«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006291
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 օգոստոսի 2006 թ. |
N 981-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1325-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ժգ» կետի և ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման
.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1325-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնից հանել.
ա) 5.6 ենթակետի «Դիէթիլտոլուամիդ» տողը:
2. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնից հանել.
ա) 4-րդ ենթակետի «Կլոնազեպամ» տողը
բ) 5.2 ենթակետի «Նալիդիքսաթթու» տողը
գ) 5.3 ենթակետի «Թիոացետազոն+Իզոնիազիդ» տողը
դ) 9.4 ենթակետի «Ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ ակտիվ նյութեր պարունակող տեղային արևապաշտպան միջոցներ» տողը:
3. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնի 14.2 ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
4. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.
ա) 5.2.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Ցեֆիքսին Cefixime |
դեղահատեր, 400 մգ |
բ) 5.3 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Կլոտրիմազոլ Clotrimazole |
1 %, 10 % հեշտոցային քսուք, 100 մգ, 500 մգ հեշտոցային դեղահատեր |
գ) 8.2 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Նադրոպարին կալցիում Nadroparin calcium |
ներարկման լուծույթ, 0,3 մլ, 0,6 մլ |
դ) 10.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Տրիմետազիդին Trimetazidine |
դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող ձերբազատմամբ, 35 մգ |
ե) 10.4 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
Տրիմետազիդին Trimetazidine |
դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող ձերբազատմամբ, 35 մգ |
5. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.
ա) 7.4 ենթակետի «1.5 մլն ՄՄ» բառից հետո լրացնել «, 7.5 մլն ՄՄ» բառը
բ) ցանկը լրացնել նոր 19-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
19. Արգանդակծկիչներ | |
Միզոպրոստոլ Misoprostol |
25 մկգ ներհեշտոցային դեղահատեր, 200 մկգ դեղահատեր |
Միֆեպրիստոն+Միզոպրոստոլ Mifepristone+Misoprostol |
200 մկգ+200 մկգ դեղահատեր |
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |