Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-6-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով.

 

«9.1)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

9.2)

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
100-ապատիկի չափով

9.3)

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով

9.4)

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
50-ապատիկի չափով

9.5)

գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
30-ապատիկի չափով».

 

2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ»-«ժզ» ենթակետերով.

 

«ժբ.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

ժգ.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով`

բազային տուրքի
200-ապատիկի չափով

ժդ.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
90-ապատիկի չափով

ժե.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
75-ապատիկի չափով

ժզ.

գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով».

 

3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա»-«ժե» ենթակետերով.

 

«ժա.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝

գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի
10000-ապատիկից

ժբ.

«Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
200-ապատիկի չափով

ժգ.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝

բազային տուրքի
90-ապատիկի չափով

ժդ.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
75-ապատիկի չափով

ժե.

գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝

բազային տուրքի
60-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

 

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան

 

2022 թ. փետրվարի 8 

Երևան

ՀՕ-6-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: