«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002265
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2002 թ. |
N 662 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի» 10-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (հավելված 1):
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ա. Բիշարյանին:
Նախարար՝ |
Ա. Մկրտչյան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետություն դեղերի ԵՎ դեղանյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի
1. Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի առևտրային ներմուծում կամ արտահանում իրականացնելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում՝
1.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).
1.2. համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը.
1.3. դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերման պայմանագիրը՝ ստորագրված և կնքված կողմերի կողմից (բնօրինակը և պատճենը).
1.4. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը).
1.5. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).
1.6. դեղի և (կամ) դեղանյութի յուրաքանչյուր խմբաքանակի որակի հավաստագիր՝ տրված արտադրող կազմակերպության կողմից: Միջնորդ կազմակերպություններից դեղերը և (կամ) դեղանյութերը ձեռք բերելու դեպքում, արտադրող կազմակերպության կողմից տրված որակի հավաստագիրը պետք է կնքված լինի միջնորդ կազմակերպության կնիքով (բնօրինակը և պատճենը).
1.7. դեղաբույսերի արդյունաբերման եղանակով արտահանման դեպքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված արտահանման թույլտվություն:
2. Հայաստանի Հանրապետություն դեղերի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում՝
2.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).
2.2. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը).
2.3. դեղերի և (կամ) դեղանյութի յուրաքանչյուր խմբաքանակի որակի հավաստագիր, պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան.
2.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը):
3. Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի մարդասիրական օգնության կարգով ներմուծում կամ արտահանում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում՝
3.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).
3.2. ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումը տվյալ կազմակերպության ծրագիրը բարեգործական որակելու մասին.
3.3. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը), պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան, քանակը և պիտանիության ժամկետը.
3.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).
3.5. առաքող երկրում տվյալ արտադրանքի գրանցման հավաստագիրը.
3.6. դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը:
4. Հայաստանի Հանրապետություն դեղերի կլինիկական և նախակլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում ու արտահանում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացվում՝
4.1. հայտ սահմանված ձևի (հավելված 2).
4.2. հաշիվ-ապրանքագիր, կնքված մատակարարի կողմից (բնօրինակը և պատճենը), պարտադիր նշելով ներմուծվող խմբաքանակի սերիան, քանակը և պիտանիության ժամկետը.
4.3. դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակի հավաստագիրը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից.
4.4. ապրանքափոխադրման բեռնագիր (բնօրինակը և պատճենը).
4.5. կլինիկական և նախակլինիկական հետազոտությունների մասին թույլտվությունը՝ տրված ՀՀ առողջապահության նախարարության կողմից (բնօրինակ և պատճենը).
5. Բոլոր փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հայտատուին:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Հայաստանի Հանրապետության
Առողջապահության նախարար
________________________
անունը, ազգանունը
_____________________________________
իրավաբանական անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ անվանումը, գտնվելու վայրը
_____________________________________
Հ Ա Յ Տ N
ք. Երևան |
____ _______ 200 թ. |
Խնդրում եմ տալ ________________________________________ հավաստագիր
ներմուծման կամ արտահանման
___________________________________________________________
մատակարար (արտահանման) երկիրը և կազմակերպությունը
___________________________________________________________
դեղերի և (կամ) դեղանյութերի անվանումը
համար՝ համաձայն կից փաստաթղթերի:
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը
1. Համապատասխան լիցենզիայի պատճենը
2. Դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերման պայմանագիրը
___________________________________________________________
պայմանագրի համարը, ամսաթիվը
3. Դեղերի և (կամ) դեղանյութերի ձեռք բերումը հաստատող փաստաթղթեր
(հաշիվ/ապրանքագիր)
___________________________________________________________
փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը
4. Դեղերի և (կամ) դեղանյութերի տվյալ խմբաքանակի որակը հավաստող փաստաթղթերը:
5. Դեղերի և (կամ) դեղանյութերի փոխադրման բեռնագիր
___________________________________________________________
փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և նրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
____________________________ |
________________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը ) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.