ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետում «հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ բերված վճռաբեկ բողոքների համար» բառերը փոխարինել «դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) գյուտի նախնական փորձաքննության, ինչպես նաև նախնական
արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման հետ
չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք
ներկայացնելու համար |
15». |
բ) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ը) գյուտի հիմնական արտոնագիր տալու վերաբերյալ
գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում
բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
20». |
գ) 1-ին կետի «իա», 2-րդ կետի «ժէ», 3-րդ կետի «ժե», 4-րդ կետի «ժթ» և 5-րդ կետի
«ժա» ենթակետերը «համար» բառից հետո լրացնել «(յուրաքանչյուրի)» բառով.
դ) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» ենթակետով՝
«իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8». |
ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետով՝
«իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8». |
զ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով՝
«ժգ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի
ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8». |
է) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով՝
«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը
մերժելու մասին գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու
դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50»: |
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասում «4-րդ կետի «ա» - «ը» բառերը փոխարինել «4-րդ կետի «ա» - «է» բառերով:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի «ժ» ենթակետը «պետական տուրքը» բառերից հետո լրացնել «, եթե այդ մարմինների կողմից փորձաքննության որոշումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|