ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. |
N 778-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս.Եղիազարյանի 2009թ. օգոստոսի 26-ի դիմումը.
Հրամայում եմ՝
1. «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2006թ. օգոստոսի 31-ի N 530 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2010թ. սեպտեմբերի 1-ը:
2. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան
