային ներգրավում ունեցող իրադարձությունների, տեղային նշանակության դեպքերի (պատահարների) արդյունքում բժշկական կազմակերպություն ընդունված (տուժած` ներառյալ մահացած) անձանց վերաբերյալ տեղեկությունը դիմելուց կամ տեղափոխելուց հետո մեկ ժամվա ընթացքում Ընդունարանի հերթապահ անձնակազմի կողմից ներկայացվում է առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայություն 8003 կարճ հեռախոսահամարով կամ hotline@moh.am էլեկտրոնային հասցեին:

13. Սույն գործելակարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված հաղորդագրությունները հաշվառվում են սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Իրավապահ մարմիններին տրված հաղորդագրությունների հաշվառման մատյան»-ի Ձև 4-ում:

14. Սույն գործելակարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված տեղեկությունների ժամանակին և ճիշտ հաղորդման համար պատասխանատու են Ընդունարանի վարիչը, նրա բացակայության դեպքում` ավագ բուժքույրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հերթապահ բուժքույրը:

15. Ընդունարանի և ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնի (Էմերջենսի) հագեցվածությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին:

16. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) պացիենտի մոտ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում Ընդունարանի բուժանձնակազմը պարտավոր է`

1) մեկուսացնել պացիենտին Ընդունարանի մեկուսարանում (ոչ ավել, քան 24 ժամ), մինչև ախտորոշման ճշտումը,

2) կազմակերպել բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունները և համապատասխան բժիշկ մասնագետների խորհրդատվությունը,

3) վարակիչ հիվանդության հաստատման դեպքում կազմակերպել պացիենտի տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն,

4) սահմանված կարգով իրականացնել շտապ հաղորդում դեպքի վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

17. Ընդունարանի ընդհանուր բաժնի գործառույթներն են`

1) պացիենտների հոսքի կառավարում` պացիենտների ընդունում, հաշվառում,

2) պացիենտի զննում համապատասխան բժիշկ մասնագետների կողմից, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում և համապատասխան բժիշկ մասնագետների կողմից հետևյալ որոշումներից մեկի կայացնում.

ա. պացիենտն անհրաժեշտություն ունի բուժօգնություն ստանալ ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի),

բ. պացիենտն անհրաժեշտություն ունի հիվանդանոցային (ստացիոնար) բուժման,

գ. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն: Ընդ որում, ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների աշխատանքային ժամերին Ընդունարան դիմած (բերված) պլանային (ոչ անհետաձգելի) դեպքերը, որոնք չեն պահանջում առնվազն 2 ժամյա հսկողություն՝ ուղղորդվում են պացիենտին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն՝ բացառությամբ վնասվածքաբանական և վիրաբուժական միջամտություններ պահանջող դեպքերի:

դ. պացիենտին անհրաժեշտ է տեղափոխել այլ բժշկական կազմակերպություն, ընդ որում համապատասխան բժիշկ մասնագետը պացիենտի տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տալիս է հիմնավորող եզրակացություն` նշելով նախնական ախտորոշումը, իրականացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները և իրականացված բժշկական միջամտությունները:

ե. խորհրդատվություն ստանալուց հետո պացիենտի ուղղորդում տուն:

3) սահմանված բժշկական փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, ձևակերպում,

4) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար էլեկտրոնային ուղեգրման ու հերթագրման գործընթացի համակարգում,

5) պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում (ըստ անհրաժեշտության),

6) պացիենտին և նրա ուղեկցողին իրազեկում` հոսպիտալացման պայմանների և պահանջների, ներհիվանդանոցային կանոնակարգի, պացիենտի իրավունքների և պարտականությունների մասին, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ,

7) պացիենտների տեղափոխման կազմակերպում` Ընդունարանից նույն բժշկական կազմակերպության այլ բաժանմունքներ կամ այլ բուժհաստատություններ:

18. Պացիենտի հիվանդանոցային (ստացիոնար) բուժման ընդունման դեպքում Ընդունարանի հերթապահ բուժքույրը սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում` լրացնում է պացիենտի վերաբերյալ բոլոր տվյալները և պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին (նրա հարազատներին/ուղեկցողին) պարտադիր կարգով իրազեկում է իրենց իրավունքների, պարտականությունների, ներհիվանդանոցային կանոնակարգի, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրենց իրավունքների վերաբերյալ:

19. Եթե պացիենտը բժշկական կազմակերպություն է ընդունվում անգիտակից վիճակում, ապա Ընդունարանում անձնագրային տվյալները լրացվում են պացիենտի հարազատների կամ ուղեկցողի խոսքերի հիման վրա` համեմատելով պացիենտի վերաբերյալ բանավոր տվյալները նրա մոտ առկա փաստաթղթերի կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների հետ: Անգիտակից վիճակում ընդունվող պացիենտի մոտ անձը հաստատող փաստաթղթերի կամ անձի վերաբերյալ որևէ բանավոր տեղեկատվության բացակայության դեպքում սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային բուժման ընդունված պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 1-ում գրանցվում է որպես «Անհայտ պացիենտ»: Անձի վերաբերյալ տեղեկատվության ստացումից հետո նշված մատյանում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

20. Ընդունարանի հերթապահ բժիշկը պացիենտի հարազատներին պարտադիր կարգով տրամադրում է տեղեկատվություն հետևյալ դեպքերում՝

1) առանց ծնողների ուղեկցության մինչև 18 տարեկան պացիենտի ընդունման դեպքում` անկախ հիվանդության ծանրության աստիճանից,

2) անգիտակից վիճակով պացիենտի ընդունման դեպքում (փաստաթղթերի առկայության պարագայում), նաև եթե պացիենտի վիճակը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող,

3) Ընդունարանից այլ բժշկական կազմակերպություն պացիենտի տեղափոխման դեպքում,

4) դժբախտ պատահարի կապակցությամբ կամ բնակավայրից դուրս շտապ բժշկական օգնության ծառայությանը դիմած առանց ուղեկցողի պացիենտի ընդունման դեպքում,

5) Ընդունարանում մահվան դեպք արձանագրելու դեպքում:

21. Բժշկական կազմակերպություն դիմած (բերված) հոսպիտալացման ցուցում ունեցող պացիենտի հոսպիտալացումից հրաժարման դեպքում, Ընդունարանի բժիշկը պարտավոր է՝

1) բացատրել պացիենտին և նրա ուղեկցողին հոսպիտալացման անհրաժեշտության և հոսպիտալացումից հրաժարման պարագայում հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ,

2) ցուցաբերել անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն,

3) պացիենտի կողմից բժշկական օգնությունից կամ հոսպիտալացումից հրաժարման փաստի վերաբերյալ` հնարավոր բարդությունների և հետևանքների վերաբերյալ գրառումներով արձանագրել սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում, ամրագրելով պացիենտի (նրա ուղեկցողի) և Ընդունարանի պատասխանատու բժշկի ստորագրություններով:

22.Պացիենտի տեղափոխումը այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կամ տվյալ կազմակերպության կողմից` բուժանձնակազմի ուղեկցությամբ՝ նախօրոք ստանալով այն բժշկական կազմակերպության ղեկավարության համաձայնությունը, որտեղ տեղափոխվելու է պացիենտը:

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

23. Բժշկական կազմակերպություն բերված և/ կամ դիմած պացիենտը արտահիվանդանոցային բժշկական օգնության ցուցաբերման ցուցման դեպքում Ընդունարանի ընդհանուր բաժնից ուղղորդվում է անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի):

24. Ընդունարանի անհետաձգելի բժշկական օգնության բաժնի գործառույթներն են`

1) պացիենտի զննում և նախնական ախտորոշում,

2) խորհրդատվությունների և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների կազմակերպում,

3) անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում` համաձայն սույն գործելակարգի 29-րդ կետով նշված վիճակների,

4) հոսպիտալացման վերաբերյալ որոշման կայացում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով,

5) վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված գործողությունների իրականացում Ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի), իսկ դրա բացակայության դեպքում պացիենտին Ընդունարանից անհապաղ տեղափոխում վերակենդանացման բաժանմունք:

25. Արտահիվանդանոցային բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող պացիենտների համար Ընդունարանի հերթապահ բուժքրոջ կողմից լրացվում է սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի Ձև 3-ը և այդ պացիենտները հաշվառվում են սույն հրամանի Հավելված 2-ով հաստատված «Ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյան»-ի Ձև 2-ում:

26. Ընդունարանում պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է առավելագույնը մինչև 24 ժամ, որից հետո պացիենտը կամ հոսպիտալացվում է կամ դուրս է գրվում:

27. Պացիենտի դուրս գրման դեպքում հետագա հսկողությունն իրականացվում է նրա սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից: Պացիենտը սույն գործելակարգի 25-րդ կետում նշված «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի թղթային տարբերակը ներկայացնում է սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն կամ տեղեկատվությունը պացիենտի բուժման վերաբերյալ անհետաձգելի բուժօգնություն իրականացնող կազմակերպության կողմից ուղարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:

28. Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:

29. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և ախտորոշումներ.

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

30. Սույն գործելակարգի 29-րդ կետում նշված դեպքերում ընդունարանի կազմում գործող անհետաձգելի բուժօգնության բաժանում (Էմերջենսի) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունները, ինչպես նաև բժշկական պարագաները, դեղորայքը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները, բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը (սույն գործելակարգի 28-րդ կետում նշված ժամանակահատվածում):

31. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններն ըստ ցուցումների մատուցվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին:

ԳԼՈՒԽ 4. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

32. Այն դեպքերում, երբ բժշկական կազմակերպությունը մանկաբուժական ծառայության համար չունի առանձին անհետաձգելի բուժօգնության բաժին (Էմերջենսի), սակայն ունի մանկաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակի հիվանդանոցային ձևի գործունեության լիցենզիա, ապա մինչև 18 տարեկան երեխաների համար սույն գործելակարգի 29-րդ կետում նշված դեպքերում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացվել Ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի):

33. Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ բացակայում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 96.2. բաժնում սահմանված պահանջ պայմանները, բժշկական օգնությունն իրականացվում է Ընդունարանի ընդհանուր բաժնում, ընդ որում իրականացված միջոցառումները (լաբորատոր-գործիքային հետազոտությունները, խորհրդատվությունները) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցում չեն նախատեսում:

 (հավելվածը խմբ. 21.02.20 N 08-Ն) 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Ձև N 1

Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ______

Ավարտված է __________

Հերթական համար

Ընդունման ամիս, ամսաթիվ, ժամ

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի
/տարիք/

Հասցե, հեռախոսահամար

Անձնագիր

Աշխատանքի վայր

Ուղեգրող հաստատություն

Նախնական ախտորոշում

Բաժանմունք

Բուժօգնության տեսակ /վճարովի, պետպատվեր, համավճար/

Դուրս գրման ամսաթիվ

Այլ նշումներ

Ձև N 2

Մ Ա Տ Յ Ա Ն

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ______

Ավարտված է __________

Հերթական համար

Ամիս, ամսաթիվ, ժամ

Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն

Ծննդյան օր, ամիս, տարի/տարիք/

Հասցե, հեռախոսահամար

Անձնագիր

Աշխատանքի վայր

Ուղեգրող հաստատություն

Ախտորոշում և ցույց տրված բժշկական օգնություն

Հոսպիտալացման մերժում/ հրաժարում/
պատճառներ

Բժշկի անուն, ազգանուն, ստորագրություն

Պացիենտի անուն, ազգանուն, ստորագրություն

Այլ նշումներ

Ձև N 3

ՔԱՐՏ N

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

Պացիենտի ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________________

Տարիքը _______ Սեռը Ա/Ի Աշխատանքի վայրը ____________________________________________

Հասցե ________________________________________________________________________________

Ընդունվելու ամսաթիվը, ժամը ________________ Ում կողմից է բերված ______________________

Դուրս է գրվել/տեղափոխվել է ___________________________________________________________

 (տեղափոխման վայրը, ամսաթիվը, ժամը)

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ- ANAMNESIS MORBI

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ANAMNESIS VITAE

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

ՕԲՅԵԿՏԻՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ- STATUS PRАESENS OBJECTIVUS

Մաշկ. նորմալ, գունատ, ցիանոտիկ (ցիանոզ տոտալ, ակրոցիանոզ)

Այտուցներ (տեղակայումը) ________________________________________________________________

Բերանի խոռոչ, լեզու. խոնավ, չոր, փառակալված, փսխազանգված, արյուն, լորձ

Սիրտ-անոթային համակարգ, սրտային տոներ. մաքուր, խուլ

Աղմուկ. սիստոլիկ, դիաստոլիկ, աորտայի վրա, Բոտկինի կետում, եռփեղկ փականի վրա

Զ/Ճ________________________մմ ս.ս. ՍՀ_____________________________Պուլս_____________

Սրտի ռիթմի

խանգարում(նշել) ________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Շնչառական համակարգ_____________________________________ՇՇՀ ______________րոպեում

Թոքերի աուսկուլտացիա. վեզիկուլյար շնչառություն, թուլացած, կոշտացած

(նշել) ___________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Խզզոցներ. չոր, թաց, կրեպիտացիոն (տեղակայումը)

________________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Պաթոլոգիական շնչառություն. Չեյն-Ստոքսի, Կուս-Մաուլի, Բիոտի (նշել)

Աղեստամոքսային համակարգ, կլման ակտը. (ազատ, դժվարացած)

Որովայնը մասնակցում է շնչառական ակտին, չի մասնակցում

Որովայնի գրգռվածության ախտանիշներ. դրական, բացասական

(տեղակայումը)_______________________________________________________________________

Ցավեր պալպացիայի ժամանակ (տեղակայումը)

_____________________________________________________________________________________

Սրտխառնոց, փսխում (նշել փսխազանգվածի բաղադրությունը)

_____________________________________________________________________________________

 Լյարդ _______________________________________________________________________________

 Փայծաղ _____________________________________________________________________________

Ասցիտ. կա/չկա

Միզասեռական համակարգ. Պաստերնացկու ախտանիշ աջից/ձախից

Երիկամների պալպացիա, չափերի մեծացում, նեֆրոպտոզ աջից/ձախից

Դիուրեզ. ինքնուրույն, դժվարացած, միզակապություն, օլիգուրիա, անուրիա

Նյարդային համակարգ. գիտակցություն- հստակ, խանգարված (կոմաների սանդղակ ըստ Գլազգոյի) ____________________________________________________________________________

Հոգեշարժական գրգռվածություն _____________

Սիմետրիկ բիբեր, անիզոկորիա (D S) միդրիազ, միոզ, միջին _______________

Ռեֆլեքսներ. Կոնյուկտիվալ ____________

 Կորնեալ ________

Պլեգիա, պարեզ _______________________________________________________________________

Մենինգեալ ախտանիշներ (բացասական, դրական, կասկածելի)

Վնասվածքներ (տեղակայումը), քերծվածքներ, վերքեր

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Այրվածքի աստիճանը _____________________________ Մարմնի մակերեսը ____________________

Տեղակայումը

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

Հետազոտության ժամանակ հայտնաբերված այլ տեղեկություններ

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

______________________________________________________________________

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ,

ԿԱՏԱՐՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բժիշկ ______________________

Ձև N 4

Մ Ա Տ Յ Ա Ն

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սկսված է ______

Ավարտված է __________

Հերթական համար

Ամիս, ամսաթիվ, ժամ

Պացիենտի անուն, ազգանուն հայրանուն,

Ծննդյան օր, ամիս, տարի
/տարիք/

Հասցե, հեռախոսահամար

Ախտորոշում

Ում կողմից է բերվել

Բաժանմունք

Հիվանդության պատմագրի կամ հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտի համար

Դեպքի նկարագիրը ըստ պացիենտի/ հարազատի

Հաղորդման վայր և հաղորդում ընդունող

Հաղորդող

 (հավելվածը լրաց. 21.02.20 N 08-Ն) 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան