«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11607140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2007 թ. |
N 55-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ շարքից. «Վարդան Մամիկոնյան» շքանշան Vardan Mamikonyan Order» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 1 հավելվածի.
2. Կարեն Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակին նվիրված «Կարեն Դեմիրճյան 1932-1999. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երևան Karen Demirtchyan Sport and Concert Complex, Yerevan» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 2 հավելվածի.
3. Սիրանույշի ծննդյան 150-ամյակին նվիրված «Սիրանույշ 1857-1932. Սիրանույշը Սաֆոյի դերում Siranuysh in the role of Sappho» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի |
Ա. Մանուկյան |
Հավելված 1 Հաստատված է |
ՀՀ տրանսպորտի և կապի |
Վ. Մարության |
Հավելված 2 Հաստատված է |
ՀՀ տրանսպորտի և կապի |
Վ. Մարության |
Հավելված 3 Հաստատված է |
ՀՀ տրանսպորտի և կապի |
Վ. Մարության |