ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվետվությունը (հայտարարագիրը) հարկային մարմին չներկայացնելու դեպքերում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով և սույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված դրույթները:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետից հանել «պետական» բառը:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական գրանցում ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ապահովադիրները համարվում են հաշվառված` լիազորված մարմնում գրանցում ստանալու պահից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-199-Ն |