«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 փետրվարի 2009 թ. |
N 49-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշումը.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը`
հրամանով հաստատված հավելվածի 3-րդ «Հաճախականությունների շերտերի բաշխման աղյուսակ» բաժնի 6-րդ կետի`
1. 1-ին ենթակետում` «2520 -2600 ՄՀց» բառերը հանել.
2. 2-րդ ենթակետում` «2400-2520 ՄՀց» բառերը փոխարինել «2400-2600 ՄՀց» բառերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |