ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
ՀԱՏՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1.
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. | ՀաՅԱՍՏԱՆԻ ՀանՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է գույքային հարաբերությունները և դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները` կոմունիզմի նյութատեխնիկական բազա ստեղծելու և քաղաքացիների նյութական ու հոգևոր պահանջմունքներն ավելի ու ավելի լրիվ բավարարելու նպատակով: Օրենքով նախատեսված դեպքերում սույն օրենսգիրքը կարգավորում է նաև այլ անձնական ոչ գույքային հարաբերություններ:
Խորհրդային հասարակարգում գույքային հարաբերությունների հիմքն են տնտեսության սոցիալիստական սիստեմը և արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքը որոշվում և ուղղություն է ստանում տնտեսական և սոցիալական զարգացման պետական պլաններով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 2. | ՀայԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության այլ ակտերով կարգավորվում են սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունները`
պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև.
քաղաքացիների և պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջև.
քաղաքացիների միջև:
Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցներ, ԽՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, կարող են լինել նաև այլ կազմակերպություններ:
Սույն օրենսգրքի կանոնները չեն կիրառվում մեկ կողմին մյուս կողմի վարչական ենթակայության վրա հիմնված գույքային հարաբերությունների, ինչպես նաև հարկային ու բյուջետային հարաբերությունների նկատմամբ:
Ընտանեկան, աշխատանքային, հողային, լեռնային, ջրային, անտառային հարաբերությունները, ինչպես նաև կոլտնտեսություններում` նրանց կանոնադրությունից բխող հարաբերությունները, կարգավորվում են համապատասխանաբար ընտանեկան, աշխատանքային, հողային օրենսդրությամբ, ընդերքի մասին օրենսդրությամբ, ջրային, անտառային և կոլտնտեսային օրենսդրությամբ:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 3. | ԽՍՀ ՄԻՈՒԹՅԱՆ և ՀայԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմուքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության սույն օրենսգիրքը և քաղաքացիական օրենսդրության մյուս ակտերը կարգավորում են ինչպես հիմուքներով նախատեսված, այնպես էլ նրանցով չնախատեսված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները:
Հիմունքներին համապատասխան, ԽՍՀ Միության քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվում են սոցիալիստական կազմակերպությունների` արտադրանքի մատակարարումից և կապիտալ շինարարությունից բխող հարաբերությունները, կոլտնտեսություններից, սովխոզներից և մյուս տնտեսություններից կատարվող գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումներից բխող հարաբերությունները, երկաթուղային, ծովային, գետային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, կապի կազմակերպությունների ու վարկային հիմնարկների հարաբերությունները հաճախորդների և միմյանց միջև, պետական ապահովագրությունից բխող հարաբերությունները, հայտնագործությունների, գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների, արդյունաբերական նմուշների և գիտության ու տեխնիկայի այլ նվաճումների կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնց կարգավորումը խսհմ սահմանադրությամբ, հիմունքներով և ԽՍՀՄ այլ օրենսդրական ակտերով վերապահված է ԽՍՀ Միության տնօրինությանը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են լուծվել այդ հարաբերությունների այն հարցերը, որոնք նրա տնօրինությանն են վերապահված ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Արտաքին առևտրից և արտաքին տնտեսական գործունեության մյուս տեսակներից բխող հարաբերությունները որոշվում են արտաքին առևտուրը և արտաքին տնտեսական գործունեության մյուս տեսակները կարգավորող ԽՍՀ Միության հատուկ օրենսդրությամբ և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ընդհանուր օրենսդրությամբ:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 4. | ՔաղԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների ու կազմակերպությունների այն գործողություններից, որոնք թեև օրենքով չեն նախատեսված, բայց ըստ քաղաքացիական օրենսդրության ընդհանուր սկզբունքների և իմաստի առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ:
Դրան համապատասխան քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են`
օրենքով նախատեսված գործարքներից, ինչպես նաև այն գործարքներից, որոնք թեև չեն նախատեսված օրենքով, բայց չեն հակասում նրան.
վարչական ակտերից, այդ թվում` պետական կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների համար` պլանավորման ակտերից.
հայտնագործություններ, գյուտեր, ռացիոնալիզատորական առաջարկություններ անելու, գիտության, գրականության և արվեստի երկեր ստեղծելու շնորհիվ.
ուրիշ անձի վնաս պատճառելու հետևանքով, ինչպես նաև առանց բավարար հիմքերի ուրիշ անձի միջոցների հաշվին գույք ձեռք բերելու կամ գույք խնայելու հետևանքով.
քաղաքացիների և կազմակերպությունների այլ գործողությունների հետևանքով.
այնպիսի դեպքերի հետևանքով, որոնց հետ օրենքը կապում է քաղաքացիական-իրավական հետևանքների առաջացում:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 5. | ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ |
Քաղաքացիական իրավունքները պաշտպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց իրականացումը հակասում է այդ իրավունքների նպատակին սոցիալիստական հասարակարգում` կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում:
Իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս քաղաքացիներն ու կազմակերպությունները պետք է պահպանեն օրենքները, հարգեն սոցիալիստական համակեցության կանոնները և կոմունիզմ կառուցող հասարակության բարոյական սկզբունքները:
ՀՈԴՎԱԾ 6. | ՔաՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը սահմանված կարգով իրականացնում է դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը`
այդ իրավունքները ճանաչելու միջոցով.
մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները խափանելու միջոցով.
պարտականությունը նատուրայով կատարելուն հարկադրելու միջոցով. իրավահարաբերությունը դադարեցնելու կամ փոփոխելու միջոցով.
իրավունքը խախտող անձից նրա պատճառած վնասները գանձելու, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` տուժանք (տուգանք, տույժ) բռնագանձելու միջոցով.
ինչպես նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը իրականացնում են նաև ընկերական դատարանները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունները:
Օրենքով հատկապես նախատեսված դեպքերում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականցվում է վարչական կարգով:
Մինչև կազմակերպությունների հարաբերություններից բխող հայց ներկայացնելը պարտադիր է, որ պահանջ ներկայացված լինի: Այս կանոնից բացառությունները սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
(30.10.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 7. | Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը |
Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, եթե նման տեղեկություններ տարածողը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է քաղաքացու պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն նաև նրա մահից հետո:
Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային տեղեկատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկություններն առկա են կազմակերպություններից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը ենթակա է փոխարինման կամ հետկանչման: Մնացած դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը:
Քաղաքացին, որի մասին զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով:
Քաղաքացին, որի մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունների հերքման հետ պահանջել նաև դրանց տարածմամբ պատճառված նյութական և բարոյական վնասների հատուցում:
Եթե անհնար է պարզել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածող անձին, ապա այդ քաղաքացին իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ:
(7-րդ հոդվածը խմբ. 28.07.82, 23.06.97 ՀՕ-135)
ՀՈԴՎԱԾ 71.
Բարոյական վնասի հատուցումը
Եթե քաղաքացուն պատճառվել է բարոյական վնաս (ֆիզիկական կամ բարոյական տառապանք) նրա անձնական ոչ նյութական իրավունքները խախտող կամ քաղաքացուն պատկանող այլ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող գործողություններով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, ապա դատարանը կարող է խախտողի վրա դնել նշված վնասի դրամական հատուցման պարտականություն: Բարոյական վնասի հատուցման չափերը որոշելիս դատարանն ուշադրություն է դարձնում խախտողի մեղքի աստիճանի և ուշադրության արժանի այլ հանգամանքների վրա: Դատարանը պետք է հաշվի առնի նաև վնաս կրած անձի անհատական առանձնահատկությունների հետ կապված ֆիզիկական և բարոյական տառապանքների աստիճանը:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բարոյական վնասը կարող է հատուցվել նաև իրավաբանական անձին:
(71 հոդվածը լր. 23.06.97 ՀՕ-135)
ՀՈԴՎԱԾ 8.
ՄՅՈՒՍ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԽՍՀ միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքների 18 հոդվածների համապատասխան, մյուս միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրությունը հայաստանի հանրապետությունում կիրառվում է հետևյալ կանոնների համաձայն.
1) սեփականության իրավունքից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ գտնվում է գույքը.
2) գործարքներ կնքելիս իրավունակությունը և գործունակությունը որոշվում են գործարքի կնքման վայրի օրենքով.
3) գործարքների ձևի նկատմամբ կիրառվում է գործարքի կնքման վայրի օրենքը. գործարքի կնքման վայրի օրենքը կիրառվում է նաևգործարքից ծագող պարտավորությունների նկատմամբ, եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան չի նախատեսված.
4) վնաս պատճառելուց ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ քննարկվում է վեճը, իսկ տուժողի միջնորդությամբ կիրառվում է այն վայրի օրենքը, որտեղ պատճառվել է վնասը.
5) ժառանգման հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ժառանգության բացման վայրի օրենքը.
6) հայցային վաղեմության հարցերը լուծվում են այն միութենական հանրապետության օրենքով, որի օրենսդրությամբ կարգավորվում է տվյալ հարաբերությունը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՆՁԻՆՔ
1. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 9. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ունենալու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) ճանաչվում է Հայաստանի Հանրապետության և մյուս միութենական հանրապետությունների բոլոր քաղաքացիների համար հավասարապես:
Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՈԴՎԱԾ 10. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Քաղաքացիները օրենքին համապատասխան կարող են ունենալ գույքի անձնական սեփականություն, բնակարաններից և այլ գույքից օգտվելու իրավունք, ժառանգել և կտակել գույք, ընտրել զբաղմունքի տեսակ ու բնակության վայր, ունենալ գիտության, գրականության և արվեստի երկի, հայտնագործության, գյուտի, ռացիոնալիզատորական առաջարկության, արդյունաբերական նմուշի հեղինակի իրավունքներ, ինչպես նաև ունենալ գույքային և անձնական ոչ գույքային այլ իրավունքներ:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 11. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է նրա չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալուն պես:
Այն դեպքում, երբ օրենքով թույլ է տրվում ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, տասնութ տարեկան չդարձած քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:
ՀՈԴՎԱԾ 12. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ |
Ոչ ոքի իրավունակությունը կամ գործունակությունը չի կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
Անվավեր են իրավունակության կամ գործունակության սահմանափակմանն ուղղված գործարքները:
ՀՈԴՎԱԾ 13. | ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասները գործարքներ են կնքում ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ:
Սակայն նրանք իրավունք ունեն ինքնուրույն կերպով կնքելու կենցաղային մանր գործարքներ, տնօրինելու իրենց վաստակը կամ թոշակը, իրականացնելու հեղինակային և գյուտարարական իրավունքներ իրենց հայտնագործությունների նկատմամբ:
Բավարար հիմքերի առկայության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է իր նախաձեռնությամբ կամ հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգռված անձանց միջնորդությամբ սահմանափակել տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից իր վաստակը կամ թոշակը ինքնուրույն կերպով տնօրինելու իրավունքը, կամ զրկելու նրան այդ իրավունքից:
Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների` վարկային հիմնարկներն ավանդներ մուծելու և դրանք տնօրինելու իրավունքը որոշվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 14. | ՄԻՆՉև ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Տասնհինգ տարեկան չդարձած անչափահասների փոխարեն նրանց անունից գործարքներ են կնքում ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
Մինչև տասնհիգ տարեկան անչափահասներն իրավունք ունեն ինքնուրույն կերպով կնքելու կենցաղային մանր գործարքներ:
Մինչև տասնհիգ տարեկան անչափահասների` վարկային հիմնարկներն ավանդներ մուծելու և դրանք տնօրինելու իրավունքը որոշվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 15. | ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը կարող է սահմանափակել քաղաքացու գործունակությունը, եթե նա ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով նյութական ծանր կացության մեջ է դնում իր ընտանիքը: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:
Բացառությամբ կենցաղային մանր գործարքների, նա կարող է միայն հոգաբարձուի համաձայնությամբ գույք տնօրինելու գործարքներ կնքել, ստանալ և տնօրինել իր աշխատավարձը, կենսաթոշակը կամ եկամուտների այլ տեսակները:
Երբ քաղաքացին դադարում է ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահել, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը, որից հետո վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
(03.12.66. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 16. | ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանը կարող է անգործունակ ճանաչել այն քաղաքացուն, որը հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
Անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդի կամ տկարամտի անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
Անգործունակ ճանաչված քաղաքացու ապաքինման կամ նրա առողջության զգալի բարելավման դեպքում դատարանը նրան գործունակ է ճանաչում, որից հետո վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
ՀՈԴՎԱԾ 17. | ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ |
Բնակության վայր է ճանաչվում այն վայրը, որտեղ քաղաքացին ապրում է մշտապես կամ առավելապես:
տասնհինգ տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է ճանաչվում նրանց ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:
ՀՈԴՎԱԾ 18. | ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ |
Քաղաքացին դատական կարգով կարող է անհայտ բացակայող ճանաչվել, եթե նրա մշտական բնակության վայրում մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Եթե հնարավոր չէ որոշել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը, ապա անհայտ բացակայության սկիզբը համարվում է այն ամսին հաջորդող ամսի մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:
ՀՈԴՎԱԾ 19. | ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի նկատմամբ դատարանի որոշման հիման վրա խնամակալություն է սահմանվում: այդ գույքից ապրուստի միջոց է տրվում այն քաղաքացիներին, որոնց անհայտ բացակայողը օրենքով պարտավոր էր պահել, և մարվում է անհայտ բացակայողի մյուս պարտավորություններով ունեցած պարտքը:
Բացակայող քաղաքացու գույքը պահպանելու, ինչպես նաև նրա գույքը կառավարելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինը, շահագրգռված անձանց դիմումի հիման վրա, խնամակալ կարող է նշանակել քաղաքացու գտնվելու վայրի վերաբերյալ վերջին տեղեկություններն ստացվելու օրվանից նաև մեկ տարին լրանալուց առաջ:
ՀՈԴՎԱԾ 20. | ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ |
Եթե անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին հայտնվում է կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվում է, ապա դատարանը վերացնում է համապատասխան որոշումը: Դատարանի որոշման հիման վրա վերացվում է անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի նկատմամբ սահմանված խնամակալությունը:
ՀՈԴՎԱԾ 21. | ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ |
Քաղաքացին դատական կարգով կարող է մեռած հայտարարվել, եթե նրա մշտական բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի պարագաներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքերի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացի դատական կարգով կարող է մեռած հայտարարվել ոչ շուտ, քան ռազմական գործողություններն ավարտվելու օրվանից երկու տարի հետո:
Մեռած հայտարարված քաղաքացու մահվան օրն է համարվում նրան մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրը: Այն քաղաքացուն մեռած հայտարարելու դեպքում, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի պարագաներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքից, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օրը ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:
ՀՈԴՎԱԾ 22. | ՄԵՌԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Եթե մեռած հայտարարված քաղաքացին հայտնվում է կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվում է, ապա դատարանը վերացնում է համապատասխան որոշումը:
Անկախ իր հայտնվելու պահից, քաղաքացին իրավունք ունի ամեն մի անձից ետ պահանջելու պահպանված գույքը, որն անվճար անցել է այդ անձին քաղաքացու մեռած հայտարարվելուց հետո:
Մեռած հայտարարված քաղաքացու գույքը հատուցանելի գործարքներով ձեռք բերող անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցված է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մեռած հայտարարված քաղաքացին կենդանի է:
Եթե մեռած հայտարարվածի գույքը ժառանգման իրավունքով անցել է պետությանը և իրացվել է, ապա քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ որոշումը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:
2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
ՀՈԴՎԱԾ 23. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Իրավաբանական անձինք են ճանաչվում այն կազմակերպությունները, որոնք ունեն առանձնացված գույք, իրենց անունից կարող են ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, հայցվոր և պատասխանող լինել դատարանում, արբիտրաժում կամ միջնորդ դատարանում:
ՀՈԴՎԱԾ 24. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Իրավաբանական անձ են հանդիսանում`
այն պետական ձեռնարկությունները և մյուս պետական կազմակերպությունները, որոնք աշխատում են տնտհաշվարկով, ունեն իրենց ամրացված հիմնական ու շրջանառու միջոցներ և ինքնուրույն հաշվեկշիռ.
այն պետական հիմնարկներն ու մյուս պետական կազմակերպությունները, որոնք պահվում են պետական բյուջեի հաշվին և ունեն ինքնուրույն նախահաշիվ և որոնց ղեկավարներն ունեն վարկեր տնօրինելու իրավունք ( օրենքով սահմանված բացառություններով).
այն պետական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են այլ աղբյուրների հաշվին և ունեն ինքնուրույն նախահաշիվ ու ինքնուրույն հաշվեկշիռ.
Կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային և այլ կոոպերատիվ կազմակերպությունները և նրանց միավորումները, մյուս հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այդ կազմակերպությունների ու նրանց միավորումների այն ձեռնարկություններն ու հիմնարկները, որոնք ունեն առանձնացված գույք և ինքնուրույն հաշվեկշիռ.
պետական-կոլտնտեսային և մյուս պետական-կոոպերատիվ կազմակերպությունները.
մյուս կազմակերպությունները` ԽՍՀ միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Այս հոդվածում նշված և պետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկներն ու մյուս պետական կազմակերպությունները ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գործում են համապատասխանորեն` ԽՍՀ միության կամ Հայաստանի Հանրապետության անունից:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 25. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Իրավաբանական անձը գործում է կանոնադրության հիման վրա: պետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկները և մյուս պետական կազմակերպությունները, իսկ ԽՍՀ միության օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև այլ կազմակերպություններ, կարող են գործել տվյալ տեսակի կազմակերպությունների ընդհանուր կանոնադրության հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 26. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱԶՄՎԵԼԸ |
Իրավաբանական անձինք կազմվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այն հասարակական կազմակերպությունները, որոնց առաջացման կարգը չի սահմանված օրենսդրությամբ, կազմվում են նրանց կանոնադրություններով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 27. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |
Իրավաբանական անձն օժտված է քաղաքացիական իրավունակությամբ` իր գործունեության համար սահմանված նպատակներին համապատասխան:
Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից, իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձը գործելու է տվյալ տեսակի կազմակերպությունների ընդհանուր կանոնադրության հիման վրա` նրա կազմվելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշման հրատարակման պահից: Եթե կանոնադրությունը ենթակա է գրանցման, ապա իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է գրանցման պահին:
ՀՈԴՎԱԾ 28. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքով կամ կանոնադրությամբ իրենց տրված իրավունքների սահմաններում:
Իրավաբանական անձի մարմիններ նշանակելու կամ ընտրելու կարգը որոշվում է կանոնադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 29. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ |
Իրավաբանական անձն ունի իր անունը: տնտեսական կազմակերպությունների` ֆիրմայական անունից, արտադրական դրոշմանիշներից և ապրանքանիշներից օգտվելու հետ կապված իրավունքներն ու պարտականությունները որոշվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 30. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ |
Իրավաբանական անձի գտնվելու վայր է ճանաչվում նրա մշտապես գործող մարմնի գտնվելու վայրը:
ՀՈԴՎԱԾ 31. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Իրավաբանական անձը կարող է մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ բացել ԽՍՀ միության օրենսդրությամբ և հհ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մասնաճյուղի կամ ներկայացուցչության ղեկավարը գործում է համապատասխան իրավաբանական անձից ստացած լիազորագրի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 32. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Իրավաբանական անձը իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող (իրեն ամրացված) այն գույքով, որի վրա ըստ ԽՍՀ միության օրենսդրության և սույն օրենսգրքի (98, 101 և104 հոդվածներ) կարող է բռնագանձում տարածվել:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 33. | ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ |
Պետությունը պատասխանատու չէ իրավաբանական անձ հանդիսացող պետական կազմակերպությունների պարտավորություններով, իսկ այդ կազմակերպությունները պատասխանատու չեն պետության պարտավորություններով:
Պետական բյուջեի հաշվին պահվող հիմնարկների և պետական այլ կազմակերպությունների պարտքը մարելու համար միջոցներ հատկացնելու պայմաններն ու կարգը, եթե այդ պարտքը չի կարող մարվել նրանց նախահաշվի միջոցներով, սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 34. | ՊԵՏԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ |
Պետական կազմակերպությունը պատասխանատու չէ իրեն ենթակա իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության պարտավորություններով, իսկ այդ ձեռնարկությունը պատասխանատու չէ այն կազմակերպության պարտավորություններով, որին ինքը ենթակա է:
Կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունը պատասխանատու չէ իր կազմի մեջ մտնող իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկության պարտավորություններով, իսկ այդ ձեռնարկությունը պատասխանատու չէ հիշյալ կազմակերպության պարտավորություններով:
Այս կանոնից բացառություններ թույլ են տրվում ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 35. | ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՄԻԱՎՈՐՄԱՆ և ՆՐԱ ԿԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ |
Կոոպերատիվ միավորումը պատասխանատու չէ իր կազմի մեջ մտնող կոոպերատիվ կազմակերպությունների պարտավորություններով, ինչպես նաև վերջիններս պատասխանատու չեն այն կոոպերատիվ միավորման պարտավորություններով, որի կազմի մեջ են մտնում իրենք, եթե այդպիսի պատասխանատվությունը չի բխում օրենքից կամ կանոնադրությունից:
ՀՈԴՎԱԾ 36. | ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ և ՆՐԱ ԱՆԴԱՄՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ |
Կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անդամները պատասխանատու չեն նրա պարտավորություններով, եթե տարբեր տեսակի կոոպերատիվ կազմակերպությունների համար այլ բան չի նախատեսված օրենքով կամ նրանց կանոնադրություններով:
Կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորություններով: Չի թույլատրվում բռնագանձման առարկա դարձնել կազմակերպության անդամի փայավճարները, բացի այն դեպքերից, երբ պարտապանը դուրս է գալիս կազմակերպության անդամների կազմից: Եթե դատարանով հաստատված է, որ բնակարանաշինարարական կամ ամառանոցաշինարարական կոոպերատիվ անդամի փայավճարը մուծել է անաշխատ եկամուտների հաշվին, կամ պետական, կոոպերատիվ, կամ հասարակական կազմակերպությունների միջոցների ապօրինի օգտագործման հաշվին, ապա փայավճարի գումարն անցնում է հօգուտ պետության կամ վերադարձվում է համապատասխան կազմակերպությանը:
Միջկոլտնտեսային կազմակերպության մասնակից, ինչպես նաև պետական-կոլտնտեսային կամ այլ պետական-կոոպերատիվ կազմակերպության մասնակից կոլտնտեսությունները պատասխանատու չեն այդ կազմակերպության պարտավորություններով: Կազմակերպության վնասները կարող են բաշխվել նրա մասնակիցների միջև` նրա կանոնադրությանը համապատասխան:
Միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային և այլ պետական-կոոպերատիվ կազմակերպությունները պատասխանատու չեն իրենց մասնակիցների պարտավորություններով:
ՀՈԴՎԱԾ 37. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Իրավաբանական անձը դադարում է լուծարքի կամ վերակառուցման (միաձուլման, բաժանման կամ միացման) միջոցով:
Իրավաբանական անձանց միաձուլման և բաժանման դեպքում գույքը (իրավունքներն ու պարտականությունները) անցնում է նոր առաջացած իրավաբանական անձանց: Իրավաբանական անձը մի ուրիշ իրավաբանական անձի միացվելու դեպքում նրա գույքը ( իրավունքներն ու պարտականությունները) անցնում է վերջինիս: Գույքն անցնում է հանձնման հաշվեկշիռը ստորագրվելու օրը, եթե այլ բան չի նախատեսված օրենքով կամ վերակառուցման վերաբերյալ որոշմամբ:
Իրավաբանական անձանց լուծարքի և վերակառուցման կարգը որոշվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 38. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Իրավաբանական անձ հանդիսացող պետական կազմակերպությունները դադարեցվում են այն մարմնի կողմից, որի որոշմամբ դրանք կազմվում են:
ՀՈԴՎԱԾ 39. | ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Կոոպերատիվ, ինչպես նաև պետական-կոլտնտեսային և այլ պետական-կոոպերատիվ կազմակերպությունները դադարում են օրենքում և կանոնադրության մեջ նշված հիմքերով:
Հասարակական կազմակերպությունները դադարում են նրանց կանոնադրություններում նշված հիմքերով:
Կոոպերատիվ, պետական-կոլտնտեսային, այլ պետական-կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների վերակառուցումը ( միաձուլումը, բաժանումը, միացումը ) թույլ է տրվում նրանց անդամների ընդհանուր ժողովների կամ լիազորների ժողովների որոշմամբ միայն:
ՀՈԴՎԱԾ 40. | ԿՈՈՊԵՐԱՏԻՎ, ՊԵՏԱԿԱՆ-ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՔԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
Լուծարված կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության բոլոր պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը, եթե այլ բան չի սահմանված օրենքով օգտագործվում են փայավճարները կամ վերադարձման ենթակա այլ մուծումները վերադարձնելու համար: Մնացած մասը հանձնվում է վերադաս կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը, իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան պետական մարմնին` ընդհանուր կոոպերատիվ կամ հասարակական կարիքների համար:
Լուծարված միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային կամ այլ պետական-կոոպերատիվ կազմակերպության բոլոր պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա մասնակիցների միջև` նրանց մուծումների համեմատ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 41. | ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ |
Գործարքները քաղաքացիների և կազմակերպությունների այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն:
գործարքները կարող են լինել միակողմ և երկկողմ կամ բազմակողմ (պայմանագրեր):
ՀՈԴՎԱԾ 42. | ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՁևԵՐԸ |
Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական):
Այն գործարքը, որի համար օրենքով որոշակի ձև չի սահմանված, կնքված է համարվում նաև այն դեպքում, երբ անձի վարվելակերպից երևում է գործարք կնքելու նրա կամքը:
Լռությունը գործարք կնքելու կամքի արտահայտություն է համարվում ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 43. | ԲԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ |
Կնքման պահին կատարվող գործարքները կարող են կնքվել բանավոր, եթե այլ բան չի սահմանված ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 44. | ԳՐԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ |
գրավոր պետք է կնքվեն`
1) պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների գործարքները միմյանց հետ և քաղաքացիների հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 43 հոդվածում նշված գործարքների և գործարքների այն առանձին տեսակների, որոնց համար այլ բան չի նախատեսված ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
2) քաղաքացիների գործարքները միմյանց հետ, երբ դրանց գումարը հարյուր ռուբլուց ավելի է, բացառությամբ սույն օրենսգրքի 43 հոդվածում նախատեսված գործարքների և ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ հհ օրենսդրությամբ մատնանշված այլ գործարքների.
3) քաղաքացիների մյուս գործարքները միմյանց հետ, որոնց նկատմամբ օրենքը պահանջում է պահպանել գրավոր ձևը:
Գրավոր գործարքները պետք է ստորագրված լինեն դրանք կնքող անձանց կողմից:
Երբ կազմակերպությունների միջև կամ կազմակերպության ու քաղաքացու միջև գործարքը կնքվում է գրավոր, ապա այն կազմակերպությունը, որը վճարել է ապրանքների կամ ծառայությունների համար, պետք է մյուս կողմից վերցնի փողի ստացումը և ստացման հիմքը հաստատող փաստաթուղթ:
Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության հետևանքով կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ գործարքը կարող է ստորագրել մի այլ քաղաքացի: վերջինիս ստորագրությունը պետք է վավերացվի այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում կամ սովորում է գործարք կնքող քաղաքացին, կամ այն տնային կառավարչության կողմից, որտեղ նա ապրում է, կամ պատգամավորների այն գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի կողմից, որի տերիտորիայում նա ապրում է, կամ այն ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ նա գտնվում է բուժման մեջ, կամ նոտարական մարմնի կողմից` այն պատճառների հիշատակմամբ, որոնց հետևանքով գործարք կնքողը չի կարողացել անձամբ ստորագրել այն:
ՀՈԴՎԱԾ 45. | ԳՈՐԾԱՐՔԻ ՁևԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Օրենքով պահանջվող ձևը չպահապանելը գործարքն անվավեր է դարձնում միայն այն դեպքում, երբ այդպիսի հետևանքն անմիջականորեն նշված է օրենքում:
Արտաքին առևտրական գործարքների ձևը և դրանց ստորագրման կարգը (սույն օրենսգրքի 568 հոդված) չպահպանելը անվավեր է դարձնում գործարքը:
ՀՈԴՎԱԾ 46. | ՀԱՍԱՐԱԿ ԳՐԱՎՈՐ ՁևԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Օրենքով պահանջվող հասարակ գրավոր ձևը (սույն օրենսգրքի 44 հոդված) չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է գործարքի գոյությունը հաստատելու համար վկաների ցուցմունքների վրա հենվելու իրավունքից, իսկ օրենքում անմիջականորեն նշված դեպքերում անվավեր է դարձնում գործարքը` սույն օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հետևանքներով հանդերձ:
ՀՈԴՎԱԾ 47. | ՆՈՏԱՐԱԿԱՆ ՁևԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ և ԱՅՆ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: նոտարական ձևը այդ դեպքում չպահպանելը անվավեր է դարձնում գործարքը` սույն օրենսգրքի 48 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հետևանքներով հանդերձ:
Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասամբ կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական ձևակերպումից, դատարանն իրավունք ունի գործարքը կատարած կողմի պահանջով վավերական ճանաչել գործարքը, եթե այդ գործարքը ոչ մի հակաօրինական բան չի պարունակում: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական ձևակերպում չի պահանջվում:
ՀՈԴՎԱԾ 48. | ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքը անվավեր է: անվավեր գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը նատուրայով վերադարձնել` նրա արժեքը հատուցել փողով, եթե օրենքով չեն նախատեսված գործարքի անվավերության այլ հետևանքներ:
ՀՈԴՎԱԾ 49. | ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Եթե գործարքը կնքվել է սոցիալիստական պետության ու հասարակության շահերին ակնհայտ հակասող նպատակներով, ապա երբ առկա է երկու կողմերի դիտավորությունը և երբ այդ գործարքը կատարել են երկու կողմերն էլ, հօգուտ պետության բռնագանձվում է գործարքով նրանց ամբողջ ստացածը, իսկ եթե գործարքը կատարել է կողմերից մեկը, ապա մյուս կողմից հօգուտ պետության բռնագանձվում է նրա ամբողջ ստացածը և այն ամբողջ հասանելիքը, որ ի հատուցումն կատարվածի նա պետք է տար մյուս կողմին, իսկ երբ առկա է միայն մեկ կողմի դիտավորությունը, ապա գործարքով նրա ամբողջ ստացածը պետք է վերադարձվի մյուս կողմին, իսկ վերջինիս ստացածը կամ ի հատուցումն ստացածի նրա հասանելիքը բռնագանձվում է հօգուտ պետության:
ՀՈԴՎԱԾ 50. | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Անվավեր է իրավաբանական անձի կնքած այն գործարքը, որը հակասում է նրա կանոնադրության մեջ կամ տվյալ տեսակի կազմակերպությունների ընդհանուր կանոնադրության մեջ նշված նպատակներին:
Այդպիսի գործարքների նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 48 կամ 49 հոդվածով նախատեսված հետևանքները:
ՀՈԴՎԱԾ 51. | ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ՉԴԱՐՁԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Անվավեր է տասնհինգ տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքը, բացի սույն օրենսգրքի 14 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված գործարքներից:
Այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով` նրա արժեքը հատուցել փողով:
Գործունակ կողմը պարտավոր է, բացի դրանից, մյուս կողմին հատուցել նրա կրած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ փչացումը, եթե գործունակ կողմը գիտեցել է կամ պետք է գիտենար մյուս կողմի անգործունակության մասին:
ՀՈԴՎԱԾ 52. | ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Անվավեր է հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը:
Այդպիսի գործարքի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված հետևանքները:
ՀՈԴՎԱԾ 53. | ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Այն գործարքը, որ տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը կնքել է առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնության, դատարանն անվավեր է ճանաչում ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների հայցով:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված հետևանքները:
Այս հոդվածի կանոնները չեն տարածվում այն գործարքների վրա, որոնք տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից կնքվել են սույն օրենսգրքի 13 հոդվածի երկրորդ և չորրորդ մասերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 54. | ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Է ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ ԿԱՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՈՎ |
Ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով գործունակությունը սահմանափակված քաղաքացու կողմից, առանց հոգաբարձուի համաձայնության, գույք տնօրինելու վերաբերյալ կնքած գործարքը դատարանն անվավեր է ճանաչում հոգաբարձուի հայցով:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 51 հոդվածով նախատեսված հետևանքները:
Այս հոդվածի կանոնները չեն տարածվում այն գործարքների վրա, որոնք կնքվել են սույն օրենսգրքի 15 հոդվածի երկրորդ մասի համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 55. | ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՆՔԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Դատարանը գործարքն անվավեր է ճանաչում այն քաղաքացու հայցով, որը թեև գործունակ է, բայց գործարքը կնքելու պահին գտնվել է այնպիսի վիճակում, որ չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով` նրա արժեքը հատուցել փողով:
Այն կողմին, որը գործարքը կնքելու պահին չէր կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել այդ գործողությունները, մյուս կողմը, բացի դրանից, պետք է հատուցի նրա ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը, եթե այդ մյուս կողմը գիտեցել է կամ պետք է գիտենար իր հետ գործարք կնքող քաղաքացու այդպիսի վիճակի մասին:
ՀՈԴՎԱԾ 56. | ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը անվավեր է ճանաչվում այն կողմի հայցով, որը գործել է մոլորության ազդեցության տակ:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով, նրա արժեքը հատուցել փողով:
Այն կողմը, որի հայցով անվավեր է ճանաչվել գործարքը, իրավունք ունի մյուս կողմից պահանջելու հատուցել իր ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա չապացուցվի, ապա այն կողմը, որի հայցով անվավեր է ճանաչվել գործարքը, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը:
ՀՈԴՎԱԾ 57. | ԽԱԲԵՈՒԹՅԱՆ, ԲՌՆՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԵԿ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՉԱՐԱՄԻՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ԿԱՄ ԾԱՆՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության տակ կամ մեկ կողմի հետ մյուս կողմի ներկայացուցչի չարամիտ համաձայնության հետևանքով կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որ քաղաքացին ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով` իր համար ծայրահեղ անձեռնտու պայմաններով, անվավեր է ճանաչվում տուժողի հայցով կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության հայցով:
Եթե գործարքն անվավեր է ճանաչվել նշված հիմքերից որևէ մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով, ապա նրա արժեքը հատուցում է փողով: Եթե տուժողը մյուս կողմից գործարքով գույք է ստացել կամ մյուս կողմին տրվածի դիմաց հասանելիք ունի, ապա դրանք վերցվում են հօգուտ պետության: Երբ գույքը նատուրայով հօգուտ պետության հանձնելն անհնարին է, ապա բռնագանձվում է նրա արժեքը:
Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրա կրած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ փչացումը:
ՀՈԴՎԱԾ 58. | ԿԵՂԾ և ՇԻՆԾՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Անվավեր է այն գործարքը, որը կնքվել է միայն առերևույթ, առանց իրավաբանական հետևանքներ ստեղծելու մտադրության:
Եթե գործարքը կնքվել է մի այլ գործարք քողարկելու նպատակով, ապա կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որ իրոք նկատի են ունեցել կողմերը:
ՀՈԴՎԱԾ 59. | ԱՅՆ ՊԱՀԸ, ՈՐԻՑ ՍԿՍԱԾ ԳՈՐԾԱՐՔՆ ԱՆՎԱՎԵՐ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ |
Անվավեր ճանաչված գործարքն անվավեր է համարվում այն կնքելու պահից: Սակայն, եթե գործարքի բովանդակությունից բխում է, որ այն կարող է դադարել միայն հետագա ժամանակում, ապա անվավեր ճանաչված գործարքի գործողությունը դադարում է հետագա ժամանակում:
ՀՈԴՎԱԾ 60. | ԳՈՐԾԱՐՔԻ ՄԻ ՄԱՍԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Գործարքի մի մասի անվավերությունը չի առաջացնում մյուս մասերի անվավերություն եթե կարելի է ենթադրել, որ գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր ճանաչված մասը մտցնելու:
ՀՈԴՎԱԾ 61. | ՊԱՅՄԱՆՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ |
Գործարքը հետաձգող պայմանով կնքված է համարվում, եթե կողմերը իրավունքների ու պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա, թե չի իրականանա:
Գործարքը վերացնող պայմանով կնքված է համարվում, եթե կողմերը իրավունքների ու պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա, թե չի իրականանա:
Եթե պայմանի իրականացմանը անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, որին ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը իրականացված է համարվում:
Եթե պայմանի իրականացմանը անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, որին ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը իրականացված չի համարվում:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ
ՀՈԴՎԱԾ 62. | ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ |
Այն գործարքը, որը լիազորագրի, օրենքի կամ վարչական ակտի վրա հիմնված լիազորությամբ մեկ անձը (ներկայացուցիչը) կնքել է մի ուրիշ անձի (ներկայացվողի) անունից, անմիջականորեն ստեղծում, փոփոխում և դադարեցնում է ներկայացվողի քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները:
Լիազորությունը կարող է հետևել նաև այն իրավիճակից, որի մեջ գործում է ներկայացուցիչը (վաճառորդը մանրածախ առևտրում, գանձապահը և այլն):
Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարքներ կնքել ոչ անձամբ իր վերաբերմամբ, ոչ էլ մի այլ անձի վերաբերմամբ, որի ներկայացուցիչը միաժամանակ ինքն է հանդիսանում:
Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործարքներ:
ՀՈԴՎԱԾ 63. | ՉԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄՈՎ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Ուրիշի անունից գործարք կնքելու լիազորություն չունեցող անձի կնքած գործարքը կամ լիազորությունների սահմանազանցումով կնքած գործարքը ներկայացվողի համար միայն այն դեպքում է քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ ստեղծում, փոփոխում կամ դադարեցնում, երբ այդ գործարքը հետագայում արժանանում է ներկայացվողի հավանությանը:
Ներկայացվողի հետագա հավանությունը գործարքը վավերական է դարձնում նրա կնքման պահից:
ՀՈԴՎԱԾ 64. | ԼԻԱԶՈՐԱԳԻՐ |
Լիազորագիր է համարվում այն գրավոր լիազորությունը, որ մեկ անձը տալիս է մի ուրիշ անձի` երրորդ անձանց առջև ներկայացուցչության համար:
Իրավաբանական անձին լիազորագիր կարող է տրվել այնպիսի գործարքներ կնքելու համար միայն, որոնք չեն հակասում նրա կանոնադրությանը կամ տվյալ տեսակի կազմակերպությունների ընդհանուր կանոնադրությանը:
ՀՈԴՎԱԾ 65. | ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ՁևԸ |
Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու, ինչպես նաև պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների վերաբերմամբ գործողություններ կատարելու լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարական կարգով, բացառությամբ սույն օրենսգրքում նախատեսված դեպքերի և մյուս այն դեպքերի, երբ հատուկ կանոններով թույլ է տրված լիազորագրի այլ ձև:
Նոտարական կարգով հաստատված լիազորագրերին են հավասարեցվում`
հոսպիտալներում, առողջարաններում և այլ զինվորական բուժհիմնարկներում բուժման մեջ գտնվող զինծառայողների և մյուս անձանց լիազորագրերը` հաստատված այդ հոսպիտալների, առողջարանների և այլ զինվորական բուժհիմնարկների պետերի, բուժական մասի գծով նրանց տեղակալների, ավագ և հերթապահ բժիշկների կողմից.
զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների ու ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն կետերում, որտեղ չկան պետական նոտարական գրասենյակներ և նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` հաստատված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և հաստատությունների հրամանատարների (պետերի) կողմից.
ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` հաստատված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
Աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումներ ստանալու, հեղինակների և գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակ, նպաստ ու կրթաթոշակ, պետական աշխատավորական խնայողական դրամարկղերից գումարներ ստանալու լիազորագիրը և առաքումներ, այդ թվում դրամական ու ծանրոցային առաքումներ ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր տվողը աշխատում կամ սովորում է, այն տնային կառավարչությունը, որտեղ նա բնակվում է, այն ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիան, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 66. | ՊԵՏԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐԱԳՐԵՐ |
Լիազորագիրը պետական կազմակերպության անունից տրվում է այդ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ:
Լիազորագիրը կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անունից տրվում է այդ կազմակերպության կանոնադրությամբ դրա համար լիազորված անձանց ստորագրությամբ և այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ:
Փող և այլ գույքային արժեքներ ստանալու կամ տալու համար պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության անունից տրված լիազորագիրը պետք է ստորագրված լինի նաև այդ կազմակերպության գլխավոր (ավագ) հաշվապահի կողմից:
Բանկում գործառնությունների կատարման լիազորագրեր և արտաքին առևտրի ասպարեզում գործարքների կնքման լիազորագրեր տալու կարգն ու դրանց ձևը որոշվում են հատուկ կանոններով:
ՀՈԴՎԱԾ 67. | ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ |
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: եթե լիազորագրում ժամկետ չի նշված, ապա այն պահպանում է ուժը կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում:
Այն լիազորագիրը, որում չի նշված նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է: արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված` պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիրը, որը ցուցումներ չի պարունակում նրա գործողության ժամկետի մասին, ուժը պահպանում է մինչև լիազորագիր տվող անձի կողմից նրա վերացումը:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 68. | ՎԵՐԱԼԻԱԶՈՐՈՒՄ |
Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որի համար ինքը լիազորված է: Նա կարող է այդ գործողությունների կատարումը վերալիազորել մի այլ անձի, եթե լիազորագրով ինքը լիազորված է կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել` ելնելով լիազորագիր տվողի շահերի պաշտպանությունից:
Լիազորագիրը, որով լիազորությունները հանձնվում են մի այլ անձի, պետք է նոտարական կարգով վավերացված լինի:
Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող ավելի լինել այն հիմնական լիազորագրի գործողության ժամկետից, որի հիման վրա տրված է այդ լիազորագիրը:
Լիազորությունները այլ անձի հանձնողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորագիր տվողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, որին հանձնված են լիազորությունները: Եթե լիազորությունները հանձնողը չկատարի այս պարտականությունը, ապա նա իր կողմից վերալիազորված անձի գործողությունների համար պատասխանատվություն է կրում որպես իր սեփական գործողությունների:
ՀՈԴՎԱԾ 69. | ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լրանում է լիազորագրի ժամկետը.
2) լիազորագիր տվող անձը վերացնում է այն.
3) լիազորվածը հրաժարվում է.
4) դադարում է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
5) դադարում է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
6) մեռնում է կամ մեռած է հայտարարվում, անգործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվում այն անձը, որը տվել է լիազորագիրը.
7) մեռնում է կամ մեռած է հայտարարվում, անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվում այն անձը, որին տրվել է լիազորագիրը:
Լիազորագիր տվող անձը ուզած ժամանակ կարող է վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ լիազորվածը` հրաժարվել նրանից: անվավեր է այդ իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնությունը:
Լիազորագրի դադարման հետ միաժամանակ ուժը կորցնում է վերալիազորումը:
ՀՈԴՎԱԾ 70. | ԼԻԱԶՈՐԱԳՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
Լիազորագիր տվող անձը պարտավոր է այն վերացնելու մասին (սույն օրենսգրքի 69 հոդվածի 2-րդ կետ) տեղեկացնել այն անձին, որին լիազորագիրը տրվել է, ինչպես նաև իրեն հայտնի այն երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրվել է լիազորագիրը: նույնպիսի պարտականություն է դրվում լիազորագիր տվող անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է սույն օրենսգրքի 69 հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերում նախատեսված հիմքերով:
Լիազորված անձի այն գործողությունների հետևանքով ծագած իրավունքներն ու պարտականությունները, որ նա կատարել է մինչև այն պահը, երբ ինքը իմացել է կամ պարտավոր էր իմանալ լիազորագրի դադարման մասին, երրորդ անձանց նկատմամբ պահպանում են իրենց ուժը լիազորագիրը տվողի և նրա իրավահաջորդների համար: այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պարտավոր էր գիտենալ, որ լիազորագրի գործողությունը դադարել է:
Լիազորագրի դադարումից հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները անհապաղ պետք է վերադարձնեն լիազորագիրը:
գ լ ու խ 5.
ժամկետները հաշվելը
ՀՈԴՎԱԾ 71. | ժամկետը որոշելը |
Օրենքով կամ գործարքով սահմանված կամ դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի կողմից նշանակվող ժամկետը որոշվում է օրացուցային ամսաթվով կամ որոշ ժամանակամիջոցի լրացմամբ, որը հաշվվում է տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով:
Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշումով, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:
ՀՈԴՎԱԾ 72. | ժամկետի ընթացքի սկիզբը |
Ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ իրադարձությունը վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
ՀՈԴՎԱԾ 73. |
տարիներով հաշվվող ժամկետի ավարտվելը |
Տարիներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսում և ամսաթվին:
կես տարի որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվվող ժամկետների կանոնները (սույն օրենսգրքի 74 հոդված):
ՀՈԴՎԱԾ 74. |
ամիսներով հաշվվող ժամկետն ավարտվելը |
Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Կես ամիս որոշված ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվվող ժամկետ և համարվում է տասնհինգ օրվա հավասար: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջն ընկնում է այնպիսի ամիս, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
ՀՈԴՎԱԾ 75. |
շաբաթներով հաշվվող ժամկետի ավարտվելը |
Շաբաթներով հաշվվող ժամկետը լրանում է վերջին շաբաթվա համապատասխան օրը:
ՀՈԴՎԱԾ 76. | ժամկետի ավարտվելը ոչ աշխատանքային օրը |
Եթե վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտման օրն է համարվում այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը:
ՀՈԴՎԱԾ 77. | ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը |
Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:
Ժամկետին կատարված են համարվում այն բոլոր գրավոր հայտարարություններն ու ծանուցումները, որոնք փոստին կամ հեռագրատանն են հանձնված մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
գ լ ու խ 6.
հայցային վաղեմություն
ՀՈԴՎԱԾ 78. | հայցային վաղեմության ընդհանուր ժամկետները |
այն
անձի հայցով, որի իրավունքը խախտված է, իրավունքի պաշտպանության ընդհանուր ժամկետը (հայցային վաղեմությունը) սահմանվում է երեք տարի, իսկ պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների կողմից միմյանց դեմ ուղղված հայցերով` մեկ տարի:(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 79. | հայցային վաղեմության կրճատ ժամկետները |
հայցային վաղեմության կրճատ ժամկետները սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ այնպիսի հարաբերություններից բխող պահանջների առանձին տեսակների համար, որոնց կարգավորումը վերապահված է ԽՍՀ միության իրավասությանը, և սույն օրենսգրքով` մյուս պահանջների համար:
վեց ամիս տևողությամբ վաղեմության կրճատ ժամկետ է կիրառվում մասնավորապես`
1) տուժանքի (տուգանքի, տույժի) բռնագանձման վերաբերյալ հայցերով.
2) վաճառված իրերի թերությունների վերաբերյալ (սույն օրենսգրքի 251 հոդված) հայցերով.
3) ոչ պատշաճ որակի արտադրանք (սույն օրենսգրքի 266 հոդված), ինչպես նաև անկոմպլեկտ արտադրանք մատակարարելուց բխող հայցերով.
4) կապալառուի կատարած աշխատանքի թերությունների վերաբերյալ հայցերով, բացի շինությունների ու կառուցվածքների թերությունների վերաբերյալ հայցերից (սույն օրենսգրքի 365 հոդված):
շինությունների ու կառուցվածքների թերությունների վերաբերյալ հայցերի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 365 հոդվածում նշված վաղեմության կրճատ ժամկետը:
բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրումներից բխող հայցերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 387 հոդվածում նշված վաղեմության կրճատ ժամկետները, իսկ կապի մարմինների ու հաճախորդների հարաբերություններից բխող հայցերի նկատմամբ` ԽՍՀ միության կապի կանոնադրության մեջ նշված վաղեմության կրճատ ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 80. |
հայցային վաղեմության կրճատ ժամկետների փոփոխման վերաբերյալ համաձայնության անվավերությունը |
Չի թույլատրվում կողմերի համաձայնությամբ փոփոխել հայցային վաղեմության ժամկետները և դրանք հաշվելու կարգը:
ՀՈԴՎԱԾ 81. |
հայցի քննարկումը անկախ հայցային վաղեմությունը լրանալուց |
խախտված իրավունքի պաշտպանության վերաբերյալ պահանջը դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի կողմից քննարկման է ընդունվում անկախ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց:
ՀՈԴՎԱԾ 82. | հայցային վաղեմության կիրառման պարտադիր լինելը |
դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է անկախ կողմերի դիմումից:
ՀՈԴՎԱԾ 83. | հայցային վաղեմության ժամկետների ընթացքի սկիզբը |
հայց
ային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է հայցի իրավունքի ծագման օրվանից. հայցի իրավունքը ծագում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին: բացառություններն այս կանոնից, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետների ընթացքը կասեցնելու և ընդհատելու հիմքերը սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ և սույն օրենսգրքով:
ՀՈԴՎԱԾ 84. | հայցային վաղեմության ժամկետը` պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում |
պարտավորության մեջ անձանց փոփոխումը հայցային վաղեմության ժամկետի փոփոխություն չի առաջացնում:
ՀՈԴՎԱԾ 85. | հայցային վաղեմության ժամկետների ընթացքի կասեցումը |
հայցային վաղեմության ժամկետների ընթացքը կասեցվում է`
1) եթե հայց ներկայացնելուն արգելք է հանդիսացել տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի եղելություն (անհաղթահարելի ուժ).
2) եթե ԽՍՀմ նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանված է պարտավորությունների կատարման տարկետում (մորատորիում).
3) եթե հայցվորը կամ պատասխանողը գտնվում է պատերազմական դրության փոխադրված ԽՍՀմ զինված ուժերի կազմում:
հայցային վաղեմության ժամկետների ընթացքը կասեցվում է այն պայմանով, որ այս հոդվածի առաջին մասում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե վաղեմության ժամկետը վեց ամսից պակաս է` վաղեմության ժամկետի ընթացքում:
առողջությանը վնաս հասցնելու կամ մահ պատճառելու հետ կապված վնասի հատուցման վերաբերյալ հայցերով վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, այս հոդվածում մատնանշված հիմքերից բացի, նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին տուժողի կամ սույն օրենսգրքի 464 հոդվածի երկրորդ մասում թվարկված անձանց կողմից համապատասխան մարմնին դիմում ներկայացնելով` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակվելը կամ մերժվելը:
վաղեմության ժամկետի կասեցման հիմք ծառայած հանգամանքի դադարման օրվանից շարունակվում է այդ ժամկետի ընթացքը, ընդ որում ժամկետի մնացած մասը երկարացվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը վեց ամսից պակաս է եղել` մինչև հայցային վաղեմության ժամկետը:
ՀՈԴՎԱԾ 86. | հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատումը |
հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցի հարուցումով:
Այն վեճերով, որոնց մեկ կամ երկու կողմը քաղաքացիներ են, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է նաև պարտավոր անձի կողմից այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք վկայում են պարտքի ճանաչումը:
ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
եթե դատարանն առանց քննարկման է թողել հայցը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220 հոդված), ապա մինչև հայց ներկայացվելը սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:
եթե դատարանն առանց քննարկման է թողել քրեական գործում ներկայացված հայցը, ապա մինչև հայց ներկայացվելը սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է այն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով հայցը թողնվել է առանց քննարկման:
ՀՈԴՎԱԾ 87. | հայցային վաղեմության ժամկետը լրանալու հետևանքները |
մինչև հայց ներկայացվելը հայցային վաղեմության ժամկետի լրանալը հիմք է հանդիսանում հայցը մերժելու համար:
եթե դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը հարգելի համարի հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու պատճառը, ապա խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության:
ՀՈԴՎԱԾ 88. | վաղեմության կրճատ ժամկետների կասեցումը, ընդհատումը և վերականգնումը |
հայցային վաղեմության ժամկետների կասեցման, ընդհատման ու վերականգման կանոնները (սույն օրենսգրքի 85-87 հոդվածներ) տարածվում են նաև վաղեմության կրճատ ժամկետների վրա, եթե այլ բան չի սահմանված օրենքով:
ՀՈԴՎԱԾ 89. | պարտապանի կողմից պարտավորության կատարումը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո |
վաղեմության ժամկետը լրանալուց հետո պարտապանի կողմից պարտավորության կատարման դեպքում նա իրավունք չունի ետ պահանջելու կատարածը, թեկուզև կատարման պահին նա չի իմացել վաղեմությունն անցնելու մասին:
հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո պարտավորության կատարման հետևանքները պետական կազմակերպությունների հարաբերություններում և նրանց ու կոոպերատիվ կազմակերպությունների (բացի կոլտնտեսություններից) և հասարակական կազմակերպությունների հարաբերություններում որոշվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 90. | այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում |
հայցային վաղեմությունը չի տարածվում`
անձնական ոչ գույքային իրավունքների խախտումից բխող պահանջների վրա, բացի օրենքով նախատեսված դեպքերից.
կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիների ապօրինի տիրապետության տակ գտնվող պետական գույքը վերադարձնելու վերաբերյալ պետական կազմակերպությունների պահանջների վրա.
պետական աշխատավորական խնայողական դրամարկղերը և ԽՍՀմ պետական բանկը մուծված ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների պահանջների վրա.
ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում` նաև այլ պահանջների վրա:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 91. | հայցային վաղեմության կիրառումը լրացուցիչ պահանջներով ներկայացված հայցերի նկատմամբ |
Գլխավոր պահանջով հայցային վաղեմության ժամկետի լրանալու հետ միաժամանակ լրացած է համարվում նաև լրացուցիչ պահանջով (տուժանքի, երաշխավորության և այլնի) հայցային վաղեմության ժամկետը:
հատված ii. սեփականության իրավունք
գ լ ու խ 7.
ընդհանուր դրույթներ
ՀՈԴՎԱԾ 92. | սեփականատիրոջ իրավազորությունները |
սեփականատիրոջն են պատկանում գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները` օրենքով որոշված սահմաններում:
ՀՈԴՎԱԾ 93. | սոցիալիստական սեփականություն |
սոցիալիստական սեփականություն են` պետական (համաժողովրդական) սեփականությունը. կոլտնտեսային-կոոպերատիվ սեփականությունը. արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը:
պետությունը պահպանում է սոցիալիստական սեփականությունը և պայմաններ է ստեղծում նրա բազմապատկման համար:
ոչ ոք իրավունք չունի սոցիալիստական սեփականությունն օգտագործելու անձնական շահառության և այլ շահադիտական նպատակներով:
(28.07.82. խմբագրությամբ)
գ լ ու խ 8.
պետական սեփականություն
ՀՈԴՎԱԾ 94. | պետությունը որպես պետական գույքի միակ սեփականատեր |
պետական սեփականությունը ամբողջ խորհրդային ժողովրդի ընդհանուր ունեցվածքն է, սոցիալիստական սեփականության հիմնական ձևը:
պետությունը ամբողջ պետական գույքի միակ սեփականատերն է:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 94.1 | գույքի օպերատիվ կառավարումը պետական կազմակերպության կողմից |
պետական կազմակերպություններին ամրացված գույքը գտնվում է այդ կազմակերպությունների օպերատիվ կառավարման ներքո, որոնք օրենքով որոշված սահմաններում, իրենց գործունեության նպատակներին, պլանային առաջադրանքներին և գույքի նշանակությանը համապատասխան իրականացնում են գույքին տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 95. | պետական սեփականության իրավունքի օբյեկտները |
հողը, նրա ընդերքը, ջրերն ու անտառները պետության բացառիկ սեփականությունն են և հատկացվում են միայն օգտագործման համար: պետությանն են պատկանում արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության մեջ եղած արտադրության հիմնական միջոցները, տրանսպորտի և կապի միջոցները, բանկերը, պետության կողմից կազմակերպված առևտրական, կոմունալ և այլ ձեռնարկությունների գույքը, քաղաքային հիմնական բնակարանային ֆոնդը, ինչպես նաև պետության խնդիրների իրականացման համար անհրաժեշտ մյուս գույքը:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 96. | հիմնական միջոցների թվին դասվող պետական գույքը տնօրինելու կարգը |
շենքերը, կառուցվածքները, սարքավորումները և պետական կազմակերպությունների հիմնական միջոցների թվին դասվող մյուս գույքը պետական մյուս կազմակերպություններին, ինչպես նաև կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպություններին հանձնելու կարգը որոշվում է ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
այս հոդվածում նշված պետական գույքը չի կարող օտարվել քաղաքացիներին, բացի այն գույքի առանձին տեսակներից, որի վաճառքը քաղաքացիներին թույլատրվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82., 25.12.87. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 97. | պետական կազմակերպությունների` իրենց շրջանառու միջոցները և արտադրանքը տնօրինելու իրավազորությունները |
պետական կազմակերպությունները տնօրինում են հումքը, վառելիքը, նյութերը, կիսաֆաբրիկատները, դրամական և մյուս շրջանառու միջոցները, ինչպես նաև պատրաստի արտադրանքը` այդ միջոցների նպատակային նշանակմանը համապատասխան և հաստատված պլանների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 98. |
(վերացվել է /25.10.95թ. օրենք/)
գ լ ու խ 9.
կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականությունը
ՀՈԴՎԱԾ 99. | կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականության իրավունքի բովանդակությունը |
կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ կազմակերպությունները, նրանց միավորումները սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում են իրենց կանոնադրություններին համապատասխան:
կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպություների, նրանց միավորումների սեփականությունը հանդիսացող գույքի տնօրինման իրավունքը պատկանում է բացառապես իրենց` սեփականատերերին:
վերադաս կոոպերատիվ կազմակերպությունները իրավունք չունեն տնօրինելու ստորադաս կոոպերատիվ կազմակերպությունների գույքը:
կոոպերատիվ սիստեմների կենտրոնացված ֆոնդերը կազմվում և գտնվում են կոոպերատիվ սիստեմների տնօրինման տակ և օգտագործվում են կոոպերատիվ սիստեմների կանոնադրություններով սահմանված կարգով:
կոոպերատիվ կազմակերպությունների պարտատերերը չեն կարող բռնագանձումը տարածել կոոպերատիվ սիստեմների կենտրոնացված ֆոնդերի վրա:
ՀՈԴՎԱԾ 100. | կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականության իրավունքի օբյեկտները |
կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների սեփականությունն են` արտադրության միջոցները և մյուս գույքը, որ նրանց անհրաժեշտ է կանոնադրական խնդիրների իրականացման համար:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 101. | կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը |
կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ կազմակերպություններին, նրանց միավորումներին պատկանող շենքերը, կառուցվածքները, տրակտորները, կոմբայնները, մյուս մեքենաները, փոխադրական միջոցները և այդ կազմակերպությունների հիմնական միջոցներ հանդիսացող մյուս գույքը, ինչպես նաև սերմացուի ու կերի ֆոնդերը չեն կարող բռնագանձման առարկա լինել պարտատերերի պահանջներով:
բռնագանձման առարկա կարող է լինել մյուս գույքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դրամական միջոցների նկատմամբ` ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված բացառություններով:
վարկային հիմնարկների կողմից տրված վարկերի վերադարձման վերաբերյալ այդ հիմնարկների պահանջների դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ:
(28.07.82. խմբագրությամբ)
գ լ ու խ 10.
արհմիութենական եվ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը
ՀՈԴՎԱԾ 102. | արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի բովանդակությունը |
արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը տիրապետում, օգտագործում և տնօրինում են իրենց կանոնադրություններին համապատասխան:
արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի տնօրինման իրավունքը պատկանում է բացառապես իրենց` սեփականատերերին:
ՀՈԴՎԱԾ 103. | արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների սեփականության իրավունքի օբյեկտները |
արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունն է հանդիսանում այն գույքը, որ նրանց անհրաժեշտ է կանոնադրական խնդիրների իրականացման համար:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 104. | արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը |
արհմիութենական և այլ հասարակական կազմակերպություններին պատկանող շենքերը, կառուցվածքները, սարքավորումը և ձեռնարկությունների, առողջարանների, հանգստյան տների, կուլտուրայի պալատների, ակումբների, ստադիոնների ու պիոներական ճամբարների հիմնական միջոցներ հանդիսացող մյուս գույքը, ինչպես նաև կուլտուր-լուսավորական ֆոնդերը չեն կարող բռնագանձման առարկա լինել պարտատերերի պահանջների դիմաց:
բռնագանձման առարկա կարող է լինել մյուս գույքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դրամական միջոցների նկատմամբ` ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանվող բացառություններով:
վարկային հիմնարկների կողմից տրված վարկերի վերադարձման վերաբերյալ այդ հիմնարկների պահանջների դիմաց գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ:
(28.07.82. խմբագրությամբ)
գ լ ու խ 11.
անձնական սեփականություն
ՀՈԴՎԱԾ 105. | անձնական սեփականության իրավունքի օբյեկտները |
քաղաքացիների անձնական սեփականության հիմքը աշխատանքային եկամուտներն են: անձնական սեփականություն կարող են լինել առօրյա գործածության, անձնական սպառման, հարմարության և օժանդակ տնային տնտեսության առարկաները, բնակելի տունը և աշխատանքային խնայողությունները: քաղաքացիների անձնական սեփականությունը և նրա ժառանգման իրավունքը պահպանվում են պետության կողմից:
քաղաքացիների անձնական սեփականություն կազմող գույքը չպետք է ծառայի անաշխատ եկամուտներ ստանալու համար, չպետք է օգտագործվի ի վնաս հասարակության շահերի:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 106. | բնակելի տան անձնական սեփականության իրավունքը |
որպես անձնական սեփականություն քաղաքացին կարող է ունենալ մեկ բնակելի տուն (կամ դրա մի մասը): համատեղ բնակվող ամուսինները և նրանց անչափահաս երեխաները կարող են ունենալ միայն մեկ բնակելի տուն, որը անձնական սեփականության իրավունքով կարող է պատկանել նրանցից մեկին կամ հանդիսանալ նրանց ընդհանուր սեփականությունը:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 107. | քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տան չափը |
անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան (կամ դրա մի մասի) ընդհանուր մակերեսի (բնակելի և օժանդակ) առավելագույն չափը (սույն օրենսգրքի 106 հոդված) չպետք է գերազանցի հարյուր երեսուն քառակուսի մետրից: տան բնակելի տարածությունների (ընդհանուր սենյակի, ննջասենյակի) և օժանդակ տարածությունների (խոհանոցի, նախասենյակի, լոգասենյակի և այլն) չափերի հարաբերակցությունը որոշվում է գործող շինարարական նորմաներով ու կանոններով:
ամառային շինությունների (պատշգամբի, վերանդայի, սյունապատշգամբի, տերրասի) մակերեսը չի մտնում բնակելի տան ընդհանուր մակերեսի մեջ (սույն հոդվածի առաջին մաս) և չպետք է գերազանցի երեսուն քառակուսի մետրից:
տնտեսական շինությունների (ավտոտնակի, ջերմոցի և այլն) առավելագույն չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
մեծ ընտանիք կամ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք ունեցող քաղաքացին պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ իրավունք ունի կառուցելու կամ ձեռք բերելու այնպիսի տուն (տան մի մաս), որի մակերեսը գերազանցում է սույն հոդվածի առաջին մասում նշված չափից, բայց չի գերազանցում Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքով սահմանված բնակելի մակերեսի նորմայով տվյալ ընտանիքի համար որոշված չափից, իսկ համապատասխան դեպքերում` նաև թույլատրվող լրացուցիչ բնակելի մակերեսի չափից:
(31.05.78., 27.10.82., 26.03.86. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 108. | մեկից ավելի բնակելի տների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի դադարումը |
եթե քաղաքացին կամ համատեղ ապրող ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները օրենքով թույլատրվող հիմքերով, որպես անձնական սեփականություն, ունենան մեկ բնակելի տնից ավելի, ապա սեփականատերն իրավունք ունի իր ընտրությամբ որպես իր սեփականություն թողնելու այդ տներից որևէ մեկը: մյուս տունը (տները) սեփականատերը մեկ տարվա ընթացքում պետք է վաճառի, նվիրի կամ օտարի մի այլ եղանակով:
սեփականատիրոջ կողմից տունը (տները) կամավոր կերպով օտարելու մեկ տարվա ժամկետը հաշվվում է երկրորդ տան (տների) նկատմամբ սեփականության իրավունքի ծագման օրվանից:
եթե սեփականատերն մեկ տարվա ընթացքում չօգտագործի ուզած ձևով տունը օտարելու իր իրավունքը, ապա այդ տունը պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ ենթակա է հարկադիր վաճառման` դատական վճիռների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: վաճառքից ստացված գումարները, հարկադիր վաճառքի իրականացման հետ կապված ծախսերի հատուցումից հետո, հանձնվում են տան նախկին սեփականատիրոջը:
այն դեպքում, երբ հարկադիր կարգով տան վաճառքը չի կայանում գնորդներ չլինելու պատճառով, տունը պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ անհատույց դառնում է պետության սեփականություն:
սույն հոդվածի կանոնները համապատասխանորեն կիրառվում են նաև այն դեպքերում, երբ քաղաքացին կամ համատեղ ապրող ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները օրենքով թույլատրվող հիմքերով որպես անձնական սեփականություն ունեն`
1)բացի մեկ տնից` մյուս տան մի մասը (մասերը).
2)մեկ տան մի մասը (մասերը), որը ավելի է սույն օրենսգրքի 107 հոդվածում նշված չափերից.
3)տարբեր տների մասերը.
4)մեկ բնակարանից ավելի` անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տունը:
ՀՈԴՎԱԾ 109. | բնակելի տան նկատմամբ անձնական սեփականության իրավունք ձեռք բերելու հետևանքները բնակարանաշինարարական կոոպերատիվ տանը բնակարան ունենալու դեպքում |
եթե քաղաքացու կամ համատեղ ապրող ամուսինների ու նրանց անչափահաս երեխաների` օրենքով թույլատրվող հիմքերով բնակելի տան կամ տան մի մասի նկատմամբ անձնական սեփականության իրավունք ծագի, երբ նրանք միաժամանակ բնակարան ունեն բնակարանաշինարարական կոոպերատիվ տանը, ապա սեփականատերն իրավունք ունի իր ընտրությամբ իրեն թողնելու տունը (տան մի մասը) կամ բնակարանը` բնակարանաշինարարական կոոպերատիվ տանը: վերջին դեպքում սեփականատերը պետք է օտարի իր տունը (տան մի մասը) տան (տան մի մասի) սեփականության իրավունքը ձեռք բերելու կամ բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակարանում բնակեցման օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում: այս պահանջը չկատարվելու դեպքում տունը (տան մի մասը) ենթակա է հարկադիր օտարման սույն օրենսգրքի 108 հոդվածի կանոններով:
ՀՈԴՎԱԾ 110. | ինքնակամ տուն կառուցելու հետևանքները |
այն քաղաքացին, որը տունը կամ նրա մի մասը (կցաշենքը) կառուցել է առանց սահմանված թույլտվության, կամ առանց պատշաճ կերպով հաստատված նախագծի, կամ հիմնական շինարարական նորմաների ու կանոնների կոպիտ խախտումով, իրավունք չունի տնօրինելու (վաճառելու, նվիրելու, վարձով տալու և այլն) այդ տունը կամ կցաշենքը:
այդպիսի տունը կամ նրա կցաշենքը դատարանի վճռով կարող է անհատույց վերցվել և հանձնվել պատգամավորների տեղական խորհրդի ֆոնդին կամ պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քանդվել կամ ինքնակամ շինարարությունն իրականացնող քաղաքացու կողմից, կամ նրա հաշվին:
այս հոդվածի երկրորդ մասին համապատասխան տունը վերցվելիս կիրառվում են սույն օրենսգրքի 112 հոդվածի երրորդ մասի կանոնները:
ՀՈԴՎԱԾ 111. | անաշխատ եկամուտներով ձեռք բերված տունը, ամառանոցը կամ այլ արժեքավոր գույքը վերցնելը |
եթե քաղաքացու սեփականությունն հանդիսացող բնակելի տունը, ամառանոցը կամ այլ շինություն, կամ տան (ամառանոցի, այլ շինության) քաղաքացուն պատկանող մասը այդ քաղաքացու կողմից կառուցվել կամ ձեռք է բերվել անաշխատ եկամուտներով կամ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջոցների ապօրինի օգտագործման հաշվին, ապա համապատասխանորեն այդ տունը, ամառանոցը, այլ շինությունը կամ տան (ամառանոցի, այլ շինության) մի մասը պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի հայցով, դատարանի կայացրած վճռով, պետք է անհատույց վերցվի և հանձնվի պատգամավորների տեղական խորհրդի կոմունալ ֆոնդին, կոլտնտեսությանը կամ այլ կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը:
այս հոդվածի առաջին մասի կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ անաշխատ եկամուտներով կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության միջոցների ապօրինի օգտագործման հաշվին ձեռք են բերվել ավտոմեքենաներ կամ այլ արժեքավոր գույք:
այս հոդվածի առաջին մասին համապատասխան տունը վերցվելիս կիրառվում են սույն օրենսգրքի 112 հոդվածի երրորդ մասի կանոնները:
ՀՈԴՎԱԾ 112. | անաշխատ եկամուտներ ստանալու համար օգտագործվող տունը, ամառանոցը կամ այլ գույքը վերցնելը |
եթե քաղաքացու սեփականություն հանդիսացող բնակելի տունը, ամառանոցը կամ այլ գույքը, կամ տան ( ամառանոցի) քաղաքացուն պատկանող մասը սեփականատիրոջ կողմից սիստեմատիկորեն օգտագործվում է անաշխատ եկամուտներ ստանալու համար, ապա համապատասխանորեն այդ տունը, ամառանոցը կամ մյուս գույքը կամ տան (ամառանոցի) մի մասը պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի հայցով, դատարանի կայացրած վճռով, պետք է անհատույց վերցվի: դատարանի որոշմամբ վերցված տունը (ամառանոցը) կամ տան (ամառանոցի) մի մասը մտցվում է պատգամավորների տեղական խորհրդի ֆոնդի մեջ:
այս հոդվածի առաջին մասի կանոնը չի կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ բնակելի տները, ամառանոցները և նրանցում գտնվող շինությունները վարձով են տրվում օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանմամբ:
այս հոդվածի հիման վրա սեփականատիրոջ բնակելի տունը, ամառանոցը կամ այլ շինություն վերցնելիս դատարանը կարող է նախկին սեփականատիրոջը և նրա հետ համատեղ ապրող անձանց զրկել այդ տանը (ամառանոցում կամ այլ շինությունում) բնակելի տարածությունից օգտվելու իրավունքից: սակայն եթե այդ քաղաքացիները չունեն մշտական բնակության համար պիտանի այլ բնակարան, ապա պատգամավորների տեղական խորհուրդը կամ այն կազմակերպությունը, որին հանձնվել է տունը (ամառանոցը, այլ շինություն), պետք է նրանց տրամադրի բնակության համար պիտանի այլ բնակարան:
(27.10.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 113. | անասունների առավելագույն քանակը, որը կարող է քաղաքացու անձնական սեփականություն հանդիսանալ |
անասունների առավելագույն քանակը, որը կարող է քաղաքացու անձնական սեփականություն հանդիսանալ, սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 114. | կոլտնտեսային ծխի անդամի անձնական սեփականությունը |
կոլտնտեսային ծխի անդամի անձնական աշխատանքային եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև անձնական միջոցներով նրա ձեռք բերած կամ ժառանգման կամ նվիրատվության կարգով ստացած և ծխին ի սեփականություն չհանձնած գույքը, կազմում է կոլտնտեսային ծխի այդ անդամի անձնական սեփականությունը:
կոլտնտեսային ծխի անդամ հանդիսացող քաղաքացու անձնական սեփականություն չի կարող լինել այն գույքը, որը կոլտնտեսության կանոնադրությանը համապատասխան կարող է միայն կոլտնտեսային ծխին պատկանել:
ՀՈԴՎԱԾ 115. | քաղաքացիների այն գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել |
քաղաքացիների այն գույքի ցանկը, որի վրա չի կարող պարտատերերի պահանջներով բռնագանձում տարածվել, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
ՀՈԴՎԱԾ 116. | տնայնագործների սեփականությունը |
առանց ուրիշի աշխատանքն օգտագործելու անձնական աշխատանքի վրա հիմնված մանր տնտեսություն վարող տնայնագործների սեփականության նկատմամբ կիրառում են սույն օրենսգրքի` քաղաքացիների անձնական սեփականության վերաբերյալ կանոնները, եթե օրենքով այլ բան չի սահմանված:
գ լ ու խ 12.
ընդհանուր սեփականություն
ՀՈԴՎԱԾ 117. | ընդհանուր սեփականություն հասկացությունը |
ընդհանուր սեփականության իրավունքով գույքը կարող է պատկանել երկու կամ մի քանի կոլտնտեսությունների կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ պետությանը և մեկ կամ մի քանի կոլտնտեսությունների, կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ երկու կամ մի քանի քաղաքացիների:
ընդհանուր սեփականության տարբեր տեսակներ կան, այն է` երբ որոշված են մասնակիցների բաժինները (բաժնային սեփականություն), կամ երբ որոշված չեն բաժինները (համատեղ սեփականություն):
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 118. | բաժնային ընդհանուր սեփականության տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը |
բաժնային ընդհանուր սեփականության տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը կատարվում է նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: տարաձայնության դեպքում տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշում է դատարանը` մասնակիցներից որևէ մեկի հայցով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 118.1 | միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային և պետական-կոոպերատիվ այլ կազմակերպությունների գույք օպերատիվ կառավարումը |
միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային և պետական-կոոպերատիվ այլ կազմակերպություններին ամրացված գույքը գտնվում է այդ կազմակերպությունների օպերատիվ կառավարման ներքո, որոնք օրենքով որոշված սահմաններում, իրենց գործունեության նպատակներին, պլանային առաջադրանքներին և գույքի նշանակությանը համապատասխան իրականացնում են գույքին տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 119. | բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը պահելու ծախսերը |
բաժնային ընդհանուր սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնի համեմատ մասնակցել ընդհանուր գույքի հարկերի, գանձույթների վճարմանը և այլ վճարումներին, ինչպես նաևգույքը կառավարելու ևպահելու ծախսերին:
ՀՈԴՎԱԾ 120. | բաժնային ընդհանուր սեփականության մասնակցի` իր բաժինը օտարելու իրավունքը |
բաժնային ընդհանուր սեփականության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իր բաժինը օտարելու ուրիշ անձի:
ՀՈԴՎԱԾ 121. | գնելու նախապատվության իրավունքը |
ընդհանուր սեփականության բաժինը կողմնակի անձի վաճառելու դեպքում բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները վաճառվող բաժինը նույն գնով, որով այն վաճառվում է, և այլ հավասար պայմաններով գնելու նախապատվության իրավունք ունեն, բացի հրապարակային աճուրդով վաճառվելու դեպքերից: բնակելի տունը գնելու նախապատվության իրավունքը կարող է իրականացվել այն դեպքում, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 107 հոդվածի պահանջներին:
ընդհանուր սեփականության բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը կողմնակի անձի վաճառելու իր մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին, նշելով գինը և մյուս այն պայմանները, որոնցով ինքը վաճառում է բաժինը: եթե բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցները տեղեկացման օրվանից տան նկատմամբ մեկ ամսվա ընթացքում, իսկ այլ գույքի նկատմամբ տասն օրվա ընթացքում, գնելու նախապատվության իրավունքից հրաժարվեն կամ չիրականացնեն այդ իրավունքը, ապա վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառելու ամեն մի այլ անձի:
գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ վաճառք կատարվելու դեպքում բաժնային ընդհանուր սեփականության մյուս մասնակիցը կարող է երեք ամսվա ընթացքում դատարանին դիմել գնորդի իրավունքներն ու պարտականությունները իր վրա փոխանցելու հայցով:
ՀՈԴՎԱԾ 122. | բաժնի անջատումն ընդհանուր գույքից |
բաժնային ընդհանուր սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու իր բաժնի անջատումն ընդհանուր գույքից:
եթե անջատման եղանակի մասին համաձայնություն չի կայացվել, ապա ամեն մի մասնակցի հայցով գույքը բաժանվում է նատուրայով, եթե դա հնարավոր է անել առանց էական վնաս հասցնելու գույքի տնտեսական նշանակությանը. հակառակ դեպքում բաժանվող սեփականատերն ստանում է դրամական հատուցում:
ՀՈԴՎԱԾ 123. | բռնագանձումն ընդհանուր գույքի մեջ ունեցած բաժնի վրա տարածելը |
բաժնային ընդհանուր սեփականության մասնակցի պարտատերն իրավունք ունի հայց հարուցելու իր պարտապանի բաժնի անջատման մասին` բռնագանձումը նրա վրա տարածելու համար:
ՀՈԴՎԱԾ 124. | պետության և քաղաքացիների, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների բաժնային ընդհանուր սեփականության իրավունքի դադարումը |
պետության և քաղաքացիների, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների բաժնային ընդհանուր սեփականության իրավունքը, ընդհանուր սեփականության ծագման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում ենթակա է դադարեցման`
1) գույքը նատուրայով բաժանելու միջոցով, եթե այդ բաժանումը հնարավոր է.
2) քաղաքացիներին պատկանող բաժինները պետության, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից գնելու միջոցով.
3) պետությանը, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը պատկանող բաժինը քաղաքացիներին վաճառելու միջոցով.
4) ամբողջ գույքը վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համապատասխան բաշխելու միջոցով:
նշված եղանակներից որևէ մեկի ընտրությունը որոշվում է քաղաքացու և համապատասխան պետական մարմնի, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության համաձայնությամբ, իսկ այդպիսի համաձայնության բացակայության դեպքում` դատարանով:
պետական մարմնի, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից բնակելի տան ընդհանուր սեփականության իր բաժինը վաճառելու դեպքում գնելու նախապատվության իրավունքը պատկանում է տան այդ մասում վարձակալի իրավունքներով բնակվող քաղաքացիներին` համապատասխանորեն սույն օրենսգրքի 121 հոդվածի երկրորդ ու երրորդ մասերի կանոնների պահպանումով, իսկ նրանց կողմից այդ իրավունքից հրաժարվելու կամ այն չիրականացնելու դեպքում` ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին:
ՀՈԴՎԱԾ 125. | բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող բնակելի տնից օգտվելու կարգը |
եթե բնակելի տան ընդհանուր սեփականության մասնակիցների բաժիններին համապատասխան տան մեկուսի մասերից (բնակարաններից, սենյակներից) օգտվելու կարգի մասին մասնակիցների միջև կնքված համաձայնագիրը նոտարական կարգով վավերացված է և գրանցված է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեում, ապա այդ համաձայնագիրը պարտադիր է այն անձի համար, որը հետագայում բաժին ձեռք կբերի այդ տան ընդհանուր սեփականության մեջ:
ՀՈԴՎԱԾ 126. | ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տան վերնաշենք, կցաշենք կառուցելու կամ տունը վերակառուցելու հետևանքները |
եթե բնակելի տան բաժնային ընդհանուր սեփականության մասնակիցը մյուս մասնակիցների համաձայնությամբ և սահմանված կարգով կցաշենք, վերնաշենք կառուցելու կամ տունը վերակառուցելու միջոցով իր հաշվին ընդլայնի տան օգտակար տարածությունը, ապա պետք է համապատասխանորեն փոփոխվեն տան ընդհանուր սեփականության մասնակիցների բաժինները և տան սենյակներից օգտվելու կարգը:
ՀՈԴՎԱԾ 127. | կոլտնտեսային ծխի սեփականությունը |
կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին համատեղ սեփականության իրավունքով (սույն օրենսգրքի 117 հոդված):
կոլտնտեսային ծուխը կարող է իր օգտագործման տակ գտնվող տնամերձ հողամասում որպես սեփականություն ունենալ օժանդակ տնտեսություն, բնակելի տուն, մթերատու անասուններ, թռչուններ և գյուղատնտեսական մանր ինվենտար` կոլտնտեսության կանոնադրությանը համապատասխան:
բացի դրանից, կոլտնտեսային ծխին են պատկանում ծխի անդամների կողմից նրան ի սեփականություն հանձնված իրենց աշխատանքային այն եկամուտները, որ նրանք ստացել են կոլտնտեսության հանրային տնտեսությանը մասնակցելու համար, կամ նրանց կողմից ծխին ի սեփականություն հանձնված այլ գույք, ինչպես նաև ընդհանուր միջոցների հաշվին ձեռք բերված տնային գործածության և անձնական սպառման առարկաները:
ՀՈԴՎԱԾ 128. | կոլտնտեսային ծխի գույքի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը |
կոլտնտեսային ծխի գույքի տիրապետումը, օգտագործումը, տնօրինումը իրականացվում է նրա բոլոր անդամների համաձայնությամբ:
ծխի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առթիվ ծագող վեճը լուծում է դատարանը ծխի տասնվեց տարեկան դարձած ամեն մի անդամի հայցով:
ծխի տասնհինգից մինչև տասնվեց տարեկան անդամները այդպիսի հայցեր հարուցում են իրենց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ, իսկ ծխի տասնհիգ տարեկան չդարձած անդամների օգտին հայցեր հարուցում են նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
ՀՈԴՎԱԾ 129. | կոլտնտեսային ծխի պատասխանատվությունը նրա անդամների պարտավորություններով |
կոլտնտեսային ծխի գլխավորի կնքված գործարքների համար կոլտնտեսային ծուխը իր գույքով պատասխանատու է, եթե գործի հանգամանքներից չի բխում, որ գործարքը կնքված է ծխի գլխավորի անձնական շահերի օգտին:
ծխի մյուս անդամները իրենց պարտավորություններով պատասխանատու են իրենց անձնական գույքով, ինչպես նաև ծխի գույքում ունեցած իրենց բաժնով (սույն օրենսգրքի 130 հոդված), եթե գործի հանգամանքներից չի բխում, որ գործարքը կնքված է ծխի շահերի օգտին:
կոլտնտեսային ծխի անդամի հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար կատարվող բռնագանձումը կարող է ծխի գույքի վրա տարածվել, եթե դատարանի դատավճռով հաստատվել է, որ այդ գույքն ստացվել է հանցագործ ճանապարհներով ձեռք բերված միջոցներով կամ ավելացել է այդ միջոցների հաշվին:
կոլտնտեսային ծխի այն գույքի ցանկը, որի վրա պարտատերերի պահանջների դիմաց բռնագանձում չի կարող տարածվել, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
ՀՈԴՎԱԾ 130. | բաժնի որոշումը ծխի գույքի մեջ |
կոլտնտեսային ծխի անդամի բաժինը ծխի գույքի մեջ որոշվում է`
երբ նա դուրս է գալիս ծխի կազմից առանց նոր ծուխ կազմելու (բաժին հանելը).
երբ մեկ ծխից կազմվում են երկու և ավելի ծխեր (բաժանվելը).
երբ բռնագանձումը տարածվում է ըստ ծխի անդամի անձնական պարտավորությունների:
ծխի անդամի բաժնի չափը որոշվում է ելնելով ծխի բոլոր անդամների բաժինների հավասարությունից, ներառյալ չափահաս չդարձածներին ու անաշխատունակներին:
ծխի աշխատունակ անդամի բաժինը ծխի գույքի մեջ կարող է պակասեցվել, եթե նա կարճատև է եղել ծխի կազմում կամ իր աշխատանքով կամ միջոցներով աննշան մասնակցություն է ունեցել ծխի տնտեսությանը:
ՀՈԴՎԱԾ 131. | կոլտնտեսային ծխից բաժին հանելը |
երբ կոլտնտեսային ծխի մեկ կամ մի քանի անդամներ դուրս են գալիս նրա կազմից, ապա նատուրայով նրանց բաժին է հանվում այն հաշվով, որ ծուխը չզրկվի իր օժանդակ տնտեսությունը վարելու համար անհրաժեշտ շինություններից, անասուններից ու գյուղատնտեսական ինվենտարից:
եթե անհնար է ծխի անդամին հասանելիք գույքի բաժինը նատուրայով տալը, ապա նրա արժեքը վճարվում է փողով:
ծխի կազմից դուրս գալիս ծխի գույքից բաժին հանելու պահանջի իրավունք ունեն ծխի տասնվեց տարեկան դարձած անդամները: ծխի տասնհինգից մինչև տասնվեց տարեկան անդամները բաժին հանելու պահանջ կարող են դնել իրենց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ: ծխի տասնհինգ տարեկան չդարձած անդամների շահերի օգտին բաժին հանելու պահանջ կարող են դնել նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
ՀՈԴՎԱԾ 132. | կոլտնտեսային ծխի բաժանումը |
կոլտնտեսային ծխի բաժանման ժամանակ նրա գույքը նոր կազմվող ծխերի միջև բաժանվում է նրանց անդամների բաժիններին համապատասխան, ընդ որում հաշվի են առնվում ծխերից յուրաքանչյուրի տնտեսական կարիքները:
կոլտնտեսային ծխի բաժանում պահանջելու իրավունք ունեն ծխի այն չափահաս անդամները, որոնք տվյալ կոլտնտեսության անդամ են:
ՀՈԴՎԱԾ 133. | կոլտնտեսային ծխի գույքի մեջ բաժնի իրավունքը կորցնելը |
կոլտնտեսային ծխի աշխատունակ անդամը ծխի գույքում բաժնի իրավունքը կորցնում է, եթե նա երեք տարի անընդհատ իր աշխատանքով ու միջոցներով չի մասնակցել ծխի ընդհանուր տնտեսությունը վարելուն: այս կանոնը չի կիրառվում, եթե ծխի անդամը տնտեսությունը վարելուն չի մասնակցել ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, ուսումնական հաստատությունում սովորելու կամ հիվանդության հետևանքով:
ՀՈԴՎԱԾ 134. | կոլտնտեսային ծխի գույքի բաժանումը ծուխը դադարելուց հետո |
կոլտնտեսային ծխին պատկանած և ծխի դադարումից հետո մնացած գույքի բաժանումը կատարվում է սույն օրենսգրքի 130 և 133 հոդվածների կանոններով:
ՀՈԴՎԱԾ 135. | մենատնտես գյուղացիական ծխի սեփականությունը |
մենատնտես գյուղացիական ծխի սեփականությունը կարող են լինել, բացի սույն օրենսգրքի 127 հոդվածում նշված գույքից, բանող անասուններ ու գյուղատնտեսական ինվենտար, որոնք անհրաժեշտ են ծխի օգտագործմանը հանձնված հողամասի մշակման համար` առանց ուրիշի աշխատանք կիրառելու:
մենատնտես գյուղացիական ծխի առանձին անդամների անձնական սեփականություն չի կարող լինել այս հոդվածի առաջին մասում հիշված գույքը:
մենատնտես գյուղացիական ծխի` այս հոդվածում նշված գույքը նրա անդամներին է պատկանում համատեղ սեփականության իրավունքով (սույն օրենսգրքի 117 հոդված):
մենատնտես գյուղացիական ծխի համատեղ սեփականության իրավունքի նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 128-133 հոդվածները:
գ լ ու խ 13.
սեփականության իրավունքի ձեռքբերումը եվ դադարումը
ՀՈԴՎԱԾ 136. | պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը |
պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը (օպերատիվ կառավարության իրավունքը) ծագում է իրը հանձնելու պահից, եթե այլ բան չի նախատեսված օրենքով կամ պայմանագրով:
եթե իրի օտարման պայմանագիրը ենթակա է գրանցման, ապա սեփականության իրավունքը ծագում է գրանցման պահից:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 137. | իրերի հանձնումը |
հանձնում է համարվում իրերը ձեռք բերողին հանձնելը, ինչպես և առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված իրերը ձեռք բերողին ուղարկելու համար տրանսպորտային կազմակերպությանը և փոստին հանձնելը: իրերի հանձնմանը հավասարեցվում է նավաբեռնագրի կամ իրերի տնօրինման այլ փաստաթղթի հանձնումը:
ՀՈԴՎԱԾ 138. | առարկաներ, որոնք կարող են ձեռք բերվել միայն հատուկ թույլտվությամբ |
այն առարկաների ցուցակը, որոնք տնտեսության համար ունեցած իրենց նշանակությամբ, պետական անվտանգության նկատառումներով կամ այլ հիմքերով կարող են ձեռք բերվել միայն հատուկ թույլտվությամբ (զենք, թռչող ապարատներ, խիստ ներգործող թույներ ևայլն), ինչպես նաև այդ թույլտվությունը տալու կարգը որոշվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 139. | հատուկ կարգով կատարվող գործարքների առարկաները (վալյուտային արժեքներ) |
վալյուտային արժեքները` օտարերկրյա վալյուտան (թղթադրամներ, դրամանիշներ, մետաղադրամներ). օտարերկրյա վալյուտայով վճարման փաստաթղթերը (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն) և ֆոնդային արժեքները (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) բանկային վճարման փաստաթղթերը ռուբլիներով (չեկեր և այլն), որոնք ձեռք են բերվում օտարերկրյա վալյուտայի դիմաց` դրանք այդպիսի վալյուտայի վերածելու իրավունքով. թանկարժեք մետաղները` ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալլադիում, պրիդիում, ռադիում, ռութենիում և օսմիում) ամեն մի տեսքով ու վիճակով և բնական թանկարժեք քարերն անմշակ ու մշակված ձևով (ալմաստ, գոհար, սուտակ, զմրուխտ, շափյուղա, ինչպես նաև մարգարիտ), բացառությամբ այդ մետաղներից ու քարերից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնի, կարող են ձեռք բերվել միայն ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված կարգով և սահմաններում:
(27.07.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 140. | պատահական կորստի ռիսկը |
օտարված իրերի պատահական կորստի կամ պատահական փչացման ռիսկը ձեռք բերողին է անցնում նրա սեփականության իրավունքի ծագման հետ միաժամանակ, եթե այլ բան չի սահմանված պայմանագրով:
եթե օտարողն ուշացրել է իրերի հանձնումը կամ ձեռք բերողն ուշացրել է դրանց ընդունումը, ապա պատահական կորստի կամ պատահական փչացման ռիսկը կրում է ուշացնող կողմը:
ՀՈԴՎԱԾ 141. | գլխավոր իրը և պատկանելիքը |
պատկանելիքը, այսինքն այն իրը, որի նպատակն է ծառայել գլխավոր իրին և որը կապված է նրա ընդհանուր տնտեսական նշանակությամբ, հետևում է գլխավոր իրի իրավական վիճակին, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
ՀՈԴՎԱԾ 142. | պտուղների ու եկամուտների սեփականության իրավունքը |
պտուղները, կենդանիների աճը, իրի տված եկամուտները պատկանում են իրի սեփականատիրոջը, եթե այլ բան չի սահմանված օրենքով կամ այլ անձի հետ սեփականատիրոջ կնքած պայմանագրով:
ՀՈԴՎԱԾ 143. | տունը անտնտեսորեն պահելը |
եթե քաղաքացին անտնտեսվար վերաբերմունք է ցույց տալիս իրեն պատկանող տանը, թույլ տալով նրա ավերումը, ապա պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն կարող է սեփականատիրոջը համապատասխան ժամկետ տալ տունը նորոգելու համար: եթե քաղաքացին առանց հարգելի պատճառների անհրաժեշտ նորոգում չկատարի, ապա դատարանը պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հայցով կարող է անտնտեսորեն պահվող տունը անհատույց վերցնել և հանձնել պատգամավորների տեղական խորհրդի ֆոնդին:
ՀՈԴՎԱԾ 144. | կուլտուրական արժեքներն անտնտեսորեն պահելը |
եթե քաղաքացին անտնտեսվար վերաբերմունք է ցուցաբերում իրեն պատկանող և հասարակության համար պատմական, գեղարվեստական կամ այլ զգալի արժեք ներկայացնող գույքին, ապա այն պետական կազմակերպություները, որոնց խնդիրների մեջ է մտնում այդ տեսակ գույքի պահպանությունը, սեփականատիրոջը նախազգուշացնում են, որպեսզի նա դադարեցնի անտնտեսվար վերաբերմունքը այդ գույքի նկատմամբ: եթե սեփականատերը չկատարի այդ պահանջը, ապա համապատասխանորեն կազմակերպության հայցով դատարանը կարող է վերցնել այդ գույքը, որը դառնում է պետության սեփականությունը: քաղաքացուն հատուցվում է վերցված գույքի արժեքը` համաձայնությամբ որոշված, իսկ վեճ ծագելու դեպքում` դատարանով որոշված չափով:
անհետաձգելի անհրաժեշտության դեպքում հիշյալ գույքը վերցնելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել առանց նախազգուշացման:
ՀՈԴՎԱԾ 145. | տիրազուրկ գույք |
այն գույքը, որը սեփականատեր չունի կամ որի սեփականատերն անհայտ է (տիրազուրկ գույք), դառնում է պետության սեփականությունը դատարանի վճռով, որ կայացվում է ֆինանսական մարմնի դիմումի հիման վրա: դիմումը տրվում է գույքը հաշվառման վերցնելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:
տիրազուրկ գույքը, որը պատկանելիս է եղել կոլտնտեսային ծխին, դառնում է գույքի գտնվելու վայրի կոլտնտեսության սեփականությունը դատարանի վճռով, որ կայացվում է կոլտնտեսության դիմումի հիման վրա: դիմումը տրվում է պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի կողմից գույքը հաշվառման վերցնելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:
տիրազուրկ գույքի հայտնաբերման ու հաշվառման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
ՀՈԴՎԱԾ 146. | գտնված իր |
կորած իր գտնողը պարտավոր է այդ մասին իսկույն հայտնել իրը կորցնող անձին և նրան հանձնել գտած իրը կամ գտած իրի մասին հայտնել և իրը հանձնել միլիցիային կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեին, իսկ եթե իրը գտնված է հիմնարկում, ձեռնարկությունում կամ տրանսպորտում` այն հանձնել համապատասխան կազմակերպության ադմինիստրացիային:
ՀՈԴՎԱԾ 147. | գտնված իրերի պահպանությունը |
այն կազմակերպության ադմինիստրացիան, որին հանձնված է գտնված իրը, եթե երկու շաբաթվա ընթացքում չհայտաբերվի իրը կորցրած անձը, իրը հանձնում է միլիցիային կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեին: տրանսպորտի մարմինները գտնված իրերը պահում և իրացնում են տրանսպորտում գործող կանոնների համաձայն:
միլիցիան կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն պարտավոր են իրեն հանձնված գտնված իրերը պահել վեց ամսվա ընթացքում: հիշյալ ժամանակամիջոցում իրը կորցրած անձի հայտաբերման դեպքում իրը վերադարձվում է նրան: եթե հիշյալ ժամանակամիջոցում այդ անձը չհայտաբերվի, ապա իրը անհատույց անցնում է պետությանը ի սեփականություն:
ՀՈԴՎԱԾ 148. | իրը գտնողի կատարած ծախսերի հատուցումը |
այն անձը, որն գտել է և սահմանված կարգով (սույն օրենսգրքի 146 հոդված) վերադարձրել է իրը կորցրած անձին, իրավունք ունի իրը կորցրած անձից, իսկ իրը պետության սեփականությունը դառնալու դեպքում` համապատասխան պետական կազմակերպությունից ստանալու իրը պահելու և հանձնելու հետ կապված ծախսերի հատուցում:
ՀՈԴՎԱԾ 149. | առանց հսկողության թողնված անասուններ |
առանց հսկողության թողնված կամ մոլորված անասուններ գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդել անասունների սեփականատիրոջը ու նրան վերադարձնել անասունները կամ անասունները գտնելու մասին երեք օրվա ընթացքում հաղորդել միլիցիային կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեին:
միլիցիան կամ պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն միջոցներ են ձեռնարկում անասունների սեփականատիրոջը գտնելու համար և որոնման ժամանակվա ընթացքում, անասնաբուժական կանոնների պահպանմամբ, անասունները պահպանության և օգտագործման են հանձնում մոտակա սովխոզին կամ կոլտնտեսությանը, որի ղեկավարները իրավունք չունեն հրաժարվելու անասուններ ընդունելուց:
եթե անասունները սովխոզին կամ կոլտնտեսությանը հանձնվելու օրվանից վեց ամսվա ընթացքում հայտնաբերվի բանող կամ խոշոր եղջերավոր անասունների (ու նրանց մատղաշների) սեփականատերը, իսկ երեք ամսվա ընթացքում` մանր անասունների (ու նրանց մատղաշների) սեփականատերը, ապա անասունները վերադարձվում են սեփականատիրոջը, որը պարտավոր է սովխոզին կամ կոլտնտեսությանը հատուցել անասունները պահելու ծախսերը, դուրս գալով անասունների օգտագործումից ստացված օգուտները:
եթե այս հոդվածի երրորդ մասում նշված ժամկետներում անասունների սեփականատերը չհայտաբերվի, ապա նա կորցնում է սեփականության իրավունքը այդ անասունների նկատմամբ: այդ դեպքում կոլտնտեսությունում պահվող անասուններն անհատույց դառնում են տվյալ կոլտնտեսության սեփականությունը, իսկ սովխոզում պահվող անասունները անհատույց դառնում են պետության սեփականությունը և մտցվում այն սովխոզի գույքի կազմի մեջ, որտեղ նրանք պահվել են:
ՀՈԴՎԱԾ 150. | գանձ |
գանձը այսինքն հողում թաղված կամ այլ եղանակով թաքցված փողը (ոսկե և արծաթե դրամներ, խորհրդային և օտարերկրյա վալյուտա) կամ արժեքավոր առարկաներ (թանկագին քարեր, մարգարիտներ, թանկարժեք մետաղների ձուլակտորներ, շինվածքներ և ջարդոն), որոնց սեփականատերը չի կարող հայտարարվել կամ օրենքով նա կորցրել է իր իրավունքը դրանց նկատմամբ, դառնում է պետության սեփականությունը, և գտնողը այն պետք է հանձնի ֆինանսական մարմիններին:
այն անձին, որը գտել և ֆինանսական մարմիններին է հանձնել գանձը, վարձատրություն է տրվում հանձնված արժեքների գնի քսանհինգ տոկոսի չափով, եթե միայն այդ արժեքների պեղումները կամ որոնումները չեն մտել այդ անձի պաշտոնական պարտականությունների մեջ:
ՀՈԴՎԱԾ 151. | ռեկվիզիցիա և բռնագրավում |
պետական կամ հասարակական շահերից ելնելով, պետության կողմից գույքի արժեքի վճարմամբ գույքը սեփականատիրոջից վերցնելը (ռեկվիզիցիա), ինչպես նաև իրավախախտման համար որպես սանկցիա պետության կողմից գույքն անհատույց վերցնելը (բռնագրավում) թույլ են տրվում ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով միայն:
ՀՈԴՎԱԾ 152. | թանկարժեք մետաղներ և ալմաստ վերցնելը |
քննչական կամ դատական մարմինների որոշումներով վերցված թանկարժեք մետաղների (ոսկու, պլատինի, արծաթի) ձուլակտորների, մանրահանքի, բնակտորների, կիսաֆաբրիկատների և արտադրական ու լաբորատոր նպատակներով պատրաստված շինվածքների, ինչպես նաև ալմաստի սեփականատերերին, եթե նրանք դատապարտվել են առանց գույքի բռնագրավման կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ գործը կարճվել է, վճարվում է վերցված արժեքների գինը, իսկ արժեքները հանձնվում են ԽՍՀմ պետական ֆոնդին:
գ լ ու խ 14.
սեփականության իրավունքի պաշտպանությունը
ՀՈԴՎԱԾ 153. | սեփականատիրոջ կողմից գույքը ուրիշի ապօրինի տիրապետությունից ետ պահանջելը |
սեփականատերն իրավունք ունի ուրիշի ապօրինի տիրապետությունից ետ պահանջելով իր գույքը:
ՀՈԴՎԱԾ 154. | բարեխիղճ ձեռք բերողից գույքը ետ պահանջելը |
եթե գույքը վճարով ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չի իմացել և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերը իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջելու միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, որին սեփականատիրոջ կողմից այդ գույքը հանձնված է եղել ի տիրապետումն, կամ հափշտակված է եղել դրանցից մեկի կամ մյուսի մոտից կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
չի թույլատրվում գույքը ետ պահանջել այս հոդվածի առաջին մասում նշված հիմքերով, եթե գույքը վաճառված է եղել դատական վճիռների կատարման համար սահմանված կարգով:
եթե գույքը անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերն իրավունք ունի այդ գույքը ետ պահանջելու բոլոր դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 155. | ապօրինաբար օտարված պետական, կոոպերատիվ և հասարակական գույքը ետ պահանջելը |
պետական գույքը, ինչպես նաև կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների գույքը, որը ապօրինաբար օտարվել է որևէ եղանակով, կարող է համապատասխան կազմակերպությունների կողմից ետ պահանջվել ամեն մի ձեռք բերողից:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 156. | փողը և արժեթղթերը ետ պահանջելը |
փողը, ինչպես նաև ներկայչական արժեթղթերը չեն կարող ետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից (սույն օրենսգրքի 154 հոդված):
ՀՈԴՎԱԾ 157. | հաշվարկները` ապօրինի տիրապետությունից իրերը վերադարձվելիս |
սույն օրենսգրքի 153 հոդվածի հիման վրա գույքը ետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, որը գիտեր կամ պարտավոր էր գիտենալ, որ իր տիրապետությունն ապօրինի է (անբարեխիղճ տիրապետող), պահանջելու վերադարձնել կամ հատուցել նաև այն բոլոր եկամուտները, որ այդ անձը ստացել է կամ պարտավոր էր ստանալ տիրապետության ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ ձեռք բերողից` այն բոլոր եկամուտները, որ նա ստացել է կամ պարտավոր էր ստանալ այն ժամանակվանից ի վեր, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ տիրապետության ապօրինության մասին կամ, երբ ծանուցագիր է ստացել գույքը վերադարձնելու վերաբերյալ սեփականատիրոջ հայցի մասին: ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողը, իր հերթին, իրավունք ունի սեփականատիրոջից պահանջելու հատուցել գույքի վրա իր կատարած անհրաժեշտ ծախսերը այն պահից ի վեր, երբ գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջն են հասնում:
բարեխիղճ տիրապետողը իրավունք ունի իրեն թողնելու իր կատարած բարելավումները, եթե դրանք կարելի է առանձնացնել առանց վնաս հասցնելու իրին: եթե բարելավումների այդպիսի առանձնացումն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջելու հատուցել բարելավման համար կատարված ծախսերը, բայց ոչ ավելի այն չափից, որով ավելացել է իրի արժեքը:
ՀՈԴՎԱԾ 158. | սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը այնպիսի խախտումներից, որոնք կապված չեն տիրապետումից զրկելու հետ |
սեփականատերը կարող է պահանջել վերացնելու իր իրավունքի ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
ՀՈԴՎԱԾ 159. | սեփականատեր չհանդիսացող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը |
սույն օրենսգրքի 153-158 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, որը թեև սեփականատեր չէ, բայց գույքը տիրապետում է ըստ օրենքի կամ պայմանագրի:
հատված iii. պարտավորական իրավունք
1. ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին
գ լ ու խ 15.
պարտավորությունների ծագումը
ՀՈԴՎԱԾ 160. | պարտավորություն հասկացությունը և նրա ծագման հիմքերը |
ըստ պարտավորության մի անձ (պարտապանը) պարտավոր է մի ուրիշ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` գույք հանձնել, աշխատանք կատարել, փող վճարել և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողությունից, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու, որ նա կատարի իր պարտականությունը:
պարտավորությունները ծագում են պայմանագրից կամ սույն օրենսգրքի 4 հոդվածում նշված այլ հիմքերից:
ՀՈԴՎԱԾ 161. | պլանավորման ակտերից ծագող պարտավորությունների բովանդակությունը |
անմիջականորեն ժողովրդական տնտեսության պլանավորման ակտից ծագող պարտավորության բովանդակությունը որոշվում է այդ ակտով:
պետական պատվերի հիման վրա կնքվող պայմանագրի բովանդակությունը պետք է համապատասխանի այդ պատվերին:
(25.12.87. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 162. | պայմանագրի կնքումը |
պայմանագիրը կնքված է համարվում, երբ պատշաճ դեպքերում պահանջվող ձևով կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել նրա բոլոր էական կետերում:
էական են համարվում պայմանագրի այն կետերը, որոնք որպես այդպիսիք են ճանաչվել օրենքով կամ անհրաժեշտ են տվյալ տեսակի պայմանագրերի համար, ինչպես նաև այն բոլոր կետերը, որոնց նկատմամբ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
ՀՈԴՎԱԾ 163. | պայմանագրի ձևը |
եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում նրան պայմանավորված ձևը տալու պահից, թեկուզև պայմանագրերի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի էլ պահանջվում:
եթե օրենքի համաձայն կամ կողմերի համաձայնությամբ պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, ապա այն կարող է կնքվել ինչպես երկու կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այնպես էլ նամակների, հեռագրերի, հեռախոսագրերի և այլ փաստաթղթերի փոխանակման միջոցով, որոնք ստորագրել է այն կողմը, որն ուղարկում է դրանք:
օրենքով նախատեսված դեպքերում պայմանագիրը կարող է կնքվել պատվերը կամ կարգագիրը կատարման ընդունելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 164. | պայմանագրի կնքումն այնպիսի առաջարկությամբ, որի մեջ պատասխանի համար ժամկետ է նշանակված |
երբ պայմանագիր կնքելու առաջարկությունն արված է պատասխանի համար ժամկետի նշանակմամբ, պայմանագիրը կնքված է համարվում, եթե առաջարկություն անող անձը մյուս կողմից այդ ժամկետում պատասխան է ստացել առաջարկությունն ընդունելու մասին:
ՀՈԴՎԱԾ 165. | պայմանագրի կնքումն այնպիսի առաջարկությամբ, որի մեջ պատասխանի համար ժամկետ չի նշանակված |
երբ պայմանագիր կնքելու առաջարկությունն արված է բանավոր, առանց պատասխանի համար ժամկետ նշանակելու, պայմանագիրը կնքված է համարվում, եթե մյուս կողմը առաջարկություն անող անձին անհապաղ հայտնել է այդ առաջարկությունն ընդունելու մասին:
երբ այդպիսի առաջարկությունը գրավոր է արված, ապա պայմանագիրը կնքված է համարվում, եթե առաջարկությունն ընդունվելու մասին պատասխանն ստացվել է դրա համար անհրաժեշտ նորմալ ժամանակամիջոցում:
ՀՈԴՎԱԾ 166. | պայմանագիր կնքելու համաձայնության վերաբերյալ ուշացումով ստացված պատասխանը |
եթե պայմանագիր կնքելու համաձայնության վերաբերյալ ուշացումով ստացված պատասխանից երևում է, որ պատասխանն ուղարկվել է ժամանակին, ապա վերջինս ուշացած է համարվում այն դեպքում միայն, եթե առաջարկություն անող անձը մյուս կողմին անհապաղ հաղորդի պատասխանն ուշացումով ստացվելու մասին: այդ դեպքում պատասխանը համարվում է նոր առաջարկություն:
ՀՈԴՎԱԾ 167. | պայմանագիրն այլ պայմաններով կնքելու համաձայնության վերաբերյալ պատասխանը |
առաջարկվածի համեմատությամբ այլ պայմաններով պայմանագիր կնքելու համաձայնության վեաբերյալ պատասխանը համարվում է առաջարկության մերժում և միաժամանակ` մի նոր առաջարկություն: եթե պետական, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների միջև պայմանագիր կնքելիս այնպիսի տարաձայնություններ են ծագում, որոնք ենթակա են արբիտրաժի, դատարանի, կամ միջնորդ դատարանի լուծմանը (սույն օրենսգրքի 168 հոդված), ապա այս հոդվածի կանոնները չեն կիրառվում:
(25.10.72. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 168. | նախապայմանագրային վեճերի լուծումը |
երկու կողմերի համար պարտադիր պետական պատվերի վրա հիմնված պայմանագիր կնքելիս ծագող տարաձայնությունները լուծվում են դատարանի միջոցով, եթե կողմերից թեկուզև մեկը կոլտնտեսություն է, միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային ձեռնարկություն, կազմակերպություն ու միավորում և համապատասխան արբիտրաժի (միջնորդ դատարանի) միջոցով, եթե կողմերը պետական, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպություններ են (բացի կոլտնտեսություններից, միջկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային ձեռնարկություններից, կազմակերպություններից, միավորումներից), որչափով օրենքով այլ բան չի սահմանված:
երկու կողմերի համար պարտադիր պետական պատվերի վրա չհիմնված պայմանագիր կնքելիս հիշյալ կազմակերպությունների միջև ծագող տարաձայնությունները կարող են լուծվել համապատասխանաբար` դատարանի կամ արբիտրաժի կողմից, եթե դա հատկապես նախատեսված է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
(25.10.72թ., 28.07.82թ.,25.12.87. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 169. | պայմանագիր երրորդ անձի օգտին |
եթե պայմանագիր կնքող անձը պայմանագրից ծագած պարտավորության կատարումը պայմանավորել է հօգուտ երրորդ անձի, ապա եթե այլ բան չի նախատեսված պայմանագրում և այլ բան չի բխում նրա իմաստից, կատարում կարող է պահանջել ինչպես այն անձը, որի անունից պայմանագիրը կնքվել է, այնպես էլ երրորդ անձը, որի օգտին վերապահված է կատարումը:
եթե երրորդ անձը հրաժարվել է պայմանագրով նրան տրված իրավունքից, ապա այն անձը, որի անունից կնքվել է պայմանագիրը, կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին կամ պայմանագրի իմաստին:
գ լ ու խ 16.
պարտավորությունների կատարումը
ՀՈԴՎԱԾ 170. | ընդհանուր դրույթներ |
պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով և սահմանված ժամկետում` օրենքի, պլանավորման ակտի, պայմանագրի ցուցումներին համապատասխան, իսկ այդպիսի ցուցումների բացակայության դեպքում` սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 171. | պարտավորությունների կատարումից միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը |
թույլ չի տրվում պարտավորության կատարումից միակողմ հրաժարվել և պայմանագրի պայմանների միակողմ փոփոխել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 172. | պարտավորության կատարումը մաս-մաս |
պարտատերն իրավունք ունի չընդունելու պարտավորության մաս-մաս կատարումը, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից:
ՀՈԴՎԱԾ 173. | պարտավորության կատարումը երրորդ անձի կողմից |
պայմանագրից ծագած պարտավորության կատարումը կարող է ամբողջապես կամ մասամբ դրվել երրորդ անձի վրա, եթե դա նախատեսված է սահմանված կանոններով, ինչպես և եթե երրորդ անձի կողմերից մեկի հետ կապված է վարչական ենթակայությամբ կամ համապատասխան պայմանագրով:
եթե պարտավորությունը անձամբ կատարելու քաղաքացու պարտականությունը չի բխում օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից, ապա պարտատերը պարտավոր է ընդունել այն կատարումը, որ պարտապանի փոխարեն առաջարկել է երրորդ անձը:
ՀՈԴՎԱԾ 174. | պարտավորության կատարման ժամկետի անորոշությունը |
եթե պարտավորության կատարման ժամկետ չի սահմանված կամ այն որոշված է պահանջի պահով, ապա ամեն ժամանակ պարտատերն իրավունք ունի կատարում պահանջելու, իսկ պարտապանը` իրականացնելու կատարումը:
պարտապանը այդպիսի պարտավորությունը պարտավոր է կատարել պարտատիրոջ կողմից պահանջը ներկայացվելու օրվանից յոթ օրվա ընթացքում, եթե օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից չի բխում անհապաղ կատարման պարտականություն:
ՀՈԴՎԱԾ 175. | պարտավորության կատարումը ժամկետից շուտ |
պարտապանն իրավունք ունի ժամկետից շուտ կատարելու պարտավորությունը, եթե օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից այլ բան չի բխում:
պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների միջև պարտավորությունների ժամկետից շուտ կատարումը թույլատրվում է այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով կամ պայմանագրով, ինչպես նաև պարտատիրոջ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 176. | պարտավորության կատարման վայրը |
պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքում, պայմանագրում, պլանավորման այն ակտում, որի հիման վրա ծագել է պարտավորությունը, կամ այն վայրում, որ հետևում է պարտավորության էությունից: եթե կատարման վայրը չի որոշված (այս հոդվածի առաջին մաս), ապա պարտավորությունը պետք է կատարվի`
1) շինություն հանձնելու պարտավորությունը` շինությունը գտնվելու վայրում.
2) դրամական պարտավորությունը (բացի պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների դրամական պարտավորություններից)` այն վայրում, որտեղ պարտատերը ապրելիս է եղել պարտավորության ծագման պահին, իսկ եթե պարտատերը պարտավորության կատարման պահից առաջ փոխել է բնակության վայրը և այդ մասին հաղորդել պարտապանին, ապա պարտատիրոջ նոր բնակության վայրում պարտատիրոջ վրա դնելով կատարման վայրի փոփոխման հետ կապված բոլոր ծախսերը.
3) մյուս բոլոր պարտավորությունները` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանը իրավաբանական անձ է` ապա նրա գտնվելու վայրում (սույն օրենսգրքի 30 հոդված):
ՀՈԴՎԱԾ 177. | դրամական պարտավորության կատարումը կազմակերպությունների միջև |
պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջև եղած դրամական պարտավորություններով վճարումները, եթե այլ բան չի սահմանված ԽՍՀ միության օրենսդրությամբ, կատարվում են ԽՍՀմ պետական բանկի և մյուս վարկային հիմնարկների միջոցով` ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանվող կարգով:
ՀՈԴՎԱԾ 178. | դրամական պարտավորությունների վալյուտան |
դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն և վճարվեն խորհրդային վալյուտայով:
դրամական պարտավորություններն օտարերկրյա վալյուտայով արտահայտելը և վճարելը թույլատրվում են միայն ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված դեպքում ու կարգով:
ՀՈԴՎԱԾ 179. | տոկոսներ |
դրամական և այլ պարտավորություններով տոկոսներ չեն թույլատրվում, բացառությամբ վարկային հիմնարկների գործառնությունների, արտաքին առևտրի գծով պարտավորությունների և օրենքում նշված այլ դեպքերի:
ՀՈԴՎԱԾ 180. | փոխադարձ պարտականությունների կատարումը |
փոխադարձ պարտականություններն ըստ պայմանագրի պետք է կատարվեն միաժամանակ, եթե օրենքից, պլանավորման ակտից, պայմանագրից կամ պարտավորության էությունից այլ բան չի բխում:
ՀՈԴՎԱԾ 181. | երկընտրելի պարտավորության կատարումը |
այն պարտապանը, որը պարտավոր է կատարել երկու կամ մի քանի գործողություններից մեկը, ընտրության իրավունք ունի, եթե օրենքից, պայմանագրից կամ պարտավորության էությունից այլ բան չի բխում:
ՀՈԴՎԱԾ 182. | այն պարտավորության կատարումը, որին մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան |
եթե պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, ապա պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի կատարում պահանջելու, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել պարտավորությունը` մյուսներին հավասար բաժիններով, եթե օրենքից կամ պայմանագրից այլ բան չի բխում:
սոցիալիստական կազմակերպությունների միջև բաժնային պայմանագրերից ծագող պարտավորություններում պարտատիրոջ` կատարում պահանջելու իրավունքը, և պարտապանի` պարտավորությունը կատարելու պարտականությունը, որոշվում են պայմանագրով սահմանվող բաժիններով:
ՀՈԴՎԱԾ 183. | համապարտ պարտավորություններ |
համապարտ պարտավորությունը կամ համիրավ պահանջը ծագում է, եթե դա նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես` երբ անբաժանելի է պարտավորության առարկան:
ՀՈԴՎԱԾ 184. | պարտատիրոջ իրավունքները պարտապանների համապարտ պարտականության դեպքում |
պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից առանձին կատարում պահանջելու ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասում:
եթե պարտատերը համապարտ պարտապաններից որևէ մեկից լրիվ բավարարում չի ստացել, ապա նա իրավունք ունի չստացած մասը պահանջելու մյուս համապարտ պարտապաններից:
համապարտ պարտապանները պարտական են մնում, քանի դեռ լրիվ չի մարվել պարտավորությունը:
ՀՈԴՎԱԾ 185. | համապարտ պարտապանների առարկությունները պարտատիրոջ պահանջների դեմ |
համապարտ պարտականության դեպքում պարտապանն իրավունք չունի պարտատիրոջ պահանջների դեմ այնպիսի առարկություններ անելու, որոնք հիմնված են մյուս պարտապանների ու պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտապանը չի մասնակցում:
ՀՈԴՎԱԾ 186. | համապարտ պարտականության կատարումը պարտապաններից մեկի կողմից |
համապարտ պարտականության լրիվ կատարումը պարտապաններից մեկի կողմից մյուս պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականության կատարումից:
համապարտ պարտականությունը կատարած պարտապանը ետադարձ պահանջի իրավունք ունի մյուս պարտապանների նկատմամբ հավասար բաժիններով, դուրս գալով այն բաժինը, որ ընկնում է իր վրա, եթե այլ բան չի սահմանված օրենքով կամ պայմանագրով: համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժնով ընկնում է նրա և մյուս և համապարտապանների վրա:
ՀՈԴՎԱԾ 187. | համիրավ պահանջներ |
պահանջը համիրավ լինելու դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնելու պարտապանին:
պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ այնպիսի առարկություններ անելու, որոնք հիմնված են պարտապանի ու մյուս համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:
համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորության լրիվ կատարումը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ այդ պարտավորության կատարումից:
պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հատուցել նրանց հասանելիք բաժինը, եթե նրանց հարաբերություններից այլ բան չի բխում:
ՀՈԴՎԱԾ 188 | դրամական պարտավորության կատարումը պարտքը դեպոզիտ հանձնելու միջոցով |
բացակայում է պարտատերը, ինչպես նաև երբ նա խուսափում է կատարումն ընդունելուց կամ թույլ է տալիս այլ կետանցում, այլև երբ բացակայում է անգործունակ պարտատիրոջ ներկայացուցիչը, դրամական պարտավորություն կամ արժեթղթեր հանձնելու պարտավորություն ունեցող պարտապանը իրավունք ունի իրենից հասանելիք փողը կամ արժեթղթերը դեպոզիտ հանձնելու նոտարական գրասենյակին, որն այդ մասին իրազեկ է դարձնում պարտատիրոջը:
դրամական գումարը կամ արժեթղթերը նոտարական գրասենյակին դեպոզիտ հանձնելը համարվում է պարտավորության կատարում:
գ լ ու խ 17.
պարտավորությունների կատարման ապահովումը
ՀՈԴՎԱԾ 189. | ընդհանուր դրույթներ |
պարտավորությունների կատարումը կարող է օրենքի կամ պայմանագրի համաձայն ապահովվել տուժանքով (տուգանքով, տույժով), գրավականով և երաշխավորությամբ:
բացի դրանից, քաղաքացիների միջև կամ նրանց մասնակցությամբ ծագած պարտավորությունները կարող են ապահովվել կանխավճարով, իսկ սոցիալիստական կազմակերպությունների միջև ծագած պարտավորությունները` երաշխիքով:
ՀՈԴՎԱԾ 190. | տուժանք |
տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում, մասնավորապես` կատարումն ուշացնելու դեպքում:
տուժանքով (տուգանքով, տույժով) կարող է ապահովվել միայն իրական պահանջը:
պարտատերն իրավունք չունի տուժանքի (տուգանքի, տույժի) վճարումը պահանջելու, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ պատշաճ կերպով կատարելու համար (սույն օրենսգրքի 224 հոդված):
ՀՈԴՎԱԾ 191. | տուժանքի վերաբերյալ համաձայնության ձևը |
տուժանքի (տուգանքի, տույժի) վերաբերյալ համաձայնությունը պետք է կնքվի գրավոր: գրավոր ձևը չպահպանելը անվավեր է դարձնում տուժանքի (տուգանքի, տույժի) վերաբերյալ համաձայնությունը:
ՀՈԴՎԱԾ 192. | գրավ |
գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
/25.10.95 խմբագրությամբ /:
ՀՈԴՎԱԾ 193-202 |
հոդվածները վերացվել են /25.10.95թ. օրենք/
ՀՈԴՎԱԾ 203. | երաշխավորություն |
երաշխավորության պայմանագրով երաշխավորը այլ անձի պարտատիրոջ առաջ պարտավորվում է պատասխանատու լինել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասամբ կատարելու համար:
երաշխավորությամբ կարող է ապահովվել միայն իրական պահանջը:
երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: գրավոր ձևը չպահպանելը անվավեր է դարձնում երաշխավորության պայմանագիրը:
ՀՈԴՎԱԾ 204. | երաշխավորի պատասխանատվությունը |
պարտավորությունը չկատարելու դեպքում պարտապանն ու երաշխավորը պատասխանատու են պարտատիրոջ առաջ որպես համապարտ պարտապաններ, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված:
երաշխավորը պատասխանատվություն է կրում նույն ծավալով, որքան և պարտապանը, մասնավորապես` տոկոսների վճարման, վնասների հատուցման, տուժանքի վճարման համար, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված:
համատեղ երաշխավորության տված անձինք պարտատիրոջ առաջ պատասխանատու են համապարտ կարգով, եթե երաշխավորության պայմանագրով այլ բան չի սահմանված:
ՀՈԴՎԱԾ 205. | երաշխավորի իրավունքներն ու պարտականությունները նրա դեմ հայց հարուցելու դեպքում |
եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, նա պարտավոր է գործին մասնակից դարձնել պարտապանին:
հակառակ դեպքում պարտապանն իրավունք ունի երաշխավորի ետադարձ պահանջի դեմ (սույն օրենսգրքի 206 հոդված) անելու պարտատիրոջ նկատմամբ ունեցած իր բոլոր առարկությունները:
երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անելու այն բոլոր առարկությունները, որ կարող է ներկայացնել պարտապանը: երաշխավորը չի կորցնում իրավունքը այդ առարկությունների նկատմամբ նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել իր պարտավորությունը:
ՀՈԴՎԱԾ 206. | պարտավորությունը կատարած երաշխավորի իրավունքները |
պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությունով պարտատիրոջ ունեցած բոլոր իրավունքները:
մի քանի երաշխավորներից յուրաքանչյուրն իրավունք ունի ետադարձ պահանջ ներկայացնելու պարտապանին իր վճարած գումարի չափով:
երաշխավորի կողմից պարտավորությունը կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հաստատող փաստաթղթերը և այդ պարտավորությունն ապահովող իրավունքները:
ՀՈԴՎԱԾ 207. | պարտավորության կատարման մասին պարտապանի կողմից երաշխավորին տեղեկացնելը |
պարտապանը, որը կատարել է երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը, պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդել երաշխավորին: հակառակ դեպքում իր հերթին պարտավորությունը կատարած երաշխավորը պահպանում է պարտապանի դեմ ետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքը: պարտապանն այդ դեպքում իրավունք ունի պարտատիրոջից բռնագանձելու միայն անհիմն ստացածը:
ՀՈԴՎԱԾ 208. | երաշխավորության դադարումը |
երաշխավորությունը դադարում է դրանով ապահովված պարտավորության դադարումով:
երաշխավորությունը դադարում է նաև, եթե պարտատերը պարտավորության ժամկետը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայց չհարուցի երաշխավորի դեմ: եթե պարտավորության կատարման ժամկետը չի նշված կամ որոշված է ցպահանջի պահով, ապա այլ համաձայնության բացակայության դեպքում երաշխավորի պատասխանատվությունը դադարում է երաշխավորության պայմանագրի կնքման օրվանից մեկ տարի անցնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 209. | կանխավճար |
կանխավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարումների հաշվին տալիս է մյուս կողմին` ի ապացույց պայմանագրի կնքման և ի ապահովումն նրա կատարման:
կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը, անկախ կանխավճարի գումարից, պետք է կնքվի գրավոր (սույն օրենսգրքի 46 հոդված):
եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է կանխավճար տվող կողմը, ապա կանխավճարը մնում է մյուս կողմի մոտ: եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է կանխավճար ստացած կողմը, ապա նա պարտավոր է մյուս կողմին վճարել կանխավճարի կրկնակի գումարը:
բացի դրանից, պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել վնասները` հաշվակցելով կանխավճարի գումարը, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված:
ՀՈԴՎԱԾ 210. | երաշխիք |
սույն օրենսգրքի 203, 205, 207 և 208 հոդվածների կանոնները տարածվում են մեկ կազմակերպության կողմից մյուս կազմակերպության պարտքի մարումն ապահովելու համար տրվող երաշխիքի վրա, եթե ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
գ լ ու խ 18.
պահանջի զիջում եվ պարտքի փոխանցում
ՀՈԴՎԱԾ 211. | պահանջի զիջում |
պարտատիրոջ կողմից պահանջը մի այլ անձի զիջելը թույլ է տրվում, եթե դա չի հակասում օրենքին կամ պայմանագրին կամ եթե պահանջը կապված չէ պարտատիրոջ անձնավորության հետ:
չի թույլատրվում զիջել առողջությունը վնասելուց կամ մահ պատճառելուց առաջացած վնասի հատուցման պահանջը:
պահանջը ձեռք բերողին են անցնում պարտավորության կատարումն ապահովող իրավունքները:
ՀՈԴՎԱԾ 212. | պահանջը զիջող պարտատիրոջ պարտականություններն ու պատասխանատվությունը |
պահանջը մի այլ անձի զիջող պարտատերը պարտավոր է այդ անձին հանձնել պահանջի իրավունքը հաստատող փաստաթղթերը:
սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առաջ պատասխանատու է նրան հանձնված պահանջի անվավերականության համար, բայց պատասխանատու չէ այդ պահանջը պարտապանի կողմից չկատարվելու համար, բացի այն դեպքերից, երբ սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առաջ երաշխավորություն է ստանձնել պարտապանի համար:
ՀՈԴՎԱԾ 213. | պարտավորության կատարումը սկզբնական պարտատիրոջ օգտին, երբ պարտապանը պահանջի զիջման մասին իրազեկ չի դարձվել |
եթե պարտապանը իրազեկ չի դարձվել պարտատիրոջ կողմից պահանջը զիջելու մասին, ապա կատարումը հօգուտ սկզբնական պարտատիրոջ համարվում է կատարում հօգուտ պատշաճ պարտատիրոջ:
ՀՈԴՎԱԾ 214. | պարտապանի առարկությունները նոր պարտատիրոջ պահանջի դեմ |
պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ անելու այն բոլոր առարկությունները, որ նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ պահանջի զիջման մասին ծանուցումն ստանալու պահին:
ՀՈԴՎԱԾ 215. | պարտքի փոխանցում |
պարտապանի կողմից իր պարտքը մի այլ անձի փոխանցելը թույլատրվում է միայն պարտատիրոջ համաձայնությամբ:
նոր պարտապանը իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անելու այն բոլոր առարկությունները, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:
երաշխավորությունը և երրորդ անձի կողմից սահմանված գրավը դադարում են պարտքի փոխանցման հետ միաժամանակ, եթե երաշխավորը կամ գրավատուն համաձայնություն չեն հայտնել պատասխանատու լինել նոր պարտապանի համար:
ՀՈԴՎԱԾ 216. | պահանջի զիջման և պարտքի փոխանցման ձևը |
գրավոր կնքված գործարքի վրա հիմնված պահանջի զիջումը և պարտքի փոխանցումը պետք է կատարվեն գրավոր:
գ լ ու խ 19.
պատասխանատվությունը պարտավորությունների խախտման համար
ՀՈԴՎԱԾ 217. | պարտապանի պարտականությունը` հատուցելու վնասները |
եթե պարտապանը չի կատարում կամ պատշաճ կերպով չի կատարում պարտավորությունը, ապա նա պարտավոր է պարտատիրոջը հատուցել դրանով պատճառած վնասները:
վնասներ ասելով հասկացվում են` պարտատիրոջ կատարած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ վնասումը, ինչպես նաև պարտատիրոջ չստացած այն եկամուտները, որոնք նա կստանար, եթե պարտապանը կատարեր պարտավորությունը:
ՀՈԴՎԱԾ 218. | տուժանք և վնասներ |
եթե պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար սահմանված է տուժանք (տուգանք, տույժ), ապա հատուցվում է վնասների այն մասը, որը չի ծածկվել տուժանքով (տուգանքով, տույժով):
օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսված լինել այնպիսի դեպքեր, երբ թույլ է տրվում բռնագանձել միայն տուժանքը (տուգանքը, տույժը), բայց չբռնագանձել վնասները, երբ վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով, չհաշված տուժանքը, (տուգանքը, տույժը), երբ պարտատիրոջ ընտրությամբ` կարող են բռնագանձվել կամ տուժանքը (տուգանքը, տույժը) կամ վնասները:
ՀՈԴՎԱԾ 219. | տուժանքը պակասեցնելը |
եթե վճարման ենթակա տուժանքը (տուգանքը, տույժը) պարտատիրոջ կրած վնասների համեմատությամբ չափազանց մեծ է, ապա դատարանն իրավունք ունի պակասեցնելու տուժանքը (տուգանքը, տույժը): ընդսմին պետք է հաշվի առնվեն պարտապանի կողմից պարտավորության կատարման աստիճանը, պարտավորությանը մասնակցող քաղաքացիների գույքային դրությունը, պարտատիրոջ ոչ միայն գույքային, այլև հարգվելու արժանի մյուս ամեն մի շահը:
արբիտրաժը (միջնորդ դատարանը) բացառիկ դեպքերում իրավունք ունի, հաշվի առնելով պարտապանի ու պարտատիրոջ հարգվելու արժանի շահերը, պակասեցնելու պարտատիրոջը վճարվելիք տուժանքը (տուգանքը, տույժը):
ՀՈԴՎԱԾ 220. | պատասխանատվության չափի սահմանափակումը առանձին պարտավորություններով |
պարտավորությունների առանձին տեսակների համար ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է սահմանափակ պատասխանատվություն սահմանվել պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար:
սոցիալիստական կազմակերպություններին թույլ չի տրվում միմյանց հետ համաձայնության գալ իրենց պատասխանատվությունը սահմանափակելու մասին, եթե պարտավորությունների տվյալ տեսակի համար պատասխանատվության չափը ճշտությամբ որոշված է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 221. | տուժանք վճարած կամ վնասները հատուցած պարտապանի պարտականությունը` պարտավորությունը կատարելու նատուրայով |
պարտավորության կատարումն ուշացնելու կամ այն ոչ պատշաճ կերպով կատարելու այլ դեպքերի համար սահմանված տուժանքի (տուգանքի, տույժի) վճարումը և պարտականությունը ոչ պատշաճ կերպով կատարելու հետևանքով պատճառած վնասների հատուցումը պարտապանին չեն ազատում պարտավորությունը նատուրայով կատարելուց, բացի այնպիսի դեպքերից, երբ ուժը կորցրել է պլանային այն առաջադրանքը, որի վրա հիմնված է պարտավորությունը սոցիալիստական կազմակերպությունների միջև:
ՀՈԴՎԱԾ 222. | անհատապես որոշվող իրը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները |
անհատապես որոշվող իրը պարտատիրոջ սեփականությանը, օպերատիվ կառավարմանը կամ օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու, որ այդ իրը վերցվի պարտապանից և հանձնվի իրեն: այդ իրավունքը վերանում է, եթե իրն արդեն հանձնվել է նույնպիսի իրավունք ունեցող մի երրորդ անձի: եթե իրը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին պարտավորությունն ավելի շուտ է ծագել, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:
ՀՈԴՎԱԾ 223. | որոշակի աշխատանք կատարելու պարտավորությունը չկատարելու հետևանքները |
որոշակի աշխատանք կատարելու պարտավորությունը պարտապանի կողմից չկատարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի այդ աշխատանքը կատարելու պարտապանի հաշվին, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պայմանագրից, կամ պահանջելու վնասների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 224. | մեղքը որպես պարտավորությունների խախտման համար պատասխանատվության պայման |
պարտավորությունը չկատարած կամ այն ոչ պատշաճ կերպով կատարած անձը գույքային պատասխանատվություն է կրում միայն մեղքի (դիտավորության կամ անզգուշության) առկայության դեպքում, բացի օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերից: մեղքի բացակայությունը պետք է ապացուցի այն անձը, որը խախտել է պարտավորությունը:
ՀՈԴՎԱԾ 225. | պարտապանի պատասխանատվությունը երրորդ անձանց գործողությունների համար |
պարտապանը պատասխանատու է պարտավորությունը այն անձանց կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար, որոնց վրա դրված է եղել պարտավորության կատարումը (սույն օրենսգրքի 173 հոդված), եթե ԽՍՀ միության օրենսդրությամբ և հհ օրենսդրությամբ չի նախատեսված, որ պատասխանատվություն է կրում անմիջական կատարողը:
ՀՈԴՎԱԾ 226. | պարտատիրոջ մեղքը: երկու կողմերի մեղքով պարտավորությունը չկատարելու հետևանքները |
եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ կերպով է կատարվել պարտատիրոջ դիտավորության կամ անզգուշության պատճառով, պարտապանն ազատվում է պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
եթե պարտավորությունը չի կատարվել կամ ոչ պատշաճ կերպով է կատարվել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը համապատասխանորեն նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը:
դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը իրավունք ունի նաև պարտապանի պատասխանատվության չափը նվազեցնելու, եթե պարտատերը դիտավորյալ կերպով կամ անզգուշությամբ նպաստել է այն վնասների ավելացմանը, որոնք պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու հետևանք են, կամ միջոցներ չի ձեռնարկել այդ վնասները նվազեցնելու համար:
սույն հոդվածի կանոնները համապատասխանորեն կիրառվում են նաև այն դեպքում, երբ պարտապանը պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար օրենքով կամ պայմանագրով (սույն օրենսգրքի 224 հոդված) գույքային պատասխանատվություն է կրում անկախ իր մեղքից:
ՀՈԴՎԱԾ 227. | պարտապանի կետանցումը |
կատարումը ուշացրած պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատու է կետանցումով պատճառած վնասների համար և կետանցումից հետո կատարման պատահաբար առաջացած անհնարինության համար:
եթե պարտապանի կետանցման հետևանքով կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր նշանակությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջել վնասների հատուցում: սոցիալիստական կազմակերպությունների փոխհարաբերություններում ուշացված կատարումից հրաժարվելը թույլ է տրվում միայն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում ու կարգով:
պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցման հետևանքով (սույն օրենսգրքի 229 հոդված):
ՀՈԴՎԱԾ 228. | պարտապանի կետանցումը դրամական պարտավորություններով |
դրամական պարտավորության կատարումն ուշացնող պարտապանը պարտավոր է կետանցած ժամանակվա համար վճարել ուշացրած գումարի տարեկան երեք տոկոսը, եթե օրենքով կամ պայմանագրով տոկոսների այլ չափ չի սահմանված:
սոցիալիստական կազմակերպությունների միջև դրամական պարտավորություններով պարտապանը պարտավոր է ուշացման յուրաքանչյուր օրվա համար պարտատիրոջը տոկոսներ (տույժ) վճարել ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված չափով:
ՀՈԴՎԱԾ 229. | պարտատիրոջ կետանցումը |
պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի կողմից առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել այն գործողությունները, որոնց կատարումից առաջ պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը:
պարտատերը կետանցող է համարվում նաև սույն օրենսգրքի 230 հոդվածում նշված դեպքերում:
պարտատիրոջ կետանցումը պարտապանին իրավունք է տալիս պահանջելու կետանցումով պատճառած վնասների հատուցումը, եթե պարտատերը չապացուցի, որ ուշացման պատճառը անձամբ իր կամ այն անձանց դիտավորությունը կամ անզգուշությունը չէ, որոնց վրա օրենքով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է եղել կատարման ընդունումը: պարտատիրոջ կետանցումը դադարելուց հետո պարտապանը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:
դրամական պարտավորությունով պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցման ժամանակվա համար:
գ լ ու խ 20.
պարտավորությունների դադարումը
ՀՈԴՎԱԾ 230. | պարտավորության դադարումը կատարմամբ |
պատշաճ կերպով իրականացված կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
պարտատերը, կատարումն ընդունելուց հետո, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացագիր տալ կատարումը լրիվ կամ մասամբ ստանալու մասին: պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջև կամ այդ կազմակերպությունների և քաղաքացիների միջև բանավոր կնքված գործարքների կատարման դեպքում կիրառվում է սույն օրենսգրքի 44 հոդվածի երրորդ մասով սահմանված կանոնը:
եթե պարտապանը ի հաստատումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ վերադարձնելն անհնար լինելու դեպքում` այդ մասին նշի իր կողմից տրվող ստացագրում: ստացագիրը կարելի է փոխարինել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հաստատում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցված:
եթե պարտատերը հրաժարվի ստացագիր տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելն անհնար լինելու մասին ստացագրում նշելուց, ապա պարտապանն իրավունք ունի ձգձգելու կատարումը: այդ դեպքում պարտատերն է համարվում կետանցողը:
ՀՈԴՎԱԾ 231. | պարտավորության դադարումը հաշվակցմամբ |
պարտավորությունը դադարում է միատեսակ հակընդդեմ պահանջի հաշվակցմամբ, որի ժամկետը լրացել է կամ որի ժամկետը չի նշված, կամ նշված կամ որոշված է պահանջման պահով:
հաշվակցման համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:
ՀՈԴՎԱԾ 232. | հաշվակցման անթույլատրելիությունը |
չի թույլատրվում հաշվակցել այն պահանջները,
1) որոնց վերաբերմամբ լրացել է հայցային վաղեմության ժամկետը.
2) որոնք վերաբերում են առողջությանը վնաս հասցնելուց կամ մահ պատճառելուց առաջացած վնասի հատուցմանը.
3) որոնք վերաբերում են ցմահ հոգ տանելուն (սույն օրենսգրքի 258 հոդված).
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 233. | հաշվակցումը պահանջի զիջման դեպքում |
պահանջի զիջման դեպքում (սույն օրենսգրքի 221 հոդված) պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ հաշվակցելու իր պահանջը նախկին պարտատիրոջ նկատմամբ, եթե պարտապանի պահանջի ժամկետը լրացել է մինչև պահանջի զիջման մասին նրա կողմից ծանուցում ստանալը, կամ եթե այդ ժամկետը չի նշված կամ որոշված է պահանջման պահով:
ՀՈԴՎԱԾ 234. | պարտավորության դադարումը, երբ պարտապանն ու պարտատերը համընկնում են մեկ անձի մեջ |
պարտավորությունը դադարում է, երբ պարտապանն ու պարտատերը համընկնում են մեկ անձի մեջ:
ՀՈԴՎԱԾ 235. | պարտավորության դադարումը կողմերի համաձայնությամբ |
պարտավորությունը դադարում է կողմերի համաձայնությամբ, մասնավորապես` նույն անձանց միջև եղած մեկ պարտավորությունը մի ուրիշով փոխարինելու վերաբերյալ համաձայնությամբ:
սոցիալիստական կազմակերպությունների միջև պարտավորության դադարումը կողմերի համաձայնությամբ, մասնավորապես` մեկ պարտավորությունը մի ուրիշով փոխարինելու վերաբերյալ համաձայնությամբ, թույլատրվում է, եթե դա չի հակասում ժողովրդական տնտեսության պլանավորման ակտին:
ՀՈԴՎԱԾ 236. | պարտավորության դադարումը կամ փոփոխումը պլանի փոփոխման հետևանքով |
սոցիալիստական կազմակերպությունների միջև եղած պարտավորությունը կողմերը պետք է սահմանված կարգով դադարեցնեն կամ փոփոխեն այն դեպքերում, երբ ժողովրդական տնտեսության պլանավորման ակտերը, որոնց վրա պարտավորությունը հիմնված է, փոփոխվել են երկու կողմերի համար պարտադիր կարգադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 237. | պարտավորության դադարումը կատարումն անհնարին լինելու պատճառով |
պարտավորությունը դադարում է կատարման անհնարինության պատճառով, եթե դա հետևանք է այնպիսի մի հանգամանքի, որի համար պարտապանը պատասխանատու չէ (սույն օրենսգրքի 224 հոդված):
ՀՈԴՎԱԾ 238. | պարտավորության դադարումը քաղաքացու մահով կամ իրավաբանական անձի լուծարումով |
պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության:
պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար:
պարտավորությունը դադարում է իրավաբանական անձի (պարտապանի կամ պարտատիրոջ) լուծարումով:
լուծարված իրավաբանական անձի պարտավորության կատարումը ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է դրվել այլ իրավաբանական անձի վրա:
2. պարտավորությունների առանձին տեսակներ
գ լ ու խ 21.
առուծախ
ՀՈԴՎԱԾ 239. | առուծախի պայմանագիր |
առուծախի պայմանագրով վաճառողը պարտավորվում է գույքը հանձնել գնորդին ի սեփականություն, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել գույքը և որոշակի դրամական գումար վճարել նրա համար:
եթե գնորդը պետական կազմակերպություն է կամ սույն օրենսգրքի 1181 հոդվածում նշված այլ կազմակերպություն, ապա առաջանում է գույքի օպերատիվ կառավարման նրա իրավունքը:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 240. | բնակելի տան առուծախի պայմանագիր |
քաղաքացու անձնական սեփականությունը հանդիսացող կամ համատեղ ապրող ամուսիններին և նրանց անչափահաս երեխաներին պատկանող բնակելի տունը (կամ նրա մի մասը) կարող է առուծախի պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 106 ու 107 հոդվածների կանոնների պահպանումով, ինչպես նաև այն պայմանով, որ վաճառողի, նրա ամուսնու և նրանց անչափահաս երեխաների անունից երեք տարվա ընթացքում չվաճառվի մեկ տնից (կամ նրա մի մասից) ավելի, բացառությամբ ամուսնության կամ ժառանգման հետևանքով ձեռք բերված տների վաճառքի:
քաղաքացուն թույլատրվում է երեք տարվա ընթացքում մեկ անգամից ավելի բնակելի տուն օտարել նաև հարգելի պատճառի առկայության դեպքում` յուրաքանչյուր անգամ պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի հատուկ թույլտվությամբ:
եթե քաղաքացին կամ նրա հետ համատեղ ապրող ամուսինը և նրանց անչափահաս երեխաները անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն ունեն, ապա նախքան ունեցած տան սեփականության իրավունքի դադարումը նրանք պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ կարող են երկրորդ տունը գնել, երբ դա անհրաժեշտ է քաղաքացու ընտանիքի բնակարանային պահանջը բավարարելու համար:
երկրորդ տունը գնվելու դեպքում առաջին տունը ենթակա է օտարման սույն օրենսգրքի 108 հոդվածի կանոններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 241. | բնակելի տան առուծախի պայմանագրի ձևը |
քաղաքում կամ քաղաքատիպ ավանում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է, և գրանցվի պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում:
գյուղական բնակավայրում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր ևգրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում:
բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից ամենաուշը երեք ամսում:
այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:
ՀՈԴՎԱԾ 241.1 | քաղաքացիների միջև կնքվող շինանյութերի առուծախի պայմանագրի ձևը |
քաղաքացիների միջև կնքվող շինանյութերի առուծախի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացի այն դեպքերից, երբ վաճառողը գույքը գնորդին է տալիս առևտրական կամ այլ կազմակերպություններում այն ձեռք բերելուն վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին:
այդ պահանջը չկատարելը առաջացնում է սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված կանոնների կիրառում:
(25.06.86. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 242. | գին |
պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները ապրանքները վաճառում են սահմանված պետական գներով, բացի ԽՍՀ միության և օրենսդրությամբ և նրա որոշած սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
կոլտնտեսությունները գյուղատնտեսական արտադրանքի պետության կողմից չգնվող ավելցուկները, ինչպես նաև քաղաքացիները իրենց գույքը վաճառում են կողմերի համաձայնությամբ սահմանվող գներով, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82., 25.06.86. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 243. | վաճառողի պարտականությունը` գնորդին նախազգուշացնելու վաճառվող իրի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին |
պայմանագիր կնքելիս վաճառողը պարտավոր է գնորդին նախազգուշացնել վաճառվող իրի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (վարձակալի իրավունքների, գրավի իրավունքի, ցմահ օգտագործելու և այլ իրավունքների) մասին: այս կանոնը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջելու գնի իջեցում կամ պայմանագրի լուծում և վնասների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 244. | վաճառողի պարտականությունը` պահպանելու վաճառված իրը |
երբ սեփականության իրավունքը կամ օպերատիվ կառավարման իրավունքը գնորդին է անցնում մինչև իրի հանձնումը (սույն օրենսգրքի 136 հոդված), վաճառողը պարտավոր է մինչև հանձնումը պահպանել իրը, թույլ չտալով նրա վատթարացում:
դրա համար անհրաժեշտ ծախսերը գնորդը պարտավոր է հատուցել վաճառողին, եթե դա նախատեսված է պայմանագրով:
ՀՈԴՎԱԾ 245. | վաճառողի կողմից իրը հանձնելու պարտականությունը չկատարելու հետևանքները |
եթե վաճառողը, ի խախտումն պայմանագրի, գնորդին չի հանձնում վաճառված իրը, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու իրեն հանձնել վաճառված իրը և հատուցել կատարման ուշացումով պատճառված վնասները կամ հրաժարվելու պայմանագրի կատարումից և պահանջելու վնասների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 246. | վաճառված իրն ընդունելուց կամ նրա համար վճարելուց գնորդի հրաժարվելու հետևանքները |
եթե գնորդը, ի խախտումն պայմանագրի, հրաժարվի գնած իրն ընդունելուց կամ նրա համար սահմանված գինը վճարելուց, ապա վաճառողն իրավունք ունի պահանջելու, որ գնորդն ընդունի իրը և վճարի գինը, ինչպես նաև հատուցի կատարման ուշացումով պատճառված վնասները, կամ հրաժարվելու պայմանագրից և պահանջելու վնասների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 247. | վաճառված իրի որակը |
վաճառված իրի որակը պետք է համապատասխանի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում ցուցումներ չլինելու դեպքում` սովորաբար ներկայացվող պահանջներին:
առևտրական կազմակերպության կողմից վաճառվող իրը պետք է համապատասխանի տվյալ տեսակի իրերի համար սահմանված ստանդարտին, տեխնիկական պայմաններին կամ նմուշներին, եթե այլ բան չի բխում տվյալ տեսակի առուծախի բնույթից:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 248. | գնորդի իրավունքները իրեն ոչ պատշաճ որակի իր վաճառվելու դեպքում |
գնորդը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի իր, եթե վաճառողը նախօրոք չի հայտնել իրի թերությունների մասին, ըստ իր ընտրության իրավունք ունի պահանջելու`
կամ պայմանագրում որոշված տեսակային հատկանիշներով իրը փոխարինել պատշաճ որակի իրով.
կամ համեմատականորեն իջեցնել գնման գինը.
կամ իրի թերություններն անվճար վերացնել վաճառողի կողմից կամ հատուցել դրանց վերացման համար գնորդի կատարած ծախսերը.
կամ լուծել պայմանագիրը, վնասները հատուցելով գնորդին:
մանրածախ առևտրի ձեռնարկություններում իրը գնած անձի կողմից այդ իրավունքների իրականացման կարգը որոշվում է ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 249. | վաճառված իրի թերությունների կապակցությամբ պահանջներ ներկայացնելու ժամկետները |
եթե վաճառողը մինչև իրը գնորդին հանձնելը չի հայտնել վաճառված իրի թերությունների մասին, ապա գնորդն իրավունք ունի այդ թերությունները հայտնաբերելուց հետո անհապաղ պահանջ ներկայացնելու վաճառողին իրի թերությունների առթիվ, սակայն իրը հանձնելու օրվանից վեց ամսից ոչ ուշ, իսկ շինության թերությունների առթիվ` շինությունը գնորդին ի սեփականություն հանձնելու օրվանից մեկ տարուց ոչ ուշ: եթե շինության հանձնման օրը անհնար է որոշել կամ եթե մինչև առուծախի պայմանագիր կնքելը շենքը գտնվելիս է եղել գնորդի տիրապետության տակ` պայմանագրի կնքման օրվանից:
ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են այլ ժամկետներ սահմանվել մանրածախ առևտրական կազմակերպությունների վաճառած իրերի թերությունների վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար:
(30.10.74. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 250. | պահանջներ երաշխիքային ժամկետով վաճառված իրի թերությունների առթիվ |
մանրածախ առևտրական կազմակերպությունների միջոցով վաճառվող իրերի համար սույն օրենսգրքի 267 հոդվածին համապատասխան երաշխիքային ժամկետներ սահմանվելու դեպքում այդ ժամկետները հաշվվում են մանրածախ վաճառքի օրվանից: գնորդը կարող է երաշխիքային ժամկետի ընթացքում վաճառողին պահանջ ներկայացնել վաճառված իրի այն թերությունների առթիվ, որոնք արգելք են հանդիսանում իրի նորմալ օգտագործմանը:
վաճառողը պարտավոր է ապահովել իրի թերությունների անվճար վերացումը, կամ այն փոխարինել պատշաճ որակի իրով, կամ ետ վերցնել այն և գնորդին վերադարձնել իրի համար վճարված գումարը, եթե չապացուցի, որ թերություններն առաջացել են իրի օգտագործման կամ պահպանման կանոնները գնորդի կողմից խախտվելու հետևանքով:
եթե վաճառված իրի թերությունների առթիվ պահանջներ ներկայացնելու համար սահմանվել է սույն օրենսգրքի 249 հոդվածում նշված ժամկետներից ավելի կարճատև երաշխիքային ժամկետ, ապա կիրառվում են այդ հոդվածով սահմանված ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 251. | վաճառված իրի թերությունների վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետը |
վաճառված իրի թերությունների առթիվ հայց կարող է հարուցվել ոչ ուշ քան վեց ամսում պահանջ ներկայացնելու օրվանից, իսկ եթե պահանջ չի ներկայացվել կամ այն ներկայացնելու ժամանակը անհնար է որոշել` այդ թերությունների առթիվ պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետները լրանալու օրվանից (սույն օրենսգրքի 249 և 250 հոդվածներ):
ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել վաճառված իրերի թերությունների կապակցությամբ պահանջների վերաբերյալ հայցային վաղեմության այլ ժամկետներ:
(30.10.74. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 252. | վաճառողի պարտականությունը` իրը վերցնելու մասին գնորդի դեմ հայց հարուցելու դեպքում |
եթե մինչև իրի վաճառումը ծագած հիմքով մի երրորդ անձ իրը վերցնելու հայց ներկայացնի գնորդի դեմ, ապա գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է մասնակցել այդ գործին գնորդի կողմում:
գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է պատասխանատվությունից գնորդի առաջ, եթե վաճառողն ապացուցի, որ մասնակցելով գործին, ինքը կարող է կանխել վաճառված իրը գնորդից վերցնելը:
գնորդի կողմից գործում ներգրավված, բայց գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գործը գնորդի կողմից ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:
ՀՈԴՎԱԾ 253. | վաճառողի պատասխանատվությունը` վաճառված իրը դատարանով վերցվելու դեպքում |
եթե դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռով գնորդից վերցվել է վաճառված իրը, ապա վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել նրա կրած վնասները:
անվավեր է կողմերի համաձայնությունը վաճառողի պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին, եթե վաճառողը, գիտենալով վաճառվող իրի նկատմամբ երրորդ անձի իրավունքների առկայության մասին, չի նախազգուշացրել գնորդին:
ՀՈԴՎԱԾ 254. | ապրանքների ապառիկ վաճառքը |
երկարատև օգտագործման ապրանքները մանրածախ առևտրական կազմակերպությունների կողմից կարող են քաղաքացիներին վաճառվել ապառիկ (տարաժամկետ վճարմամբ) ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում ու կարգով:
ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառման օրը գործող գներով: ապառիկ վաճառված ապրանքների գների հետագա փոփոխությունները վերահաշվարկում չեն առաջացնում:
ապառիկ վաճառվող ապրանքների նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն օրենսգրքի 136 հոդվածի կանոններին համապատասխան:
(28.07.82. խմբագրությամբ):
գ լ ու խ 22.
փոխանակություն
ՀՈԴՎԱԾ 255. | փոխանակության պայմանագիր |
փոխանակության պայմանագրով կողմերը մի գույք փոխանակում են մի այլ գույքի հետ:
փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 239-241.1 և 243-253 հոդվածների կանոնները: ընդսմին փոխանակության պայմանագրի մասնակիցներից յուրաքանչյուրը համարվում է այն գույքը վաճառողը, որն ինքը տալիս է, և այն գույքի գնորդը, որն ինքը ստանում է:
փոխանակության այն պայմանագիրը, որի կողմերից մեկը կամ երկու կողմն էլ պետական կազմակերպություններ են, կարող է կնքվել ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:
(25.06.86. խմբագրությամբ)
գ լ ու խ 23.
նվիրատվություն
ՀՈԴՎԱԾ 256. | նվիրատվության պայմանագիր |
նվիրատվության պայմանագրով մեկ կողմը գույքը անհատույց մյուս կողմին է տալիս ի սեփականություն:
նվիրատվության պայմանագիրը կնքված է համարվում գույքը հանձնելու պահին:
քաղաքացին կարող է պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը գույք նվիրել նաև որոշակի հանրօգուտ նպատակի համար այդ գույքն օգտագործելու պայմանով:
ՀՈԴՎԱԾ 257. | նվիրատվության պայմանագրի ձևը |
հինգ հարյուր ռուբլուց ավելի գումարի նվիրատվության պայմանագիրը և հիսուն ռուբլուց ավելի գումարի վալյուտային արժեքների նվիրատվության պայմանագիրը պետք է վավերացված լինեն նոտարական կարգով:
քաղաքացու կողմից պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը գույք նվիրելու պայմանագիրը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
բնակելի տան և շինանյութերի նվիրատվության պայմանագրերը պետք է կնքված լինեն սույն օրենսգրքի համապատասխանաբար 241 և 2411 հոդվածներով սահմանված ձևով:
(27.07.77., 25.06.86. խմբագրությամբ):
գ լ ու խ 24.
տան օտարումը ցմահ հոգալու պայմանով
ՀՈԴՎԱԾ 258. | ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագիր |
ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրով մեկ կողմը (օտարողը), որն իր տարիքով կամ առողջության վիճակով անաշխատունակ անձ է, մյուս կողմին (գույք ձեռք բերողին) ի սեփականություն է հանձնում բնակելի տուն կամ նրա մի մասը, որի փոխարեն գույք ձեռք բերողը պարտավորվում է օտարողին մինչև նրա կյանքի վերջը նյութապես ապահովել նատուրայով` բնակարանով, սննդով, խնամքով և անհրաժեշտ օգնությամբ:
ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրով գույք ձեռք բերողը տան պատահական կորստի դեպքում կրում է այդ պայմանագրով իր ստանձնած պարտականությունները:
գույքը ձեռք բերողի կողմից տունն օտարելը կամ գրավ դնելը օտարողի կենդանության օրոք չի թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 259. | պայմանագրի ձևը և պայմանները |
ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագիրը պետք է կնքված լինի սույն օրենսգրքի 241 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրում պետք է նշված լինի օտարվող գույքի գնահատումը, որը որոշվում է կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ցածր ապահովագրական արժեքից:
պայմանագրում պետք է նշված լինի նաև, թե գույք ձեռք բերողի կողմից նյութական ապահովության ինչ տեսակներ են տրվում օտարողին:
ՀՈԴՎԱԾ 260. | ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրի լուծումը կողմերից մեկի պահանջով |
ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագիրը կարող է լուծվել`
օտարողի պահանջով, եթե գույք ձեռք բերողը չի կատարում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները.
գույք ձեռք բերողի պահանջով, եթե նրանից անկախ հանգամանքների հետևանքով այնքան է փոխվել նրա նյութական դրությունը, որ նա ի վիճակի չէ օտարողի մասին հոգալ ըստ պայմանավորվածության, կամ եթե օտարողը լիովին վերականգնել է իր աշխատունակությունը:
վերը նշված հիմքերով պայմանագիրը լուծվելու դեպքում տունը պետք է վերադարձվի օտարողին: օտարողի մասին հոգալու ծախսերը, որ գույք ձեռք բերողը կատարել է մինչև պայմանագրի լուծումը, չեն հատուցվում: սակայն եթե պայմանագիրը լուծվել է օտարողի աշխատունակությունը վերականգնվելու պատճառով, վերջինս իրավունք չունի պահանջելու տունը վերադարձնել և միայն պահպանում է պայմանագրով իրեն հատկացված բնակելի տարածությունից ցմահ անհատույց օգտվելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 261. | ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագրի դադարումը |
բնակելի տուն ձեռք բերողի մահվան դեպքում ցմահ հոգալու պայմանով տան օտարման պայմանագիրը դադարում է, և ցմահ հոգալու պայմանով նախկինում օտարված բնակելի տունը անհատույց վերադարձվում է օտարողին:
գ լ ու խ 25.
մատակարարում
ՀՈԴՎԱԾ 262. | մատակարարման պայմանագիր |
մատակարարման պայմանագրով մատակարարող կազմակերպությունը պարտավորվում է որոշակի ժամկետներում կամ ժամկետում գնորդ կազմակերպությանը (պատվիրատուին) որոշակի արտադրանք հանձնել ի սեփականություն (օպերատիվ կառավարման համար) արտադրանքի բաշխման` երկու կազմակերպությունների համար էլ պարտադիր պլանային ակտի համաձայն. գնորդ կազմակերպությունը պարտավորվում է ընդունել արտադրանքը և դրա համար վճարել սահմանված գներով:
մատակարարման պայմանագիր է նաև կազմակերպությունների միջև նրանց հայեցողությամբ կնքվող այն պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվում է պլանային կարգով չբաշխվող արտադրանքը գնորդին հանձնել պայմանագրի կնքման պահի հետ չհամընկնող ժամկետում:
առանց պայմանագիր կնքելու արտադրանքը մատակարարվում է միայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 263. | արտադրանքը թերի մատակարարելը կամ այն չվերցնելը |
պայմանավորված ժամկետում մատակարարի կողմից թերի մատակարարված կամ գնորդի կողմից չվերցված արտադրանքի քանակը պետք է մատակարարվի (վերցվի) մատակարարումների կանոններով, արտադրանքի առանձին տեսակների մատակարարման հատուկ պայմաններով (սույն օրենսգրքի 269 հոդված) կամ պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում:
գնորդն իրավունք ունի` մատակարարին ծանուցելով հրաժարվելու այն արտադրանքն ընդունելուց, որի մատակարարումը ուշացվել է, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրում: մինչև գնորդից ծանուցում ստանալը մատակարարի ուղարկած արտադրանքը գնորդը պարտավոր է ընդունել և գինը վճարել:
ՀՈԴՎԱԾ 264. | մատակարարվող արտադրանքի ասորտիմենտը |
արտադրանքը պետք է մատակարարվի պայմանագրով նախատեսված ասորտիմենտով:
տվյալ ասորտիմենտի մեջ մտնող արտադրանքի որոշ տեսակների մատակարարումը ավելի մեծ քանակությամբ, քան նախատեսված է պայմանագրով, չի հաշվվում արտադրանքի թերի մատակարարված մյուս տեսակների պակասը լրացնելու համար, բացի այն դեպքերից, երբ այդպիսի մատակարարումը կատարվել է գնորդի համաձայնությամբ:
ասորտիմենտի մեջ մտնող արտադրանքի առանձին տեսակների թերի մատակարարման համար մատակարարը վճարում է սահմանված տուժանքը, թեկուզ պայմանագրով նախատեսված ժամկետում արտադրանքի մատակարարումն ըստ ընդհանուր արժեքի կատարվել է:
ՀՈԴՎԱԾ 265. | մատակարարվող արտադրանքի որակը |
մատակարարվող արտադրանքի որակը պետք է համապատասխանի ստանդարտներին, տեխնիկական պայմաններին կամ նմուշներին: պայմանագրում կարող է նախատեսված լինել, ստանդարտերի, հաստատված տեխնիկական պայմանների կամ նմուշների համեմատությամբ ավելի բարձրորակ արտադրանքի մատակարարում:
ստանդարտների, հաստատված տեխնիկական պայմանների կամ նմուշների պահանջածից ավելի ցածրորակ արտադրանքի մատակարարման դեպքում գնորդը պարտավոր է հրաժարվել արտադրանքն ընդունելուց և գինը վճարելուց, իսկ եթե գնորդն արդեն վճարել է արտադրանքի գինը, ապա նրա մուծած գումարը ենթակա է վերադարձման:
սակայն եթե մատակարարված արտադրանքի թերությունները կարող են վերացվել առանց մատակարարին վերադարձնելու այդ արտադրանքը, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու մատակարարից վերացնել թերությունները արտադրանքը գտնվելու վայրում կամ վերացնելու դրանք իր միջոցներով, բայց մատակարարի հաշվին:
եթե մատակարարված արտադրանքը համապատասխանում է ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին, բայց պայմանավորվածից ավելի ցածր տեսակի է, ապա գնորդն իրավունք ունի արտադրանքն ընդունելու արտադրանքի համապատասխան տեսակի համար սահմանված գնով կամ հրաժարվելու արտադրանքն ընդունելուց և գինը վճարելուց:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 266. | հայցային վաղեմության ժամկետը մատակարարված արտադրանքի թերությունների վերաբերյալ հայցերով |
ոչ պատշաճ որակի արտադրանքի մատակարարումից ծագող հայցերի համար վաղեմության ժամկետը սահմանվում է վեց ամիս այն օրվանից, երբ գնորդը պատշաճ կարգով պարզել է իրեն մատակարարված արտադրանքի թերությունները:
ՀՈԴՎԱԾ 267. | մատակարարված արտադրանքի թերությունների կապակցությամբ պահանջներ ներկայացնելու ժամկետները |
գնորդին մատակարարված արտադրանքի այն թերությունները պարզելու ժամկետներն ու կարգը, որոնք նա չէր կարող հայտնաբերել արտադրանքի սովորական ընդունման ժամանակ, և ոչ պատշաճ որակի արտադրանք մատակարարելու համար մատակարարողին գնորդի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետներն ու կարգը որոշվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
երկարատև օգտագործման կամ պահպանման նպատակով նախատեսված արտադրանքի նկատմամբ ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով կարող են նախատեսվել ավելի երկարատև ժամկետներ` գնորդի կողմից հիշյալ թերությունները պատշաճ կարգով պարզելու (երաշխիքային ժամկետներ) և այդ թերությունները վերացնելու կամ արտադրանքը փոխարինելու վերաբերյալ մատակարարողին հետագայում պրետենզիոն պահանջներ ներկայացնելու համար: մատակարարողը պարտավոր է անհատույց շտկել այն արտադրանքի թերությունները, որի նկատմամբ սահմանվել է երաշխիքային ժամկետ, կամ արտադրանքը փոխարինել, եթե չապացուցի, որ թերություններն առաջացել են արտադրանքի օգտագործման կամ պահպանման կանոնները գնորդի կողմից խախտվելու հետևանքով:
պայմանագրերով կարող են սահմանվել երաշխիքային ժամկետներ, եթե դրանք չեն նախատեսված ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով, ինչպես նաև ավելի երկարատև երաշխիքային ժամկետներ, քան նախատեսված են ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով:
մանրածախ առևտրական կազմակերպությունների միջոցով վաճառվող ժողովրդական սպառման ապրանքների նկատմամբ երաշխիքային ժամկետը հաշվվում է իրի մանրածախ վաճառքի օրվանից (սույն օրենսգրքի 250 հոդված):
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 268. | մատակարարվող արտադրանքի կոմպլեկտայնությունը |
արտադրանքը պետք է մատակարարվի կոմպլեկտավորված, ստանդարտների, տեխնիկական պայմանների կամ գնացուցակների պահանջներին համապատասխան: պայմանագրում արտադրանքի մատակարարումը կարող է նախատեսվել կոմպլեկտից բացի լրացուցիչ առարկաներով (մասերով) կամ էլ` առանց այդ առանձին առարկաների (մասերի), որպիսիք մտնում են կոմպլեկտի մեջ, բայց հարկավոր չեն գնորդին: եթե կոմպլեկտայնությունը չի որոշված ստանդարտով, հաստատված տեխնիկական պայմաններով կամ գնացուցակով, ապա անհրաժեշտ դեպքերում այն կարող է որոշվել պայմանագրով:
անկոմպլեկտ արտադրանքի մատակարարման դեպքում գնորդը պարտավոր է պահանջել լրացնելու արտադրանքի կոմպլեկտը կամ անկոմպլեկտ արտադրանքը փոխարինելու կոմպլեկտավորված արտադրանքով և հրաժարվել նրա գինը վճարելուց, մինչև արտադրանքի կոմպլեկտը լրացնելը կամ այն փոխարինելը, իսկ եթե արտադրանքի գինն արդեն վճարված է` ետ պահանջել դրա համար վճարված գումարները:
եթե մատակարարողը կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում չկոմպլեկտավորի արտադրանքը, գնորդն իրավունք ունի հրաժարվելու արտադրանքից:
(02.07.69., 28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 269. | մատակարարումների կանոնները և մատակարարումների հատուկ պայմանները |
մատակարարման պայմանագրերը կնքվում և կատարվում են մատակարարումների կանոններին համապատասխան, որոնք հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից և արտադրանքի առանձին տեսակների մատակարարման հատուկ պայմաններին համապատասխան, որոնք հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 270. | պատասխանատվությունը մատակարարման պայմանագիրը խախտելու համար |
մատակարարման պայմանագրով ստանձնած պարտականությունները խախտելու համար սույն օրենսգրքի 269 հոդվածում նշված կանոններին ու հատուկ պայմաններին համապատասխան գանձվում են տուժանք (տուգանք, տույժ) և վնասները:
ոչ պատշաճ որակի կամ անկոմպլեկտ արտադրանք մատակարարվելու դեպքերում գնորդը մատակարարողից գանձում է սահմանված տուժանքը (տուգանքը) և, բացի դրանից, այդպիսի մատակարարմամբ պատճառված վնասներ, չհաշված տուժանքը (տուգանքը):
գ լ ու խ 26.
գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումը կոլտնտեսություններից, սովխոզներից եվ մյուս տնտեսություններից
ՀՈԴՎԱԾ 271. | գյուղատնտեսական արտադրանքի կոնկրետացման պայմանագիր |
կոլտնտեսություններից ու սովխոզներից գյուղատնտեսական արտադրանքի պետական գնումն իրականացվում է կոնտրակտացման պայմանագրերով, որոնք կնքվում են պետությանը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պետական պատվերների և կոլտնտեսություններում ու սովխոզներում գյուղատնտեսական արտադրության զարգացման պլանների հիման վրա: ԽՍՀ Միության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև այլ տնտեսություններից կոնտրակտացման պայմանագրերով գյուղատնտեսական մթերքների պետական գնման դեպքեր:
(28.07.82.,25.12.87. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 272. | կոնտրակտացման պայմանագրի բովանդակությունը |
կոնտրակտացման պայմանագրերում պետք է նախատեսվեն`
գյուղատնտեսական արտադրանքի քանակը (ըստ արտադրանքի տեսակների), որակը, փոխադրման ժամկետները, կարգն ու պայմանները և հանձնման վայրերը.
մթերող կազմակերպությունների և ձեռնարկությունների` արտադրանքը ժամանակին ընդունելու և սահմանված գներով նրա համար վճարելու պարտականությունը, ինչպես նաև կոլտնտեսություններին դրամական ավանսներ տալու ժամկետներն ու չափերը.
գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կազմակերպելու և այդ արտադրանքը ընդունման կայաններն ու ձեռնարկությունները փոխադրելու գործում կոլտնտեսություններին, սովխոզներին և մյուս տնտեսություններին օգնություն ցույց տալու պարտականությունները.
կողմերի փոխադարձ գույքային պատասխանատվությունը` իրենց պարտականությունները չկատարելու դեպքում:
կոնտրակտացման տիպային պայմանագրերը հաստատվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
(28.07.82. խմբագրությամբ):
գ լ ու խ 27.
փոխառություն
ՀՈԴՎԱԾ 273. | փոխառության պայմանագիր |
փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմին (փոխառուին) է հանձնում ի սեփականություն կամ օպերատիվ կառավարման համար (սույն օրենսգրքի 94, 118 և 136 հոդվածներ) փող կամ տեսակային հատկանիշներով որոշված իրեր, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել փողի նույն գումարը կամ նույն տեսակի ու որակի հավասար քանակության իրեր:
հիսուն ռուբլուց ավելի գումարի փոխառության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
փոխառության պայմանագիրը կնքված է համարվում փողի կամ իրերի հանձնման պահին:
ՀՈԴՎԱԾ 274. | տոկոսները փոխառության պայմանագրով |
տոկոսներ գանձելը թույլատրվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում միայն, ինչպես նաև հասարակական փոխադարձ օգնության դրամարկղերի և քաղաքային լոմբարդների փոխառական գործառնություններով:
ՀՈԴՎԱԾ 275. | փոխառության պայմանագրի վիճարկումը |
փոխառուն իրավունք ունի վիճարկելու փոխառության պայմանագիրը վերջինիս անփողության պատճառով, ապացուցելով, որ փողը կամ իրերը իրականում ամենևին չեն ստացվել փոխատուից կամ ստացվել են ավելի քիչ քանակությամբ, քան նշված է պայմանագրում:
այն դեպքերում, երբ փոխառության պայմանագիրը կնքվել է գրավոր (սույն օրենսգրքի 273 հոդված), չի թույլատրվում անփողության պատճառով նրա վիճարկումը վկաների ցուցմունքների հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեորեն պատժելի արարքներ կան:
ՀՈԴՎԱԾ 276. | բանկերի և պետական աշխատավորական խնայողական դրամարկղերի փոխառական գործառնությունները |
բանկերի և պետական աշխատավորական խնայողական դրամարկղերի փոխառական գործառնությունները կարգավորվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 277. | լոմբարդների փոխառական գործառնությունները |
քաղաքային լոմբարդները քաղաքացիներին տալիս են վարկեր, որոնք ապահովվում են տնային գործածության և անձնական օգտագործման առարկաների գրավով («Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք):
վարկերի առավելագույն չափն ու թիվը, որ կարող է տրվել մեկ անձի, ինչպես նաև տրվող վարկերի ժամկետները որոշվում են քաղաքային լոմբարդի տիպային կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
(25.10.95 խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 278. | հասարակական փոխադարձ օգնության դրամարկղերի և ստեղծագործական միությունների ֆոնդերի փոխառական գործառնությունները |
արհեստակցական միությունների ֆաբրիկային, գործարանային և տեղական կոմիտեներին առընթեր հասարակական փոխադարձ օգնության դրամարկղերը բանվորներին ու ծառայողներին տալիս են երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր: փոխադարձ օգնության դրամարկղերը կոլտնտեսություններում վարկեր են տալիս կոլտնտեսականներին: ստեղծագործական միությունների ֆոնդերը վարկեր են տալիս գրականության և արվեստի աշխատողներին:
վարկերի ժամկետները և դրանք տալու պայմանները որոշվում են հասարակական փոխադարձ օգնության դրամարկղի տիպային (օրինակելի) կանոնադրությամբ և ստեղծագործական միությունների ֆոնդերի կանոնադրություններով:
վարկը սահմանված ժամկետում չմարելու դեպքում վարկ ստացողի նկատմամբ կիրառվում են հասարակական ներգործության միջոցներ: եթե վարկ ստացողը շարունակում է խուսափել վարկը մարելուց, ապա վարկի գումարը բռնագանձվում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի սահմանված կարգով:
գ լ ու խ 28.
գույքային վարձակալություն
ՀՈԴՎԱԾ 279. | գույքային վարձակալության պայմանագիր |
գույքային վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է գույքը վճարով վարձակալին հանձնել ժամանակավոր օգտագործման համար:
ՀՈԴՎԱԾ 280. | գույքային վարձակալության պայմանագրի ձևը |
քաղաքացիների միջև մեկ տարուց ավելի ժամկետով գույքային վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
ՀՈԴՎԱԾ 281. | գույքային վարձակալության պայմանագրի ժամկետը |
գույքային վարձակալության պայմանագրի ժամկետը չպետք է տասը տարուց ավելի լինի:
պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև կնքված շինության կամ ոչ բնակելի շենքի վարձակալության պայմանագրի ժամկետը հինգ տարուց, իսկ սարքավորման կամ այլ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը մեկ տարուց ավել չպետք է լինի:
պետական, կոոպերատիվ կամ մյուս հասարակական կազմակերպության կողմից քաղաքացուն տրամադրվող տնային գործածության առարկաների, երաժշտական գործիքների, սպորտային ինվենտարի, մարդատար ավտոմոբիլների ևանձնական օգտագործման մյուս գույքի վարձակալության (կենցաղային վարձույթի) պայմանագրի ժամկետը չպետք է ավելի լինի կենցաղային վարձույթի համապատասխան տիպային պայմանագրով սահմանված ժամկետից (սույն օրենսգրքի 298 հոդված):
վերը նշվածից ավելի երկարատև ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում պայմանագիրը կնքված է համարվում համապատասխանորեն` տասը տարով, հինգ տարով, մեկ տարով կամ կենցաղային վարձույթի տիպային պայմանագրով սահմանված ժամկետով:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 282. | գույքային վարձակալության պայմանագրի կնքումն առանց ժամկետը նշելու |
եթե գույքային վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա այն կնքված է համարվում անորոշ ժամկետով, և կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամեն ժամանակ հրաժարվելու պայմանագրից, այդ մասին նախազգուշացնելով մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ շինությունների կամ ոչ բնակելի շենքերի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ:
եթե պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև գույքային վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա այս հոդվածի առաջին մասը կիրառվում է այն ժամկետների սահմաններում միայն, որոնք նախատեսված են սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքվող գույքային վարձակալության պայմանագրերի համար (սույն օրենսգրքի 281 հոդվածի երկրորդ մաս):
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 283. | գույքի օգտագործումը շարունակելը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո |
եթե վարձատուի կողմից առարկությունների բացակայության պայմաններում գույքի օգտագործումը շարունակվում է պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, ապա պայմանագիրը վերանորոգված է համարվում անորոշ ժամկետով և կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամեն ժամանակ հրաժարվելու պայմանագրից, այդ մասին մեկ ամիս առաջ նախազգուշացնելով մյուս կողմին:
այս կանոնը չի տարածվում պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի, ինչպես նաև կենցաղային վարձույթի պայմանագրերի նկատմամբ:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 284. | սոցիալիստական կազմակերպության նախապատվության իրավունքը` վերանորոգելու վարձակալության պայմանագիրը |
վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները ճշտապահորեն կատարած պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունը պայմանագրի գործողությունն ավարտելուց հետո պայմանագիրը վերանորոգելու նախապատվության իրավունք ունի այլ անձանց հանդեպ:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 285. | գույքը վարձակալին հանձնելը |
վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին հանձնել պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:
կենցաղային վարձույթի պայմանագիրը կնքող կազմակերպությունը պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձակալությամբ տրվող գույքի սարքին լինելը:
վարձատուն պատասխանատու չէ գույքի այն թերությունների համար, որոնց մասին ինքը հիշատակել է պայմանագիրը կնքելիս:
ՀՈԴՎԱԾ 286. | գույքը վարձակալին չհանձնելու հետևանքները |
եթե վարձատուն վարձակալի օգտագործմանը չի հանձնում վարձակալությամբ տրված գույքը, ապա վարձակալն իրավունք ունի նրանից պահանջելու այդ գույքը (սույն օրենսգրքի 222 հոդված) և պահանջելու այն վնասների հատուցումը, որոնք հասցվել են կատարման ուշացումով, կամ հրաժարվելու պայմանագրից և բռնագանձելու պայմանագրի չկատարմամբ պատճառված վնասները:
ՀՈԴՎԱԾ 287. | վարձակալված գույքի օգտագործումը |
վարձակալը պարտավոր է գույքն օգտագործել պայմանագրին և գույքի նշանակությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 288. | վարձատուի պարտականությունները` պահպանելու վարձակալված գույքը |
վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության տրված գույքի հիմնական վերանորոգումը, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված:
եթե վարձատուն չի կատարում իր այդ պարտականությունը, ապա վարձակալն իրավունք ունի կամ կատարելու պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ պահանջվող հիմնական վերանորոգումը և վարձատուից բռնագանձելու վերանորոգման արժեքը, կամ այդ արժեքը դուրս գալու վարձավճարից, կամ լուծելու պայմանագիրը (սույն օրենսգրքի 294 հոդված) և բռնագանձելու պայմանագրի չկատարմամբ պատճառված վնասները:
ՀՈԴՎԱԾ 289. | վարձակալի պարտականությունները` պահպանելու վարձակալված գույքը |
վարձակալը պարտավոր է սարքին վիճակում պահպանել վարձակալված գույքը, իր հաշվին կատարել ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան չի սահմանված օրենքով կամ պայմանագրով, և կրել գույքի պահպանման ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 290. | վարձակալված գույքի օգտագործման վարձը |
վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքի օգտագործման վարձը: նա իրավունք ունի պահանջելու համապատասխանորեն պակասեցնել վարձավճարը, եթե գույքի օգտագործման` պայմանագրով նախատեսված հնարավորությունը էականորեն պակասել է այնպիսի հանգամանքների հետևանքով, որոնց համար ինքը պատասխանատու չէ:
ՀՈԴՎԱԾ 291. | ենթավարձակալություն |
վարձակալված գույքը վարձակալի կողմից ենթավարձակալությամբ տալը թույլ է տրվում վարձատուի համաձայնությամբ միայն:
չի թույլատրվում ենթավարձակալությամբ տալ կենցաղային վարձույթի պայմանագրով վերցված գույքը:
ՀՈԴՎԱԾ 292. | վարձակալության պայմանագրի ուժի պահպանումը գույքը այլ սեփականատիրոջ անցնելու դեպքում |
վարձակալված գույքի սեփականության իրավունքը վարձատուից մի այլ անձի անցնելու դեպքում վարձակալության պայմանագիրը ուժը պահպանում է նոր սեփականատիրոջ համար:
վարձակալության պայմանագիրը ուժը պահպանում է նաև գույքը մեկ պետական կազմակերպությունից (վարձատուից) մի այլ պետական կազմակերպության անցնելու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 293. | պայմանագրի վաղակետ լուծումը վարձատուի պահանջով |
վարձատուն կարող է դատարան, արբիտրաժ կամ միջնորդ դատարան պահանջ ներկայացնել վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու մասին`
1)եթե վարձակալը գույքն օգտագործում է պայմանագրին կամ գույքի նշանակությանը ոչ համապատասխան.
2)եթե վարձակալը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վատթարացնում է գույքի վիճակը.
3)եթե վարձակալը չի մուծել վարձավճարը վճարման ժամկետը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում, իսկ կենցաղային վարձույթի պայմանագրով` մեկ ամսվա ընթացքում.
4)եթե վարձակալը չի կատարում հիմնական վերանորոգումը այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով հիմնական վերանորոգումը վարձակալի պարտականությունն է:
ՀՈԴՎԱԾ 294. | պայմանագրի վաղակետ լուծումը վարձակալի պահանջով |
վարձակալը վարձատուն կարող է դատարան, արբիտրաժ կամ միջնորդ դատարան պահանջ ներկայացնել վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու մասին`
1)եթե վարձատուն չի իրականացնում հիմնական վերանորոգում կատարելու իր պարտականությունը.
2)եթե գույքը օգտագործման համար ոչ պիտանի է դառնում այնպիսի հանգամանքների հետևանքով, որոնց համար վարձակալը պատասխանատու չէ:
վարձակալը իրավունք ունի ամեն ժամանակ հրաժարվելու կենցաղային վարձույթի պայմանագրից:
ՀՈԴՎԱԾ 295. | գույքը վարձատուին վերադարձնելը |
վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է գույքը վարձատուին վերադարձնել այնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում ինքն ստացել է այն` հաշվի առնելով նորմալ մաշվածքը, կամ վերադարձնել պայմանագրով պայմանավորված վիճակում:
ՀՈԴՎԱԾ 296. | վարձակալի պատասխանատվությունը գույքի վատթարացման համար |
վարձակալված գույքի վատթարացում թույլ տալու դեպքում վարձակալը պետք է վարձատուին հատուցի վնասները, եթե չապացուցի, որ գույքի վատթարացումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով:
ՀՈԴՎԱԾ 297. | գույքի բարելավումը |
վարձակալված գույքը վարձատուի թույլտվությամբ բարելավելու դեպքում վարձակալն իրավունք ունի այդ նպատակով կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի նախատեսված:
առանց վարձատուի թույլտվության կատարած բարելավումները, եթե դրանք առանց գույքին վնաս հասցնելու կարող են անջատվել և եթե վարձատուն չհամաձայնի հատուցել դրանց արժեքը, կարող են վերցվել վարձակալը կողմից:
հատուցման ենթակա չէ այն բարելավումների արժեքը, որոնք վարձակալի կողմից կատարվել են առանց վարձատուի թույլտվության և որոնք հնարավոր չէ առանց գույքին վնաս պատճառելու անջատել:
ՀՈԴՎԱԾ 298. | կենցաղային վարձույթի տիպային պայմանագրեր |
կենցաղային վարձույթի առանձին տեսակների համար տիպային պայմանագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
անվավեր են տիպային պայմանագրերի պայմաններից այնպիսի շեղումները, որոնք սահմանափակում են օգտագործողների իրավունքները:
գ լ ու խ 29.
բնակարանի վարձակալություն
ՀՈԴՎԱԾ 299. | բնակարանի վարձակալության պայմանագիր |
պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում է բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում է վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը:
անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվում, փոփոխվում ու լուծարվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշվող պայմաններով ու կարգով:
(28.07.82. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 300-345 |
ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահության 28.07.82 թ. հրամանագրով
գ լ ու խ 30.
գույքի անհատույց օգտագործում
ՀՈԴՎԱԾ 346. |
գույքի անհատույց օգտագործման պայմանագրով մեկ կողմը պարտավորվում է գույքը անհատույց ժամանակավոր օգտագործման հանձնել կամ հանձնում է մյուս կողմին, իսկ վերջինս պարտավորվում է վերադարձնել այդ նույն գույքը:
գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 280, 282 (առաջին մաս), 283, 285 (առաջին մաս) 287, 289 և 295-297 հոդվածների կանոնները:
ՀՈԴՎԱԾ 347. | սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը |
սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը չպետք է մեկ տարուց ավելի լինի, եթե ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված: եթե պայմանագիրը, որը կարող է կնքվել մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, կնքվել է ավելի երկարատև ժամկետով, ապա այն կնքված է համարվում մեկ տարով: եթե այդպիսի պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա կիրառվում է սույն օրենսգրքի 282 հոդվածի առաջին մասը: եթե պայմանագրի մասնակիցներից ոչ մեկը չհայտարարի նրանից հրաժարվելու մասին, ապա պայմանագիրը դադարած է համարվում մեկ տարի անցնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 348. | գույքը սոցիալիստական կազմակերպության կողմից անհատույց օգտագործման չհանձնելու հետևանքները |
եթե պայմանագրով գույքի անհատույց օգտագործման հանձնելու պարտականություն ստանձնած սոցիալիստական կազմակերպությունը չհանձնի այդ գույքը, կիրառվում են սույն օրենսգրքի 286 հոդվածի կանոնները, ընդ որում մյուս կողմն իրավունք ունի պահանջելու հատուցել այն վնասները, որոնք արտահայտվում են պայմանագիրը չկատարվելու հետևանքով նրա կրած ծախսերով, նրա գույքի կորստով կամ վնասումով:
ՀՈԴՎԱԾ 349. | պատասխանատվությունը անհատույց օգտագործման հանձնված գույքի թերությունների համար |
գույքն անհատույց օգտագործման հանձնողը պատասխանատու է գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորյալ կերպով կամ կոպիտ անզգուշությամբ չի հիշատակել այդ գույքը հանձնելիս:
ՀՈԴՎԱԾ 350. | օգտագործման համար ստացված գույքը երրորդ անձին հանձնելը |
անհատույց օգտագործման համար գույքն ստացողը իրավունք ունի այդ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու գույքը հանձնողի համաձայնությամբ միայն, շարունակելով պատասխանատու լինել նրա առաջ:
ՀՈԴՎԱԾ 351. | պայմանագրի դադարումը |
գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, դադարում է նաև պայմանագրում մասնակցած քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի դադարման դեպքում:
ՀՈԴՎԱԾ 352. | պայմանագրի վաղակետ լուծումը |
գույքն անհատույց օգտագործման հանձնողը իրավունք ունի պայմանագրի վաղակետ լուծում պահանջելու սույն օրենսգրքի 293 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մյուս կողմը անհատույց օգտագործման համար հանձնված գույքը առանց նրա համաձայնության հանձնել է երրորդ անձի:
ՀՈԴՎԱԾ 353. | պայմանագրի լուծումը գույքի նոր սեփականատիրոջ պահանջով |
գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, որը կնքվել է առանց ժամկետը նշվելու, կարող է լուծվել այն անձի պահանջով, որին անցել է այդ գույքի սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքը:
գ լ ու խ 31.
կապալ
ՀՈԴՎԱԾ 354. | կապալի պայմանագիր |
կապալի պայմանագրով կապալառուն պարտավորվում է իր ռիսկով կատարել որոշակի աշխատանք պատվիրատուի առաջադրանքով, նրա կամ իր նյութերով, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վճարել դրա համար:
ՀՈԴՎԱԾ 355. | կապալային աշխատանքների կատարումը քաղաքացու կողմից |
քաղաքացին կարող է հանձն առնել կապալի պայմանագրով աշխատանքների կատարումը միայն օրենքով չարգելված դեպքերում և այն պայմանով, որ ինքը անձամբ կատարի այդ աշխատանքները:
ՀՈԴՎԱԾ 356. | նախահաշիվ |
պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար կարող է կազմվել կայուն կամ մոտավոր նախահաշիվ:
եթե մոտավոր նախահաշիվն զգալիորեն գերազանցելու անհրաժեշտություն է ծագել, ապա կապալառուն պարտավոր է այդ մասին ժամանակին նախազգուշացնել պատվիրատուին: այդ դեպքում պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից, կապալառուին հատուցելով նրա կրած ծախսերը: եթե կապալառուն պատվիրատուին չի նախազգուշացրել նախահաշիվը գերազանցելու մասին, ապա նա պարտավոր է աշխատանքը կատարել առանց արտանախահաշվային ծախսերի հատուցում պահանջելու:
ՀՈԴՎԱԾ 357. | աշխատանքների կատարումը կապալառուի նյութով և միջոցներով |
կապալառուն պարտավոր է պայմանագրով պայմանավորված աշխատանքը կատարել իր նյութով և իր միջոցներով, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
աշխատանքը իր նյութով կատարող կապալառուն պատասխանատու է նյութի վատ որակի համար: եթե քաղաքացիների կենցաղային կարիքների սպասարկման կապալի (կենցաղային պատվերի) պայմանագրով աշխատանքը կատարվում է կապալառուի նյութերով, ապա ամբողջ նյութի կամ տիպային պայմանագրում նշված մասի համար վճարվում է պայմանագիրը կնքելիս:
ՀՈԴՎԱԾ 358. | աշխատանքի կատարումը պատվիրատուի նյութով |
եթե աշխատանքը լրիվ կամ մասամբ կատարվում է պատվիրատուի նյութով, ապա կապալառուն պատասխանատու է այդ նյութի ոչ ճիշտ օգտագործման համար: կապալառուն պարտավոր է պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել նյութի ծախսման մասին և վերադարձնել նյութի մնացորդը:
եթե կենցաղային պատվերով աշխատանքը կատարվում է պատվիրատուի նյութով, ապա պայմանագիրը կնքելիս կապալառուի կողմից պատվիրատուին տրվող անդորրագրում պետք է նշվի նյութի ճիշտ անունը և կողմերի համաձայնությամբ որոշվի դրա գնահատումը:
ՀՈԴՎԱԾ 359. | կապալառուի պարտականությունը` պահպանելու իրեն վստահված գույքը |
կապալառուն պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները ապահովելու պատվիրատուի կողմից նրան վստահած գույքի անվթարությունը և պատասխանատվություն է կրում այդ գույքի կորուստը կամ վնասումն առաջացնող ամեն մի զանցառության համար:
ՀՈԴՎԱԾ 360. | կազմակերպությունների կողմից նյութերի և սարքավորման հանձնումը ըստ կապալի պայմանագրի |
սոցիալիստական կազմակերպություններն իրավունք ունեն ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշված կարգով ու սահմաններում իրենց նյութերը և սարքավորումը սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկություններին հանձնելու` ըստ կապալի պայմանագրի արտադրանք տալու համար:
այս հոդվածի հիման վրա կնքվող պայմանագրում, բացի այլ պայմաններից, պետք է նախատեսված լինեն նյութերի ծախսման նորմաները, մնացորդների ու հիմնական մնացուկների վերադարձման ժամկետները, ինչպես նաև կապալառուի պատասխանատվությունը այդ պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 361. | նյութերի պատահական ոչնչացման ռիսկը |
նյութերի պատահական ոչնչացման կամ պատահական փչացման ռիսկը կրում է նյութը հատկացնող կողմը:
ՀՈԴՎԱԾ 362. | հանգամանքներ, որոնց մասին կապալառուն պարտավոր է նախազգուշացնել պատվիրատուին |
կապալառուն պարտավոր է պատվիրատուին ժամանակին նախազգուշացնել`
1)պատվիրատուից ստացված նյութը անորակ կամ ոչ պիտանի լինելու մասին.
2)այն մասին, որ պատվիրատուի ցուցումների կատարումը վտանգի տակ կդնի կատարվող աշխատանքի դիմացկունությունը կամ պիտանիությունը.
3)կապալառուից անկախ այլ այնպիսի հանգամանքների մասին, որոնք վտանգի տակ են դնում կատարվող աշխատանքի դիմացկունությունը կամ պիտանիությունը:
ՀՈԴՎԱԾ 363. | պատվիրատուի կողմից կապալառուի պահանջները չկատարելու հետևանքները |
եթե պատվիրատուն, չնայած կապալառուի կողմից ժամանակին արված և հիմնավորված նախազգուշացմանը, հարկ եղած ժամանակամիջոցում չփոխարինի անորակ կամ ոչ պիտանի նյութը, չփոխի աշխատանքի կատարման եղանակի վերաբերյալ ցուցումները կամ չվերացնի կատարվող աշխատանքի դիմացկունությունը, կամ պիտանիությունը վտանգի տակ դնող մյուս պարագաները, ապա կապալառուն իրավունք ունի, իսկ սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի դեպքում պարտավոր է, հրաժարվելու պայմանագրից և բռնագանձելու պատվիրատուի մեղքով կրած վնասները:
ՀՈԴՎԱԾ 364. | պատվիրատուի պարտականությունը` ընդունելու կապալառուի կատարած աշխատանքը |
պատվիրատուն պարտավոր է ընդունել պայմանագրին համապատասխան կապալառուի կատարած աշխատանքը, զննել այն: պատվիրատուն իրավունք ունի վկայակոչելու աշխատանքում հայտնաբերված շեղումները պայմանագրից կամ աշխատանքում հայտնաբերված այլ թերությունները այն դեպքում միայն, եթե նա դրանց մասին կապալառուին հայտնել է անհապաղ:
ՀՈԴՎԱԾ 365. | վաղեմությունը կապալառուի պատասխանատվության վերաբերյալ հայցերով |
պայմանագրի պայմաններից` աշխատանքը վատթարացնող շեղումների կամ աշխատանքում եղած այլ թերությունների առթիվ հայցը պատվիրատուն կարող է ներկայացնել աշխատանքն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, իսկ շինությունների ու կառուցվածքների նկատմամբ, եթե կողմերից մեկը քաղաքացի է` ոչ ուշ, քան մեկ տարի հետո:
եթե կապալի պայմանագրում նախատեսված է երաշխիքային ժամկետ և աշխատանքի թերությունների մասին հայտարարվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է թերությունների վերաբերյալ հայտարարության օրվանից, իսկ սոցիալիստական կազմակերպությունների հարաբերություններում` աշխատանքի թերությունների հայտնաբերման օրվանից:
ՀՈԴՎԱԾ 366. | պատվիրատուի իրավունքները պայմանագիրը կապալառուի կողմից խախտվելու դեպքում |
եթե կապալառուն թույլ է տվել պայմանագրի պայմաններից այնպիսի շեղումներ, որոնք վատթարացրել են աշխատանքը, կամ աշխատանքում այլ թերություններ է թույլ տվել, ապա պատվիրատուն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու կամ հարկ եղած ժամանակամիջոցում անհատույց շտկել նշված թերությունները, կամ հատուցել աշխատանքի թերություններն իր միջոցներով շտկելու համար իր կատարած անհրաժեշտ ծախսերը` եթե պայմանագրով նախատեսված է պատվիրատուի այդ իրավունքը կամ համապատասխանորեն նվազեցնել աշխատանքի վարձատրությունը:
աշխատանքում պայմանագրից էական շեղումների կամ այլ էական թերությունների առկայության դեպքում պատվիրատուն իրավունք ունի պահանջելու պայմանագրի լուծում և վնասների հատուցում:
եթե պայմանագրի պայմաններից էական շեղումներ կամ այլ էական թերություններ են հայտնաբերվել այն իրի մեջ, որ ըստ կենցաղային պատվերի պատրաստվել է պատվիրատուի նյութով, ապա պատվիրատուն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու` կամ նույն տեսակի ու նույն որակի նյութից պատրաստել ուրիշ իր, կամ պայմանագրի լուծում և վնասների հատուցում:
ՀՈԴՎԱԾ 367. | կապալառուի վարձատրությունը |
պատվիրատուն պարտավոր է կապալառուի կատարած աշխատանքի համար վճարել ամբողջ աշխատանքի հանձնումից հետո, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
կենցաղային պատվերի պայմանագրով կատարվող աշխատանքների արժեքը որոշվում է պատշաճ կարգով հաստատված գնացուցակով և պատվիրատուի կողմից վճարվում է տիպային պայմանագրին համապատասխան` կամ պայմանագիրը կնքելիս լրիվ, կամ պայմանագիրը կնքելիս ավանս տալու և կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուի կողմից ստացվելուց հետո վերջնահաշիվ կատարելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 368. | հաշվարկները կողմերի միջև կապալի առարկան ոչնչանալու կամ աշխատանքի ավարտումը հնարավոր չլինելու դեպքում |
եթե կապալի առարկան մինչև նրա հանձնումը պատահմամբ ոչնչացել է կամ աշխատանքի ավարտումն անհնարին է դարձել ոչ կողմերի մեղքով, ապա կապալառուն իրավունք չունի աշխատանքի վարձատրություն պահանջելու:
եթե կապալի առարկան ոչնչացել է կամ աշխատանքի ավարտումն անհնարին է դարձել պատվիրատուի տված նյութի թերությունների կամ աշխատանքի կատարման եղանակի վերաբերյալ նրա կարգադրությունների հետևանքով կամ այն պատճառով, որ պատվիրատուն ուշացրել է կատարված աշխատանքի ընդունումը, ընդսմին կապալառուն կատարել է սույն օրենսգրքի 362 և 363 հոդվածների կանոնները, ապա կապալառուն պահպանում է աշխատանքի համար վարձատրություն ստանալու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 369. | պատվիրատուի իրավունքները աշխատանքը կատարելու ժամանակ |
եթե կապալառուն ժամանակին ձեռնամուխ չի լինում պայմանագրի կատարմանը կամ աշխատանքն այնքան դանդաղ է կատարում, որ ակնհայտորեն անհնարին է դառնում նրա ավարտումը ժամկետին, ապա պատվիրատուն իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և պահանջելու վնասների հատուցում:
եթե աշխատանքը կատարելու ժամանակ ակներև դառնա, որ այն կատարվելու է ոչ պատշաճ կերպով, ապա պատվիրատուն իրավունք ունի կապալառուին համապատասխան ժամկետ տալու թերությունների վերացման համար, իսկ եթե կապալառուն նշանակված ժամկետում չկատարի այդ պահանջը, իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և կամ պահանջելու վնասների հատուցում, կամ երրորդ անձի հանձնարարելու աշխատանքի շտկումը կապալառուի հաշվին:
հարգելի պատճառների առկայության դեպքում մինչև աշխատանքն ավարտվելը պատվիրատուն ուզած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից` կապալառուին վճարելով աշխատանքի կատարված մասի վարձատրությունը և հատուցելով պայմանագրի լուծման պատճառով առաջացած վնասները. դուրս գալով այն, ինչ կապալառուն տնտեսել է պայմանագրի լուծման հետևանքով:
ՀՈԴՎԱԾ 370. | կատարված աշխատանքն ընդունելու համար պատվիրատուի չներկայանալու հետևանքները |
կենցաղային պատվերի հիման վրա պատրաստված իրն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու դեպքում կապալառուն իրը պատվիրատուին հանձնելու համար պայմանագրով որոշված օրվանից վեց ամիս անցնելուց և այնուհետև պատվիրատուին երկու անգամ նախազգուշացնելուց հետո իրավունք ունի սահմանված կարգով վաճառելու իրը, իսկ ստացված գումարը, դուրս գալով կապալառուին հասանելիք բոլոր վճարումները, մուծել նոտարական գրասենյակի դեպոզիտը պատվիրատուի անունով:
ՀՈԴՎԱԾ 371. | կանոններ կապալային պայմանագրի առանձին տեսակների վերաբերյալ |
կազմակերպությունների միջև կապալային պայմանագրի առանձին տեսակների վերաբերյալ կանոնները, ինչպես նաև քաղաքացիների կենցաղային կարիքների սպասարկման (կենցաղային պատվերի) կապալային պայմանագրերի վերաբերյալ կանոնները սահմանվում են ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
քաղաքացիների սպասարկման առանձին տեսակների համար Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը հաստատում է կենցաղային պատվերի տիպային պայմանագրեր:
անվավեր են տիպային պայմանագրերի պայմաններից կատարված այնպիսի շեղումները, որոնք սահմանափակում են պատվիրատուների իրավունքները:
(28.07.82. խմբագրությամբ)
գ լ ու խ 32.
կապիտալ շինարարության կապալ
ՀՈԴՎԱԾ 372. | կապիտալ շինարարության կապալի պայմանագիր |
կապիտալ շինարարության կապալի պայմանագրով կապալառու կազմակերպությունը պարտավորվում է հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան և սահմանված ժամանակամիջոցում իր ուժերով ու միջոցներով կառուցել և պատվիրատու կազմակերպությանը հանձնել պլանով նախատեսված օբյեկտը, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուին տալ շինարարական հրապարակ, նրան հանձնել հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերը, ժամանակին ապահովել շինարարության ֆինանսավորումը, ընդունել այն օբյեկտները, որոնց շինարարությունն ավարտվել է, և վճարել դրանց համար:
շինարարությունը տեխնոլոգիական, էներգետիկ, էլեկտրատեխնիկական ու ընդհանուր-գործարանային սարքավորմամբ և ապարատուրայով ապահովելը հանձնարարվում է պատվիրատուին, բացի հատուկ որոշումներով նախատեսված դեպքերից: հատուկ որոշումներով պատվիրատուին կարող է հանձնվել շինարարության ապահովումը շինանյութերով:
ՀՈԴՎԱԾ 373. | գլխավոր կապալառու և ենթակապալառու |
պատվիրատու կապիտալ շինարարության կապալի պայմանագիրը կնքում է մեկ շինարարական կազմակերպության հետ, իսկ ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից սահմանվող դեպքերում ու կարգով` երկու և ավելի շինարարական կազմակերպությունների հետ, որոնք որպես գլխավոր կապալառու իրավունք ունեն ենթակապալի պայմանագրի հիման վրա աշխատանքի առանձին կոմպլեքսների կատարումը հանձնարարելու մասնագիտացված կազմակերպությունների (սույն օրենսգրքի 173 և225 հոդվածներ):
սարքավորման մոնտաժի աշխատանքների կատարման պայմանագիրը պատվիրատուն կնքում է կամ գլխավոր կապալառուի, կամ սարքավորման մատակարարի հետ:
գլխավոր կապալառուի համաձայնությամբ մոնտաժային և այլ մասնագիտական աշխատանքների կատարման պայմանագիրը պատվիրատուն կարող է կնքել մոնտաժող կամ մասնագիտացված այլ կազմակերպությունների հետ:
(29.07.70. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 374. | պատվիրատուի իրավունքները |
պատվիրատուն իրականացնում է վերահսկողություն և տեխնիկական հսկողություն, որպեսզի կատարվող աշխատանքների ծավալը, արժեքն ու որակը համապատասխանեն նախագծերին ու նախահաշիվներին: նա իրավունք ունի ուզած ժամանակ ստուգելու շինարարական և մոնտաժային աշխատանքների ընթացքն ու որակը, ինչպես նաև օգտագործվող նյութերի որակը, ընդսմին առանց միջամտելու կապալառուի օպերատիվ-տնտեսական գործունեությանը:
աշխատանքների կատարման թերությունները կամ աշխատանքների համար օգտագործվող նյութերի թերությունները, որոնք առաջացել են կապալառուի (կամ ենթակապալառուի) մեղքով, կապալառուն պետք է վերացնի իր հաշվին:
ՀՈԴՎԱԾ 375. | կողմերի պատասխանատվությունը կապիտալ շինարարության կապալի պայմանագրի խախտման համար |
կապիտալ շինարարության կապալի պայմանագրով պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար պատասխանատու կողմը վճարում է սահմանված տուժանքը (տույժը), ինչպես նաև տուժանքով չծածկված գումարի չափով հատուցում է այն վնասները, որ առաջացել են մյուս կողմի կատարած ծախսերից, նրա գույքի կորստից կամ վնասումից:
առանձին աշխատանքների կատարման ժամկետները խախտելու համար կապալառուի վճարած տուժանքի (տույժի) գումարները վերադարձվում են կապալառուին այն դեպքում, երբ օբյեկտի բոլոր աշխատանքներն ավարտվել են պայմանագրով սահմանված վերջնական ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 376. | կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի վերաբերյալ կանոնները |
կապիտալ շինարարության կապալի պայմանագրերը կնքվում և կատարվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից հաստատվող կանոնների համապատասխան կամ նրա կողմից հաստատված կարգով:
կոլտնտեսություններում կատարվող կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի վերաբերյալ հատուկ կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
գ լ ու խ 33.
փոխադրում
ՀՈԴՎԱԾ 377. | բեռի փոխադրման պայմանագիրը և բեռների փոխադրումների պլանը |
բեռի փոխադրման պայմանագրով տրանսպորտային կազմակերպությունը (փոխադրողը) պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել հասցեագրված վայրը և հանձնել բեռն ստանալու համար իրավազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է բեռի փոխադրման համար վճարել սահմանված վարձը:
պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների բեռների փոխադրման պայմանագիրը կնքվում է փոխադրումների պլանի հիման վրա, որը պարտադիր է երկու կողմերի համար:
պլանով չնախատեսված բեռների փոխադրման պայմանագրերի կնքումը թույլատրվում է տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) սահմանված կարգով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 378. | ուղևորի փոխադրման պայմանագիր |
ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ եթե ուղևորը ուղեբեռ է հանձնում, ապա ուղեբեռը ևս հասցնել հասցեագրված վայրը և հանձնել ուղեբեռն ստանալու համար իրավազորված անձին. ուղևորը պարտավորվում է վճարել սահմանված ճանապարհավարձը, իսկ ուղեբեռը տալու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:
ՀՈԴՎԱԾ 379. | բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրման պայմանները |
բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրման պայմանները և այդ փոխադրումների համար կողմերի պատասխանատվությունը ԽՍՀ միության ու միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներին համապատասխան որոշվում են տրանսպորտի առանձին տեսակների կանոնադրություններով (օրենսգրքերով) և սահմանված կարգով հրատարակվող կանոններով:
ավտոմոբիլային տրանսպորտով բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրման պայմանները և այդ փոխադրումների համար կողմերի պատասխանատվությունը սույն օրենսգրքին համապատասխան որոշվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից և սահմանված կարգով հրատարակվող կանոններով:
ՀՈԴՎԱԾ 380. | պատասխանատվությունը բեռների փոխադրումների պլանը չկատարելու համար |
փոխադրողը և առաքողը գույքային պատասխանատվություն են կրում փոխադրական միջոցներ չմատուցելու, բեռը փոխադրման չներկայացնելու և փոխադրումների պլանից բխող մյուս պարտականությունները խախտելու համար, ինչպես նաև նույնպիսի խախտումների համար` սույն օրենսգրքի 377 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում:
այն առաքողը, որը բեռը չի ներկայացրել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու համար, պետք է ավտոտրանսպորտային կազմակերպությանը տուգանք վճարի փոխադրումների պլանի միանվագ պատվերի համեմատությամբ չներկայացված բեռի ամբողջ քանակության համար: եթե առաքողը բեռը ներկայացրել է փոխադրման կանոններին չհամապատասխանող վիճակում և բեռի պատշաճ վիճակը չի ապահովել սահմանված ժամկետում այն առաքելու համար, ապա բեռը համարվում է չներկայացված:
եթե ավտոտրանսպորտային կազմակերպությունը առաքողին չի մատուցել այնպիսի քանակությամբ տրանսպորտային միջոցներ, որ բավականացնի փոխադրումների պլանով կամ կատարման համար ընդունված միանվագ պատվերով նախատեսված փոխադրումն ապահովելու համար, ապա նա պետք է առաքողին տուգանք վճարի կամ միանվագ պատվերի համեմատությամբ չփոխադրված` առաքման համար պատրաստ բեռի ամբողջ քանակության համար: պլանով նախատեսված բեռի փոխադրման համար ոչ պիտանի փոխադրական միջոցների մատուցումը հավասարեցվում է տրանսպորտային միջոցներ չմատուցելուն:
ավտոտրանսպորտային կազմակերպությունը և առաքողը ազատվում են փոխադրումների պլանի չկատարման համար պատասխանատվությունից, եթե պլանը չի կատարվել`
1) տարերային բնույթի երևույթների (ձնահյուսերի, հեղեղումների, հրդեհների և այլնի) հետևանքով.
2) ձեռնարկությունում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը առնվազն երեք օրով դադարեցրել է ձեռնարկության աշխատանքը.
3) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ նախատեսված կարգով որոշակի ճանապարհներով բեռների փոխադրումները ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով:
փոխադրումների պլանների կատարման համար առաքողի և ավտոտրանսպորտային կազմակերպության փոխադարձ պատասխանատվության պայմանները, ինչպես նաև այս հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված տուգանքների չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ:
ՀՈԴՎԱԾ 381. | ավտոմոբիլային տրանսպորտով բեռներ, ուղևորներ և ուղեբեռ փոխադրելու վարձը |
ավտոմոբիլային տրանսպորտով բեռների, ուղևորների ու ուղեբեռի փոխադրավարձի չափը, ինչպես նաև ավտոտրանսպորտային կազմակերպությունների կողմից փոխադրումների ժամանակ կատարված լրացուցիչ աշխատանքների և գործողությունների համար գանձույթների չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից հաստատվող տարիֆներով:
ՀՈԴՎԱԾ 382. | ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող բեռների բեռնումը և բեռնաթափումը |
ավտոմոբիլի բեռնումը կատարվում է բեռները առաքողի ուժերով ու միջոցներով, իսկ բեռնաթափումը` բեռներն ստացողի ուժերով ու միջոցներով, եթե այլ բան չի սահմանված ավտոտրանսպորտային կազմակերպության և առաքողի կամ համապատասխանորեն ստացողի համաձայնագրով:
առաքողների և ստացողների միջոցներով բեռների բեռնման ու բեռնաթափման ժամկետները որոշվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ:
առաքողի կամ ստացողի մեղքով բեռնման ու բեռնաթափման ժամանակ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների` սահմանված ժամկետներից ավելի պարապուրդի համար, ինչպես նաև առաքողի մեղքով ուղևորման ճանապարհին ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների պարապուրդի համար առաքողը կամ ստացողը ավտոտրանսպորտային կազմակերպությանը տուգանք է վճարում տարիֆներով սահմանված չափով:
ՀՈԴՎԱԾ 383. | բեռը և ուղեբեռը տեղ հասցնելու ժամկետը և պատասխանատվությունը ուշացման համար |
փոխադրողը պարտավոր է բեռը կամ ուղեբեռը հասցեագրված վայրը հասցնել տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) կամ սահմանված կարգով հրատարակված կանոններով որոշված ժամկետում: եթե տեղ հասցնելու ժամկետը հիշյալ կարգով սահմանված չէ, ապա կողմերն իրավունք ունեն պայմանագրում սահմանելու այդ ժամկետը:
փոխադրողը բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար պատասխանատվությունից ազատվում է, եթե ուշացումը տեղի է ունեցել ոչ նրա մեղքով:
բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար ավտոտրանսպորտային կազմակերպություններից գանձվող տուգանքների չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ` նայած ուշացման տևողությանը:
ավտոտրանսպորտային կազմակերպության կողմից բեռը կամ ուղեբեռը ուշացումով տեղ հասցնելու համար տուգանքի վճարումը նրան չի ազատում այդ ուշացմամբ առաջացած բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի կամ վնասման համար պատասխանատվությունից:
ՀՈԴՎԱԾ 384. | փոխադրման պայմանագրի դադարումը ուղևորի պահանջով |
ուղևորն իրավունք ունի հրաժարվելու միջքաղաքային ավտոմոբիլային հաղորդակցությամբ փոխադրման պայմանագրից և, մինչև ավտոբուսի (մարշրուտային տաքսիի) մեկնումը վերադարձնել տոմսը, ետ ստանալու տոմսի համար վճարված փողը`
1) եթե ավելի քան մեկ ժամով ուշացել է ավտոբուսի (տաքսիի) մեկնումը
2) եթե ավտոբուսում (տաքսիում) ուղևորին ավելի ցածր կարգի տեղ են տվել, քան այն, որի համար նրան տոմս է վաճառված.
3) մյուս այն դեպքերում, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությամբ:
եթե ուղևորությունը դադարել է հիվանդության կամ դժբախտ դեպքի հետևանքով, ապա ուղևորին վերադարձվում է փոխադրավարձը` փոխադրման մնացած տարածության համեմատ:
ՀՈԴՎԱԾ 385. | փոխադրողի պատասխանատվությունը բեռի և ուղեբեռի կորստի, պակասորդի ու վնասման համար |
փոխադրողը պատասխանատու է փոխադրման նպատակով ընդունած բեռի ու ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվելու համար, եթե չապացուցվի, որ կորուստը, պակասորդը կամ վնասումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով (սույն օրենսգրքի 224, 226 հոդվածներ):
տրանսպորտային կանոնադրություններում (օրենսգրքերում) կարող են նախատեսված լինել դեպքեր, երբ բեռի կորստի, պակասորդի և վնասվելու համար փոխադրողի մեղքը պետք է ապացուցի ստացողը կամ առաքողը:
ՀՈԴՎԱԾ 386. | ավտոտրանսպորտային կազմակերպության պատասխանատվության չափը բեռի կորստի, պակասորդի և վնասման համար |
բեռը կամ ուղեբեռը ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրելու ժամանակ պատճառված վնասի համար փոխադրողը (ավտոտրանսպորտային կազմակերպությունը) պատասխանատու է`
1)բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասող բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.
2)բեռի կամ ուղեբեռի վնասվելու դեպքում` այն գումարի չափով, որով պակասել է նրա արժեքը.
3)արժեքի հայտարարումով փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` բեռի կամ ուղեբեռի հայտարարված արժեքի չափով, եթե չապացուցվի, որ այն իրական արժեքից ցածր է :
եթե վնասումը, որի համար պատասխանատու է ավտոտրանսպորտային կազմակերպությունը (սույն օրենսգրքի 385 հոդված), այնքան է փոխել բեռի կամ ուղեբեռի որակը, որ բեռը կամ ուղեբեռը չի կարող օգտագործվել իր անմիջական նպատակով, ապա բեռը կամ ուղեբեռը ստացողը իրավունք ունի հրաժարվելու նրանից և պահանջելու հատուցել նրա կորստի համար:
եթե հետագայում գտնվի այն բեռը կամ ուղեբեռը, որի կորստի կամ պակասորդի համար ավտոտրանսպորտային կազմակերպությունը համապատասխան հատուցում է վճարել, ապա ստացողը (առաքողը) իրավունք ունի պահանջելու իրեն տալ այդ բեռը կամ ուղեբեռը, վերադարձնելով նրա կորստի կամ պակասորդի համար ստացված հատուցումը:
ՀՈԴՎԱԾ 387. | փոխադրումներից բխող պահանջներ և հայցեր |
փոխադրողի դեմ փոխադրումից բխող հայց ներկայացնելուց առաջ պարտադիր է նրան պահանջ ներկայացնելը:
պահանջները կարող են ներկայացվել վեց ամսվա ընթացքում, իսկ տուգանքներ ու պրեմիաներ վճարելու պահանջները` 45 օրվա ընթացքում: փոխադրողը պարտավոր է քննության առնել ներկայացված պահանջը և երեք ամսվա ընթացքում դիմողին հաղորդել պահանջը բավարարելու կամ մերժելու մասին, իսկ այն փոխադրումների վերաբերյալ պահանջները, որոնք մեկ փաստաթղթով իրականացնում են տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրողները` վեց ամսվա ընթացքում և տուգանքի կամ պրեմիայի վճարման պահանջների նկատմամբ` 45 օրվա ընթացքում:
եթե պահանջը մերժված է կամ այս հոդվածով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ապա հայց ներկայացնելու համար դիմողին տրվում է երկու ամիս այն օրվանից, երբ ստացվել է պատասխանը կամ լրացել է պատասխանի համար սահմանված ժամկետը:
առաքողների, ստացողների կամ ուղևորների դեմ փոխադրողի կողմից փոխադրումից բխող հայց ներկայացվելու համար տրվում է վեց ամիս ժամկետ:
արտասահմանյան հաղորդակցությամբ կատարվող փոխադրումների հետ կապված վեճերի վերաբերյալ հայցային վաղեմության ժամկետները և հայցեր ներկայացնելու կարգը սահմանվում են տրանսպորտային կանոնադրություններով (օրենսգրքերով) կամ միջազգային պայմանագրերով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 388. | փոխադրողի պատասխանատվությունը ուղևորին մահ պատճառելու կամ նրա առողջությանը վնաս հասցնելու համար |
ուղևորին մահ պատճառելու կամ նրա առողջությանը վնաս հասցնելու համար փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենսգրքի 41 գլխի կանոններով, եթե օրենքով չի նախատեսված ավելի բարձր պատասխանատվություն:
գ լ ու խ 34.
պետական ապահովագրություն
ՀՈԴՎԱԾ 389. | ապահովագրության տեսակները |
պետական ապահովագրությունն իրականացվում է պարտադիր անձնական և կամավոր ապահովագրության ձևով:
(31.03.92 խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 390. | պարտադիր անձնական ապահովագրություն |
պարտադիր անձնական ապահովագրության տեսակները և իրականացման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(31.03.92 խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 391. | կամավոր ապահովագրության պայմանագիր |
կամավոր ապահովագրության պայմանագրով ապահովագրական կազմակերպությունը պայմանագրում նշված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս պարտավորվում է`
գույքային ապահովագրությամբ ապահովադրին կամ այլ անձի, որի օգտին կնքվել է պայմանագիրը, հատուցել կրած վնասը (վճարել ապահովագրական հատուցում) պայմանագրով պայմանավորված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում, իսկ երբ գույքն ապահովագրված է ոչ լրիվ արժեքով` վնասի համապատասխան մասը, եթե այլ բան չի նախատեսված ապահովագրության կանոններով.
անձնական ապահովագրությամբ ապահովադրին կամ այլ անձի, որի օգտին կնքվել է պայմանագիրը, վճարել պայմանագրով պայմանավորված ապահովագրական գումարը, անկախ պետական սոցիալական ապահովագրությամբ, սոցիալական ապահովագրությամբ նրան հասանելիք գումարներից և վնասի հատուցման հասանելիք գումարներից:
ապահովադիրը պարտավորվում է մուծել պայմանագրով սահմանված ապահովագրական վճարները:
ՀՈԴՎԱԾ 392. | պատճառած վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ ապահովադրի իրավունքները ապահովագրական կազմակերպությանն անցնելը |
գույքային ապահովագրությամբ ապահովագրական հատուցում վճարած ապահովագրական կազմակերպությանն է անցնում տվյալ գումարի սահմաններում այն պահանջի իրավունքը, որ ապահովադիրը (կամ ապահովագրական հատուցում ստացած այլ անձ) ունի պատճառած վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 393. | ապահովագրության կանոնները |
ապահովագրության կանոնները հաստատվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
գ լ ու խ 35.
հաշվարկային եվ վարկային հարաբերություններ
ՀՈԴՎԱԾ 394. | հաշվարկները կազմակերպությունների միջև |
պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների միջև պարտավորություններով վճարումները կատարվում են ոչ կանխիկ հաշվարկի կարգով այն վարկային հիմնարկների միջոցով, որտեղ հիշյալ կազմակերպությունները օրենքին համապատասխան պահում են իրենց դրամական միջոցները: հաշվարկների կարգն ու ձևերը սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
կանխիկ փողով հաշվարկները պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների միջև թույլատրվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ որոշվող դեպքերում և սահմաններում:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 395. | կազմակերպությունների` վարկային հիմնարկներում ունեցած հաշիվներում պահվող դրամական միջոցների տնօրինումը |
կազմակերպությունները վարկային հիմնարկներում ունեցած իրենց հաշիվներում պահվող դրամական միջոցները տնօրինում են այդ միջոցների նպատակներին համապատասխան:
աշխատավարձի և նրան հավասարեցված մյուս վճարումների համար անհրաժեշտ միջոցները կազմակերպության հաշվից տրվում են անկախ հաշվետիրոջ դեմ ներկայացված որևէ պահանջի առկայությունից: այս կանոնից բացառություններ կարող է սահմանել ԽՍՀմ նախարարների խորհուրդը:
վարկային հիմնարկում կազմակերպության ունեցած հաշվում գտնվող միջոցները, առանց նրա համաձայնության, թույլատրվում է դուրս գրել ԽՍՀ միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում միայն:
պահանջները բավարարելիս պահպանվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված հերթականությունը:
(25.12.87. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 396. | կազմակերպությունների վարկավորումը |
պետական կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու մյուս հասարակական կազմակերպությունների վարկավորումը կատարվում է հաստատված պլանի համաձայն` ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված կարգով, ԽՍՀմ պետական բանկի և ԽՍՀմ մյուս բանկերի կողմից նպատակային ժամկետային վարկեր տրվելու միջոցով:
մեկ կազմակերպության կողմից մյուս կազմակերպությանը նատուրալ կամ դրամական ձևով վարկավորելը, այդ թվում ավանսներ տալը, թույլատրվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում միայն:
արտադրական օգնություն ցույց տալիս մեկ կոլտնտեսության կողմից մյուս կոլտնտեսությանը վարկավորելու պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 397. | քաղաքացիներին տրվող բանկային փոխատվություններ |
ԽՍՀՄ բանկերի կողմից քաղաքացիներին փոխատվություններ են տրվում ԽՍՀ միության օրենսդրությամբ որոշվող դեպքերում ու կարգով:
ՀՈԴՎԱԾ 398. | քաղաքացիների ավանդները վարկային հիմնարկներում |
քաղաքացիները կարող են դրամական միջոցները պահել պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և մյուս վարկային հիմնարկներում, տնօրինել ավանդները, ավանդներից եկամուտ ստանալ տոկոսների կամ շահումների ձևով, ոչ կանխիկ հաշվարկներ կատարել վարկային հիմնարկների կանոնադրություններին և սահմանված կարգով հրատարակված կանոններին համապատասխան:
պետությունը երաշխավորում է ավանդների գաղտնիությունը, նրանց պահպանումը և ավանդատուի առաջին իսկ պահանջով նրանց վճարումը:
պետական աշխատավորական խնայողական դրամարկղերն ու մյուս վարկային հիմնարկները մուծված ավանդների տնօրինման կարգը որոշվում է այդ հիմնարկների կանոնադրություններով և այս հոդվածի առաջին մասում նշված կանոններով:
պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում քաղաքացիների ավանդների վրա բռնագանձում կարող է տարածվել դատարանի այն դատավճռի կամ վճռի հիման վրա, որով բավարարված է քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, կամ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա (երբ բացակայում է այնպիսի վաստակ կամ այլ գույք, որի վրա կարող է տարածվել բռնագանձումը), կամ ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու վերաբերյալ հայցով դատարանի վճռի հիման վրա: հիշյալ վարկային հիմնարկներում քաղաքացիների ավանդների բռնագրավում կարող է կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ գույքի բռնագրավման վերաբերյալ օրենքին համապատասխան կայացված որոշման հիման վրա:
(26.03.86. խմբագրությամբ)
գ լ ու խ 36.
հանձնարարություն
ՀՈԴՎԱԾ 399. | հանձնարարության պայմանագիր |
հանձնարարության պայմանագրով մեկ կողմը (փոխանորդը) պարտավորվում է որոշակի իրավաբանական գործողություններ կատարել մյուս կողմի (փոխանորդյալի) անունից և նրա հաշվին:
փոխանորդյալը պարտավոր է փոխանորդին վարձատրել, եթե վարձատրությունը նախատեսված է օրենքով կամ պայմանագրով:
ՀՈԴՎԱԾ 400. | հանձնարարության կատարումը փոխանորդյալի ցուցումներին համապատասխան |
փոխանորդը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել փոխանորդյալի ցուցումներին համապատասխան:
փոխանորդն իրավունք ունի շեղվելու այդ ցուցումներից, եթե ըստ գործի հանգամանքների դա անհրաժեշտ է փոխանորդյալի շահերի տեսակետից և փոխանորդը հնարավորություն չի ունեցել նախօրոք հարցում անելու փոխանորդյալին կամ ժամանակին չի ստացել իր հարցման պատասխանը:
այդ դեպքում փոխանորդը պարտավոր է թույլ տրված շեղումների մասին հաղորդել փոխանորդյալին` հաղորդումը հնարավոր դառնալուն պես:
ՀՈԴՎԱԾ 401. | փոխանորդի կողմից հանձնարարությունը անձամբ կատարելը |
փոխանորդը պարտավոր է անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը: նա իրավունք ունի կատարումը հանձնարարելու այլ անձի (տեղակալին) սույն օրենսգրքի 68 հոդվածում նախատեսված դեպքերում միայն:
այդ դեպքում փոխանորդը պատասխանատու է միայն տեղակալի ընտրության համար:
փոխանորդյալն իրավունք ունի բացարկելու փոխանորդի ընտրած տեղակալին:
ՀՈԴՎԱԾ 402. | փոխանորդի պարտականությունները |
փոխանորդը պարտավոր է`
1) փոխանորդյալի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները.
2) հանձնարարությունը կատարելուն պես փոխանորդյալին ներկայացնել հաշվետվություն` կցելով արդարացուցիչ փաստաթղթեր, եթե դա պահանջվում է ըստ հանձնարարության բնույթի.
3) անհապաղ փոխանորդյալին հանձնել հանձնարարության կատարման կապակցությամբ ամբողջ ստացածը:
ՀՈԴՎԱԾ 403. | փոխանորդյալի պարտականությունները |
փոխանորդյալը պարտավոր է փոխանորդից անհապաղ ընդունել պայմանագրին համապատասխան նրա ամբողջ կատարածը: փոխանորդյալը պարտավոր է նաև, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրով`
1) փոխանորդին ապահովել հանձնարարության կատարման համար անհրաժեշտ միջոցներով.
2) փոխանորդին հատուցել այն փաստացի ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել հանձնարարության կատարման համար.
3) հանձնարարության կատարումից հետո փոխանորդին վարձատրել, եթե վարձատրություն հասնում է (սույն օրենսգրքի 399 հոդված):
ՀՈԴՎԱԾ 404. | պայմանագրի դադարումը |
հանձնարարության պայմանագիրը դադարում է, բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, նաև`
1) փոխանորդյալի կողմից այն լուծվելու հետևանքով.
2) փոխանորդի հրաժարվելու դեպքում.
3) պայմանագրին մասնակից քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու հետևանքով.
4) իրավաբանական անձի լուծարման հետևանքով:
փոխանորդյալն իրավունք ունի ուզած ժամանակ վերացնելու հանձնարարությունը, իսկ փոխանորդը` հրաժարվելու նրանից: անվավեր է այդ իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնությունը:
եթե փոխանորդը պայմանագրից հրաժարվել է այնպիսի պայմաններում, երբ փոխանորդյալը զրկված է իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ապա փոխանորդը պարտավոր է հատուցել պայմանագրի դադարմամբ պատճառած վնասները:
ՀՈԴՎԱԾ 405. | մասամբ կատարված պայմանագրի դադարման հետևանքները |
եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնարարության լրիվ կատարումը, ապա փոխանորդյալը պարտավոր է փոխանորդին հատուցել հանձնարարությունը կատարելիս նրա կրած ծախսերը, իսկ եթե փոխանորդին վարձատրություն է հասնում` նաև վարձատրել նրան կատարված աշխատանքի համեմատ: փոխանորդի կողմից հանձնարարության կատարման նկատմամբ այս կանոնը չի կիրառվում այն բանից հետո, երբ նա գիտեցել է կամ պետք է գիտենար հանձնարարության դադարման մասին:
ՀՈԴՎԱԾ 406. | փոխանորդի ժառանգների պարտականությունները |
փոխանորդի մահվան դեպքում նրա ժառանգները պարտավոր են փոխանորդյալին հաղորդել հանձնարարության պայմանագրի դադարման մասին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել փոխանորդյալի գույքի պահպանության համար:
նույնպիսի պարտականություններ են դրվում նաև փոխանորդ հանդիսացած իրավաբանական անձը լուծարողի վրա:
գ լ ու խ 37.
կոմիսիա
ՀՈԴՎԱԾ 407. | կոմիսիայի պայմանագիր |
կոմիսիայի պայմանագրով մեկ կողմը (կամիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ կոմիտենտի հաշվին, վարձատրությամբ, մեկ կամ մի քանի գործարք կնքել իր անունից:
գյուղատնտեսական մթերքների վաճառման կոմիսիայի պայմանագրով կոլտնտեսությունը (կոմիտենտը) սպառողական կոոպերացիայի կազմակերպությանը (կամիսիոներին) հանձնարարում է կոմիսիոն հիմունքներով վաճառել իր գյուղատնտեսական արտադրանքի այն ավելցուկները, որ մնացել են պետությանը գյուղատնտեսական արտադրանքի վաճառման պարտավորությունները կոլտնտեսության կողմից կատարելուց հետո:
կոմիսիոն խանութները կոմիսիայի պայմանագիր են կնքում մանրածախ առևտրի կարգով վաճառելու ինչպես նոր, այնպես էլ գործածված լայն սպառման ու տնային գործածության առարկաներ, գեղարվեստական իրեր, կիրառական արվեստի իրեր, անտիկվարային իրեր, բացառությամբ այն առարկաների, որոնց ընդունումը կոմիսիոն խանութներում իրերի ընդունման ու վաճառման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից հաստատվող կանոններով արգելվում է:
ՀՈԴՎԱԾ 408. | պայմանագրի ձևը |
կոմիսիայի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է սույն օրենսգրքի 46 հոդվածով նախատեսված հետևանքներին:
գյուղատնտեսական մթերքների վաճառման կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել մթերքներն ընդունող սպառողական կոոպերացիայի կազմակերպության կողմից կոմիտենտին ապրանքագիր տրվելու միջոցով: պայմանագրում (ապրանքագրում) նշվում է մթերքների անունը, դրանց ընդունման ամսաթիվը, ում կողմից են հանձնվել մթերքները, դրանց քանակն ու որակը, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանվող վաճառման գինը և հաշվարկների ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 409. | կոմիսիոների իրավունքներն ու պարտականությունները երրորդ անձի հետ կնքվող գործարքներով |
կոմիսիոների և երրորդ անձի միջև կնքված գործարքով իրավունքներ է ձեռք բերում և պարտականություններ է ստանձնում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը հիշատակվել է գործարքում կամ այդ գործարքի կատարման համար անմիջական հարաբերությունների մեջ է մտել երրորդ անձի հետ:
ՀՈԴՎԱԾ 410. | կոմիտենտի սեփականության իրավունքը |
կոմիտենտից կոմիսիոներին անցած գույքը կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է:
ՀՈԴՎԱԾ 411. | կոմիսիոն հանձնարարության կատարումը |
կոմիսիոները պարտավոր է իր ստանձնած հանձնարարությունը կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով:
եթե կոմիսիոները գործարքը կնքի ավելի ձեռնտու պայմաններով, քան նշել է կոմիտենտը, ապա ամբողջ օգուտը պատկանում է կոմիտենտին, եթե կոմիսիայի պայմանագրում այլ բան չի նախատեսված:
սպառողական կոոպերացիայի այն կազմակերպությունը, որը կոմիսիոն վաճառքի համար գյուղատնտեսական մթերքներ է ընդունել կոմիտենտից, դրանք իր գործունեության շրջանի սահմաններից դուրս իրացնելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի ենթակոմիսիայի պայմանագիր կնքելու սպառողական կոոպերացիայի մի այլ կազմակերպության հետ:
սպառողական կոոպերացիայի այն կազմակերպությունը, որը կոմիսիոն վաճառքի համար գյուղատնտեսական մթերքներ է ընդունել, կոմիտենտին ավանս է տալիս ԽՍՀ միության օրենսդրությամբ որոշված սահմաններում:
ՀՈԴՎԱԾ 412. | շեղումներ կոմիտենտի ցուցումներից |
կոմիսիոներն իրավունք ունի կոմիտենտի ցուցումներից շեղվելու սույն օրենսգրքի 400 հոդվածով նախատեսված դեպքերում:
եթե կոմիսիոները կոմիտենտի նշանակած գնից ավելի ցածր գնով է վաճառել գույքը, ապա նա պարտավոր է կոմիտենտին հատուցել տարբերությունը, եթե չապացուցի, որ հնարավոր չէր գույքը նշանակված գնով վաճառել և որ ցածր գնով վաճառումը կանխել է ավելի մեծ վնասներ:
եթե կոմիսիոները գույքը գնի կոմիտենտի նշանակած գնից ավելի բարձր գնով, ապա այդպիսի գնումն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է այդ մասին կոմիսիոներին հայտնել անհապաղ` երրորդ անձի հետ գործարք կնքելու վերաբերյալ տեղեկացվելուն պես: հակառակ դեպքում գնումը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված: եթե կոմիսիոները հայտնի, որ գնի տարբերությունը իր հաշվին է ընդունում, ապա կոմիտենտն իրավունք չունի հրաժարվելու նրա հաշվին կնքված գործարքից:
ՀՈԴՎԱԾ 413. | կոմիսիոների կողմից վաճառվող իրերի գինը |
կոմիսիոն խանութի ընդունած իրի վաճառման գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ, բայց չպետք է ավելի լինի համապատասխան ապրանքների պետական մանրածախ գներից: անտիկվարային և եզակի իրերի ու արվեստի երկերի վաճառման գինը որոշում է կոմիսիոն խանութը` հատուկ գնահատմամբ:
եթե իրը սահմանված կանոններով (սույն օրենսգրքի 407 հոդված) չի վաճառվել, ապա նրա գինը կարող է իջեցվել կոմիտենտի համաձայնությամբ: եթե իրի վերագնահատման հրավիրված կոմիտենտը չներկայանա, ապա խանութը գինն իջեցնում է կանոններին համապատասխան:
սպառողական կոոպերացիայի կազմակերպության կողմից կոմիսիոն հիմունքներով վաճառելու համար կոլտնտեսություններից ստացված ավելցուկ գյուղատնտեսական մթերքների վաճառման գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 414. | երրորդ անձի հետ կնքված գործարքի կատարումը կոմիսիոների կողմից |
կոմիսիոները պետք է կատարի այն բոլոր պարտականությունները և իրականացնի այն բոլոր իրավունքները, որոնք բխում են երրորդ անձի հետ իր կնքած գործարքից:
կոմիսիոները կոմիտենտի առաջ պատասխանատու չէ երրորդ անձի կողմից այն գործարքի կատարման համար, որը նրա հետ կնքվել է կոմիտենտի հաշվին, բացի այն դեպքերից, երբ կոմիսիոները երաշխավորել է այդ գործարքի կատարումը երրորդ անձի կողմից (դելկրեդերե):
եթե երրորդ անձը խախտել է կոմիսիոների կողմից նրա հետ կնքված գործարքը, ապա կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդել կոմիտենտին, կոմիսիոներին, հավաքել և ապահովել անհրաժեշտ ապացույցներ:
կոմիտենտը, որին հաղորդվել է երրորդ անձի հետ կոմիսիոների կնքած գործարքը այդ անձի կողմից խախտվելու մասին, իրավունք ունի պահանջելու, որ կոմիսիոները իրեն հանձնի հիշյալ գործարքով երրորդ անձի նկատմամբ ունեցած պահանջները:
ՀՈԴՎԱԾ 415. | կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի անվթարության համար |
կոմիսիոները կոմիտենտի առաջ պատասխանատու է իր մոտ գտնվող նրա գույքի կորստի կամ վնասման համար, եթե չապացուցի, որ կորուստը կամ վնասումը տեղի է ունեցել ոչ իր մեղքով:
եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիտենտի համար ստացված գույքը կոմիսիոների կողմից ընդունվելիս հայտնաբերվեն այնպիսի վնասումներ կամ պակասորդ, որոնք կարող են նկատվել արտաքին զննում կատարելիս, ինչպես նաև, եթե կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որևէ մեկի կողմից վնաս հասցվի, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել և այդ ամենի մասին անհապաղ հաղորդել կոմիտենտին:
կոմիսիոները իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը չապահովագրելու համար պատասխանատու է միայն այն դեպքում, երբ կոմիտենտը կարգադրել է ապահովագրել այդ գույքը, կամ դրա ապահովագրումը պարտադիր է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 416. | կոմիսիոների հաշվետվությունը |
հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոները պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կոմիտենտին և նրան հանձնել կատարված հանձնարարությամբ ամբողջ ստացածը, ինչպես նաև կոմիտենտի պահանջով նրան հանձնել երրորդ անձի նկատմամբ բոլոր իրավունքները, որ բխում են այդ երրորդ անձի հետ կոմիսիոների կնքած գործարքից:
եթե կոմիտենտն առարկություններ ունի հաշվետվության առթիվ, ապա նա պարտավոր է դրանց մասին կոմիսիոներին հաղորդել հաշվետվությունը ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում: հակառակ դեպքում հաշվետվությունն ընդունված է համարվում, եթե այլ համաձայնություն չկա:
գյուղատնտեսական մթերքների վաճառքից ստացված գումարը` դուրս գալով տրված ավանսը, սահմանված կոմիսիոն վարձատրությունը և կոմիտենտի հաշվին կոմիսիոների կողմից կատարված ծախսերը, պետք է կոմիտենտին վճարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում: կոմիսիոն վաճառքի ընդունված գյուղատնտեսական մթերքների համար վերջնահաշիվը կատարվում է ոչ ուշ, քան դրանց վաճառքից երեք օր հետո:
ենթակոմիսիայի պայմանագիր կնքվելու դեպքում (սույն օրենսգրքի 411 հոդված) ավանս է տալիս ու վերջնահաշիվ է կատարում կոմիսիոները կամ ենթակոմիսիոները` կոմիտենտի ցանկությամբ:
կոմիսիոն խանութը կոմիտենտին փողը վճարում է, դուրս գալով խանութին հասանելիք կոմիսիոն վարձատրությունը, ոչ ուշ, քան իրի վաճառքից երեք օր հետո:
ՀՈԴՎԱԾ 417. | հանձնարարության կատարման ընդունումը կոմիտենտի կողմից |
կոմիտենտը պարտավոր է`
1) կոմիսիոներից ընդունել հանձնարարությամբ ամբողջ կատարվածը.
2) իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը զննել և այդ գույքի հայտնաբերված թերությունների մասին անհապաղ հաղորդել կոմիսիոներին.
3) կոմիսիոներին ազատել այն պարտավորություններից, որ նա երրորդ անձի հանդեպ ստանձնել է հանձնարարությունը կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 418. | կոմիսիոն վարձատրություն |
հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոներն իրավունք ունի վարձատրություն ստանալու կոմիտենտից: եթե կոմիսիոները երաշխավորել է գործարքի կատարումը երրորդ անձի կողմից (սույն օրենսգրքի 414 հոդված), ապա այդ երաշխավորության համար կոմիսիոները հատուկ վարձատրություն է ստանում կոմիտենտից:
կոմիսիոն վարձատրության, ինչպես նաև դելկրեդերեի վարձատրության չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան չի սահմանված:
բոլոր կոմիսիոն պայմանագրերով, բացառությամբ արտաքին առևտրի կոմիսիայի պայմանագրերի, արգելվում է կոմիսիոն վարձատրությունը և դելկրեդերեի վարձատրությունը որոշել, ելնելով այն տարբերությունից կամ տարբերության մի մասից, որը գոյանում է կոմիտենտի նշանակած գնի և այն ավելի ձեռնտու գնի միջև, որով կոմիսիոները կկնքի գործարքը:
ՀՈԴՎԱԾ 419. | հանձնարարության կատարման ծախսերի հատուցումը |
կոմիտենտը պարտավոր է, բացի կոմիսիոն վարձատրության վճարումից, իսկ համապատասխան դեպքերում` նաև դելկրեդերեի վարձատրության վճարումից, կոմիսիոներին հատուցել հանձնարարության կատարման համար նրա ծախսած գումարները:
կոմիսիոները իր մոտ գտնվող կոմիտենտի գույքի պահպանման ծախսերի դիմաց հատուցման իրավունք չունի, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
կոմիսիայի հանձնվող գյուղատնտեսական մթերքները պայմանագրում նշված վաճառման վայրը փոխադրելու բոլոր ծախսերը կատարվում են կոմիտենտի հաշվին, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:
ՀՈԴՎԱԾ 420. | կոմիսիոների կողմից իրեն հասանելիք գումարները ետ պահելը |
կոմիսիոներն իրավունք ունի կոմիտենտի հաշվին իր մոտ մուտք եղած բոլոր գումարներից ետ պահելու կոմիսիայի պայմանագրով իրեն հասանելիք գումարները:
ՀՈԴՎԱԾ 421. | կոմիտենտի մահից կամ կոմիտենտ իրավաբանական անձի դադարումից հետո հանձնարարության կատարումը կոմիսիոների կողմից |
կոմիտենտի մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող ճանաչելու դեպքում, ինչպես նաև որպես կոմիտենտ հանդես եկող իրավաբանական անձի դադարման դեպքում, կոմիսիոները պարտավոր է իրեն տրված հանձնարարության կատարումը շարունակել մինչև կոմիտենտի իրավահաջորդներից կամ ներկայացուցիչներից համապատասխան ցուցում ստանալը:
ՀՈԴՎԱԾ 422. | կոմիսիոների հրաժարվելը հանձնարարությունը կատարելուց |
եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա կոմիսիոները իրավունք չունի հրաժարվելու ստանձնած հանձնարարության կատարումից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնարին է կատարել հանձնարարությունը կամ կոմիտենտը խախտել է կոմիսիայի պայմանագիրը:
կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին գրավոր հաղորդել իր հրաժարվելու մասին: կոմիսիայի պայմանագիրը իր ուժը պահպանում է երկու շաբաթվա ընթացքում այն օրվանից, երբ կոմիտենտը ստացել է կոմիսիոների ծանուցումը հանձնարարության կատարումից հրաժարվելու մասին:
եթե կոմիսիայի պայմանագիրը կոմիտենտի կողմից խախտվելու հետևանքով կոմիսիոները հրաժարվի ստանձնած հանձնարարությունը կատարելուց, ապա նա իրավունք ունի ստանալու ինչպես կրած ծախսերի հատուցումը, այնպես էլ կոմիսիոն վարձատրությունը:
ՀՈԴՎԱԾ 423. | կոմիտենտի գույքի տնօրինումը հանձնարարության կատարումից կոմիսիոների հրաժարվելուց հետո |
հանձնարարության կատարումից կոմիսիոների հրաժարվելու մասին տեղյակ դարձված կոմիտենտը պարտավոր է հրաժարումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող գույքը:
կոմիտենտը նույնպիսի պարտականություն ունի նաև այն դեպքում, երբ վերացնում է կոմիսիոներին տված հանձնարարությունը (սույն օրենսգրքի 424 հոդված):
եթե կոմիտենտը հիշյալ ժամանակամիջոցում չտնօրինի կոմիսիոների մոտ գտնվող գույքը ապա կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը պահ տալու կոմիտենտի հաշվին կամ կոմիտենտի նկատմամբ իր պահանջները բավարարելու նպատակով այդ գույքը վաճառելու կոմիտենտի համար հնարավորին չափ ձեռնտու գնով:
ՀՈԴՎԱԾ 424. | հանձնարարության վերացումը կոմիտենտի կողմից |
եթե մինչև կոմիսիոների կողմից երրորդ անձանց հետ համապատասխան գործարքներ կնքելը կոմիտենտը ամբողջապես կամ մասամբ վերացնի կոմիսիոների տված հանձնարարությունը, ապա նա պարտավոր է կոմիսիոներին կոմիսիոն վարձատրություն վճարել մինչև հանձնարարության վերացումը նրա կնքած գործարքների համար, ինչպես նաև հատուցել մինչև հանձնարարության վերացումը կոմիսիոների կատարած ծախսերը:
քաղաքացին իրավունք ունի ուզած ժամանակ ետ պահանջելու վաճառման համար կոմիսիոն խանութին հանձնած և դեռ չվաճառված իրը, հատուցելով իրի պահպանման ծախսերն ըստ սահմանված դրույքների:
գ լ ու խ 38.
պահատվություն
ՀՈԴՎԱԾ 425. | պահատվության պայմանագիր |
պահատվության պայմանագրով մեկ կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի հանձնած գույքը և այն վերադարձնել անվթար վիճակում:
սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքված պահատվության պայմանագրում կարող է նախատեսված լինել նաև պահառուի պարտավորությունը` ի պահ վերցնել այն գույքը, որը նրան կհանձնի մյուս կողմը:
պահատվության պայմանագիրը անհատուցանելի է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան չի սահմանված:
ՀՈԴՎԱԾ 426. | պայմանագրի ձևը |
պահատվության պայմանագիրը, եթե հանձնվող գույքի արժեքը հարյուր ռուբլուց ավելի է և պայմանագրի երկու կողմը կամ մեկ կողմը քաղաքացի է, պետք է կնքվի գրավոր (սույն օրենսգրքի 46 հոդված), բացառությամբ հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հանդերձարաններին կարճատև ժամանակով իրերը պահ տալու դեպքերի, երբ պահառուն տալիս է համար կամ մետաղանիշ:
պահառուի կողմից ի պահ վերցված իրերի և նրա կողմից վերադարձվող իրերի նույնության մասին վեճ ծագելու դեպքում թույլատրվում է վկաների ցուցմունքների դիմել:
արտակարգ պարագաներում (հրդեհ, հեղեղ և այլն) իրերը պահ տալը կարող է ապացուցվել վկաների ցուցմունքներով, անկախ պահ տված իրերի արժեքից:
ՀՈԴՎԱԾ 427. | պահատվության պայմանագրի դադարումը կողմերից մեկի պահանջով |
իրերը պահ տվող անձը ուզած ժամանակ կարող է դրանք ետ պահանջել պահառուից:
եթե իրերը պահ են տրվել ցպահանջ կամ առանց ժամկետը նշելու, պահառուն իրավունք ունի ուզած ժամանակ հրաժարվելու պայմանագրից, բայց պարտավոր է պահ տվողին տվյալ պարագաներում բավարար ժամանակ տալ այդ գույքը ետ ընդունելու համար:
ՀՈԴՎԱԾ 428. | պահառուի պարտականությունները |
պահառուն պարտավոր է գույքի պահպանման համար ձեռնարկել պայմանագրով նախատեսված կամ անհրաժեշտ բոլոր միջոցները:
քաղաքացիների միջև կնքված անհատույց պահատվության պայմանագրով պահառուն պարտավոր է իր սեփական գույքի պես հոգ տանել իրեն պահ տրված գույքի նկատմամբ:
պահառուն իրավունք չունի օգտվելու իրեն պահ տրված գույքից, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:
ՀՈԴՎԱԾ 429. | պահառուի վարձատրությունը և նրա ծախսերի հատուցումը |
պահառուի վարձատրության չափը հատուցանելի պահատվության պայմանագրով (սույն օրենսգրքի 425 հոդված) որոշվում է սահմանված կարգով հաստատված սակագներով, դրույքներով, տարիֆներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
անհատույց պահատվության դեպքում գույքը պահ տվողը պարտավոր է պահառուին հատուցելու գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 430. | պահառուի պատասխանատվությունը գույքի կորստի, պակասորդի և վնասման համար |
իր գործունեությամբ ի պահ վերցնելու գործառնություններ իրականացնող կազմակերպությունը իրերի կորստի, պակասորդի և վնասման համար պատասխանատվությունից ազատվում է, եթե դրանք առաջացել են անհաղթահարելի ուժի հետևանքով:
եթե պայմանագրում նախատեսված պահատվության ժամկետը կամ սույն օրենսգրքի 427 հոդվածի կարգով պահառուի նշանակած ժամկետը լրանալուց հետո գույքը ետ չվերցվի պահ տվողի կողմից, ապա պահառուն դրանից հետո այդ գույքի կորստի, պակասորդի կամ վնասման համար պատասխանատու է այն դեպքում միայն, երբ առկա է նրա դիտավորությունը կամ կոպիտ անզգուշությունը:
ՀՈԴՎԱԾ 431. | պահառուի պատասխանատվության չափը |
եթե օրենքում կամ պայմանագրում չի նախատեսված, որ պահառուն պարտավոր է հատուցել գույքի կորստով, պակասորդով կամ վնասումով պատճառված վնասները, ապա պահառուն պատասխանատու է`
1)գույքի կորստի ու պակասորդի համար` կորստի մատնված կամ պակասող գույքի արժեքի չափով.
2)գույքի վնասման համար` այն գումարի չափով, որով իջել է գույքի արժեքը:
եթե գույքը ի պահ տրվելիս գնահատվել է, որի մասին նշված է եղել պայմանագրում կամ պահառուի կողմից տրված այլ փաստաթղթերում, ապա պահառուի կողմից տրված այլ փաստաթղթերում, ապա պահառուի պատասխանատվությունը սահմանափակվում է գնահատման գումարով, եթե չի ապացուցված, որ կորած, պակասած կամ վնասված գույքի իրական արժեքը այդ գումարից ավելի է.
եթե վնասումը, որի համար պատասխանատու է պահառուն, այնքան է փոխել գույքի որակը, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նպատակով, ապա գույքը պահ տվող անձը իրավունք ունի հրաժարվելու այդ գույքից:
ՀՈԴՎԱԾ 432. | հյուրանոցների, հանրակացարանների և նման այլ կազմակերպությունների պատասխանատվությունը գույքի անվթարության համար |
հյուրանոցները, հանգստյան տները, առողջարանները, հանրակացարանները և նման մյուս կազմակերպությունները պատասխանատու են քաղաքացիներին հատկացված սենյակներում գտնվող նրանց գույքի անվթարության համար, թեկուզև այդ գույքը, բացի փողից ու թանկարժեք իրերից, հատկապես պահ տրված չի եղել այդ կազմակերպություններին:
ՀՈԴՎԱԾ 433. | գույքը ետ ստանալու ժամկետի խախտման հետևանքները |
գույք պահ տվող անձը պարտավոր է այն ետ վերցնել սույն օրենսգրքի 430 հոդվածում նշված ժամկետում:
եթե գույք պահ տվողը խուսափում է գույքը ետ ստանալուց, պահառուն, եթե նա քաղաքացի է, իրավունք ունի դատարանով պահանջելու հարկադիր կերպով վաճառել այդ գույքը` դատական վճիռների կատարման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: եթե պահառուն սոցիալիստական կազմակերպություն է, ապա ետ չպահանջված գույքի վաճառքը կատարվում է նրա կանոնադրությամբ նախատեսված կարգով:
գույքի վաճառքից ստացված գումարները, դուրս գալով պահառուին հասանելիք գումարները, տրվում են գույքը պահ տվողին:
ՀՈԴՎԱԾ 434. | պահառուին պատճառած վնասների հատուցումը |
գույքը պահ տվողը պարտավոր է պահառուին հատուցել այդ գույքի առանձնահատկությունների հետևանքով պատճառված վնասները, եթե գույքը ի պահ ընդունելիս պահառուն չի գիտեցել և պարտավոր չէր գիտենալ այդ առանձնահատկությունների մասին:
ՀՈԴՎԱԾ 435. | պահատվության պայմանագիրը իրերի դիմազրկումով |
եթե պահ են տրվել այնպիսի իրեր, որոնք պայմանագրում որոշված են միայն տեսակային հատկանիշներով, ապա այլ համաձայնության բացակայության դեպքում այդ իրերը դառնում են պահառուի սեփականությունը կամ անցնում են նրա օպերատիվ կառավարմանը, և նա պարտավոր է պահ տվողին վերադարձնել հավասար կամ կողմերի պայմանավորված քանակությամբ նույն տեսակի ու որակի իրեր:
ՀՈԴՎԱԾ 436 | պահատվության պարտավորությունն ըստ օրենքի |
սույն օրենսգրքի 425 հոդվածի, 427 հոդվածի առաջին մասի, 428, 430-434 հոդվածների կանոնները համապատասխանորեն կիրառվում են նաև պահատվության այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագում են ըստ օրենքի:
գ լ ու խ 39.
համատեղ գործունեություն
ՀՈԴՎԱԾ 437 | համատեղ գործունեության պայմանագիր |
համատեղ գործունեության պայմանագրով կողմերը պարտավորվում են համատեղ գործել ընդհանուր տնտեսական նպատակի հասնելու համար, այն է` կառուցել ու շահագործել միջկոլտնտեսային կամ պետական-կոլտնտեսային ձեռնարկություն կամ հիմնարկ (որը չի հանձնվում իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության օպերատիվ կառավարմանը), կառուցել ջրատնտեսական կառուցվածքներ ու հարմարանքներ, ճանապարհներ, սպորտային կառուցվածքներ, դպրոցներ, ծննդատներ, բնակելի շինություններ և այլ օբյեկտներ:
քաղաքացիները համատեղ գործունեության պայմանագիր կարող են կնքել միայն իրենց անձնական կենցաղային կարիքների բավարարման համար:
քաղաքացիների և սոցիալիստական կազմակերպությունների միջև համատեղ գործունեության պայմանագրեր չեն թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 438 | պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը |
համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը իրականացվում է նրանց ընդհանուր համաձայնությամբ:
եթե համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցները փոխադարձ համաձայնությամբ իրենց համատեղ գործունեության ղեկավարությունը հանձնարարել են պայմանագրի մասնակիցներից մեկին, ապա հենց նրան է հանձնվում նաև պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը:
այն անձը, որին հանձնարարված է համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցների ընդհանուր գործերի վարումը, գործում է պայմանագրի մյուս մասնակիցների կողմից ստորագրված լիազորագրի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 439. | պայմանագրի մասնակիցների ընդհանուր գույքը |
սույն օրենսգրքի 437 հոդվածում նշված նպատակին հասնելու համար համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցները կատարում են մուծումներ փողով կամ այլ գույքով, կամ աշխատանքային մասնակցության միջոցով:
պայմանագրի մասնակիցների դրամական կամ այլ գույքային մուծումները, ինչպես նաև նրանց համատեղ գործունեության շնորհիվ ստեղծված կամ ձեռք բերված գույքը նրանց ընդհանուր սեփականությունն են:
համատեղ գործունեության պայմանագրի մասնակիցը առանց պայմանագրի մյուս մասնակիցների համաձայնության իրավունք չունի տնօրինելու ընդհանուր գույքի իր բաժինը:
ՀՈԴՎԱԾ 440. | պայմանագրի մասնակիցների ընդհանուր ծախսերն ու վնասները |
համատեղ գործունեության պայմանագրով նախատեսված ծախսերը և համատեղ գործունեության հետևանքով առաջացող վնասները ծածկելու կարգը որոշվում է պայմանագրով:
եթե պայմանագրով այդ կարգը չի նախատեսվել, ապա ընդհանուր ծախսերն ու վնասները ծածկվում են պայմանագրի մասնակիցների ընդհանուր գույքի հաշվին (սույն օրենսգրքի 439 հոդված), իսկ պակասող գումարները պայմանագրի մասնակիցների միջև բաշխվում են ընդհանուր գույքի մեջ կատարած նրանց մուծումների համեմատ:
ՀՈԴՎԱԾ 441. | համատեղ գործունեության առանձին տեսակների վերաբերյալ կանոնները |
համատեղ գործունեության առանձին տեսակները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով` սույն օրենսգրքին համապատասխան:
գ լ ու խ 40.
մրցանակաբաշխություն
ՀՈԴՎԱԾ 442. | մրցանակաբաշխություն հայտարարելը |
որոշակի աշխատանքի լավագույն կատարման համար պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության կողմից հատուկ վարձատրություն (մրցանակ) տալու հրապարակային խոստումը (մրցանակաբաշխություն հայտարարելը) այդ կազմակերպությանը պարտավորեցնում է խոստացած վարձատրությունը վճարել այն անձին, որի աշխատանքը վարձատրության արժանի է ճանաչվել մրցանակաբաշխության պայմաններին համապատասխան:
մրցանակաբաշխության վերաբերյալ հայտարարությունը պետք է պարունակի առաջադրանքի շարադրանքը, նրա կատարման ժամկետը, վարձատրության չափը, աշխատանքները ներկայացնելու վայրը, նրանց համեմատական գնահատման կարգն ու ժամկետը և կարող է պարունակել մրցանակաբաշխության նաև այլ պայմաններ:
մրցանակաբաշխություն կարող են հայտարարել այն կազմակերպությունները, որոնց այդ իրավունքը վերապահված է նրանց կանոնադրություններով կամ ԽՍՀ միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով:
ՀՈԴՎԱԾ 443. | մրցանակաբաշխության պայմանների փոփոխումը |
մրցանակաբաշխության պայմանների փոփոխումը թույլ է տրվում աշխատանքները ներկայացնելու համար որոշված ժամկետի առաջին կեսի սահմաններում միայն:
մրցանակաբաշխության պայմանների փոփոխման մասին մրցանակաբաշխության մասնակիցներին պետք է հաղորդվի այն կարգով, ինչ կարգով հայտարարվել է մրցանակաբաշխությունը:
ՀՈԴՎԱԾ 444. | վարձատրություններ (մրցանակներ) վճարելու վերաբերյալ որոշումը |
վարձատրության (մրցանակի) վճարման մասին որոշումը պետք է կայացվի և մրցանակաբաշխության մասնակիցներին հաղորդվի մրցանակաբաշխության հայտարարությամբ սահմանված ժամկետում և այդ հայտարարությամբ նշված կարգով:
ՀՈԴՎԱԾ 445. | գիտության, գրականության, արվեստի` մրցանակաբաշխությամբ մրցանակի արժանացած երկերի օգտագործումը |
եթե հայտարարվել է գրականության, գիտության կամ արվեստի երկերի մրցանակաբաշխություն, ապա կազմակերպությունը իրավունք է ձեռք բերում մրցանակի արժանացած երկերն օգտագործելու մրցանակաբաշխության հայտարարության մեջ նախատեսված եղանակով: այդ երկերի հեղինակները պահպանում են երկի օգտագործման համար վարձատրություն ստանալու իրավունքը (սույն օրենսգրքի 481 հոդված), եթե մրցանակաբաշխության հայտարարությամբ այլ բան չի սահմանված:
ՀՈԴՎԱԾ 446. | ներկայացված աշխատանքները մրցանակաբաշխության մասնակիցներին վերադարձնելը |
մրցանակաբաշխություն հայտարարած կազմակերպությունը պարտավոր է մրցանակաբաշխության մասնակիցներին վերադարձնել վարձատրության (մրցանակի) չարժանացած աշխատանքները, եթե մրցանակաբաշխության հայտարարությամբ այլ բան չի նախատեսված:
գ լ ու խ 41.
վնաս պատճառելու հետեվանքով ծագող պարտավորություններ
ՀՈԴՎԱԾ 447. | վնաս պատճառելու համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը |
Վնաս պատճառող անձը պարտավոր է լրիվ ծավալով հատուցել քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև կազմակերպությանը պատճառած նյութական և բարոյական վնասը
վնաս պատճառողն ազատվում է հատուցումից, եթե ապացուցի, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
իրավաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցման ենթակա է միայն օրենքով նախատեսված դեպքերում:
(447-րդ հոդվածը խմբ. 25.06.86, 23.06.97 ՀՕ-135)
ՀՈԴՎԱԾ 448. | կազմակերպության պատասխանատվությունը նրա աշխատողների մեղքով պատճառված վնասի համար |
կազմակերպությունը պարտավոր է հատուցել այն վնասը, որ նրա աշխատողներն իրենց մեղքով պատճառել են աշխատանքային (պաշտոնեական) պարտականությունները կատարելիս:
ՀՈԴՎԱԾ 449. | պատասխանատվություն պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար |
պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից վարչական կառավարման բնագավառում իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակ ապօրինի գործողություններով քաղաքացուն պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (սույն օրենսգրքի 447 և 448 հոդվածներ), եթե օրենքով այլ բան չի նախատեսված: այդպիսի գործողություններով կազմակերպություններին պատճառված վնասի համար պատասխանատվություն առաջանում է օրենքով սահմանված կարգով:
(28.06.82. խմբագրությամբ
ՀՈԴՎԱԾ 450. | պատասխանատվություն հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների և դատարանի պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար |
ապօրինի դատապարտելու, ապօրինաբար քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց ապօրինաբար կալանավորելու, կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ձևով ապօրինաբար վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով պետության կողմից հատուցվում է լրիվ ծավալով` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
(28.06.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 451. | անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառած վնասը |
հատուցման ենթակա չէ այն վնասը, որ պատճառվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, եթե ընդսմին չի սահմանազանցվել այդ պաշտպանությունը:
ՀՈԴՎԱԾ 452. | պատասխանատվությունը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում պատճառած վնասի համար |
ծայրահեղ անհրաժեշտության վիճակում պատճառված վնասը պետք է հատուցի այդ վնասը պատճառող անձը:
հաշվի առնելով այն պարագաները, որոնցում հասցվել է այդպիսի վնասը, դատարանը կարող է դրա հատուցման պարտավորությունը դնել երրորդ անձի վրա, որի շահերից ելնելով գործել է վնաս պատճառողը, կամ վնաս հատուցելուց լրիվ կամ մասամբ ազատել ինչպես երրորդ անձին, այնպես էլ վնաս պատճառողին:
ՀՈԴՎԱԾ 453. | պատասխանատվությունը տասնհինգ տարեկան չդարձած անչափահասի պատճառած վնասի համար |
տասնհինգ տարեկան չդարձած անչափահասի պատճառած վնասի համար պատասխանատու են նրա ծնողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ վնասը առաջացել է ոչ իրենց մեղքով:
եթե տասնհինգ տարեկան չդարձած անչափահասը վնաս է պատճառել ուսումնական հաստատության, դաստիարակչական կամ բուժական հիմնարկի հսկողության տակ գտնված ժամանակ, ապա այդ հաստատությունը կամ հիմնարկը պատասխանատու է պատճառած վնասի համար, եթե չապացուցվի, որ վնասը առաջացել է ոչ իր մեղքով:
ՀՈԴՎԱԾ 454. | պատասխանատվությունը տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասի պատճառած վնասի համար |
տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը իր պատճառած վնասի համար պատասխանատու է ընդհանուր հիմքերով (սույն օրենսգրքի 447, 452 և 457 հոդվածներ):
այն դեպքում, երբ տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը չունի գույք կամ վաստակ, որը բավականացներ վնասի հատուցման համար, ապա վնասի համապատասխան մասը պետք է հատուցեն նրա ծնողները կամ հոգաբարձուները, եթե չապացուցեն, որ վնասը առաջացել է ոչ իրենց մեղքով: նրանց այդ պարտականությունը դադարում է, երբ վնաս պատճառողը չափահաս է դառնում, ինչպես նաև այն դեպքում, երբ մինչև չափահաս դառնալը նա գույք կամ վաստակ ունենա, որը բավական է վնասի հատուցման համար:
ՀՈԴՎԱԾ 455. | պատասխանատվությունը անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար |
անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի համար (սույն օրենսգրքի 16 հոդված) պատասխանատու է նրա խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր է հսկողություն ապահովել նրա նկատմամբ, եթե չապացուցի, որ վնասը առաջացել է ոչ իր մեղքով:
ՀՈԴՎԱԾ 456. | պատասխանատվությունը այն քաղաքացու պատճառած վնասի համար, որն ընդունակ չէ հասկանալու իր գործողությունների նշանակությունը |
գործունակ քաղաքացին, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ ինքը չէր կարող հասկանալ կամ ղեկավարել իր գործողությունները, պատասխանատու չէ իր պատճառած վնասի համար: սակայն նա չի ազատվում պատասխանատվությունից, եթե ալկոհոլի կամ թմրադեղերի գործածությամբ կամ այլ միջոցներով ինքն է այդպիսի վիճակի հասցրել իրեն:
ՀՈԴՎԱԾ 457. | պատասխանատվությունը առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի համար |
այն կազմակերպություններն ու քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատողների համար առավել վտանգի հետ (տրանսպորտային կազմակերպությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, կառույցները, ավտոմոբիլների տերերը ևայլն), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չապացուցեն, որ վնասը առաջացել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
ՀՈԴՎԱԾ 458. | պատասխանատվությունը մի քանի անձանց համատեղ պատճառած վնասի համար |
համատեղ վնաս պատճառած անձինք համապարտ պատասխանատվություն են կրում տուժողի առաջ:
ՀՈԴՎԱԾ 459. | վնաս պատճառող անձի նկատմամբ ռեգրեսի իրավունքը |
այն անձը, որը հատուցել է ուրիշի պատճառած վնասը, վնաս պատճառող անձի նկատմամբ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի հատուցվածի չափով, եթե այլ չափ չի սահմանված օրենքով:
ծնողները, խնամակալը կամ հոգաբարձուն, ինչպես նաև սույն օրենսգրքի 453 ու 455 հոդվածներում նշված կազմակերպությունները, որոնք հատուցել են չափահաս չդարձած կամ անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը, ռեգրեսի իրավունք չունեն այդ քաղաքացու նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 460. | վնասի հատուցման ծավալը, բնույթը և չափը |
վնասը հատուցելու մասին վճիռ կայացնելիս դատարանը, արբիտրաժը կամ միջնորդ դատարանը, գործի պարագաներին համապատասխան, վնասի համար պատասխանատու անձին պարտավորեցնում է վնասը հատուցել նատուրայով (տալ նույն տեսակի ու որակի իր, շտկել վնասված իրը ևայլն) կամ լրիվ հատուցել պատճառած վնասները (սույն օրենսգրքի 71 և 217 հոդվածներ):
(460-րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-135)
ՀՈԴՎԱԾ 461. | տուժողի մեղքը և վնաս պատճառող անձի գույքային վիճակը հաշվի առնելը |
եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ ավելացմանը, ապա նայած տուժողի մեղքի աստիճանին (իսկ վնաս պատճառողի մեղքի դեպքում նաև նրա մեղքի աստիճանին) վնասի հատուցման չափը, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ միության օրենքով, պետք է նվազեցվի կամ վնասի հատուցումը պետք է մերժվի:
դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, նայած նրա գույքային վիճակին:
(30.10.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 462. | վնասի հատուցումը առողջությունը վնասելու դեպքում |
հաշմություն պատճառելու կամ առողջությանը այլ վնաս հասցնելու դեպքում վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել այն վաստակը, որից նա զրկվել է աշխատունակությունը կորցնելու կամ այն պակասելու հետևանքով, ինչպես նաև հատուցել առողջությունը վնասելուց առաջացած ծախսերը (ուժեղ սնունդ, պրոթեզ դնելը կողմնակի խնամք և այլն):
դիտավորյալ հանցավոր գործողության հետևանքով քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու դեպքում (բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կամ տուժողի անօրինական գործողությունների հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզման վիճակում վնաս պատճառելուց) այդ հանցանքի համար դատապարտված անձը պարտավոր է պետությանը որպես եկամուտ հատուցել տուժողի ստացիոնար բուժման վրա ծախսված միջոցները:
(28.05.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 463. | պատասխանատվությունը այն քաղաքացու առողջությունը վնասելու և մահվան դեպքում, որի համար վնաս պատճառողը պարտավոր է ապահովագրական վճարներ մուծել |
եթե աշխատողին նրա աշխատանքային (պաշտոնեական) պարտականությունների կատարման կապակցությամբ հաշմություն է պատճառվել կամ առողջությանը այլ վնաս է հասցվել այն կազմակերպության կամ քաղաքացու մեղքով, որը նրա համար պարտավոր է մուծել պետական սոցիալական ապահովագրության վճարներ, ապա այդ կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է տուժողին հատուցի վնասի այն մասը, որը գերազանցում է նրա կողմից ստացվող նպաստի կամ առողջությունը վնասվելուց հետո նրան նշանակված և նրա կողմից փաստորեն ստացվող կենսաթոշակի գումարը: բացառություններն այս կանոնից կարող են սահմանվել ԽՍՀ միության օրենսդրությամբ:
տուժողի մահվան դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն այն անաշխատունակ անձինք, որոնք գտնվելիս են եղել մեռածի խնամքի տակ կամ մինչև մահվան օրը նրանից ապրուստի միջոցներ ստանալու իրավունք են ունեցել, ինչպես նաև մեռածի այն երեխան, որը ծնվել է նրա մահից հետո: հիշյալ անձանց վնասը հատուցվում է տուժողի վաստակի այն բաժնի չափով, որը նրանք որպես ապրուստի միջոց ստանում էին կամ իրավունք ունեին ստանալու տուժողի կենդանության ժամանակ:
վնասը հատուցվում է`
անչափահասներին` մինչև տասնվեց տարեկան, իսկ սովորողներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.
հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.
հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակամիջոցում.
մեռածի ամուսնուն կամ ծնողին, անկախ նրա տարիքից և աշխատունակությունից, եթե նա չի աշխատում և խնամում է մեռածի ութ տարեկան չդարձած երեխաներին, թոռներին, եղբայրներին կամ քույրերին` մինչև դրանց ութ տարեկան դառնալը:
ՀՈԴՎԱԾ 464. | պատասխանատվությունը այն քաղաքացու առողջությունը վնասելու և մահվան դեպքում, որի համար վնաս պատճառողը պարտավոր չէ ապահովագրական վճարներ մուծել |
եթե պետական սոցիալական ապահովագրության ենթակա քաղաքացուն հաշմություն է պատճառվել կամ նրա առողջությանը այլ վնաս է հասցվել այն կազմակերպության կամ քաղաքացու կողմից, որը պարտավոր չէ տուժողի համար պետական սոցիալական ապահովագրության վճարներ մուծել, ապա այդ կազմակերպությունը կամ քաղաքացին պետք է սույն օրենսգրքի 447, 448 և 457 հոդվածների կանոնների համաձայն տուժողին հատուցի վնասի այն մասը, որը գերազանցում է նրա կողմից ստացվող նպաստի կամ առողջության վնասումից հետո նրան նշանակված և նրա կողմից փաստորեն ստացվող կենսաթոշակի գումարը:
տուժողի մահվան դեպքում վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված քաղաքացիները` այդ մասում սահմանված չափերով, այն ժամկետներում, որ նշված են նույն հոդվածի երրորդ մասում:
ՀՈԴՎԱԾ 465. | վնասի հատուցումը այն քաղաքացու առողջությունը վնասելու համար, որին նպաստ կամ կենսաթոշակ չի նշանակվել |
եթե պետական սոցիալական ապահովագրության ենթակա քաղաքացուն հաշմություն պատճառվելու կամ նրա առողջությանը այլ վնաս հասցվելու կապակցությամբ նպաստ կամ կենսաթոշակ չի նշանակվել, ապա պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է լրիվ չափով հատուցել պատճառած վնասը (սույն օրենսգրքի 462 հոդված):
ՀՈԴՎԱԾ 466. | սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինների ռեգրեսային պահանջները |
պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է պետական սոցիալական ապահովագրության կամ սոցիալական ապահովության մարմնի ռեգրեսային պահանջով հատուցել նպաստների կամ կենսաթոշակների այն գումարները, որոնք վճարվել են սույն օրենսգրքի 463 և 464 հոդվածներում նշված անձանց: նույնպիսի ռեգրեսային պահանջ կարող է ներկայացնել այն կոլտնտեսությունը, որը կենսաթոշակային ապահովություն է վճարում սույն օրենսգրքի 467 հոդվածում նշված քաղաքացիներին:
վնասի հատուցման չափը պակասացվելու դեպքում (սույն օրենսգրքի 461 հոդված) համապատասխանորեն նվազեցվում է նաև ռեգրեսային պահանջով կատարվելիք հատուցման չափը:
ՀՈԴՎԱԾ 467. | պատասխանատվությունը այն քաղաքացու առողջությունը վնասելու և մահվան համար, որը սոցիալական ապահովագրության ենթակա չէ |
եթե հաշմություն կամ այլ վնաս է պատճառվել այն քաղաքացու առողջությանը, որը պետական սոցիալական ապահովագրության ենթակա չէ, ապա պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նրա առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետևանքով առաջացած վնասը այն չափով, որը հաշվարկվում է համապատասխան կատեգորիայի բանվորների ու ծառայողների վաստակի համեմատ, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:
եթե հաշմություն կամ այլ վնաս է պատճառվել այն կոլտնտեսականի առողջությանը, ապա վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նրա առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետևանքով առաջացած վնասը տուժողի կորցրած այն եկամուտների չափով, որ նա կստանար կոլտնտեսության հանրային տնտեսությանը մասնակցելիս կամ այդ եկամուտուների այն մասը, որը գերազանցում է կոլտնտեսականների համար սահմանված կարգով տուժողի կողմից ստացվող կենսաթոշակային ապահովության գումարը:
տուժողի մահվան դեպքում վերոհիշյալ կարգով հաշվարկվող վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն իրավունք ունեն սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված քաղաքացիները` նույն հոդվածի երրորդ մասում նշված ժամկետներով:
ՀՈԴՎԱԾ 468. | տասնհինգ տարեկան չդարձած քաղաքացու առողջությանը պատճառած վնասի հատուցումը |
տասնհինգ տարեկան չդարձած և վաստակ չունեցող քաղաքացու առողջությանը հաշմություն կամ այլ վնաս պատճառելու համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է հատուցել տուժողի առողջության վնասման հետ կապված ծախսերը:
տուժողի տասնհինգ տարեկան դառնալուց հետո վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին պարտավոր է տուժողին հատուցել նաև նրա աշխատունակությունը կորչելու կամ պակասելու հետ կապված վնասը, ելնելով ոչ որակյալ բանվորի միջին վաստակից տվյալ վայրում:
եթե տասնհինգ տարեկան չդարձած քաղաքացին իր առողջության վնասման պահին վաստակ է ունեցել, ապա վնասը պետք է նրան հատուցվի, ելնելով այդ վաստակի չափից, բայց ոչ պակաս, քան ոչ որակյալ բանվորի նվազագույն վաստակը տվյալ վայրում:
տուժողի աշխատանքային գործունեությունն սկսվելուց հետո տուժողն իրավունք ունի պահանջելու իր ստացած որակավորմանը համապատասխան ավելացնել այն վնասի հատուցումը, որը կապված է առողջության վնասման հետևանքով նրա աշխատունակությունը պակասելու հետ` ելնելով նույն որակավորման աշխատողի վարձատրության չափից:
ՀՈԴՎԱԾ 469. | տուժողի պահանջով հատուցման չափի փոփոխումը` նրա աշխատունակության վիճակի փոփոխման դեպքում |
աշխատունակությունը մասամբ կորցրած տուժողը ուզած ժամանակ իրավունք ունի իրեն հաշմություն պատճառելու կամ առողջությանը այլ վնաս հասցնելու համար պատասխանատու կազմակերպությունից կամ քաղաքացուց պահանջելու համապատասխանորեն ավելացնել դատարանով որոշված հատուցման չափը, եթե առողջությանը հասցված վնասի կապակցությամբ հետագայում նվաղել է նրա աշխատունակությունը` նրան հատուցում որոշելու պահին նրա ունեցած աշխատունակության համեմատությամբ, կամ եթե պակասեցվել է պետական սոցիալական ապահովագրության կարգով նրա կողմից ստացվող կենսաթոշակի չափը:
ՀՈԴՎԱԾ 470. | հատուցման չափի փոփոխումը վնաս պատճառող անձանց պահանջով |
այն կազմակերպությունը կամ քաղաքացին, որից որոշվել է գանձել տուժողին հաշմություն պատճառելու կամ նրա առողջությանը վնաս հասցնելու հետևանքով նրա աշխատունակությունը պակասելու հետ կապված վնասի հատուցումը, ուզած ժամանակ իրավունք ունի պահանջելու, որ համապատասխանորեն պակասեցվի որոշված հատուցման չափը, եթե աճել է տուժողի աշխատունակությունը նրան հատուցում որոշելու պահին եղածի համեմատությամբ, կամ եթե ավելացվել է պետական սոցիալական ապահովագրության կարգով նրա կողմից ստացվող կենսաթոշակի չափը:
ՀՈԴՎԱԾ 471. | վնասի հատուցման վճարումները |
տուժողի աշխատունակությունը պակասելու հետ կապված վնասի, ինչպես նաև նրա մահվան հետ կապված վնասի ինչպես նաև նրա մահվան հետ կապված վնասի հատուցումը կատարվում է ամենամսյա վճարումներով:
ՀՈԴՎԱԾ 472. | վնասի հատուցումը այն դեպքում, երբ դադարում է հատուցման պարտավորեցված իրավաբանական անձը |
իրավաբանական անձի վերակառուցման դեպքում ամենամսյա այն վճարումները (սույն օրենսգրքի 471 հոդված), որ նա պարտավոր է կատարել հաշմություն պատճառելու կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելու կամ մահ պատճառելու կապակցությամբ, դրվում են իրավաբանական անձի իրավահաջորդների վրա:
իրավահաջորդ չունեցող իրավաբանական անձի լուծարման դեպքում տուժողին կամ սույն օրենսգրքի 463 հոդվածի երկրորդ մասում նշված անձանց հասանելիք վճարումները պետք է կապիտալացվեն պետական ապահովագրության կանոններով ու նրա մարմիններին մուծվեն` վնասի հատուցման վերաբերյալ համապատասխան վճռի մեջ նշված չափով և ժամկետներին դրանք վճարելու համար:
իրավաբանական անձի լուծարման դեպքում քաղաքացու առողջության վնասման կամ մահվան հետ կապված այն վնասի հատուցման վերաբերյալ հայցերը, որը պատճառել է լուծարված իրավաբանական անձը, ներկայացվում են վերադաս կազմակերպությանը կամ իրավաբանական անձի լուծարման վերաբերյալ որոշման մեջ նշված կազմակերպությանը:
տուժողի կողմից ստացվող վնասի հատուցման չափը սույն օրենսգրքի 469 ու 470 հոդվածներում նախատեսված հիմքերով ավելացնելու կամ պակասեցնելու վերաբերյալ պահանջը ներկայացվում է իրավահաջորդին կամ համապատասխանորեն այս հոդվածի երրորդ մասում նշված կազմակերպություններն` կամ համապատասխանորեն վնասը հատուցող իրավաբանական անձի իրավահաջորդի, կամ այս հոդվածի երրորդ մասում նշված կազմակերպությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 473. | թաղման ծախսերի հատուցումը |
տուժողի մահվան դեպքում թաղման ծախսերը տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու կազմակերպությունը կամ քաղաքացին հատուցում է` այդ ծախսերը կրող անձին:
գ լ ու խ 42.
սոցիալիստական գույքը փրկելու հետեվանքով ծագող պարտավորություններ
ՀՈԴՎԱԾ 474. | սոցիալիստական գույքը փրկելիս կրած վնասի հատուցումը |
սպառնացող վտանգից սոցիալիստական գույքը փրկելիս քաղաքացու կրած վնասը պետք է հատուցի այն կազմակերպությունը, որի գույքը փրկելիս է եղել տուժողը:
այդ վնասի հատուցման նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 447 հոդվածի առաջին մասի, 458, 460, 462 հոդվածների, 463 հոդվածի երկրորդ ու երրորդ մասերի, 464, 465 և 467-473 հոդվածների կանոնները:
գ լ ու խ 43. անհիմն կերպով գույք ձեռք բերելուց կամ գույք խնայելուց ծագող պարտավորություններ
ՀՈԴՎԱԾ 475. | անհիմն կերպով ձեռք բերած կամ անհիմն կերպով խնայած գույքը վերադարձնելու պարտականությունը |
այն անձը, որը օրենքով կամ գործարքով սահմանված հիմքեր չունենալով գույք է ձեռք բերել ուրիշի հաշվին, պարտավոր է վերջինիս վերադարձնել անհիմն կերպով ձեռք բերած գույքը:
նույնպիսի պարտականություն է ծագում, երբ հետագայում վերանում է այն հիմքը, որով ձեռք է բերվել գույքը:
անհիմն կերպով ձեռք բերած գույքը նատուրայով վերադարձնելն անհնարին լինելու դեպքում պետք է հատուցվի նրա արժեքը այն չափով, որչափով կգնահատվեր գույքը ձեռք բերվելու պահին:
այն գույքը, որը ուրիշ անձի հաշվին ձեռք է բերվել ոչ թե գործարքով, այլ ուրիշ այնպիսի գործողությունների շնորհիվ, որոնք ակնհայտ հակասում են սոցիալիստական պետության ու հասարակության շահերին, բռնագանձվում է հօգուտ պետության, եթե բռնագրավման ենթակա չէ:
անհիմն կերպով գույք ստացող անձը պարտավոր է վերադարձնել կամ հատուցել նաև այն բոլոր եկամուտները, որոնք նա այդ գույքից ստացել է կամ պետք է ստանար այն պահից ի վեր, երբ ինքն իմացել է կամ պետք է իմանար գույքը ստանալն անհիմն լինելու մասին:
այս կանոնները տարածվում են այն դեպքի վրա, երբ ուրիշ անձի հաշվին գույք խնայելը օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքեր չի ունեցել:
ՀՈԴՎԱԾ 476. | այն գույքը, որը ենթակա չէ վերադարձման |
որպես անհիմն կերպով ձեռք բերված ետ պահանջելու ենթակա չէ`
1) այն գույքը, որը ի կատարումն պարտավորության հանձնված է մինչև կատարման ժամկետը լրանալը.
2) հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո ի կատարումն պարտավորության հանձնված գույքը այն դեպքերում, երբ այդպիսի կատարումը թույլ է տրվում սույն օրենսգրքի 89 հոդվածով.
3) ավելորդ վճարված կամ հետագայում վերացած հիմքով վճարված հեղինակային վարձատրությունը կամ հայտնագործության, ինչպես նաև գյուտի կամ ռացիոնալիզատորական առաջարկության համար վարձատրությունը, եթե կազմակերպությունը վճարումը կատարել է կամավոր կերպով` երբ նրա կողմից հաշվային սխալ և ստացողի կողմից անբարեխղճություն չի եղել:
հատված 4. հեղինակային իրավունք
/հատված 4 ուժը կորցրել է 13.05.96 օրենքով/
ՀՈԴՎԱԾ 477. | այն երկերը, որոնց վրա տարածվում է հեղինակային իրավունքը |
հեղինակային իրավունքը տարածվում է գիտության, գրականության կամ արվեստի երկերի վրա, անկախ երկի ձևից, նպատակից ու արժանիքներից, ինչպես նաև այն վերարտադրելու եղանակից:
հեղինակային իրավունքը տարածվում է լույս ընծայված կամ լույս չընծայված, բայց որևէ այնպիսի օբյեկտիվ ձևով արտահայտված երկերի վրա, որը թույլ է տալիս վերարտադրել հեղինակի ստեղծագործական գործունեության արդյունքը (ձեռագիր, գծագիր, պատկեր, հրապարակային արտասանություն կամ կատարում, ժապավեն, մեխանիկական կամ մագնիսային գրառում և այլն):
հեղինակային իրավունքի առարկա կարող են լինել`
բանավոր երկերը (ճառեր, դասախոսություններ, զեկուցումներ և այլն).
գրավոր երկերը (գրական, գիտական և այլ երկեր).
դրամատիկական և երաժշտադրամատիկական, ինչպես նաև տեքստավոր և անտեքստ երաժշտական երկերը.
թարգմանությունները.
սցենարները, սցենարների պլանները.
կինոֆիլմերը, հեռուստատեսային ֆիլմերը, ռադիո և հեռուստատեսային հաղորդումները.
խորեոգրաֆիական երկերը և մնջախաղերը, որոնց բեմադրության մասին կամ գրավոր կամ այլ եղանակով շարադրված ցուցումներ.
նկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գծանկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի երկերը, պատկերազարդումները նկարները, գծագրերը.
այն հատակագծերը, էսքիզները և պլաստիկ երկերը, որոնք վերաբերում են գիտությանը, տեխնիկային կամ դրամատիկական կամ երաժշտադրամատիկական երկի բեմադրությանը.
աշխարհագրական, երկրաբանական և այլ քարտեզներ.
լուսանկարչական երկերը կամ լուսանկարչությանը համանման եղանակներով ստացված երկերը.
մեխանիկական կամ այլ տեխնիկական գրառման օգնությամբ արտահայտված երկերը.
այլ երկեր
լուսանկարչական երկերի կամ լուսանկարչությանը համանման եղանակներով ստացած երկերի նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե երկի յուրաքանչյուր օրինակի վրա նշված է հեղինակի անունը, երկը լույս ընծայելու վայրն ու թվականը:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 478. | լույս ընծայված երկեր |
երկը լույս ընծայված (հրապարակված) է համարվում, եթե այն հրատարակվել է, հրապարակորեն կատարվել է, հրապարակորեն ցուցադրվել է, հաղորդվել է ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, կամ որևէ այլ եղանակով հաղորդվել է անորոշ թվով անձանց:
երկի լույս ընծայում (հրապարակում) չի համարվում երկի բովանդակության շարադրումը պարունակող ինֆորմացիան, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով նախատեսված դեպքերում` նաև երկի բազմացումը ձեռագրի իրավունքով:
ՀՈԴՎԱԾ 479. | հեղինակային իրավունքը ԽՍՀՄ տերիտորիայում լույս ընծայված երկերի նկատմամբ |
ԽՍՀմ տերիտորիայում առաջին անգամ լույս ընծայված կամ լույս ընծայված, բայց որևէ օբյեկտիվ ձևով ԽՍՀմ տերիտորիայում գտնվող երկի նկատմամբ հեղինակային իրավունք ճանաչվում է հեղինակի և նրա ժառանգների համար, անկախ նրանց քաղաքացիությունից, ինչպես նաև հեղինակի այլ իրավահաջորդների համար:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 480. | հեղինակային իրավունքը արտասահմանում լույս ընծայված երկերի նկատմամբ |
հեղինակային իրավունք ճանաչվում է Հայաստանի Հանրապետության և միութենական մյուս հանրապետությունների այն քաղաքացիների համար, որոնց երկերը առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տերիտորիայում, ինչպես նաև նրանց իրավահաջորդների համար:
մյուս անձանց համար հեղինակային իրավունքը այն երկի նկատմամբ, որն առաջին անգամ լույս է ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում է օտարերկրյա պետության տերիտորիայում, ճանաչվում է ԽՍՀմ միջազգային պայմանագրերով: միջազգային պայմանագրերով պահպանություն տրամադրվելու դեպքում օտարերկրյա պետության տերիտորիայում երկի լույս ընծայման փաստը որոշվում է համապատասխան միջազգային պայմանագրի դրույթների հիման վրա: Հայաստանի Հանրապետության և միութենական մյուս հանրապետությունների քաղաքացի հանդիսացող հեղինակների օտարերկրյա իրավահաջորդների համար հեղինակային իրավունքը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում ճանաչվում է այն դեպքում, եթե այդ իրավունքը նրանց է փոխանցվում ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(28.08.74., 28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 481. | հեղինակի իրավունքները |
հեղինակին է պատկանում`
1) օրենքով թույլ տրված բոլոր եղանակներով` իր անունով, պայմանական անունով (կեղծանունով) կամ առանց անունը նշելու (անանուն) իր երկը հրապարակելու, վերարտադրելու կամ տարածելու իրավունքը.
2) երկի անձեռնմխելիության իրավունքը.
3) ՈՒՐԻՇ անձանց կողմից երկի օգտագործման համար վարձատրություն ստանալու իրավունքը, բացի օրենքում նշված դեպքերից:
հեղինակային վարձատրության դրույքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից, բացի այն դեպքերից, երբ այդ դրույքների հաստատումը ԽՍՀ միության օրենսդրությունը վերապահում է ԽՍՀ միության իրավասությանը:
հեղինակային վարձատրության հաստատված դրույքների բացակայության դեպքում երկի օգտագործման համար հեղինակի վարձատրության չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
Հայաստանի Հանրապետության կամ միութենական այլ հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակի կողմից իր երկը օտարերկրյա պետության տերիտորիայում օգտագործելու իրավունքի հանձնման կարգը սահմանվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 482. | հեղինակի երկերի և անվան անձեռնմխելիության պաշտպանությունը նրա կենդանության օրոք |
երկը հրատարակելիս, հրապարակայնորեն կատարելիս կամ այլ կերպ օգտագործելիս արգելվում է առանց հեղինակի համաձայնության որևէ փոփոխություն մտցնել ինչպես բուն երկի, այնպես էլ նրա անվան և հեղինակի անվան մեջ:
երկը հրատարակելիս նաև արգելվում է առանց հեղինակի համաձայնության պատկերազարդել այն, առաջաբան, վերջաբան գրել կամ մեկնաբանել և որևէ պարզաբանում տալ:
հեղինակային պայմանագիր կնքելու ժամանակ տված համաձայնությունից հեղինակը չի կարող միակողմանի հրաժարվել:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 483. | երկերի անձեռնմխելիության պաշտպանությունը հեղինակի մահից հետո |
հեղինակը իրավունք ունի այն կարգով, ինչ կարգով նշանակվում է կտակակատարը (սույն օրենսգրքի 547 հոդված), նշել այն անձին, որին ինքը հանձնարարում է իր երկերի անձեռնմխելիության պաշտպանությունը իր մահից հետո: այդ անձը իր լիազորություններն իրականացնում է ցմահ:
այդպիսի ցուցումների բացակայության դեպքում երկերի անձեռնմխելիության պաշտպանությունը հեղինակի մահից հետո իրականացնում են նրա ժառանգները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց համար հանձնարարված է հեղինակային իրավունքների պաշտպանությունը: այդ կազմակերպություններն են իրականացնում նաև երկի անձեռնմխելիության պաշտպանությունը, եթե ժառանգներ չկան կամ դադարել է նրանց հեղինակային իրավունքը (սույն օրենսգրքի 498 և 499 հոդվածներ):
ՀՈԴՎԱԾ 484. | համահեղինակություն |
երկու կամ ավելի անձանց համատեղ աշխատանքով ստեղծված երկի (կոլեկտիվ երկի ) նկատմամբ հեղինականին իրավունքը համատեղ պատկանում է համահեղինակներին, անկախ այն բանից, թե արդյոք այդպիսի երկը կազմում է անբաժանելի մի ամբողջություն, թե բաղկացած է այնպիսի մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:
համահեղինակներից յուրաքանչյուրը պահպանում է իր հեղինակային իրավունքը կոլեկտիվի երկի` իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասի նկատմամբ:
կոլեկտիվ երկի մասը ինքնուրույն նշանակություն ունեցող է համարվում, եթե կարող է օգտագործվել անկախ այդ երկի մյուս մասերից:
համահեղինակների փոխհարաբերությունները կարող են որոշվել նրանց համաձայնությամբ: այդպիսի համաձայնության բացակայության դեպքում կոլեկտիվ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը իրականացնում են բոլոր համահեղինակները համատեղ, իսկ վարձատրությունը նրանց միջև բաշխվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 485. | հեղինակային իրավունքը պաշտոնեական առաջադրանքի կատարման կարգով ստեղծված երկի նկատմամբ |
գիտական կամ այլ կազմակերպությունում պաշտոնեական առաջադրանքի կատարման կարգով ստեղծված երկի հեղինակին է պատկանում հեղինակային իրավունքը այդ երկի նկատմամբ:
կազմակերպության կողմից այդպիսի երկի օգտագործման կարգը և հեղինակին վարձատրելու դեպքերը սահմանվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ՀՈԴՎԱԾ 486. | իրավաբանական անձանց հեղինակային իրավունքը |
իրավաբանական անձանց հեղինակային իրավունքը ճանաչվում է ԽՍՀ միության օրենսդրությամբ և սույն օրենսգրքով որոշված դեպքերում ու սահմաններում: այս դրույթները չեն տարածվում իրավաբանական անձանց կողմից պայմանագրով ձեռք բերված հեղինակային իրավունքի վրա:
(28.08.74. խմբագրությամբ):
ՀՈԴՎԱԾ 487. | կազմակերպությունների հեղինակային իրավունքը պարբերական և այլ հրատարակությունների նկատմամբ |
ինքնուրույն կերպով կամ որևէ հրատարակչության միջոցով գիտական ժողովածուներ, հանրագիտական բառարաններ, հանդեսներ կամ պարբերական այլ հրատարակություններ լույս ընծայող կազմակերպություններին է պատկանում հեղինակային իրավունքը այդ հրատարակությունների նկատմամբ ամբողջությամբ վերցված:
այդ հրատարակությունների մեջ մտցված երկերի հեղինակներին է պատկանում հեղինակային իրավունքը իրենց երկերի նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 488. | հեղինակային իրավունքը կինոֆիլմերի, հեռուստատեսային ֆիլմերի, ռադիոհաղորդումների և հեռուստատեսային հաղորդումների նկատմամբ |
կինոնկարի կամ հեռուստատեսային նկարի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է դրանց նկարահանումն իրականացնող ձեռնարկությանը:
սիրողների կինոֆիլմերի կամ հեռուստատեսային ֆիլմերի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է նրա հեղինակին կամ համահեղինակներին:
սցենարի հեղինակին, կոմպոզիտորին, բեմադրող ռեժիսորին, գլխավոր օպերատորին, բեմադրող նկարչին և կինոնկարի կամ հեռուստատեսային նկարի մեջ որպես բաղկացուցիչ մաս մտած այլ երկերի հեղինակներին է պատկանում հեղինակային իրավունքը` յուրաքանչյուրին իր երկի նկատմամբ:
ռադիոհաղորդումների և հեռուստատեսային հաղորդումների նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է դրանք հաղորդող ռադիո և հեռուստատեսային կազմակերպություններին, իսկ այդ հաղորդումների մեջ մտցված երկերի նկատմամբ` դրանց հեղինակներին:
ՀՈԴՎԱԾ 489. | ժողովածուներ կազմողների հեղինակային իրավունքը |
հեղինակային իրավունքը այնպիսի երկերի ժողովածուների նկատմամբ, որոնք որևէ մեկի հեղինակային իրավունքի առարկա չեն, այն է` օրենքներ, դատական վճիռներ, պաշտոնական և այլ փաստաթղթեր, ժողովրդական ստեղծագործության այնպիսի երկեր, որոնց հեղինակներն անհայտ են, հնադարյան ակտեր ու հուշարձաններ, ինչպես նաև այլ այնպիսի երկեր, որոնք չեն պաշտպանվում հեղինակային իրավունքով, պատկանում են ժողովածուներ կազմողներին, եթե նրանք ինքնուրույն մշակման կամ համակարգման են ենթարկել ժողովածուի մեջ մտած նյութը:
նույն իրավունքը պատկանում է այն քաղաքացիներին, որոնք ինքնուրույն մշակել են հիշյալ տեսակի առանձին երկեր:
այս իրավունքը արգելք չի հարուցում նույն երկերը այլ քաղաքացիների կողմից լույս ընծայելուն, եթե նրանք ինքնուրույն կերպով համակարգել կամ մշակել են այդ երկերը:
ժողովածու կազմողը, որը մշակել կամ համակարգել է ժողովածուի մեջ մտցված և որևէ մեկի հեղինակային իրավունքի առարկա հանդիսացող երկերը, օգտվում է ժողովածուի նկատմամբ հեղինակային իրավունքից այն պայմանով, որ պահպանվեն այդ երկերի հեղինակների իրավունքները:
ՀՈԴՎԱԾ 490. | հեղինակի երկի օգտագործումը ուրիշ անձանց կողմից |
ուրիշ անձանց կողմից հեղինակի երկի օգտագործումը (այդ թվում թարգմանությունը) թույլատրվում է ոչ այլ կերպ, քան հեղինակի կամ իրավահաջորդների հետ կնքվող պայմանագրի հիման վրա, բացի օրենքում նշված դեպքերից:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 491. | երկի թարգմանությունը |
երկը լույս ընծայելու նպատակով թարգմանել թույլատրվում է ոչ այլ կերպ, քան հեղինակի կամ նրա իրավահաջորդների համաձայնությամբ:
ԽՍՀմ իրավասու մարմինները կարող են ԽՍՀ միության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել երկի թարգմանությունը և այդ թարգմանության լույս ընծայումը, համապատասխան դեպքերում պահպանելով ԽՍՀմ միջազգային պայմանագրերի պայմանները:
(28.08.74., 28. 07 82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 492. | թարգմանչի հեղինակային իրավունքը |
թարգմանչին է պատկանում հեղինակային իրավունքը իր կատարած թարգմանության նկատմամբ:
(28.08.74., խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 493. | իր թարգմանված երկի օգտագործման համար հեղինակի վարձատրության իրավունքը |
թարգմանված երկի օգտագործման համար վարձատրության իրավունքը պատկանում է բնագրի հեղինակին բոլոր դեպքերում, բացի օրենքում նշված դեպքերից:
(28.08.74., խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 494. | երկի օգտագործումը առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության |
առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն անպայման նշելով օգտագործված երկի հեղինակի ազգանունը, և ընդօրինակման աղբյուրը, թույլատրվում է`
1) հրատարակված ուրիշի երկը օգտագործել նոր, ստեղծագործորեն ինքնուրույն երկ ստեղծելու համար, բացի պատմողական երկը դրամատիկական երկ կամ սցենար դարձնելուց և ընդհակառակը, ինչպես նաև դրամատիկական երկը սցենար դարձնելուց և ընդհակառակը.
2) գիտական ու քննադատական աշխատություններում, ուսումնական և քաղաքական-լուսավորական հրատարակություններում վերարտադրել գիտության, գրականության ու արվեստի հրատարակված առանձին երկերը և դրանցից հատվածները, ըստ որում քաղվածքների ձևով վերարտադրությունը թույլատրվում է հրատարակման նպատակով պայմանավորվածության սահմաններում, իսկ վերարտադրությունը այլ եղանակով, այդ թվում ժողովածուներով, թույլատրվում է մեկ հեղինակի ստեղծագործություններից ընդհանուր առմամբ մեկ հեղինակային մամուլից ոչ ավելի ծավալով.
3) պարբերական մամուլում, կինոյում, ռադիոյով և հեռուստատեսությամբ ինֆորմացիա տալ գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերի մասին, այդ թվում անոտացիաների, ռեֆերատների, տեսությունների և այլ փաստագրական ինֆորմացիոն ձևերով.
4) կինոյում, ռադիոյով և հեռուստատեսությամբ վերարտադրել հրապարակորեն արտասանած ճառերը, զեկուցումները, ինչպես նաև գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերը: վերարտադրություն է համարվում նաև հրապարակորեն կատարվող երկերի տրանսլյացիան ռադիոյով և հեռուստատեսությամբ` անմիջականորեն դրանց կատարման վայրից.
5) թերթերում վերարտադրել հրապարակորեն արտասանված ճառերը, զեկուցումները, ինչպես նաև գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերը` բնագրով և թարգմանությամբ.
6) որևէ եղանակով ընդօրինակել, բացի մեխանիկական կոնտակտային պատճենահանումից, կերպարվեստի այն երկերը, որոնք գտնվում են ազատ այցելավայրերում, բացառությամբ ցուցահանդեսների ու թանգարանների.
7) գիտական, ուսումնական և լուսավորական նպատակներով տպագիր երկերի վերարտադրությունը առանց շահույթ ստանալու.
8) լույս ընծայված երկերի հրատարակումը ցցուն-կետավոր տպատառերով` կույրերի համար:
(28.08.74., 27.10. 76. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 495. | երկի օգտագործումը անձնական պահանջմունքների բավարարման համար |
առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակի վարձատրման թույլատրվում է ուրիշի լույս ընծայված երկը վերարտադրել կամ այլ կերպ օգտագործել անձնական պահանջմունքները բավարարելու համար:
ՀՈԴՎԱԾ 496. | նոր երկ ստեղծելու համար ուրիշի երկն օգտագործած անձի հեղինակային իրավունքը |
նոր երկ ստեղծելու համար ուրիշի երկն օգտագործած (սույն օրենսգրքի 494 հոդվածի 1-ին կետ) անձին է պատկանում հեղինակային իրավունքը իր ստեղծած երկի նկատմամբ:
այս իրավունքը արգելք չի հարուցում նոր երկ ստեղծելու համար նույն երկը այլ անձանց կողմից օգտագործելուն:
ՀՈԴՎԱԾ 497. | երկի օգտագործումը առանց հեղինակի համաձայնության` հեղինակին վարձատրելով |
առանց հեղինակի համաձայնության, բայց նրա ազգանվան նշմամբ և հեղինակին վարձատրելով թույլատրվում է`
1) լույս ընծայված երկերի հրապարակային կատարումը, սակայն եթե հաճախորդներից մուտքի վճար չի գանձվում, ապա հեղինակը վարձատրության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում միայն.
2) լույս տեսած երկի հրապարակային վերարտադրման կամ տարածման նպատակներով նրա գրառումը ժապավենի, ձայնապնակի, մագնիսաժապավենի կամ այլ հարմարանքի վրա, բացառությամբ երկերը կինոյում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ օգտագործվելուց (սույն օրենսգրքի 494 հոդվածի 4-րդ կետ).
3) տեքստավոր երաժշտական երկեր ստեղծելու համար հրատարակված գրական երկերի օգտագործումը կոմպոզիտորի կողմից. այդպիսի դեպքերում տեքստի հեղինակին վարձատրում է այդպիսի երկն օգտագործող կազմակերպությունը.
4) լույս տեսած կերպարվեստի երկերի, ինչպես նաև լուսանկարչական երկերի օգտագործումը արդյունաբերական արտադրանքներում. այդպիսի դեպքերում հեղինակի ազգանվան նշումը պարտադիր չէ:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 498. | հեղինակային իրավունքի գործողության ժամկետը |
հեղինակային իրավունքը գործում է հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո 25 տարի, հաշված հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 499. | հեղինակային իրավունքի ժառանգումը |
հեղինակային իրավունքն անցնում է ժառանգաբար: ժառանգաբար չի անցնում հեղինակի անվան իրավունքը և երկի անձեռնմխելիության իրավունքը: հեղինակի մահից հետո նրա անվան պահպանումը և երկի անձեռնմխելիության պահպանությունը իրականացվում է սույն օրենսգրքի 482 և 483 հոդվածների դրույթներին համապատասխան:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 500. | կոլեկտիվ երկի նկատմամբ հեղինակային իրավունքի գործողության և ժառանգման ժամկետը |
կոլեկտիվ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է հեղինակներից յուրաքանչյուրի ամբողջ կյանքի ընթացքում և անցնում է ժառանգաբար:
յուրաքանչյուր համահեղինակի ժառանգները օգտվում են հեղինակային իրավունքից 25 տարվա ընթացքում, հաշված հեղինակի մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 501. | կազմակերպություններին պատկանող հեղինակային իրավունքի գործողության ժամկետը |
կազմակերպության հեղինակային իրավունքը գործում է անժամկետ:
կազմակերպության վերակառուցման դեպքում նրան պատկանած հեղինակային իրավունքն անցնում է նրա իրավահաջորդին, իսկ լուծարման դեպքում` պետությանը:
ՀՈԴՎԱԾ 502. | հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանությունը |
առանց հեղինակի կամ նրա իրավահաջորդների հետ պայմանագրի կնքման ուրիշի երկն օգտագործելու (սույն օրենսգրքի 490 հոդված), առանց հեղինակի համաձայնության երկի օգտագործման պայմանները չկատարելու (սույն օրենսգրքի 494 ու 497 հոդվածներ) դեպքերում, ինչպես նաև երկի անձեռնմխելիությունը (սույն օրենսգրքի 482 հոդված) կամ հեղինակի այլ անձնական ոչ գույքային իրավունքները խախտելու դեպքում հեղինակը, իսկ նրա մահից հետո` ժառանգները և սույն օրենսգրքի 483 հոդվածում նշված այլ անձինք իրավունք ունեն պահանջելու վերականգնել խախտված իրավունքը (համապատասխան ուղղումներ մտցնել, թույլ տրված խախտման մասին հայտարարություն տալ մամուլում կամ այլ եղանակով) կամ պահանջելու արգելել երկի լույսընծայումը կամ դադարեցնել նրա տարածումը:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 503. | հեղինակի գույքային իրավունքների պաշտպանությունը նրա հեղինակային իրավունքների խախտման դեպքում |
եթե հեղինակային իրավունքների խախտումով հեղինակին կամ նրա իրավահաջորդներին վնաս է պատճառվել (հոդված 217 ), ապա անկախ սույն օրենսգրքի 502 հոդվածում նշված պահանջներից, հեղինակը կամ նրա իրավահաջորդները իրավունք ունեն պահանջելու վնասի հատուցումը:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 504. | հեղինակային իրավունքի գնումը պետության կողմից |
երկի հրատարակման, հրապարակային կատարման և այլ ձևի օգտագործման նկատմամբ հեղինակային իրավունքը պետությունը կարող է հարկադրաբար գնել հեղինակից կամ նրա ժառանգներից` յուրաքանչյուր առանձին դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդից հատուկ որոշմամբ:
այն երկերի օգտագործման կարգն ու պայմանները, որոնց նկատմամբ հեղինակային իրավունքը գնվել է, սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
ՀՈԴՎԱԾ 505. | երկը պետության սեփականություն հայտարարելը |
այն երկը, որի նկատմամբ լրացել է հեղինակային իրավունքի ժամկետը, կարող է պետության սեփականություն հայտարարվել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ: պետության սեփականություն հայտարարված երկերի օգտագործման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 506. | հեղինակային պայմանագիրը և դրա տեսակները |
երկի օգտագործման նպատակով հեղինակը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի հեղինակային պայմանագիր կնքելու համապատասխան կազմակերպության հետ:
հեղինակային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակ`
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագիր.
հեղինակային լիցենզիոն պայմանագիր:
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով հեղինակը կամ նրա իրավահաջորդը հանձնում է կամ հեղինակը պարտավորվում է ստեղծել երկը և պայմանագրով սահմանված ժամկետում այն հանձնել կազմակերպությանը` պայմանագրով պայմանավորված եղանակով օգտագործելու համար, իսկ կազմակերպությունը պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում իրականացնել կամ սկսել այդ օգտագործումը (հոդված 513 ), ինչպես նաև վարձատրել հեղինակին կամ նրա իրավահաջորդին, բացի օրենքում նշված դեպքերից:
հեղինակային լիցենզիոն պայմանագրով հեղինակը կամ նրա իրավահաջորդը կազմակերպությանը իրավունք է վերապահում օգտագործելու երկը, այդ թվում թարգմանելու կամ վերամշակելու եղանակով, պայմանագրով պայմանավորված սահմաններում և պայմանագրով որոշված ժամկետով, իսկ կազմակերպությունը պարտավորվում է վարձատրել այդ իրավունքի վերապահման կամ պայմանագրով նախատեսված ձևով երկի օգտագործման համար, եթե այլ բան չի սահմանված ԽՍՀմ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կողմերը այլ բան չեն պայմանավորվել:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 507. | երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրերի տեսակները |
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրերի թվին դասվում են`
բնագիր երկի հրատարակման կամ վերահրատարակման պայմանագիրը (հրատարակչական պայմանագիր).
ձեռագրի ավանդատվության վերաբերյալ պայմանագիրը.
չհրապարակված երկի հրապարակային կատարման պայմանագիրը (բեմադրական պայմանագիր).
ընդ որում միևնույն երկի համար միանվագ վարձատրություն նախատեսող բեմադրման պայմանագիր հեղինակը կնքել կարող է միայն մեկ կազմակերպության հետ.
չհրապարակված երկը կինոնկարում կամ հեռուստատեսային նկարում (սցենարի պայմանագիր), ռադիոյով կամ հեռուստատեսային հաղորդման մեջ օգտագործելու պայմանագիրը.
հրապարակորեն ցուցադրելու նպատակով կերպարվեստի երկ ստեղծելու պայմանագիրը (գեղարվեստական պատվերի պայմանագիր).
դեկորատիվ-կիրառական արվեստի չհրապարակված երկը արդյունաբերության մեջ օգտագործելու պայմանագիրը.
ինչպես նաև գրականության, գիտության կամ արվեստի երկերը որևէ այլ եղանակով օգտագործման հանձնելու մյուս պայմանագրերը:
(28.08.74.,28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 508. | հեղինակային պայմանագրի ձևը |
հեղինակային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր (սույն օրենսգրքի 46 հոդված):
գրավոր ձևը պարտադիր չէ երկը պարբերական հրատարակություններում և հանրագիտարաններում հրապարակելու վերաբերյալ պայմանագրերի համար:
ՀՈԴՎԱԾ 509. | տիպային հեղինակային պայմանագրեր |
տիպային հեղինակային պայմանագրերը, բացի այն դեպքերից, երբ ԽՍՀ միության օրենսդրությունը այդ պայմանագրերի հրատարակումը վերապահում է ԽՍՀ միության իրավասությանը, հաստատվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի սահմանված կարգով:
հեղինակային պայմանագիրը կարող է պարունակել այնպիսի պայմաններ, որոնք տիպային պայմանագրով նախատեսված չեն: հեղինակի հետ կնքված պայմանագրի այն պայմանները, որոնք օրենքում կամ տիպային պայմանագրում սահմանված դրության համեմատությամբ վատթարացնում են հեղինակի դրությունը, անվավեր են և փոխարինվում են օրենքով կամ տիպային պայմանագրով սահմանված պայմաններով:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 510. | հեղինակի վարձատրության չափն ըստ հեղինակային պայմանագրի |
ըստ հեղինակային պայմանագրի վճարվող վարձատրության չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, հաստատված դրույքների սահմաններում` դրանց առկայության դեպքում (սույն օրենսգրքի 481 հոդված):
ՀՈԴՎԱԾ 511. | երկը հանձնելը եվ նրան հավանություն տալը |
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով հեղինակը պարտավոր է իրեն պատվիրված երկը ստեղծել պայմանագրի պայմաններին համապատասխան և այն հանձնել կազմակերպությանը պայմանագրում սահմանված ժամկետում և պայմանավորված կարգով:
կազմակերպությունը պարտավոր է տիպային պայմանագրով սահմանված ժամկետից ոչ ուշ գրավոր հաղորդել հեղինակին` կամ ըստ հեղինակային պայմանագրի կազմակերպությանը հանձնված երկին հավանություն տալու, կամ պայմանագրով նախատեսված հիմքերով այն մերժելու մասին, կամ երկում ուղղումներ մտցնելու անհրաժեշտության մասին, ճշտորեն նշելով պայմանագրի պայմանների սահմաններում պահանջվող ուղղումների էությունը: եթե գրավոր ծանուցումը հեղինակին չի ուղարկվել տիպային պայմանագրով սահմանված ժամկետում, ապա երկը կազմակերպության հավանությանն արժանացած է համարվում:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 512. | երրորդ անձանց կողմից այն երկի օգտագործման սահմանափակումը, որի համար պայմանագիր է կնքվել |
երկը օգտագործման հանձնելու վերաբերյալ հեղինակային պայմանագրով հեղինակը, առանց մյուս կողմի գրավոր համաձայնության, իրավունք չունի պայմանագրում նշված երկը կամ նրա մի մասը երրորդ անձանց հանձնելու այնպիսի եղանակով օգտագործման համար, որը պայմանավորված է պայմանագրով, բացի տիպային պայմանագրով նախատեսված դեպքերից: այդպիսի սահմանափակման ժամկետը որոշվում է տիպային պայմանագրերով, բայց չի կարող երեք տարուց ավելի լինել սկսած այն օրվանից, երբ կազմակերպությունը հավանություն է տվել երկին: տիպային պայմանագրերում կարող են նախատեսվել դեպքեր, երբ հեղինակն իրավունք չունի երկը հանձնելու օգտագործման նաևայլ եղանակներով, քան պայմանավորված է պայմանագրով:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 513. | կազմակերպության պարտականությունը` օգտագործելու երկը |
երկը օգտագործման հանձնելու հեղինակային պայմանագրով կազմակերպությունը պարտավոր է իրականացնել կամ սկսել երկի օգտագործումը պայմանագրով պայմանավորված եղանակով` նույն պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող երկու տարուց ավելի լինել այն օրվանից, երբ կազմակերպությունը երկին հավանություն է տվել: այդ պարտականությունը չի տարածվում այն կազմակերպության վրա, որը կնքել է սցենարի պայմանագիր կամ գեղարվեստական պատվերի պայմանագիր:
նկատի ունենալով երկերի ծավալը և նրանց օգտագործման բնույթը, տիպային պայմանագիրը կարող է նախատեսել նաև ավելի կրճատ առավելագույն ժամկետներ, քան նշված են այս հոդվածում:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 514. | հեղինակի պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար |
հեղինակը պարտավոր է վերադարձնել երկը օգտագործման հանձնելու պայմանագրով ստացված հեղինակային վարձատրությունը, եթե կազմակերպությունը լուծել է պայմանագիրը այն բանի հետևանքով, որ հեղինակը իր մեղքով երկը նրան չի հանձնել պայմանագրով սահմանված ժամկետում. պատվիրած աշխատանքը կատարել է պայմանագրի պայմաններին ոչ համապատասխան կամ անբարեխիղճ կերպով. հրաժարվել է պայմանագրով սահմանված կարգով ու սահմաններում իրեն առաջարկված ուղղումները մտցնելուց. խախտել է աշխատանքն անձամբ կատարելու պարտականությունը կամ խախտել է սույն օրենսգրքի 512 հոդվածի կանոնները:
եթե կազմակերպությունը պայմանագրով նախատեսված հիմքերով մերժել է երկը (սույն օրենսգրքի 511 հոդված) և դատարանով չի ապացուցել, որ հեղինակը անբարեխիղճ է կատարել պատվիրված աշխատանքը, ապա պայմանագրով ստացած վարձատրությունը մնում է հեղինակին ամբողջովին կամ տիպային պայմանագրով սահմանվող չափով, որը չի կարող պայմանագրի գումարի քսանհինգ տոկոսից պակաս լինել:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 515. | կազմակերպության պատասխանատվությունը պայմանագիրը խախտելու համար |
եթե երկը օգտագործման հանձնելու պայմանագրով սահմանված ժամկետում (հոդված 513) կազմակերպությունը չիրականացնի կամ չսկսի իր հավանությանն արժանացած երկի օգտագործումը, նա պարտավոր է հեղինակի պահանջով լրիվ վճարել պայմանավորված վարձատրությունը: այս դեպքում հեղինակը նաև իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և պահանջելու ետ վերադարձնել պայմանագրով հանձնված երկի օրինակները: կազմակերպությունն ազատվում է վարձատրության այն մասը հեղինակին վճարելու պարտականությունից, որը հեղինակը պետք է ստանար երկի օգտագործումն սկսելուց հետո, եթե ապացուցի, որ երկն օգտագործել չի կարողացել հեղինակից կախված հանգամանքներով:
(28.08.74. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 516. | պատվերով ստեղծված կերպարվեստի երկի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը |
պատվերով ստեղծված կերպարվեստի երկը դառնում է պատվիրատուի սեփականությունը, կամ անցնում է նրա օպերատիվ կառավարմանը, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված: հեղինակը այդ երկի նկատմամբ պահպանում է հեղինակային իրավունքը:
երկի սեփականատերը (օպերատիվ կառավարման իրավունքը կրողը) իրավունք ունի այդ երկը ցուցադրելու հրապարակային ցուցահանդեսներում` առանց լրացուցիչ վարձատրություն վճարելու հեղինակին:
ՀՈԴՎԱԾ 517. | կերպարվեստի երկում պատկերված քաղաքացու շահերի պաշտպանությունը |
կերպարվեստի այն երկի հրապարակումը, ընդօրինակումն ու տարածումը, որի մեջ պատկերված է այլ անձ, թույլ է տրվում պատկերվածի համաձայնությամբ միայն, իսկ նրա մահից հետո` նրա զավակների կամ կենդանի մնացած ամուսնու համաձայնությամբ: այդպիսի համաձայնություն չի պահանջվում, եթե դա արվում է ելնելով պետական կամ հանրային շահերից կամ պատկերված անձը վարձով է կեցվածք ընդունել հեղինակի համար:
ՀՈԴՎԱԾ 518. | պատվերներով կատարված ճարտարապետական, ինժեներական և այլ տեխնիկական հատակագծերի օգտագործման կարգը |
կազմակերպությունների պատվերներով կատարված ճարտարապետական, ինժեներական և այլ տեխնիկական հատակագծերը, գծագրերն ու նկարները պատվիրատուների կողմից կարող են օգտագործվել իրենց կարիքների համար, երրորդ անձանց օգտագործմանը հանձնվել կամ վերարտադրվել մամուլում` առանց լրացուցիչ վարձատրություն վճարելու հեղինակներին:
ՀՈԴՎԱԾ 519. | հեղինակային լիցենզիոն պայմանագիր երկը թարգմանելու կամ վերամշակելու միջոցով օգտագործման իրավունք վերապահելու մասին |
երկը թարգմանելու կամ այլ տեսակի երկի (մասնավորապես, պատմողական երկը դրամատիկական երկի կամ սցենարի կամ հակառակը) վերամշակելու միջոցով օգտագործելու իրավունք վերապահելու հեղինակային լիցենզիոն պայմանագրի պայմանները սահմանում են կողմերը այն կնքելիս, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.08.74. խմբագրությամբ)
հատված y. հայտնագործության իրավունք
ՀՈԴՎԱԾ 520. | հայտնագործության հեղինակի իրավունքները |
հայտնագործության հեղինակն իրավունք ունի պահանջելու, որպեսզի ճանաչվեն հայտնագործության իր հեղինակությունը և առաջնությունը, որոնք վավերացվում են դիպլոմով, որ տրվում է հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից հաստատվող կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:
հայտնագործության հեղինակն ունի վարձատրության իրավունք, որը նրան վճարվում է դիպլոմն ստանալիս, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսված արտոնությունների իրավունք:
ՀՈԴՎԱԾ 521. | հայտնագործության հեղինակի իրավունքները ժառանգությամբ անցնելը |
հայտնագործության մեռած հեղինակի դիպլոմն ստանալու, ինչպես նաև վարձատրություն ստանալու իրավունքը անցնում է ժառանգաբար` օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 522. | հայտնագործության հեղինակության վերաբերյալ վեճերը |
հայտնագործության հեղինակության (համահեղինակության) վերաբերյալ վեճերը լուծվում են դատարանով:
հատված yi. գյուտի, ռացիոնալիզատորական առաջարկության եվ արդյունաբերական նմուշի իրավունք
ՀՈԴՎԱԾ 523. | հեղինակային վկայագիր և գյուտի արտոնագիր |
գյուտի հեղինակն իր ընտրությամբ կարող է պահանջել կամ իր հեղինակության ճանաչումը` պետությանը հանձնելով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը, կամ իր հեղինակության ճանաչումը, իրեն ամրացնելով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքը: առաջին դեպքում գյուտի համար տրվում է հեղինակային վկայագիր, երկրորդ դեպքում` արտոնագիր: հեղինակային վկայագրերը և արտոնագրերը տրվում են հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսվող պայմաններով ու կարգով:
ԽՍՀ միության սահմաններում արված գյուտերի և խորհրդային քաղաքացիների կողմից արտասահմանում արված գյուտերի արտոնագրումն արտասահմանում, ինչպես նաև խորհրդային գյուտերի ամեն մի հանձնումն արտասահման, թույլատրվում են ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով միայն:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 524. | այն գյուտի օգտագործումը, որի համար հեղինակային վկայագիր է տրվել |
այն դեպքում, երբ գյուտի համար հեղինակային վկայագիր է տրվել, այդ գյուտի նկատմամբ պետության բացառիկ իրավունքը գործում է հայտ ներկայացվելու օրվանից սկսած տասնհինգ տարվա ընթացքում: պետությունն իր վրա է վերցնում գյուտի իրականացման հոգսը, հաշվի առնելով դրա ներդրման նպատակահարմարությունը:
կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները պետական կազմակերպությունների հետ հավասար հիմունքներով կարող են օգտագործել իրենց գործունեության բնագավառին վերաբերող գյուտերը: հայտ ներկայացնելու օրվանից սկսած տասնհինգ տարվա ընթացքում մյուս կազմակերպությունների և անձանց կողմից հիշյալ գյուտերը արհեստագործության նպատակով օգտագործել թույլատրվում է դրա համար լիազորված պետական մարմնի թույլտվությամբ միայն:
գյուտարարը, որին հեղինակային վկայագիր է տրվել, իր գյուտի օգտագործման դեպքում ունի վարձատրության իրավունք` նայած գյուտի օգտագործման շնորհիվ ստացվող խնայողության կամ այլ դրական արդյունքին, ինչպես նաև ունի հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան արտոնությունների իրավունք:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 525. | գյուտի արտոնագրատիրոջ իրավունքները |
արտոնագիրը տրվում է հայտ ներկայացնելու օրվանից հաշված տասնհինգ տարի ժամանակով: նույն օրվանից պաշտպանվում են հայտ ներկայացնողի իրավունքները: ոչ ոք չի կարող օգտագործել գյուտը առանց արտոնագրատիրոջ, այսինքն` այն անձի համաձայնության, որին պատկանում է արտոնագիրը: արտոնագրատերը կարող է թույլտվություն (լիցենզիա) տալ իր գյուտի օգտագործման համար կամ լիովին ուրիշի զիջել արտոնագիրը: արտոնագրի գործողությունը ժամկետից շուտ կարող է դադարեցվել ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից որոշվող դեպքերում և կարգով:
այն կազմակերպությունը, որը մինչև գյուտի համար հայտ ներկայացվելը ԽՍՀմ սահմաններում գյուտարարից անկախ կիրառել է տվյալ գյուտը կամ նախապատրաստել է դրա համար անհրաժեշտ ամեն ինչ, պահպանում է այդ գյուտի հետագա անվճար օգտագործման իրավունքը: այս հարցի առթիվ վեճերը լուծվում են դատական կարգով:
այն դեպքում, երբ գյուտը առանձնապես կարևոր նշանակություն ունի պետության համար, բայց արտոնագրատիրոջ հետ համաձայնություն չի կայացվել արտոնագիրը զիջելու կամ լիցենզիա տալու վերաբերյալ, ԽՍՀմ նախարարների խորհրդի որոշմամբ արտոնագիրը կարող է հարկադրաբար գնվել պետության կողմից կամ համապատասխան կազմակերպությանը կարող է թույլատրվել օգտագործել գյուտը, վարձատրություն սահմանելով արտոնագրատիրոջ համար:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 526. | ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակի իրավունքները |
արմատավորման համար ընդունված ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակին տրվում է նրա հեղինակությունը հաստատող վկայագիր: նա ունի վարձատրության իրավունք` նայած առաջարկության արմատավորումից ստացվող խնայողությանը կամ այլ դրական արդյունքին, ինչպես նաև ունի հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան արտոնությունների իրավունք:
ՀՈԴՎԱԾ 526. | արդյունաբերական նմուշի իրավունք |
արդյունաբերական նմուշի հեղինակն իր ընտրությամբ կարող է պահանջել կամ իր հեղինակության ճանաչում` պետությանը հանձնելով արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը, կամ իր հեղինակության ճանաչում` իրեն ամրացնելով արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը: առաջին դեպքում արդյունաբերական նմուշի համար տրվում է վկայագիր, երկրորդ դեպքում` արտոնագիր:
վկայագրերը և արտոնագրերը տրվում են արդյունաբերական նմուշների վերաբերյալ ԽՍՀմ նախարարների խորհրդի հաստատած կանոնադրությամբ նախատեսող պայմաններով ու կարգով:
այն դեպքում, երբ արդյունաբերական նմուշի համար վկայագիր է տրվել, այդ նմուշի նկատմամբ պետության բացառիկ իրավունքը գործում է նմուշի առաջնության ճանաչման օրվանից սկսած տասը տարվա ընթացքում:
արդյունաբերական նմուշի արտոնագրով հիմնավորված բացառիկ իրավունքը գործում է այդ նմուշի առաջնության ճանաչման օրվանից սկսած հինգ տարվա ընթացքում: նշված ժամկետը արտոնագրատիրոջ միջնորդությամբ կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան հինգ տարով:
արդյունաբերական նմուշի այն հեղինակը, որին վկայագիր է տրվել, այդ նմուշն օգտագործելու դեպքում ունի վարձատրվելու իրավունք, ինչպես նաև արտոնությունների իրավունք` արդյունաբերական նմուշների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան:
ԽՍՀմ սահմաններում ստեղծված արդյունաբերական նմուշների և խորհրդային քաղաքացիների կողմից արտասահմանում ստեղծված արդյունաբերական նմուշների արտոնագրումն արտասահմանում, ինչպես նաև խորհրդային արդյունաբերական նմուշների ամեն մի հանձնումն արտասահման թույլատրվում է միմիայն ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 527. | գյուտի, ռացիոնալիզատորական առաջարկության և արդյունաբերական նմուշի հեղինակի մասնակցությունը առաջարկության ներդրմանը |
գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների և արդյունաբերական նմուշների հեղինակները մասնակցում են իրենց առաջարկությունների ներդրման աշխատանքների իրականացմանը` ԽՍՀմ նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 528. | գյուտի, ռացիոնալիզատորական առաջարկության և արդյունաբերական նմուշի հեղինակի իրավունքների ժառանգաբար անցնելը |
գյուտի համար հեղինակային վկայագիր կամ արտոնագիր, ռացիոնալիզատորական առաջարկության համար վկայական, արդյունաբերական նմուշի համար վկայագիր կամ արտոնագիր ստանալու իրավունքը և գյուտի, ռացիոնալիզատորական առաջարկության ու արդյունաբերական նմուշի համար վարձատրվելու իրավունքը, ինչպես նաև գյուտի և արդյունաբերական նմուշի` արտոնագրի վրա հիմնված բացառիկ իրավունքը օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 529. | հեղինակության և վարձատրության վերաբերյալ վեճերը |
գյուտի, արդյունաբերական նմուշի հեղինակության (համահեղինակության) վերաբերյալ վեճերը լուծվում են դատարանով: դատարանով են լուծվում նաև ռացիոնալիզատորական առաջարկության առաջնության վերաբերյալ վեճերը, եթե դրանք չեն լուծվել այն կազմակերպությունում, որտեղ առաջարկությունն արմատավորվել է:
գյուտերի, ռացիոնալիզատորական առաջարկությունների և արդյունաբերական նմուշների համար վարձատրության չափի, հաշվարկման կարգի ու վճարման ժամկետների հարցերի առթիվ ծագող վեճերը համապատասխանաբար լուծվում են հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությամբ և արդյունաբերական նմուշների վերաբերյալ կանոնադրությամբ նախատեսված կարգով, ընդ որում ընդունված որոշումը սխալ համարող հեղինակը կարող է դիմել դատարան:
(28.07.82. խմբագրությամբ)
հատված yii. ժառանգական իրավունք
գ լ ու խ 47.
ՀՈԴՎԱԾ 530. | ժառանգման հիմքերը |
ժառանգումն իրականացվում է ըստ օրենքի և ըստ կտակի:
ժառանգումն ըստ օրենքի տեղի է ունենում, երբ և որքանով այն չի փոփոխվել կտակով:
եթե ժառանգներ չկան ոչ ըստ օրենքի, ոչ ըստ կտակի, կամ ժառանգներից ոչ մեկը չի ընդունել ժառանգությունը, կամ կտակարարը բոլոր ժառանգներին զրկել է ժառանգությունից, ապա մեռածի գույքը ժառանգման իրավունքով անցնում է պետությանը:
ՀՈԴՎԱԾ 531. | ժառանգության բացման ժամանակը |
ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ նրան մեռած հայտարարելու դեպքում` սույն օրենսգրքի 21 հոդվածում նշված օրը:
ՀՈԴՎԱԾ 532. | ժառանգության բացման վայրը |
ժառանգության բացման վայր է համարվում ժառանգատուի մշտական բնակության վերջին վայրը (սույն օրենսգրքի 17 հոդված), իսկ եթե դա անհայտ է` գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրը:
ՀՈԴՎԱԾ 533. | այն քաղաքացիները, որոնք կարող են ժառանգներ լինել |
ժառանգներ կարող են լինել`
ըստ օրենքի ժառանգման դեպքում` այն քաղաքացիները, ովքեր կենդանի են ժառանգատուի մահվան պահին, ինչպես նաև ժառանգատուի այն երեխաները, ովքեր սաղմնավորվել են նրա կենդանության ժամանակ և ծնվել են նրա մահից հետո.
ըստ կտակի ժառանգման դեպքում` այն քաղաքացիները, ովքեր կենդանի են ժառանգատուի մահվան պահին, ինչպես նաև նրանք, ովքեր սաղմնավորվել են նրա կենդանության ժամանակ և ծնվել են նրա մահից հետո:
ՀՈԴՎԱԾ 534. | ժառանգման իրավունք չունեցող քաղաքացիները |
ոչ ըստ օրենքի, ոչ էլ ըստ կտակի ժառանգելու իրավունք չունեն այն քաղաքացիները, որոնք ժառանգատուի, նրա ժառանգներից որևէ մեկի դեմ կամ ժառանգատուի` կտակում արտահայտված վերջին կամքի իրականացման դեմ ուղղված իրենց հակաօրինական գործողություններով նպաստել են իրենց որպես ժառանգներ ճանաչելուն, եթե այս հանգամանքներն ապացուցված են դատական կարգով:
ծնողները չեն կարող ըստ օրենքի ժառանգել այն զավակներից հետո, որոնց նկատմամբ նրանք զրկված են եղել ծնողական իրավունքներից ու նրանց այդ իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու պահին, ինչպես նաև այն ծնողներն ու չափահաս զավակները, որոնք չարամտորեն խուսափել են ժառանգատուին պահելու` օրենքով իրենց վրա դրված պարտականությունների կատարումից, եթե այդ հանգամանքներն ապացուցված են դատական կարգով:
այս հոդվածի կանոնները կիրառվում են նաև հրիտակի իրավունքի նկատմամբ (սույն օրենսգրքի 541 հոդված):
ՀՈԴՎԱԾ 535. | ժառանգներն ըստ օրենքի |
ըստ օրենքի ժառանգման դեպքում հավասար բաժնով ժառանգներ են հանդիսանում`
առաջին հերթին` մահացածի զավակները (այդ թվում որդեգրվածները), ամուսինն ու ծնողները (որդեգրողները), ինչպես նաև մեռածի այն երեխան, որը նրա մահից հետո է ծնվել.
երկրորդ հերթին` մեռածի եղբայրներն ու քույրերը, նրա պապն ու տատը ինչպես հոր, այնպես էլ մոր կողմից:
երկրորդ հերթի ժառանգները ըստ օրենքի ժառանգման են հրավիրվում առաջին հերթի ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունվելու դեպքում միայն, ինչպես նաև այն դեպքում, երբ առաջին հերթի բոլոր ժառանգները զրկված են ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ):
ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահը առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի տակ: ուրիշ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգներին հավասար, որը ժառանգման է հրավիրվում:
ժառանգատուի թոռները և ծոռները ըստ օրենքի ժառանգներ են հանդիսանում, եթե ժառանգության բացման պահին կենդանի չէ նրանց ծնողներից նա, ով ժառանգ կլիներ. նրանք հավասարապես ժառանգում են այն բաժինը, որն ըստ օրենքի ժառանգման դեպքում կհասներ նրանց մեռած ծնողին:
որդեգրվածներն ու նրանց սերունդները չեն ժառանգում որդեգրվածի ծնողների, վերընթաց գծով նրա մյուս արյունակից ազգականների, ինչպես նաև նրա հարազատ եղբայրների ու քույրերի մահից հետո:
որդեգրվածի և նրա սերունդների մահից հետո չեն ժառանգում որդեգրվածի ծնողները և վերընթաց գծով նրա մյուս արյունակից ազգականները, ինչպես նաև նրա հարազատ եղբայրներն ու քույրերը:
ՀՈԴՎԱԾ 536. | տնային կահավորանքի և գործածության առարկաների ժառանգումը |
սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաները անցնում են ըստ օրենքի այն ժառանգներին, ովքեր մինչև ժառանգատուի մահը առնվազն մեկ տարի ապրել են նրա հետ համատեղ, անկախ նրանց հերթից ու ժառանգության բաժնից:
ՀՈԴՎԱԾ 537. | քաղաքացու` իր գույքն ըստ հայեցողության կտակելու իրավունքը |
յուրաքանչյուր քաղաքացի իր ամբողջ գույքը կամ նրա մի մասը (չբացառելով սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաները) կարող է կտակով թողնել ինչպես ըստ օրենքի ժառանգների թվի մեջ մտնող, այնպես էլ դրանց թվի մեջ չմտնող մեկ կամ մի քանի անձանց, ինչպես նաև պետությանը կամ պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական առանձին կազմակերպությունների:
կտակարարը կտակով կարող է ժառանգման իրավունքից զրկել ըստ օրենքի մեկ, մի քանի կամ բոլոր ժառանգներին:
(28.07.82. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 538. | ժառանգության պարտադիր բաժնի իրավունք |
ժառանգատուի անչափահաս կամ անաշխատունակ զավակները (այդ թվում որդեգրվածները), ինչպես նաև մեռածի անաշխատունակ ամուսինը, ծնողները (որդեգրողները) և խնամքի տակ գտնվողները, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգում են ժառանգության այն բաժնի առնվազն երկու երրորդը, որը նրանցից յուրաքանչյուրին կհասներ ըստ օրենքի ժառանգման դեպքում (պարտադիր բաժին): պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում նաև սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաներից բաղկացած ժառանգական գույքի արժեքը:
ՀՈԴՎԱԾ 539. | ժառանգի ենթանշանակումը |
կտակարարն իրավունք ունի կտակում մատնանշելու մեկ կամ մի քանի ժառանգներ այն դեպքերի համար, երբ նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգության բացումը կամ չընդունի ժառանգությունը:
ՀՈԴՎԱԾ 540. | գույքի չկտակված մասի ժառանգումը |
գույքի չկտակած մասը բաժանվում է ըստ օրենքի ժառանգների միջև, որոնք ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 535 և 536 հոդվածների կարգով: այդ ժառանգների թվին են պատկանում նաև ըստ օրենքի այն ժառանգները, որոնց կտակով թողնված է եղել գույքի մի մասը, եթե կտակում այլ բան չի նախատեսված:
ՀՈԴՎԱԾ 541. | հրիտակ |
կտակարարը իրավունք ունի ըստ կտակի ժառանգին հանձնարարելու որևէ պարտավորության կատարում (հրիտակ) մեկ կամ մի քանի անձանց (հրիտակառուների) օգտին, որոնք իրավունք են ձեռք բերում պահանջելու այդ պարտավորության կատարումը: հրիտակառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգների թվին պատկանող, այնպես էլ նրանց թվին չպատկանող անձինք:
այն ժառանգորդի վրա, որին անցնում է բնակելի տունը, կտակարարն իրավունք ունի պարտավորություն դնելու, որպեսզի նա մի այլ անձի ցմահ օգտագործմանը հանձնի այդ տունը կամ նրա որոշ մասը: հետագայում տան կամ նրա մի մասի սեփականությունն ուրիշի անցնելու դեպքում ցմահ օգտագործման իրավունքը պահպանվում է:
ժառանգը, որին կտակարարը հանձնարարել է հրիտակի կատարումը, այն պետք է կատարի իրեն անցած ժառանգական գույքի իսկական արժեքի սահմաններում միայն, դուրս եկած ժառանգատուի պարտքերի` իրեն հասնող բաժինը:
եթե հրիտակի կատարումը հանձնարարվել է պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգի (սույն օրենսգրքի 538 հոդված), ապա նա պարտավոր է հրիտակը կատարել միայն իրեն անցած այն ժառանգական գույքի մասում, որը գերազանցում է նրա պարտադիր բաժինը:
եթե մինչև ժառանգության բացումը մահանա այն անձը, որին հանձնարարված է եղել հրիտակի կատարումը, կամ եթե նա չընդունի ժառանգությունը, ապա հրիտակի կատարման պարտավորությունն անցնում է նրա բաժինն ստացած մյուս ժառանգներին:
ՀՈԴՎԱԾ 542. | ժառանգին հանրօգուտ նպատակով գործողությունների կատարում հանձնարարելը |
կտակարարը կարող է ժառանգին հանձնարարել այնպիսի գործողության կատարում, որն ուղղված է որևէ հանրօգուտ նպատակի իրականացմանը:
ՀՈԴՎԱԾ 543. | կտակի ձևը |
կտակը պետք է կազմվի գրավոր, կազմելու վայրի ու պահի նշմամբ, ստորագրվի կտակարարի ձեռքով և վավերացվի նոտարական կարգով:
այն բնակավայրում, որտեղ նոտարական գրասենյակ չկա, կտակը կարող է վավերացվել կտակարարի մշտական բնակավայրի պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեն:
ՀՈԴՎԱԾ 544. | նոտարական կարգով հաստատված կտակներին հավասարեցվող կտակներ |
նոտարական կարգով հաստատված կտակներին հավասարեցվում են`
1) հիվանդանոցներում, մյուս ստացիոնար բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում, առողջարաններում բուժման մեջ գտնվող կամ զառամյալների և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` հաստատված այդ հիվանդանոցների, բուժհիմնարկների, առողջարանների գլխավոր բժիշկների, բուժական մասի գծով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների կողմից, ինչպես նաև զառամյալների և հաշմանդամների հիշյալ տների դիրեկտորների և գլխավոր բժիշկների կողմից.
2) նավարկման ժամանակ ԽՍՀմ դրոշակով լողացող ծովային նավերում կամ ներքին նավարկման նավերում գտնվող քաղաքացիների կտակները` հաստատված այդ նավերի նավապետների կողմից.
3) հետախուզական, արկտիկական և նման այլ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` հաստատված այդ արշավախմբերի պետերի կողմից.
4) հոսպիտալներում, առողջարաններում և այլ զինվորական բուժհիմնարկներում բուժման մեջ գտնվող զինծառայողների և մյուս անձանց կտակները` հաստատված այդ հոսպիտալների, առողջարանների և այլ զինվորական բուժհիմնարկների պետերի, բուժական մասի գծով նրանց տեղակալների, ավագ և հերթապահ բժիշկների կողմից.
5) զինծառայողների կտակները, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն կետերում, որտեղ չկան պետական նոտարական գրասենյակներ և նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողների ընտանիքների անդամների կտակները` հաստատված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների և հաստատությունների հրամանատարների (պետերի) կողմից.
6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` հաստատված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 545. | կտակն այլ անձի կողմից ստորագրելը |
եթե կտակարարը ֆիզիկական արատի, հիվանդության կամ այլ պատճառով ի վիճակի չէ իր ձեռքով ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով նոտարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ (սույն օրենսգրքի 544 հոդված) կտակը կարող է ստորագրել մի այլ քաղաքացի, ընդսմին պետք է նշվեն այն պատճառները, որոնց հետևանքով կտակարարն ի վիճակի չի եղել իր ձեռքով ստորագրել կտակը:
ՀՈԴՎԱԾ 546. | կտակի վերացումը և փոփոխումը |
կտակարարը ուզած ժամանակ իրավունք ունի վերացնելու կամ փոփոխելու իր կազմած կտակը, կազմելով նոր կտակ:
ավելի ուշ կազմած կտակը վերացնում է նախորդ կտակը լրիվ կամ նրա այն մասը, որը հակասում է վերջին կտակին:
կտակարարը կարող է կտակը վերացնել նաև նոտարական գրասենյակին, իսկ այն բնակավայրում, որտեղ նոտարական գրասենյակ չկա` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին դիմում տալու միջոցով:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 547. | կտակի կատարումը |
կտակի կատարումը հանձնարարվում է կտակով նշանակված ժառանգներին:
կտակարարը կարող է կտակի կատարումը հանձնարարել ժառանգ չհանդիսացող անձի, որը նշված է կտակում (կտակակատարին): այդ դեպքում պահանջվում է կտակակատարի համաձայնությունը, որը նա հայտնում է հենց կտակի վրա արված մակագրության կամ կտակին կցված դիմումի մեջ:
ՀՈԴՎԱԾ 548. | կտակակատարի լիազորությունները |
կտակակատարն իրավունք ունի կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են կտակի կատարման համար:
կտակակատարը վարձատրություն չի ստանում կտակի կատարման իր գործողությունների համար, բայց իրավունք ունի ժառանգության հաշվին հատուցում ստանալու այն անհրաժեշտ ծախսերի դիմաց, որ նա կրել է ժառանգական գույքը պահպանելու և այդ գույքը կառավարելու համար:
կտակի կատարումից հետո կտակակատարը պարտավոր է ժառանգների պահանջով հաշվետվություն ներկայացնել նրանց:
ՀՈԴՎԱԾ 549. | ժառանգության ընդունումը |
ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:
ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:
այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
այն անձինք, որոնց համար ժառանգման իրավունքը ծագում է միայն ուրիշ ժառանգների բացակայության կամ նրանց կողմից ժառանգությունը չընդունվելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունելու իրենց համաձայնության մասին հայտարարել ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի մնացած մասի ընթացքում, իսկ եթե այդ մասը պակաս է երեք ամսից, ապա այն երկարացվում է մինչև երեք ամիս:
ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:
ՀՈԴՎԱԾ 550. | ժառանգության ընդունման ժամկետի երկարացումը |
սույն օրենսգրքի 549 հոդվածով սահմանված ժառանգության ընդունման ժամկետը կարող է դատարանի կողմից երկարացվել, եթե դատարանը գտնի, որ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի են: ժառանգությունը կարող է ընդունվել նշված ժամկետը անցնելուց հետո նաև առանց դատարան դիմելու, եթե ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգները համաձայն են դրան: այն դեպքում, եթե ժառանգական գույքն ընդունված է եղել մյուս ժառանգների կողմից կամ անցել է պետությանը, հիշյալ ժամկետը բաց թողած ժառանգին հանձնվում է նրան հասանելիք գույքի միայն այն մասը, որ պահպանվել է նատուրայով, ինչպես նաև նրան հասանելիք գույքի մյուս մասի իրացումից ստացված դրամական միջոցները:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 551. | ժառանգության ընդունման իրավունքի փոխանցումը |
եթե ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգման հրավիրված ժառանգը, չհասցնելով սահմանված ժամկետում ժառանգությունն ընդունել (սույն օրենսգրքի 549 հոդված), մահացել է նրա բացումից հետո, ապա ժառանգության նրա բաժնի ընդունման իրավունքն անցնում է նրա ժառանգներին:
մեռած ժառանգի այդ իրավունքը նրա ժառանգների կողմից կարող է իրականացվել ընդհանուր հիմունքներով ժառանգության ընդունման համար մնացած ժամկետի ընթացքում: եթե ժամկետի մնացած մասը երեք ամսից պակաս է, ապա այն երկարացվում և հասցվում է երեք ամսի:
ՀՈԴՎԱԾ 552. | այն ժառանգի իրավունքները, որը ժառանգական գույքի տիրապետումը կամ կառավարումն սկսել է մինչև մյուս ժառանգների հայտնվելը |
այն ժառանգը, որը, չսպասելով մյուս ժառանգների հայտնվելուն, սկսել է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս անցնելը կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, իրավունք չունի տնօրինելու այդ գույքը (վաճառելու, գրավ դնելու և այլն):
մինչև հիշյալ ժամկետը լրանալը կամ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը ժառանգն իրավունք ունի ժառանգական գույքի հաշվին ծախսեր կատարելու միայն`
1) ժառանգատուի հիվանդության ժամանակ նրա խնամքի, ինչպես նաև նրա թաղման ծախսերը ծածկելու համար.
2) ժառանգատուի խնամքի տակ գտնված քաղաքացիներին պահելու համար.
3) աշխատավարձի պահանջները և նրան հավասարեցված պահանջները բավարարելու համար.
4) ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև ժառանգներին հրավիրելու մասին հայտարարություն հրապարակելու համար:
(26.11.75. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 553. | ժառանգությունից հրաժարվելը |
ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրավունք ունի ժառանգությունից հրաժարվելու: ընդ որում նա կարող է նշել, որ ինքը ժառանգությունից հրաժարվում է ըստ օրենքի (սույն օրենսգրքի 535 հոդված) կամ ըստ կտակի (սույն օրենսգրքի 537 հոդված) ժառանգների թվին պատկանող այլ անձանց օգտին, պետության կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական առանձին կազմակերպության օգտին:
չի թույլատրվում հրաժարվել ժառանգությունից, եթե ժառանգը ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին կամ դիմել է իրեն ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին:
ժառանգը ժառանգությունից հրաժարվում է ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին դիմում տալու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 554. | ժառանգական բաժիններն ավելանալը |
եթե ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգը չի ընդունել ժառանգությունը կամ երբ ժառանգը զրկվել է ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ), ժառանգության նրա բաժինը անցնում է ըստ օրենքի ժառանգներին և հավասար բաժիններով բաշխվում է նրանց միջև:
եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա դուրս եկած ժառանգին հասանելիք ժառանգության բաժինը անցնում է ըստ կտակի մյուս ժառանգներին և հավասար բաշխվում է նրանց միջև:
այս հոդվածի կանոնները չեն կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ ժառանգը ժառանգությունից հրաժարվել է հօգուտ մի այլ ժառանգի, պետության կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության (սույն օրենսգրքի 553 հոդված), կամ երբ դուրս եկած ժառանգի փոխարեն ենթանշանակված է եղել ժառանգ (սույն օրենսգրքի 539 հոդված):
ՀՈԴՎԱԾ 555. | ժառանգությունը պետությանը անցնելը |
ժառանգական գույքը ժառանգման իրավունքով պետությանն է անցնում`
1) եթե գույքը պետությանն է կտակվել.
2) եթե ժառանգատուն չունի ժառանգներ ոչ ըստ օրենքի, ոչ ըստ կտակի.
3) եթե բոլոր ժառանգները հրաժարվել են ժառանգությունից.
4) եթե բոլոր ժառանգները զրկվել են ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և537 հոդվածներ).
5) եթե ժառանգներից ոչ մեկը չի ընդունել ժառանգությունը:
եթե ժառանգներից որևէ մեկը ժառանգությունից հրաժարվել է հօգուտ պետության, ապա պետությանն է անցնում ժառանգական գույքի այդ ժառանգին հասանելիք բաժինը:
եթե ըստ օրենքի ժառանգների բացակայության դեպքում կտակվել է ժառանգատուի գույքի միայն մի մասը, ապա մնացած մասն անցնում է պետությանը:
այս հոդվածով նախատեսված դեպքերում դադարում է ժառանգության կազմի մեջ մտնող հեղինակային իրավունքը, կամ հեղինակային վարձատրության` հրաժարվող ժառանգին պատկանած բաժնի իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 556. | ժառանգի պատասխանատվությունը ժառանգատուի պարտքերի համար |
ժառանգությունն ընդունած ժառանգը ժառանգատուի պարտքերի համար պատասխանատու է իրեն անցած ժառանգական գույքի իրական արժեքի սահմաններում: նույն հիմքերով պատասխանատու է պետությունը, որին անցել է գույքը սույն օրենսգրքի 555 հոդվածի կարգով:
ՀՈԴՎԱԾ 557. | պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը |
ժառանգատուի պարտատերերը իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնելու ժառանգությունն ընդունած ժառանգներին կամ կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին, կամ դատարանում հայց հարուցելու ժառանգական գույքի նկատմամբ:
պահանջները ներկայացվում են անկախ համապատասխան պահանջների ժամկետը լրանալուց:
այս կանոնները չպահպանելը պարտատերերին զրկում է նրանց պատկանող պահանջների իրավունքներից:
ՀՈԴՎԱԾ 558. | ժառանգական գույքի պահպանությունը |
ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակը, իսկ այն վայրերում, ուր չկա նոտարական գրասենյակ` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն, միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանության համար, երբ նա անհրաժեշտ է պետության, ժառանգների, հրիտակառուների կամ պարտատերերի շահերի համար:
ժառանգական գույքի պահպանությունը շարունակվում է մինչև բոլոր ժառանգների կողմից ժառանգության ընդունումը, իսկ եթե այն չի ընդունվել` մինչև ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը:
ՀՈԴՎԱԾ 559. | ժառանգական գույքի պահապան կամ խնամակալ նշանակելը |
ժառանգության կազմում կառավարում պահանջող գույքի (բնակելի տուն և այլն) առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ մինչև ժառանգների կողմից ժառանգության ընդունումը ժառանգատուի պարտատերերը հայց են հարուցել, նոտարական գրասենյակը նշանակում է գույքի պահապան, իսկ այն վայրերում, ուր չկա նոտարական գրասենյակ` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն խնամակալ է նշանակում հիշյալ գույքի նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 560. | ժառանգության իրավունքի վկայագիր տալը |
ժառանգման հրավիրված ժառանգները կարող են ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակին խնդրել ժառանգության իրավունքի վկայագիր տալու իրենց:
նույն կարգով ժառանգության իրավունքի վկայագիր է տրվում նաև ժառանգական գույքը պետությանը անցնելու դեպքում (սույն օրենսգրքի 555 հոդված):
ՀՈԴՎԱԾ 561. | ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը |
ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:
ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգման դեպքում վկայագիր կարող է տրվել ժառանգության բացման օրվանից վեց ամիս անցնելուց առաջ, եթե նոտարական գրասենյակում տվյալներ կան, որ բացի վկայագիր տալու մասին դիմող անձերից ուրիշ ժառանգներ չկան:
ժառանգության նկատմամբ պետության իրավունքի վկայագիրը բոլոր դեպքերում տրվում է ոչ շուտ, քան ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 562. | ժառանգական գույքի բաժանումը |
ժառանգությունն ընդունած ժառանգների համաձայնությամբ ժառանգական գույքի բաժանումը կատարվում է նրանց հասանելիք բաժիններին համապատասխան: համաձայնություն չկայացվելու դեպքում բաժանումը կատարվում է դատական կարգով:
սաղմնավորված, բայց դեռ չծնած ժառանգի առկայության դեպքում ժառանգները ժառանգական գույքը բաժանելու իրավունք ունեն ժառանգության նրա հասանելիք մասը նրան բաժին հանելու պայմանով միայն: չծնված ժառանգի շահերը պաշտպանելու համար պետք է բաժանմանը մասնակից դարձվի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:
ՀՈԴՎԱԾ 563. | ժառանգումը կոլտնտեսային ծխում |
կոլտնտեսային (մենատնտես գյուղացիական) ծխի անդամի մահվան դեպքում ծխի գույքի մեջ ժառանգություն չի բացվում:
եթե կոլտնտեսային (մենատնտես գյուղացիական) ծխի անդամի մահից հետո ծխի ուրիշ անդամներ չմնան, ծխի գույքի նկատմամբ կիրառվում են սույն հատվածի կանոնները:
ՀՈԴՎԱԾ 564. | ավանդատուի կողմից իր ավանդի տնօրինումը իր մահվան դեպքում |
պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում կամ ԽՍՀՄ պետական բանկում ավանդներ ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն խնայողական դրամարկղին կամ բանկին կարգադրություն անելու իրենց մահվան դեպքում ավանդը իրենց ուզած քաղաքացուն կամ պետությանը տալու մասին:
այդ դեպքում ավանդը չի մտնում ժառանգական գույքի կազմի մեջ և նրա վրա չեն տարածվում սույն հատվածի կանոնները:
պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և ԽՍՀՄ պետական բանկում եղած ավանդները ավանդատուների հատուկ ցուցումներով տնօրինելու կարգը` նրանց մահվան դեպքում, որոշվում է հիշյալ վարկային հիմնարկների կանոնադրություններով և սահմանված կարգով հրատարակված կանոններով:
եթե ավանդատուն կարգադրություն չի արել խնայողական դրամարկղին կամ բանկին, ապա ավանդատուի մահվան դեպքում նրա ավանդը ժառանգներին է անցնում ընդհանուր հիմքերով` ըստ սույն հատվածի կանոնների:
հատված yiii. օտարերկրյա քաղաքացիների եվ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունակությունը: օտարերկրյա պետությունների քաղաքացիական օրենքների եվ միջազգային պայմանագրերի կիրառումը
ՀՈԴՎԱԾ 565. | օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիական իրավունակությունը |
օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական իրավունակություն են վայելում խորհրդային քաղաքացիներին հավասար: առանձին բացառություններ կարող են սահմանվել ԽՍՀ միության օրենքով:
ԽՍՀ միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքների 122 հոդվածին համապատասխան ԽՍՀ միության նախարարների խորհրդի կողմից կարող են սահմանվել պատասխան սահմանափակումներ այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որտեղ գոյություն ունեն խորհրդային քաղաքացիների քաղաքացիական իրավունակության հատուկ սահմանափակումներ:
ՀՈԴՎԱԾ 566. | քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական իրավունակությունը |
քաղաքացիություն չունեցող անձինք հայաստանի հանրապետությունում քաղաքացիական իրավունակությամբ օգտվում են խորհրդային քաղաքացիներին հավասար: առանձին բացառություններ կարող են սահմանվել ԽՍՀ միության օրենքով:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 566.1 | օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական գործունակության նկատմամբ կիրառվող օրենքը |
օտարերկրյա քաղաքացու քաղաքացիական գործունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որի քաղաքացին է նա:
քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ նա մշտական բնակավայր ունի:
հայաստանի հանրապետությունում կատարվող գործարքների և հայաստանի հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորությունների նկատմամբ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական գործունակությունը որոշվում է խորհրդային օրենքով:
հայաստանի հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվել ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 567. | օտարերկրյա ձեռնարկությունների և կազմակերպությունների քաղաքացիական իրավունակությունը |
օտարերկրյա ձեռնարկությունների ու կազմակերպությունների առանց հատուկ թույլտվության հայաստանի հանրապետությունում կարող են արտաքին առևտրի ու նրա հետ կապված հաշվարկային, ապահովագրական և այլ գործառնություններով գործարքներ կնքել խորհրդային արտաքին առևտրական միավորումների և խորհրդային մյուս այն կազմակերպությունների հետ, որոնց այդպիսի գործարքներ կնքելու իրավունք է վերապահված:
արտաքին առևտրի ու նրա հետ կապված հաշվարկային, ապահովագրական և այլ գործառնություններով գործարքներ կնքելիս օտարերկրյա ձեռնարկությունների ու կազմակերպությունների քաղաքացիական իրավունակությունը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ հիմնադրվել է ձեռնարկությունը կամ կազմակերպությունը:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 568. | գործարքի ձևի նկատմամբ կիրառվող օրենքը |
արտասահմանում կնքվող գործարքի ձևը ենթարկվում է նրա կնքման վայրի օրենքին: սակայն գործարքը չի կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանվելու հետևանքով, եթե պահպանվել են ԽՍՀ միության օրենսդրության և սույն օրենսգրքի պահանջները:
խորհրդային կազմակերպությունների կողմից կնքվող արտաքին առևտրական գործարքների ձևը և նրանց ստորագրման կարգը, անկախ այդ գործարքների կնքման վայրից, որոշվում են ԽՍՀ միության օրենսդրությամբ:
հայաստանի հանրապետությունում գտնվող շինությունների առթիվ կնքվող գործարքների ձևը ենթարկվում է ԽՍՀ միության օրենսդրությանը և սույն օրենսգրքի կանոններին:
ՀՈԴՎԱԾ 569. | արտաքին առևտրի գործարքներով պարտավորությունների նկատմամբ կիրառվող օրենքը |
արտաքին առևտրի գործարքով կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են նրա կնքման վայրի օրենքներով, եթե այլ բան չի սահմանվել կողմերի համաձայնությամբ:
արտաքին առևտրական գործարքով իրի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումն ու դադարեցումը որոշվում են այն կատարելու վայրի օրենքով, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:
արտաքին առևտրական գործարքով ճանապարհին գտնվող իրի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղից այդ իրն ուղարկվել է, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան չի սահմանվել:
գործարքի կնքման վայրը որոշվում է խորհրդային օրենքով:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 569.1 | լիազորագրի ձևի ու գործողության ժամկետի նկատմամբ կիրառվող օրենքը |
լիազորագրի ձևն ու գործողության ժամկետը որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ տրվել է լիազորագիրը: սակայն լիազորագիրը չի կարող անվավեր համարվել ձևը չպահպանելու հետևանքով, եթե վերջինս բավարարում է խորհրդային օրենքի պահանջները:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 569.2 | հայցային վաղեմության նկատմամբ կիրառվող օրենքը |
հայցային վաղեմությունը որոշվում է այն երկրի օրենքով, որի օրենսդրությունը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները որոշելու համար:
այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում, որոշվում են խորհրդային օրենսդրությամբ:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 569.3 | սեփականության իրավունքի նկատմամբ կիրառվող օրենքը |
իրի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն երկրի օրենքով, որտեղ գտնվում է այդ իրը:
իրի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումն ու դադարեցումը որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ այդ իրը գտնվել է այն պահին, երբ տեղի է ունեցել սեփականության իրավունքի ծագման կամ դադարեցման համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք, եթե այլ բան չի նախատեսված ԽՍՀ միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 569.4 | վնաս պատճառելու հետևանքով առաջացող պարտավորությունների նկատմամբ կիրառվող օրենքը |
կողմերի իրավունքներն ու պարտականությունները այն պարտավորություններով, որոնք առաջացել են վնաս պատճառելու հետևանքով, սահմանվում են այն երկրի օրենքով, որտեղ տեղի է ունեցել վնասի հատուցման պահանջի համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք:
արտասահմանում վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորություններով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, եթե կողմերը խորհրդային քաղաքացիներ են կամ խորհրդային կազմակերպություններ, սահմանվում են խորհրդային օրենքով:
օտարերկրյա օրենքը չի կիրառվում, եթե վնասի հատուցման պահանջի համար հիմք ծառայող գործողությունը կամ այլ հանգամանք խորհրդային օրենսդրությամբ հակաիրավական չէ:
(23.08.77. խմբագրությամբ)
ՀՈԴՎԱԾ 570. | ժառանգման նկատմամբ կիրառվող օրենքը |
ժառանգման հարաբերությունները որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ ժառանգատուի մշտական բնակության վերջին վայրն է եղել:
անձի` կտակ կազմելու և վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի ու նրա վերացման ակտի ձևը որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ ակտը կազմելու պահին եղել է կտակարարի բնակության մշտական վայրը: սակայն կտակը կամ նրա վերացումը անվավեր չեն կարող ճանաչվել ձևը չպահպանվելու հետևանքով, եթե վերջինս բավարարում է ակտը կազմելու վայրի օրենքի պահանջները կամ խորհրդային օրենքի պահանջները:
ԽՍՀ միությունում գտնվող շինությունների ժառանգումը բոլոր դեպքերում որոշվում է խորհրդային օրենքով: նույն օրենքով են որոշվում նաև անձի` կտակ կազմելու կամ վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի ձևը, եթե կտակվում է ԽՍՀ միությունում գտնվող շինություն:
ՀՈԴՎԱԾ 571. | օտարերկրյա օրենքի կիրառման սահմանափակումը |
օտարերկրյա օրենքը չի կիրառվում, եթե նրա կիրառումը կհակասեր խորհրդային կարգերի հիմքերին:
ՀՈԴՎԱԾ 572. | միջազգային պայմանագրեր |
եթե ԽՍՀմ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան խորհրդային քաղաքացիական օրենսդրության բովանդակած կանոնները, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
նույնպիսի կարգ է կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության վերաբերմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կանոնները:
(28.07.82. խմբագրությամբ)