«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2006 թ. |
N 37-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման 7-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Պետական նպաստների նշանակման և վճարման կիրարկումն ապահովող հրահանգները»՝ համաձայն հավելված N 1-ի, հավելված N 2-ի և հավելված N 3-ի:
(1-ին կետը փոփ. 05.11.09 N 145-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Վարդանյան
Հավելված N 1 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն հրահանգով սահմանվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) նշանակման, գործերը վարելու ու ձևակերպելու, փոխադարձ հաշվետվությունների իրականացման կարգը:
2. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` գործակալություն) նպաստի նշանակման գործերը (այսուհետ` նպաստի գործ) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 05.11.09 N 145-Ն)
3. Նպաստ նշանակելու համար ծնողն իր փաստացի բնակության վայրի գործակալություն է ներկայացնում դիմում՝ համաձայն ձև N 1-ի (կցվում է):
4. Գործակալության տվյալ տարածքը սպասարկող աշխատողը (այսուհետ` աշխատող) նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ, հավաստում պատճենների իսկությունը և ընդունում: Փաստաթղթերում տեղ գտած սխալների, ջնջումների, քերվածքների, վրիպակների դեպքում փաստաթղթերը չեն ընդունվում՝ համաձայն «ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի:
5. Նպաստ նշանակելու համար ծնողի դիմումը հաշվառվում է գործակալության` նպաստի համար առանձնացված դիմումների գրանցման մատյանում:
6. Գործակալության աշխատողը նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` 1-օրյա ժամկետում տեղեկատվական բազայում ամրագրում է ներկայացված տվյալները, որից հետո ստանում և տպում է կարգադրություն՝ համաձայն ձև N 2-ի (կցվում է), որը հաստատում է գործակալության պետը ստորագրությամբ և կնիքով: Կազմվում է նպաստի գործ՝ համաձայն ձև N 3-ի (կցվում է), որը համարակալված է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից գործակալությանը նախօրոք տրամադրված համարների տիրույթից:
(6-րդ կետը փոփ. 05.11.09 N 145-Ն)
7. Նպաստը նշանակելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործակալությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին՝ համաձայն ձև N 4-ի (կցվում է):
8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասի ա), բ), ե) և զ) կետերով սահմանված դեպքերում մինչև երկու տարեկան երեխաների թվի փոփոխության դեպքում փոխվում է նպաստի չափը համապատասխան հանգամանքների առաջացման հաջորդ ամսվա մեկից:
9. Նպաստի չափի փոփոխության դեպքում գործակալության աշխատողը ստանում և տպում է նոր կարգադրություն՝ համաձայն ձև N 2-ի (կցվում է):
10. Նպաստ ստացողի (այսուհետ` հաճախորդ) կողմից նպաստը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում:
11. Հաճախորդի անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում, եթե նա կամ երեխան կրկնակի է հաշվառված նպաստի նշանակման կենտրոնական կամ տեղական տեղեկատվական բազաներում (այսուհետ` տեղեկատվական բազա):
12. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են նպաստի նշանակման և վճարման տեղեկատվական բազայի շահագործման ծրագրի միջոցով:
13. Նպաստի վճարումը դադարեցվում է միակ ծնողի կամ երկու ծնողների մահվան դեպքում` մինչև երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը:
14. Նպաստի վճարումը շարունակելու համար, հաճախորդի դիմելու դեպքում, աշխատողը տեղեկատվական բազայի դիմումների էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշում:
15. Նպաստի իրավունքը կորցնելու դեպքում գործակալության աշխատողը ստանում է դադարեցման կարգադրություն, տպում, որը հաստատում է գործակալության պետը՝ համաձայն ձև N 5-ի (կցվում է):
Դադարեցման կարգադրության ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է դադարեցման պատճառը` կատարելով հետևյալ գրառումները.
«2 տարեկան»-երեխայի 2 տարեկանը լրանալու դեպքում,
«Մանկատուն»-երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու դեպքում,
«Աշխատում է»-ծնողի աշխատանքի վերադառնալու դեպքում,
«Ազատվել է աշխատանքից» - ծնողի աշխատանքից ազատվելու դեպքում,
«Բացակայում է»-երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում,
«Մահացել է» - երեխայի մահվան դեպքում:
16. Հաճախորդի բնակության վայրի փոխվելու դեպքում իր դիմումի համաձայն նրան է տրամադրվում գրավոր տեղեկանք ստացած նպաստի մասին՝ համաձայն ձև N 6-ի (կցվում է):
17. Դիմումում նշվում է այն գործակալության անվանումը և ընտանիքի բնակության վայրը, որտեղ տեղափոխվում է հաճախորդը:
18. Դիմումը` բնակության վայրը փոխելու մասին և 15-րդ կետով սահմանված տեղեկանքի պատճենը պահվում են նպաստի պատճենահանված (ընթեռնելի) գործում, իսկ գործի բնօրինակը և տեղափոխման մասին գործակալության կողմից տրված տեղեկանքը տրամադրվում են հաճախորդին՝ բնակության նոր վայր ներկայացնելու համար:
19. Նոր բնակության վայրում գործակալության աշխատողը տեղափոխման մասին տեղեկանքի հիման վրա հաճախորդի համար նպաստի գործի նույն համարով կազմում է նոր գործ՝ պահանջելով տեղեկանք բնակության վայրից, եթե այն ներկայացված չէ:
20. Նոր բնակության վայրի գործակալությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ձևով տեղեկացնում է համապատասխան գործատուին տվյալ հաճախորդի բնակության վայրի, ինչպես նաև նպաստ նշանակող գործակալության հասցեի փոփոխության մասին:
21. Նպաստի վճարման ցուցակները կազմում և տպում է կազմակերպությունը՝ գործակալությունների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:
22. Նպաստի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում երկու ամիսը միասին), վճարման ցուցակներով, համաձայն ձև N 7-ի (այսուհետ` ցուցակ)
(կցվում է):
23. Գործակալությունը կազմակերպությունից ցուցակները և տիտղոսաթերթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է համապատասխան վճարող մարմնին՝ համաձայն ձև N 8-ի (կցվում է): Միաժամանակ վճարող մարմնին է հանձնվում տվյալ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկված այն ընտանիքների ցուցակը, որոնց նպաստի վճարումը դադարեցվել է:
24. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում է գործակալության, վճարող մարմնի և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված հաճախորդների և երեխաների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարը:
25. Լրացվում են տվյալներ նաև ըստ էջերի՝ հետևյալ բովանդակությամբ.
էջի համարը
հաճախորդների թիվը (գործերի քանակը)
երեխաների թիվը
վճարման ենթակա գումարը:
26. Տիտղոսաթերթի վերջում նշվում են գործակալության պետի և վճարող մարմնի ղեկավարի տվյալները:
27. Գործակալությունում՝ պետի կողմից ցուցակների հանձնումը կատարվում է վճարող մարմնի լիազորած անձին, որոնք ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է գործակալությունում, մյուսը՝ վճարող մարմնում:
28. Ցուցակների էջերը համարակալվում են:
29. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, գործակալության, վճարող մարմնի, բնակավայրի անվանումը և վճարող մարմնի համարը:
30. Ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:
31. Ցուցակի վճարման մասի յուրաքանչյուր տողում նշվում է հաճախորդներին վերաբերող հետևյալ տվյալները՝
բնակության վայրը,
հաճախորդի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը,
սոցիալական քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գործի համարը
փաստաթուղթ |
լրացվում են հաճախորդի անձնագրի տվյալները. |
անցած |
նախորդ ամիսների ընթացքում հաճախորդի կողմից |
ամիսների գումարը |
չստացած գումարը |
ստորագրությունը |
ստորագրում է հաճախորդը |
ստորագրությունը |
ստորագրում է վճարողը |
տվյալ ամսվա |
|
նպաստի չափը |
այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը |
ստորագրությունը |
ստորագրում է հաճախորդը |
օր |
վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը |
ստորագրությունը |
ստորագրում է վճարողը |
(31-րդ կետը լրաց. 05.11.09 N 145-Ն)
32. Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված հաճախորդների թիվը, վճարման ենթակա նպաստի չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և գործակալության պետի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատակցի ստորագրությունների տեղը:
33. Ցուցակի ռեեստրի բովանդակությունն է՝
Գործի համարը |
հաճախորդի գործի համարը |
Գումարը |
տվյալ ամսում վճարվող գումարի չափը |
Օր |
նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է այդ գումարը, իսկ չվճարելու դեպքում՝ «չ/վ», որը լրացվում է վճարող մարմնի վճարման համար պատասխանատու անձի կողմից |
Անցողիկ գումար |
նախորդ ամիսների համար նախատեսված, սակայն հաճախորդին չվճարված գումարները: |
Եթե տվյալ հաճախորդը չունի անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «********» (աստղանիշեր):
Ռեեստրում կատարված ուղղումը ստորագրվում և կնքվում է վճարման մարմնի բաժանմունքի ղեկավարի կողմից:
34. Ցուցակի վերջում նշվում են 31 կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
35. Վճարող մարմինը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում գործակալությանն է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը 5 օրինակից՝ համաձայն ձև N 9-ի (կցվում է): Հաշվետվության ակտի երկու օրինակը հետ է վերադարձվում վճարող մարմնին երկու օրվա ընթացքում:
36. Գործակալությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:
(36-րդ կետը խմբ. 05.11.09 N 145-Ն)
37. Գործակալության սխալի պատճառով չնշանակված կամ վճարման ցուցակներում չներառված կամ վճարող մարմնի մեղքով չվճարված կամ խնամակալության կամ որդեգրման մասին որոշման ուշացման դեպքերում գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման` համաձայն ձև N 10-ի (կցվում է):
Ձև N 1
Սոցիալական ծառայությունների __________________________ տարածքային գործակալություն (բաժին)
Դ Ի Մ ՈՒ Մ
Քաղաքացի ______________________________________________________ անուն, ազգանուն, հայրանուն Բնակության վայր __________________________________________________ Հեռախոս _______________________ Հանդիսանալով _______________________________________ խնդրում եմ նշանակել նշել կարգավիճակը (ծնող, խնամակալ, որդեգրող) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ:
Ներկայացնում եմ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պահանջվող հետևյալ փաստաթղթերը. 1. երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի պատճենը, 2. տեղեկանք բնակության վայրից, 3. տեղեկանք աշխատավայրից` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին, 4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 5. երեխայի (երեխաների) և իմ սոցիալական ապահովության քարտերի պատճենները: Ընդամենը ________ էջ: էջերի քանակը
Տեղյակ եմ, որ հաջորդ տարի նպաստի վճարումը շարունակելու համար մինչև ապրիլի 1-ը պետք է կրկին ներկայացնեմ տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից, աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո 10 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել գործակալությանը (բաժնին), ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում վեց ամսով կզրկվեմ նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:
Դիմող` _______________ , _____________ 200 - թ. ստորագրություն
Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը _______________________ սպասարկող աշխատողի անուն, ազգանուն, ստորագրություն ____ ______________ 200 - թ. _______________________________________________________________ (կտրման գիծ)
Տեղեկացում
Հարգելի դիմող, նպաստի վճարումը հաջորդ տարի շարունակելու համար Դուք պետք է մինչև ապրիլի 1-ը կրկին ներկայացնեք տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից, ինչպես նաև աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո 10 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնեք գործակալությանը (բաժնին): Ուշադրություն, ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում Դուք վեց ամսով կզրկվեք նպաստ ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի երեխայի խնամքի նպաստը կդադարեցվի նաև երեխայի 2 տարեկանը լրանալու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու, երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու, երեխայի մահվան դեպքերում: _________________________________ _________________ 200 - թ. սպասարկող աշխատողի անուն, ազգանուն, ստորագրություն |
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 2
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Քաղաքացի _____________________________________________________ -ին անուն, ազգանուն, հայրանուն Բնակության վայր ___________________________________________________ նշել հասցեն նշանակել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ վճարելով ամսական ________ դրամ _____________երեխայի համար, երեխաների թիվը
Վճարել սկսած «______»__________200 թ -ից:
Սպասարկող աշխատող _______________________ ____________________ աշխատողի ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն Սոցիալական ծառայությունների ___________________ տարածքային գործակալության (բաժնի) պետ _________________ ____________________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Կ.Տ. « » _______________200 թ. |
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին |
Ձև N 3 | |||||||||||
|
ՀՀ _______________մարզ ____________սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գործ N___
Բնակության վայր ________________________ Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը __________ Հեռախոս_______________ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակված է 1. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 2. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 3. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 4. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն |
Նշումներ գործի թերթերի մասին |
Նշումներ գործի թերթերի մասին | |||||||
| ||||||||
| ||||||||
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 4
Հարգելի __________________________________________________ գործատուի, գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն, հայրանուն Ձեր կազմակերպության աշխատակից _________________________________ _____________________________________________________ - ին (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, սոցիալական ապահովության քարտի համար) սոցիալական ծառայությունների ___________________________տարածքային գործակալությունում (բաժնում), նշանակվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 6-րդ կետի խնդրում ենք մինչև «…..» …… 20 թ. աշխատակցի աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը (բաժնին):
Սոցիալական ծառայությունների _______________
տարածքային գործակալության (բաժնի) պետ _________________ _______________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն «___ » «__________» 200_ թ. օր/ամիս/ տարի
Գործակալության (բաժնի) գտնվելու վայրը, հեռախոս ________________________ Կ.Տ. ______________________________________________________________
Հարգելի _________________________________________________________ գործատուի, գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն, հայրանուն Ձեր կազմակերպության աշխատակից _______________________________________ ____________________________________________________________ - ի (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, սերիա, սոցիալական ապահովության քարտի համար) բնակության վայրի փոփոխության կապակցությամբ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գործը տեղափոխվել է սոցիալական ծառայությունների ______________________ տարածքային գործակալություն (բաժին): Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 6-րդ կետի խնդրում ենք մինչև «…..» …… 20 թ. աշխատակցի աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը (բաժնին): Սոցիալական ծառայությունների ____________________________
տարածքային գործակալության (բաժնի) պետ _________________ _______________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
«___ » «__________» 200_ թ. օր/ամիս/ տարի
Գործակալության (բաժնի) գտնվելու վայրը, հեռախոս ________________________ Կ.Տ.
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 5
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Քաղաքացի ____________________________________________________ ի անուն, ազգանուն, հայրանուն
Գործ N _________________
Բնակության վայր _________________________________________________ նշել հասցեն
երեխաների թիվը «_____»
Դադարեցնել մինչև երկու տարեկան ________________________________ երեխայի նշել երեխայի անուն, ազգանուն, հայրանուն
համար տրամադրվող խնամքի նպաստի վճարումը 200-թ-ի ________ամսից, __________________: նշել պատճառը
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽՈՂ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Տրվում է ______________________________________, ___________________
անուն, ազգանուն, հայրանուն բնակության վայրը
Գործ N __________________ , գործում առկա էջերի թիվը _____________
Սոցիալական ծառայությունների ________________________տարածքային գործակալության (բաժնի) կողմից նշանակվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ____________________ երեխայի համար, և ստացել է
200 թ-ին տրվել է տեղափոխում
Նոր բնակության վայրում ենթակա է վճարման _________________________նշել բառերով
ամիսների համար ____________________________________ դրամի չափով: նշել բառերով
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 7 |
բնակավայրի |
ՑՈՒՑԱԿ ______ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (բաժնի) ԿՈՂՄԻՑ __ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1 001 Վճարող/մասնաճյուղ |
ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ __.__.200_թ. ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1 | ||||||||||||||||||
Բնակության վայր |
Ազգանուն, Անուն, Հայրանուն. |
Սոցիա-լական քարտի համար |
Գործ |
Անձնագրի սերիա, համար |
Անցած ամիսների |
Հունվար ամսվա |
N |
Գործ |
Անցողիկ գումար |
Հունվար | ||||||||||
Շենք |
Բնակ. |
Գու-մար |
Ստորա-գրու-թյուն |
Ստորա-գրու-թյուն |
Գու-մար |
Ստորա-գրու-թյուն |
Օր |
Ստո-րա-գրու-թյուն |
Գումար |
Օր | ||||||||||
Աղաջանյան Անահիտ Ա. |
12 |
*** |
2300 |
1 |
12 |
2300 |
||||||||||||||
Աղաջանյան Անահիտ Հ. |
58 |
*** |
4600 |
2 |
58 |
4600 |
||||||||||||||
Աղաջանյան Անահիտ Մ. |
76 |
*** |
2300 |
3 |
76 |
2300 |
||||||||||||||
4 |
||||||||||||||||||||
5 |
||||||||||||||||||||
6 |
||||||||||||||||||||
7 |
||||||||||||||||||||
8 |
||||||||||||||||||||
9 |
||||||||||||||||||||
10 |
||||||||||||||||||||
11 |
||||||||||||||||||||
12 |
||||||||||||||||||||
58 |
*** |
9200 |
*** |
9200 |
||||||||||||||||
Էջում ընդամենը 3 ընտանիք 9200 դրամ |
Ընդ. 3 հաճախորդ 9200 դրամ | |||||||||||||||||||
Ընդամենը վճարվել է ընտանիք դրամ |
Կ.Տ. |
Վճարվել է ընտ. դրամ | ||||||||||||||||||
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (բաժնի) ՊԵՏ ___________________ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ_________________ |
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 8
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 9
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ «___ «Վճարող մարմնի» _____ սոցիալական ծառայությունների ____ տարածքային գործակալության (բաժնի) միջև ___ ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարների փոխհաշվարկի վերաբերյալ
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 10
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սոցիալական ծառայությունների ________________ տարածքային գործակալության (բաժնի) կողմից 200 թ. ________________ ամսվա վճարման ցուցակներում ընտանիքի չստացած մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարի վերականգնման և դադարեցման մասին
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Հավելված N 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն հրահանգով սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի (այսուհետ` նպաստ) նշանակման, գործերը վարելու ու ձևակերպելու, փոխադարձ հաշվետվությունների իրականացման կարգը:
2. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` գործակալություն) նպաստի նշանակման գործերը (այսուհետ` նպաստի գործ) պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ կետը փոփ. 05.11.09 N 145-Ն)
3. Նպաստ նշանակելու համար ծնողը իր փաստացի բնակության վայրի գործակալություն է ներկայացնում դիմում՝ համաձայն ձև N 1Ա-ի (կցվում է):
4. Գործակալության տվյալ տարածքը սպասարկող աշխատողը (այսուհետ` աշխատող) նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը համեմատում է բնօրինակների հետ, հավաստում պատճենների իսկությունը և ընդունում: Փաստաթղթերում տեղ գտած սխալների, ջնջումների, քերվածքների, վրիպակների դեպքում փաստաթղթերը չեն ընդունվում՝ համաձայն «ՀՀ վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի:
5. Նպաստ նշանակելու համար ծնողի դիմումը հաշվառվում է գործակալության նպաստի համար առանձնացված դիմումների գրանցման մատյանում:
6. Գործակալության աշխատողը նպաստի նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում տեղեկատվական բազայում ամրագրում է ներկայացված տվյալները, որից հետո ստանում և տպում է կարգադրություն՝ համաձայն ձև N 2Ա-ի (կցվում է), որը հաստատում է գործակալության պետը ստորագրությամբ և կնիքով: Կազմվում է նպաստի գործ՝ համաձայն ձև N 3Ա-ի (կցվում է), որը համարակալված է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից գործակալությանը նախօրոք տրամադրված համարների տիրույթից:
7. Նպաստ ստացողի (այսուհետ` հաճախորդ) կողմից նպաստը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում:
8. Հաճախորդի անունը նպաստի վճարման ցուցակում չի ներառվում, եթե նա կամ երեխան կրկնակի է հաշվառված նպաստի նշանակման կենտրոնական կամ տեղական տեղեկատվական բազաներում (այսուհետ` տեղեկատվական բազա):
9. Սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են նպաստի նշանակման և վճարման տեղեկատվական բազայի շահագործման ծրագրի միջոցով:
10. Նպաստի վճարումը դադարեցվում է միակ ծնողի կամ երկու ծնողների մահվան դեպքում` մինչև երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը:
11. Նպաստի վճարումը շարունակելու համար, հաճախորդի դիմելու դեպքում, աշխատողը տեղեկատվական բազայի դիմումների էլեկտրոնային մատյանում կատարում է համապատասխան նշում:
12. Նպաստի իրավունքը կորցնելու դեպքում գործակալության աշխատողը ստանում է դադարեցման կարգադրություն, տպում, որը հաստատում է գործակալության պետը՝ համաձայն ձև N 4Ա-ի (կցվում է):
Դադարեցման կարգադրության ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով`
«Տիպը» սյունակում լրացվում է դադարեցման պատճառը` կատարելով հետևյալ գրառումները.
«Բացակայում է» - ծնողի և երեխայի Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում,
«Սխալ տեղեկատվություն» - նպաստի գործում կեղծ փաստաթղթեր հայտնաբերվելու դեպքում:
13. Նպաստի վճարման ցուցակները կազմում և տպում է կազմակերպությունը գործակալությունների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:
14. Նպաստի վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս (անհրաժեշտության դեպքում երկու ամիսը միասին), վճարման ցուցակներով, համաձայն ձև N 5Ա-ի (այսուհետ` ցուցակ) (կցվում է):
15. Գործակալությունը կազմակերպությունից ցուցակները և տիտղոսաթերթերը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է համապատասխան վճարող մարմնին՝ համաձայն ձև N 6Ա-ի (կցվում է): Միաժամանակ վճարող մարմնին է հանձնվում տվյալ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկված այն ընտանիքների ցուցակը, որոնց նպաստի վճարումը դադարեցվել է:
16. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում է գործակալության, վճարող մարմնի և բնակավայրի անվանումը, ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, ցուցակում ընդգրկված հաճախորդների և երեխաների թիվը, էջերի քանակը, վճարման ենթակա գումարը:
17. Լրացվում են տվյալներ նաև ըստ էջերի՝ հետևյալ բովանդակությամբ.
էջի համարը
հաճախորդների թիվը (գործերի քանակը)
երեխաների թիվը
վճարման ենթակա գումարը:
18. Տիտղոսաթերթի վերջում նշվում է գործակալության պետի և վճարող մարմնի ղեկավարի տվյալները:
19. Գործակալությունում՝ պետի կողմից ցուցակների հանձնումը կատարվում է վճարող մարմնի լիազորած անձին, որոնք ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է գործակալությունում, մյուսը՝ վճարող մարմնում:
20. Ցուցակների էջերը համարակալվում են:
21. Ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարին, ամիսը, գործակալության, վճարող մարմնի, բնակավայրի անվանումը և վճարող մարմնի համարը:
22. Ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:
23. Ցուցակի վճարման մասի յուրաքանչյուր տողում նշվում է հաճախորդներին վերաբերող հետևյալ տվյալները՝
բնակության վայրը,
հաճախորդի ազգանունը, անունը, հայրանվան առաջին տառը,
սոցիալական քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գործի համարը
փաստաթուղթ |
լրացվում են հաճախորդի անձնագրի տվյալները |
անցած |
նախորդ ամիսների ընթացքում հաճախորդի կողմից |
ամիսների |
գումարը չստացած գումարը |
ստորագրությունը |
ստորագրում է հաճախորդը |
ստորագրությունը |
ստորագրում է վճարողը |
տվյալ ամսվա |
|
նպաստի չափը |
այդ ամսվա համար վճարման ենթակա գումարը |
ստորագրությունը |
ստորագրում է հաճախորդը |
օր |
վճարողի կողմից լրացվում է վճարման օրվա ամսաթիվը |
ստորագրությունը |
ստորագրում է վճարողը: |
(23-րդ կետը լրաց. 05.11.09 N 145-Ն)
24. Յուրաքանչյուր էջի վերջում նշվում է այդ էջում գրանցված հաճախորդների թիվը, վճարման ենթակա նպաստի չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և գործակալության պետի ու տեղեկատվական բազայի վարչական պատասխանատու աշխատակցի ստորագրությունների տեղը:
25. Ցուցակի ռեեստրի բովանդակությունն է՝
Գործի համարը |
հաճախորդի գործի համարը |
Գումարը |
տվյալ ամսում վճարվող գումարի չափը |
Օր |
նշվում է այն օրը (երկու նիշով), երբ վճարվել է այդ գումարը, իսկ չվճարելու դեպքում՝ «չ/վ», որը լրացվում է վճարող մարմնի վճարման համար պատասխանատու անձի կողմից |
Անցողիկ գումար |
նախորդ ամիսների համար նախատեսված, սակայն հաճախորդին չվճարված գումարները: |
Եթե տվյալ հաճախորդը չունի անցողիկ գումար, ապա համապատասխան դաշտում նշվում է «********» (աստղանիշեր):
Ռեեստրում կատարված ուղղումը ստորագրվում և կնքվում է վճարման մարմնի բաժանմունքի ղեկավարի կողմից:
26. Ցուցակի վերջում նշվում են 23 կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:
27. Վճարող մարմինը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում գործակալությանն է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը 5 օրինակից՝ համաձայն ձև N 7Ա-ի (կցվում է): Հաշվետվության ակտի երկու օրինակը հետ է վերադարձվում վճարող մարմնին երկու օրվա ընթացքում:
28. Գործակալությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո 6 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ է ներկայացնում փոխադարձ հաշվետվության ակտի մեկ օրինակը:
(28-րդ կետը խմբ. 05.11.09 N 145-Ն)
29. Գործակալության սխալի պատճառով չնշանակված կամ վճարման ցուցակներում չներառված կամ վճարող մարմնի մեղքով չվճարված կամ խնամակալության կամ որդեգրման մասին որոշման ուշացման դեպքերում գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման` համաձայն ձև N 8Ա-ի (կցվում է):
Ձև N 1Ա
Սոցիալական ծառայությունների __________________________ տարածքային գործակալություն (բաժին)
Դ Ի Մ ՈՒ Մ
Քաղաքացի ______________________________________________________ անուն, ազգանուն, հայրանուն Բնակության վայր __________________________________________________ Հեռախոս _______________________ Հանդիսանալով _______________________________________ խնդրում եմ նշանակել նշել կարգավիճակը (ծնող, խնամակալ, որդեգրող) Երեխայի ծննդյան նպաստ:
Ներկայացնում եմ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պահանջվող հետևյալ փաստաթղթերը. 1. երեխայի (երեխաների) ծննդյան վկայականի պատճենը, 2. տեղեկանք բնակության վայրից, 3. խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը, 4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 5. երեխայի (երեխաների) և իմ սոցիալական ապահովության քարտերի պատճենները: Ընդամենը ________ էջ: էջերի քանակը
Տեղյակ եմ, որ ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում ավելի վճարված գումարները ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման:
Դիմող` ___________ , ____ _______________ 200 - թ. ստորագրություն
Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը _______________________________ սպասարկող աշխատողի անուն, ազգանուն, ստորագրություն
____ _______________ 200 - թ.
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 2Ա
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
Քաղաքացի _____________________________________________________ անուն, ազգանուն, հայրանուն Բնակության վայր ___________________________________________________ նշել հասցեն նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ վճարելով ______________________ դրամ գումարի չափը _____________երեխայի համար, երեխաների թիվը
Սպասարկող աշխատող _______________________ ____________________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Սոցիալական ծառայությունների ___________________
տարածքային գործակալության (բաժնի) պետ _________________ ____________________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Կ.Տ. « » _______________200 թ. |
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին |
Ձև N 3 Ա | |||||||||||
|
ՀՀ _______________մարզ
____________սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործ N___
Բնակության վայր _______________________ Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը _________ Հեռախոս_______________
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակված է
1. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 2. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 3. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն 4. ________________«____» ________200 թ-ից Ազգանուն. Անուն. Հայրանուն |
Նշումներ գործի թերթերի մասին |
Նշումներ գործի թերթերի մասին | |||||||
| ||||||||
| ||||||||
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 4Ա
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆN Քաղաքացի ____________________________________________________ ի անուն, ազգանուն, հայրանուն
Բնակության վայր ______________________________________________ նշել հասցեն երեխաների թիվը «_____» Դադարեցնել ____________________________________ երեխայի համար նշանակված նշել երեխայի անուն, ազգանուն, հայրանուն ծննդյան միանվագ նպաստի վճարումը 200-թ-ի _______________ ամսից, քանի որ______________________ :
Սոցիալական ծառայությունների ____________________________
տարածքային գործակալության (բաժնի) պետ _________________ _______________ ազգանուն, անուն, հայրանուն ստորագրություն
Կ.Տ.
«___ » «__________ » 200_ թ. օր/ամիս/ տարի
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 5Ա |
բնակավայրի |
ՑՈՒՑԱԿ _____ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (բաժնի) ԿՈՂՄԻՑ ___ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1 001 Վճարող/մասնաճյուղ |
ԾՆՆԴՅԱՆ ՆՊԱՍՏ _.__.200_թ.
Գործակալություն (բաժին) 001 Վճարող/մասնաճյուղ
ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1 | ||||||||||||||||||
Բնակության վայր |
Ազգանուն, Անուն, Հայրանուն. |
Սոցիա-լական քարտի համար |
Գործ |
Անձնագրի սերիա, համար |
Անցած ամիսների |
Հունվար ամսվա |
N |
Գործ |
Անցողիկ գումար |
Հունվար | ||||||||||
Շենք |
Բնակ. |
Գու-մար |
Ստորա-գրու-թյուն |
Ստորա-գրու-թյուն |
Գու-մար |
Ստորա-գրու-թյուն |
Օր |
Ստո-րա-գրու-թյուն |
Գումար |
Օր | ||||||||||
Աղաջանյան Անահիտ Ա. |
12 |
*** |
35000 |
1 |
12 |
35000 |
||||||||||||||
Աղաջանյան Անահիտ Հ. |
58 |
*** |
70000 |
2 |
58 |
70000 |
||||||||||||||
Աղաջանյան Անահիտ Մ. |
76 |
*** |
35000 |
3 |
76 |
35000 |
||||||||||||||
4 |
||||||||||||||||||||
5 |
||||||||||||||||||||
6 |
||||||||||||||||||||
7 |
||||||||||||||||||||
8 |
||||||||||||||||||||
9 |
||||||||||||||||||||
10 |
||||||||||||||||||||
11 |
||||||||||||||||||||
12 |
||||||||||||||||||||
*** |
140000 |
*** |
140000 |
|||||||||||||||||
Էջում ընդամենը 3 ընտանիք 140000 դրամ |
Ընդ. 3 ընտ. 140000 դրամ | |||||||||||||||||||
Ընդամենը վճարվել է ընտանիք դրամ |
Վճարվել է ընտ. դրամ | |||||||||||||||||||
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (բաժնի) ՊԵՏ ___________________ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ_________________ |
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 6Ա
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 7Ա
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Ձև N 8Ա
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սոցիալական ծառայությունների ______________ տարածքային գործակալության (բաժնի)
|
(ձևը լրաց. 05.11.09 N 145-Ն)
Հավելված N 3 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 15-ի N 37-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն հրահանգով սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) տեղական տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների շահագործման կարգը: Տեղական տեղեկատվական բազաներ (այսուհետ` տեղեկատվական բազա) մուտքի թույլտվություն ունի այն շահագործող անձնակազմը:
2. Յուրաքանչյուր աշխատող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի (այսուհետ` գործակալություն) ղեկավարի (այսուհետ` պետ) կարգադրությամբ կատարում է իրեն ամրակցված սպասարկման որոշակի տարածքի նպաստառուների հաշվառումը և նրանց տվյալների տեղեկատվական բազայի սպասարկումը, նրանց անհատական տվյալների, դրանց փոփոխությունների մուտքագրումը տեղեկատվական բազա, նպաստի իրավունքի որոշումը:
3. Գործակալության աշխատողն իր ծածկագրով և նշանաբանով մուտք ունի իր սպասարկման տարածքի տեղեկատվական բազա:
4. Գործակալության աշխատողի ծածկագիրը և նշանաբանը տեղեկատվական բազայում լրացնում է տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողը (այսուհետ` ադմինիստրատոր), ապահովելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից ծածկագրի գաղտնի մուտքագրումը:
5. Ադմինիստրատորի պարտականություններն ամրացվում են գործակալության աշխատողներից մեկին` պետի կարգադրությամբ:
6. Ադմինիստրատորը պահպանում է տվյալների տեղեկատվական բազայի ամբողջականությունը, իրականացնում տեղեկատվական բազայի սպասարկման բոլոր ֆունկցիաները` բազայի սպասարկում, բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալ տեղեկատվական բազայում կրկնակի հաշվառման հայտնաբերում, տեղափոխված գործի համարի մուտքագրում, վճարող մարմնի աշխատողի երթուղիների մուտքագրում, ցուցակի հերթականության ընտրություն, նպաստի իրավունքի իրացման գործառույթներ, ռեեստրի մուտքագրում, հաշվետվության կազմում:
7. Ադմինիստրատորն ապահովում է գործակալության և տեղական ու կենտրոնական տեղեկատվական բազան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված` շահագործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև տվյալների փոխանակումը:
8. Ադմինիստրատորի բացակայության դեպքում նրան փոխարինում է համապատասխան մեկ այլ աշխատող, որի վրա ադմինիստրատորի լիազորությունները դրվում են պետի կարգադրությամբ: Փոխարինող ադմինիստրատորը տեղեկատվական բազայում աշխատում է հիմնական ադմինիստրատորի նշանաբանով, սակայն իր ծածկագրով: Ծածկագրի գաղտնի փոփոխությունն ապահովում է հիմնական ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը, տեղեկատվական բազայի և փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որը ստորագրում են ադմինիստրատորը և նրան փոխարինող համապատասխան աշխատողը:
9. Ադմինիստրատորի անսպասելի բացակայության դեպքում փոխարինող ադմինիստրատորի տեղեկատվական բազա մուտքի թույլտվությունն ապահովում է կազմակերպության աշխատողը:
10. Ադմինիստրատորի` աշխատանքի վերադարձի դեպքում, հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով:
11. Գործակալության աշխատողներից մեկի բացակայության ընթացքում նրան փոխարինում է այլ աշխատող, որին այդ լիազորությունները փոխանցվում են պետի կարգադրությամբ: Փոխարինող աշխատողն աշխատում է տեղեկատվական բազայում հիմնական աշխատողի նշանաբանով, սակայն իր ծածկագրով, որի գաղտնի մուտքագրումը տեղեկատվական բազա ապահովում է ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը և տեղեկատվական բազայի, համապատասխան փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով: Աշխատողի անսպասելի բացակայության դեպքում արձանագրությունը ստորագրում են ադմինիստրատորն ու փոխարինող աշխատողը:
12. Գործակալության աշխատողի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն հրահանգի 8-րդ կետում նշված կարգով:
13. Տեղեկատվական բազայի անվտանգ շահագործումն ապահովում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետարանների աշխատակազմերի քարտուղարները, իսկ Երևանում` Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
14. Տեղեկատվական բազայի անվտանգության մաթեմատիկական ծրագրային ապահովումն իրականացնում է կազմակերպությունը:
15. Տեղեկատվական բազայում ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` 1-օրյա ժամկետում:
16. Երեխայի երկու տարին լրանալու դեպքում փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում համակարգչային ծրագրային եղանակով:
17. Կենտրոնական տեղեկատվական բազան արդիականացվում է ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, գործակալությունների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը:
18. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են համադրումներ ծնողների կամ երեխաների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում:
(հավելվածը լրաց. 05.11.09 N 145-Ն)