Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-167-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1161
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.1» թվից առաջ լրացնել «19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.4. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար`
- կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար՝

- կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Երևան քաղաքում ներքաղաքային յուրաքանչյուր երթուղու տարեկան սպասարկման համար՝

 

 

 

 

բազային տուրքի
100-ապատիկի չափով

 

բազային տուրքի
100-ապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-167-Ն