ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր կամ փախստականի կենսաչափական տվյալներ պարունակող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով». |
2) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտ տալու համար |
բազային տուրքի 3-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-195-Ն