«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60410282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
թիվ 129-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը և 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Կարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետում և Կարգի Ձև N 1-ի աղյուսակի 10-րդ տողում «գրանցելու» բառը փոխարինել «գրանցելու (գրանցումն ուժի մեջ թողնելու)» բառերով.
բ) Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11. Տնտեսվարող սուբյեկտը Գրանցամատյանում գրանցվում, ինչպես նաև գերիշխող դիրքը կորցնելու դեպքում` գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին Գրանցամատյանում գրանցելու կամ գրանցումն ուժի մեջ թողնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, հինգ տարվա ընթացքում, համապատասխան ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում կամ տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի կամ այլ տվյալների հիման վրա, ընդունում է տնտեսվարող սուբյեկտին գրանցումից հանելու կամ տնտեսվարող սուբյեկտի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին որոշում` Գրանցամատյանում կատարելով համապատասխան գրառում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահ |
Ա. Շաբոյան |