«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
11 հոկտեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 2875-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման N 4 հավելվածի 15-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Սահմանել, որ
1) նախկինում էլեկտրոնային եղանակով դուրս գրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված` հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգին համապատասխան անվավեր ճանաչված հարկային հաշիվների (այսուհետ` սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվներ) վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում հարկային հաշիվների դուրսգրման ծրագրի («ե-ինվոյսինգ» (e-invօicing) ծրագրի) միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան,
2) ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողները ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում դուրս գրած և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնում են սույն հրամանի N 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան,
3) օրենքով սահմանված կարգով վերակազմակերպված իրավաբանական անձի կողմից դուրս գրված և սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմին ներկայացվում են իրավահաջորդ իրավաբանական անձի կողմից սույն հրամանի N 2 հավելվածով սահմանված ձևին համապատասխան,
4) սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում այն ժամկետներում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշմամբ,
5) սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային հաշվետվությունները ստորագրելու լիազորություն ունեցող անձանց համար սահմանված գրանցման կարգին համապատասխան հարկային մարմնում գրանցված լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ,
6) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետում:
Կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 |
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում դուրս գրած ԵՎ սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվներԻ վերաբերյալ
1.Փաստաթղթի հերթական համարը |
_______________________________________ | |||||||||||
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| |||||||||||
3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||
4. Գտնվելու վայրը |
||||||||||||
5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
|
Տեղեկացվում է, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում էլեկտրոնային եղանակով դուրս գրված` հետևյալ սերիա-համարով հարկային հաշիվները սահմանված կարգով անվավեր են ճանաչվել.
Հարկային հաշվի սերիա-համարը | |||||
Կազմակերպության տնօրեն |
_______________________________________ |
Հաշվապահ |
_____________________________________ |
Հավելված N 2 |
Ձև
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
վերակազմակերպված իրավաբանական անձԻ կողմից դուրս գրված եվ սահմանված կարգով անվավեր ճանաչված էլեկտրոնային հարկային հաշիվների վերաբերյալ
1. Փաստաթղթի հերթական համարը |
________________________________________ | ||||||||||||||||||
2. Նոր ստեղծված (միացման ձևի դեպքում` վերակազմակերպված) իրավաբանական անձի | |||||||||||||||||||
2.1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
2.2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը | ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
2.3. անվանումը |
|||||||||||||||||||
2.4. Գտնվելու վայրը |
|||||||||||||||||||
3. Վերակազմակերպված (գործունեությունը դադարեցրած) իրավաբանական անձի | |||||||||||||||||||
3.1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
3.2. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը | ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
3.3. անվանումը |
|||||||||||||||||||
3.4. Գտնվելու վայրը |
|||||||||||||||||||
4. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
|
Տեղեկացվում է, որ ______________________________________________________________ձևով
(նշվում է վերակազմակերպման ձևը)
վերակազմակերպված և ավելացված արժեքի հարկ վճարող հանդիսացած
______________________________________________________________________________
(նշվում է վերակազմակերպված (գործունեությունը դադարեցրած) իրավաբանական անձի անվանումը և կազմակերպա-
իրավական տեսակի հապավումը )
կողմից դուրսգրված ստորև նշված հարկային հաշիվները սահմանված կարգով անվավեր են ճանաչվել:
Հարկային հաշվի սերիա-համարը | |||||
______________________________________________________________________________
(նշվում է տեղեկություն ներկայացնող իրավաբանական անձի անվանումը և կազմակերպա-
իրավական տեսակի հապավումը)
հանդիսանում է
______________________________________________________________________________
(նշվում է վերակազմակերպված (գործունեությունը դադարեցրած) իրավաբանական անձի անվանումը և կազմակերպա-
իրավական տեսակի հապավումը )
իրավահաջորդը և վերակազմակերպման փաստաթղթերին (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) համապատասխան իրավասու է անվավեր ճանաչելու (կամ տեղեկություն ներկայացնելու) գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կողմից դուրսգրած հարկային հաշիվները:
Կազմակերպության տնօրեն |
_____________________________________________ |
Հաշվապահ |
_________________________________________ |