Գլխավոր տեղեկություն
Համար
N 72
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.08.1998-11.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1998
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

105.0072.10.06.98

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10.06 .1998թ.

N 72

 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի «ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 221 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Ջրօգտագործման համար ռեսուրսավճարի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու եւ վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

ՀՀ բնապահպանության
նախարար

Ս. Շահազիզյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
______ Է. Սանդոյան
10 հունիսի 1998 թ.
Հաստատված է
ՀՀ բնապահպանության նախարար
_____ Ս. Շահազիզյան
Հրաման N 72
10 հունիսի 1998 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին.

Սույն հրահանգչական նամակը մշակվել է կարգավորելու ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման համաձայն ջրի օգտագործման և սպառման համար վճարի հաշվարկման և պետական բյուջե վճարման մի քանի հարցեր:

1. Ջրի օգտագործման և սպառման վճարը ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի N 221 որոշմամբ (Հավելված թիվ 1) հաստատված վարձաչափերի հիման վրա հաշվարկում և պետական բյուջե է վճարում բնական ջրաղբյուրներից անմիջապես ջուր վերցնող ջրօգտագործողը (այսուհետև` առաջնային ջրօգտագործող):

2. Ջրօգտագործման համար վճարը առաջնային ջրօգտագործողը հաշվարկում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության մեջ նշված բնական ջրաղբյուրներից անմիջապես վերցրած ջրի ծավալների հիման վրա:

 

Օրինակ. Ջրօգտագործողը ջուր է վերցնում բնական աղբյուրներից և միաժամանակ ստանում ջրամատակարարման այլ աղբյուրներից (ջրմուղկոյուղու ձեռնարկություններ, ոռոգման համակարգեր և այլն):

Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է միայն բնական աղբյուրներից վերցրած ջրի ծավալների չափով:

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարորւթյան կողմից
09.07.1998 թ.
պետական գրանցման թիվ 079800148

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2008, N 265-Ն 11.09.2008, N 72
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան